Օրվա լրահոսը
Մարալիկում ավագանի են ընտրվել միայն ՀԱԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչները
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամ են ընտրվել միայն Հայ ազգային կոնգրեսի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները: ՀԱԿ թեկնածուներից ընտրվել են ՀՀՇ ԵՄ ԳԽ անդամ Բաբկեն Ուռուտյանն ու Արա Հովհաննիսյանը: Ավագանու մյուս բոլոր 1 անդամներից 9-ը ՀՀԿ-ից են՝ քաղաքապետի մարդիկ: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն Մարալիկում երեք թեկնածու է ունեցել, սակայն ոչ մեկը չի ընտրվել:
Նոր-Նորքի ոստիկանները փնտրում են Ռեմբոի տղա Թաթոսին, ով «Գրանդ Չերոկիով» դիմել է փախուստի
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, երեկ ՝ սեպտեմբերի 9-ին, Նո ր-Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած դանակահարության փաստով: Երեկ, ժամը 15:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր-Նորքի բաժին հայտնել են, որ ձախ սրունքի դանակահարված վերք ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել Մինաս Ավետիսյան 4-ր փողոցի
Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել այն համայնքները, որտեղ մրցակցությունն ընթանում էր ոչ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կամ երկու ՀՀԿ-ականների միջեւ, այլեւ իշխանական ուժերի եւ ընդդիմության միջեւ
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 481 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ասել է թե՝ կայացան նշանակությամբ տեղական, սակայն ընդգրկմամբ՝ համապետական ընտրություններ։ Հետեւաբար, այդ կարեւոր քաղաքական իրադարձությունը պետք է որ դառնար երկրի քաղաքական օրակարգի առնվազն կարեւորագույն թեմաներից մեկը։ Սակայն ինչպես տեսանք, դա ըստ էության տեղի չունեցավ ոչ ընտրություններից առաջ, ո՛չ էլ, առավել եւս, հետո։ Չհաշված մի քանի
«Առեքսիմբանկի» բաժնի պետը մահվան ելքով վրաերթ կատարելուց հետո ծեծի է ենթարկվել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող
Դավիթ Պետրոսյանին հուշարձան են դնում, որովհետեւ մեծ ներդրում է ունեցել… խաղահրապարակների կառուցման բնագավառում
Քաղաքային իշխանության ներկայիս ձեռագրից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը, մշակութային ինտերիերը մոտ կես դար անց իևչպիսին են լինելու։ Հաշվի առնելով մեր մականունավոր պաշտոնյաների փառասիրությունը՝ Երեւանը ողողվելու է հուշարձաններով։ Դրանք լինելու են 21–րդ դարի ոչ պակաս հեղինակավոր դեմքերի՝ թաղային հեղինակությունների, թաղապետերի, քաղաքապետերի, օլիգարխների, մականունավոր պատգամավորների, վարչությունների ու բաժնի պետերի արձանները։ Իսկ ինչո՞ւ
Վոլեյբոլիստուհին որոշել է «Միսս Իտալիա» դառնալ
Նոր մրցաշրջանում Իտալիայի մարզասերները վոլեյբոլով ավելի շատ հետաքրքրվելու լրացուցիչ խթան կունենան: C2 դիվիզիոնի «Կաստելֆրանկո» ակումբի վոլեյբոլիստուհի Վերոնիկա Մաֆֆեյը, գնահատելով մարմնի գեղեցկությունը, որոշել է վոլեյբոլից բացի մեկ այլ գործով էլ զբաղվել եւ ընտրությունը կանգնել է «Միսս Իտալիա 2012» գեղեցկության մրցույթին մասնակցելու վրա: Թե Վերոնիկայի երազանքն իրականություն կդառնա՞, հայտնի կլինի ավելի ուշ: Սակայն իտալացի մարզասերները մտահղացմանն արդեն
Քրգործի նյութերում չկա որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսներն ու հեռախոսազրույցները ստուգելու մասին
Հերթական ապատեղեկատվություն։ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը այսպես է որակել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ օրերս «Նյուվել դ`Արմենի» պարբերականին տված հարցազրույցում արված այն հայտարարությունը, թե, իբր, իր հեռախոսազանգերը ստուգվել են, ինչով հաստատվել է, որ ինքն Ավետյանի սպանության հետ որեւէ կապ չունի։ Հարցազրույցում Հայրապետյանը ասել էր. «Կարող եմ ասել, որ
Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.09-07.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.18մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 4.21մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է
Ճանաչված մարմնամարզուհին մարմնավաճառ է դարձել
Աշխարհի 2003 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, Ռումինիայի հավաքականի նախկին անդամ, մարմնամարզուհի Ֆլորիկա Լեոնիդան մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվում է մարմնավաճառությամբ: Այս մասին Ռումինիայի հեռուստատեսությամբ հայտարարել է հավաքականում նրա նախկին մարզիչ Մոնիկա Ռոսուն: «Տխուր է դա տեսնել: Չգիտեմ, թե ինչն է Ֆլորիկային դրդել այդ ուղին ընտրել: Բայց Ռումինիայում եթե օլիմպիական չեմպիոն չես, մարզական կարիերան ավարտելուց
Նամակ ԳԱԱ-ից. «Համարում ենք, որ բաժանմունքի մակարդակով տեղի ունեցավ ինստիտուտի գիտական կոլեկտիվի որոշման անտեսում»
