Օրվա լրահոսը
«Դեմ առ դեմ». Հովհաննես Սահակյան եւ Ստեփան Սաֆարյան
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 36-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Քննարկման թեման` որքանո՞վ են համարժեք Սաֆարովի ազատ արձակմանը հետեւած Հայաստանի հակաքայլերը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ
ԴԱՀԿ աշխատակիցները մեկնել են Բրյանսկ
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 8-14-ը կմասնակցեն ՌԴ Բրյանսկի մարզում անցկացվող «Հիշատակի հերթափոխ 2012» միջազգային ուսումնագործնական հավաքին: Սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների երկրորդ համատեղ ուսումնագործնական հավաքն է. մեկ տարի առաջ ՌԴ Սմոլենսկի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին մեդալներով և
Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը կորոշվի կիրակի օրը
Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը: «Մենք դեռեւս ամռանն էինք հայտարարել, որ մինչեւ ԱԺ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու: Որոշ
«Art inParadise»-ը՝ Թայլանդում
Թայլանդի քաղաքներից մեկում բացվել է «Art inParadise» ինտերակտիվ արվեստի թանգարան: Թանգարանում ցուցադրվում են եռաչափ նկարներ: Հարթ նկարները անկյան տակ ձեռք են բերում խորություն. նկարներում պատկերված կերպարները դուրս են գալիս շրջանակներից, ջուրը դուրս է հոսում թանգարանի սրահ եւ այլն: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
«Շանթ»-ին չհաղթեցին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Աշոտ Հարությունյանի և Վլադիմիր Բաղդասարյանի բողոքը: Մինչ այդ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների դեմ քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ նրանց բողոքը: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը, իրենք բողոքարկելու են վերաքննիչ դատարանի
Էդիկ Մինասյան. Ադրբեջանցիների մեծախոսության պարագայում Արցախի վերաբնակեցումը մեծ նշանակություն ունի
Արցախի ազատագրված տարածքներում վերաբնակեցման խնդիրներից այսօր «Արմատ» ակումբում խոսեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: ԼՂՀ կառավարության մշակած ծրագրի համաձայն՝ պատերազմից հետո մեկնարկեց Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագիրը, որն ի կատար ածելու նպատակով, 1997թ. ստեղծվեց ԼՂՀ կառավարության սոցիալական հարցերի նախարարության վերաբնակեցման վարչությունը: Իսկ 2001թ-ին կառավարությանը կից ստեղծվեց միգրացիայի եւ վերաբնակեցման վարչությունը, որը նախատեսում էր վերաբնակեցման
Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում լուրջ քննարկում է եղել Սաֆարովի գործի հետ կապված»
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովում մի քանի օր առաջ քննարկվել էր Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն Aravot.am-ին խոստացել էր Երեւան վերադառնալուց հետո մանրամասներ ներկայացնել: Այսօր մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանը նշեց, որ «ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը քանի որ դռնփակ են, որպես
Տեսնես ի՞նչն է կասեցրել Գիտությունների ակադեմիան
Կամ՝ «ապրեն հայոց «ապաքաղաքական» գիտության մշակները» «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ»,- տակն էլ ստորագրված է՝ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ: Երբ պանիկան, որ այս փաստից սկսվել էր մոտս, անցավ՝ մնաց երկու հարց: Ի՞նչն են կասեցրել «գիտության հայ մշակները» (ինչպես իրենք են իրենց անվանում) եւ ինչո՞ւ են հայ գիտնականները «ապաքաղաքական
Նորիկ Սարգսյանը՝ խնդիրների ու ՃՈ աշխատանքի մասին
Վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը: Քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը: Այս և երթևեկության մի շարք այլ խնդիրների վերաբերյալ «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: -Պարոն Սարգսյան, վարորդների և հետիոտների շրջանում բազմաթիվ են
«Տնօրենները թող քաջություն ունենան ու մերժեն»
Ասում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ժամանցային արվեստները շարունակում են գիշատիչ ձեւով կուլ տալ դասականն ու նրա տեսակները, մինչդեռ ցանկացած պետության մշակութային կշիռը որոշվում է հենց դասական արվեստների բարձր նշաձողի իրողությամբ, այլ ոչ թե մեկ-երկու փոփ երգչով՝ թեկուզեւ համաշխարհային ճանաչում ու սեր վայելող: Այն երկրները,
Իսկ ծառը համառորեն չի ուզում մեռնել
Գաղտնիք չէ, որ Մոնումենտի երբեմնի սաղարթախիտ այգին, որ Երեւանի թթվածնի անփոխարինելի մատակարարն էր, անկախության տարիներից ի վեր, աստիճանաբար նոսրանում է հայ օլիգարխների շնորհիվ: Այգու մի մեծ հողատարածք 2000-ականների սկզբին գրավեց մեզանում ոչ անհայտ մեկի հյուրանոցային համալիրը, հիմա էլ ոմանք փորձում են մանր-մանր կսմթել այգու եզրերից: Ազատության պողոտայի ու Բաբայան փողոցի խաչմերուկում՝ փոստատան դիմացից լավ տեսանելի