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարված: Ըստ կարգի, կենսաքիմիայի ինստիտուտի գիտական կոլեկտիվի և գիտխորհրդի ընդհանուր ժողովում առաջադրվել էին գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանի և գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանի թեկնածությունները: Երկու թեկնածուներն էլ ժողովի ժամանակ ելույթ են ունեցել: Տեղի է ունեցել քննարկում, ներկաներն առաջադրել են իրենց հուզող հարցերը, ելույթ
Փրկարարներն օգնել են մոլորյալին
Սեպտեմբերի 11-ին ժամը 01.44-ին քաղաքացի Մխիթար Պողոսյանից ահազանգ է ստացվել, որ ինքը` իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 27 ՕԼ 191 պ/հ ավտոմեքենայով մոլորվել է Գեղարքունիքի մարզի Նշխարհ (Յանիխ) գյուղի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Վաղաշեն գյուղի «Մեծ Ագրիջա» կոչվող հանդամասի մոտ հայտնաբերել և անվտանգ տարածք են դուրս բերել
Սգո պարագաները` ճանապարհին
Պահանջարկն է ծնում առաջարկ: Երեւան-Իջեւան-Բերդ ճանապարհի եզրին,Ազատամուտ գյուղի մուտքի մոտ հաճախակի վթարներ են տեղի ունենում, որոնց հետեւանքով լինում են մարդկային զոհեր: Մեկն էլ որոշել է դրա հետ կապված «բիզնես» անել եւ ճանապարհի մոտ տեղադրել է սգո պարագաների վագոն-տնակ, ճանապարհի եզրին` ցուցանակ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փրկարարները կասեցրել են ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու 1ա շենքի 25-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կասեցվել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Անդրանիկ Ստեփանյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Փրկարարները դուրս են բերել կիրճից
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում (Դավիթաշենի կամրջի մոտ)՝ ժայռաբեկորների վրա, մարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի խմբերը: Փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932 թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն: ԱԻՆ
ԱՍԱԼԱ-ն հերքում է, թե սպառնացել են Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությանը
Կտրականապէս կը հերքենք Ատրպէյճանի իշխանութեանց տարածած ապատեղեկատուութիւնը, թէ իբր մեր կազմակերպութիւնը նամակներ յղած է Պուտափէշթի մէջ իրենց դեսպանատան՝ սպառնալով անոր անձնակազմին: Որպէս կազմակերպութիւն, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը երբեք չէ առնչուած տարածաշրջանին մէջ ատրպէյճանական գաղութարարական եւ ծաւալապաշտական գործունէութեան հետ, հետեւաբար, կը հերքենք նաեւ մինչեւ հիմա մեր անունով կատարուած նմանատիպ ապակողմնորոշող եւ կեղծ լուրերն ու յայտարարութիւնները:
Բուլղարիա-Հայաստան խաղը ֆուտբոլասերները կարող են դիտել ֆան զոնայում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը 16-րդ թաղամասի առաջին շղթայում ստեղծել են ֆան զոնա, որտեղ ֆուտբոլասերներն այսօր՝ ժամը 22.00-ից կարող են մեծ էկրանի վրա հետևել Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։ Խաղին կնախորդի մշակութային ծրագիրը. կատարումներով հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, ՈՒՀԱ ուսանողական լիգայի հումորիստները։ Ֆան զոնայի ստեղծման նպատակը բնակչությանը համախմբելն է,
Հայաստանի երիտասարդներին ոչ-ոքին չբավականացրեց
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի իր խմբում ապահովել էր երկրորդ տեղը, վերջին խաղում մրցակցի հարկի տակ զրոյական ոչ-ոքի արեց Չերնոգորիայի իր հասակակիցների հետ: Սակայն վաստակած մեկ միավորը մեր տղաներին չբավականացրեց՝ հայտնվելու 2-րդ տեղ զբաղեցրած չորս լավագույն թիմերի մեջ եւ պայքարը շարունակել փլեյ-օֆֆում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ
Պահանջում են քրգործ հարուցել Արտուր Աթայանի հայտարարության հիման վրա
Սյունիքի Հակակոռուպցիոն Կենտրոնի համակարգող, փաստաբան Արշավիր Խալափյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Հ. Կարապետյանինին՝ հետեւյալ հաղորդմամբ. «30.08.2012թ. Կապան քաղաքային համայնքի ղեկավար և Կապան քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արտուր Աթայանը հայտարարություն է տարածել, որից ներկայացնում ենք որոշ հատվածներ. «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռնվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել
Հորդ անձրևը ողողել է գյուղը
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-22.00-ը Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տների նկուղները և անասնագոմերը, վնասել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները: Կստեղծվի հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար: ԱԻՆ
Արշակ Պետրոսյան, «Իհարկե, ուզում էի, որ Արոնյանը հաղթեր Լեկոյին»
Ազատության հրապարակում շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մեծարման արարողության ժամանակ Aravot.am-ի հարցին, թե եզրափակիչ տուրում, երբ Հայաստան-Հունգարիա մրցամարտում որոշվում էր, թե Հայաստանը կնվաճի՞ համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը, եւ այդ օրը 1-ին խաղատախտակի առջեւ խաղում էին մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու Հայաստանի հավաքականի մարզիչ եւ ավագ Արշակ Պետրոսյանի փեսան` Հունգարիայի լավագույն
Նախագահականում ընդունելություն էր կազմակերպվել` ի պատիվ մեր օլիմպիական չեմպիոնների
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի
Պնդում է` ծեծել է պատգամավորի որդին
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծեծի ենթարկվածներից մեկը՝ գյուղապետի թեկնածու Գոռ Մելիքյանի եղբորորդին է Արամ Մելիքյանը: Ինչպես այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արամ Մելիքյանի մյուս հորեղբայրը` Դավիթ Մելիքյանը, նրան իսկապես ծեծի է ենթարկել նաեւ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի` որդին` ՄԱՊ-ի տնօրեն Մակար Պետրոսյանը,ով այսօր հերքել է իր մասնակցությունն այդ միջադեպին։ Դավիթ Մելիքյանը դեպքից մանրամասներ ներկայացրեց.«Մակար Պետրոսյանը և
ՕԵԿ մամուլի խոսնակ. «Հեռու եմ այն մտքից, որ ընտրությունները եղել են իդեալական»
Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված 11 թեկնածու է մասնակցել: Իսկ համայնքի ղեկավար է ընտրվել նրանցից 9-ը. բոլորն էլ Շիրակի մարզում: Անիպեմզայում` Հարություն Թառլանյանը, Առափիում` Ալբերտ Այվազյանը, Արեգնադեմում` Աղունիկ Հազրոյանը, Արեւշատում` Սայադ Խաչատրյանը, Կառնուտում` Արծրունի Գաբոյանը, Մեղրաշենում ` Հունան Պետրոսյանը, Սպանդարյանում` Վաղինակ Բաղդասարյանը: Այս մասին Aravot.am-ին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Նրա
Մորնինգստար. «Սաֆարովի ներումը չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը մտահոգություն է արտահայտել դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին դեսպան Մորնինգստարն ասել է Բաքվում սեպտեմբերի 10-ին լրագրողների կայացած հանդիպման ընթացքում: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխանելով Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ հարցին, դեսպանն ասել է, որ սատարում է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարությունները:
Գաղտնի վարույթի վերաբերյալ նյութեր մեզ չեն տրամադրվել
«Pastinfo.am» կայքի «Հենակե՞տ, թե կառափնարան» վերնագրով հրապարակմանը «Ֆեյսբուքում» և որոշ լրատվամիջոցներում անդրադարձել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ անդրադարձել էինք 2010թ. հուլիսի վերջին ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքին, փորձել հասկանալ գործի քննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, դատավարության ընթացքում և մինչ այդ կողմերի հրապարակած հակափաստարկների էությունը: Ընդ որում, հրապարակման մեջ մենք
Օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին օդանավակայանում եւ մեծարեցին Ազատության հրապարակում (տեսաշար)
Լուսանկարները` «Պանարմենիան ֆոտոյի» եւ «Ֆոտոլուրի»:
«Դեմ առ դեմ». Արամ Կարապետյան եւ Կարապետ Ռուբինյան
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 37-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու <Նոր ժամանակներ> կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Քննարկման թեման` ՀՀ արտաքին մարտահրավերները սաֆարովյան գործարքից առաջ եւ հետո: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես
Փաստաբան. «Ռուբեն Հայրապետյանը Վահե Ավետյանի գործով որոշ ինֆորմացիա ունի, որը նախաքննական մարմինը չի հարցրել»
«Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին և թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա : Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են : …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում … որովհետև կռիվը սկսվել է այն
Հայկ Հարությունյան. «Իշխանություններն աստղագիտությանը պետք է վերաբերվեն միջազգային հանրության պես»
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեկ Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների եւ «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի անդամները ուխտագնացություն կատարեցին դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Ուխտագնացության ընթացքում մասնակիցները եղան նաեւ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)` տնօրեն Հայկ Հարությունյանի հետ հանդիպման շրջանակում նրան ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը: Ամպամած եղանակը հաշվի առնելով` պարոն Հարությունյանն


















