Արտերկրի փախստականը սկսել է զգուշանալ իր հարեւանից
Միգրացիոն համակարգի առջեւ ներկայում ծառացած են հրատապ եւ արմատական լուծումներ պահանջող մի շարք մարտահրավերներ ու հիմնախնդիրներ, որոնց մի մասն անցած քսան տարվա ՀՀ միգրացիոն վիճակից բխող հիմնախնդիրներ են, որոնք, ՀՀ միգրացիայի պետական կարգավորման նախընթաց փուլերում լուծումներ չստանալով, փոխանցվել են ներկա փուլ: Հիմնախնդիրների մյուս մասը գլխավորապես առաջացել է վերջին մի քանի տարիներին՝ գլոբալացման եւ միջազգային ներգրավողական
«Թող ինձ բանտ տանեն, որ գոնե տանիք ունենամ»
Թոշակառու Մարիա Նազարովան ուզում է իրեն տնից զրկողին վնասել ու հայտնվել բանտում, միայն թե տանիք ունենա: 85-ամյա միայնակ թոշակառու Մարիա Նազարովան խաբեբաների պատճառով մնացել է անտուն: Այսօր այդ խաբեբաներն իրենց համար «առոք-փառոք» վայելում են կյանքը, իսկ անժառանգ ծեր կինը դռնեդուռ ընկած փորձում է ծերանոցներում իր համար մի անկյուն գտնել, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց
«Փողին մուննաթ», կամ հայկական կայքերի վրա հարձակվում են ադրբեջանցիները՝ ռուսական ընկերության օգնությամբ
Երեկվանից հայաստանյան մի շարք կայքեր ենթարկվում են DDOS հարձակման: Հասանելի չէին a1plus.am, Lragir.am, Tert.am և բազում այլ կայքեր: Aravot.am-ը փորձեց նշված կայքերից պարզել, արդյոք կրկին հարձակումները շարունակվո՞ւմ են և մասնավորապես ի՞նչ հարձակումների մասին է խոսքը: Ա1+.am կայքի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Երեկվանից հարձակումներն այնպիսի արագությամբ էին տեղի ունենում, որ մեր տեխնիկական սպասարկման
Պետերբուրգցի օլիգարխները խցանումների մեջ չընկնելու համար շտապօգնություն են վարձում
Սանկտ Պետերբուրգում գտնվելու օրերին այս քաղաքի արվարձան համարվող Զելենագորսկում տաջիկները մի ռուս աղջկա էին բռնաբարել: Ճիշտ է, այդ դեպքը չդարձավ պետերբուրգյան լրատվամիջոցների թոփ-նորությունը, բայց ամեն անգամ կովկասցիների կամ ասիացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերից հետո ռուսների վերաբերմունքը դեպի այդ երկրամասի բնակիչները կտրուկ փոխվում է: Տոմսավաճառից սկսած մինչեւ խանութի աշխատակից, որոնք ազգությամբ ռուս են, բավականին կոպիտ
«Նույնիսկ մահվան թուղթ կարաս վերցնես»
«Եղեգնաձորցիների համար ընտրությունները տոն են: Էդ օրը սաղ ալյուր են ունենալ, փող են ունենալ, քաղաքապետարանից, միլիցայությունից, մարզպետարանից ինչ տեղեկանք պետքի՝ անվճար վերցել են: Ով ինչ խնդրել՝ կատարել են: Մահվան թուղթ էլ կարաս վերցես: Ոստիկանապետը ողջությունդի հարցնել, սաղին բարեւելի, անձնագրայինի պետը ծառայելի ժողովրդին»,- եղեգնաձորցիներն այսպես պատկերավոր, նույնիսկ սեւ հումորով համեմված «մեկ խոսքով» նկարագրեցին իրենց հույզերը եւ
Երիցս թրքություն
Ականջդ կանչի մեծն Սերվանտես. գիտեիր, գուշակել էիր, թերեւս նաեւ առնչվել, երբ ժամանակների մեջ չժանգոտվող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչո Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ: Ես չգիտեմ, թե քո հրաշալի վեպի թուրքերեն թարգմանության մեջ այս տողերը մնացել են, թե խմբագրվել, չգիտեմ նաեւ, թե թուրքերեն թարգմանվե՞լ է վեպդ արդյոք, բայց մտածում
ԲՀԿ-ՀՀԿ լուրջ հակասություններ Եղեգնաձորում
Քաղաքապետի պաշտոնի համար այստեղ լուրջ պայքար է սպասվում, ուժային եւ իշխանական լծակներն արդեն գործի են դրվել: Սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Վայոց ձորի մարզի 44 համայնքներից 36-ում, այդ թվում՝ մարզկենտրոն Եղեգնաձորում եւ Վայք քաղաքում: Վայքում երեք թեկնածու է՝ ՀՀԿ-ից առաջադրված՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը, ինքնաառաջադրված ԲՀԿ անդամ Բաբա Բաբայանը եւ անկուսակցական Թարո Ավետյանը:
Դավիթ Հարությունյանը՝ Վիկտոր Դալլաքյանի առարկությունների մասին. «Դա Դալլաքյանի որոշելիք խնդիրը չէ»
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկում էր խստացնել մանկապիղծների պատժաչափը, որոշել էր դրա հետ կապված փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Այսօր ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկեց, քանի որ Դալլաքյանը չկա, որեւէ մեկը ստորագրի այդ օրինագծի տակ, քանի որ սկզբնական տարբերակում այն բավականին խրթին է եղել, եւ հանձնաժողովի ողջ
Մարգարիտա Հովակիմյանը պարալիմպիկ խաղերում գրավել է 14-րդ տեղը
Հայաստանի պարալիմպիկ մարզիկները ավարտեցին պայքարը Լոնդոնում ընթացող պարալիմպիկ խաղերում: Մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Գրետա Վարդանյանից հետո, որը պառկած դիրքից հրում մրցաձեւում գրավել էր 7-րդ տեղը, մեր երկրորդ մարզուհին՝ Մարգարիտա Հովակիմյանը, 100 մետր բրաս ոճով լողաձեւում հանգրվանել է 14-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիճծառայություն. 8 ամսում ալյուրը թանկացել է 15.3%-ով
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով այս տարվա 8 ամիսների տվյալները: Ըստ պարոն Մարտիրոսյանի, այս տարվա 8 ամիսների ընթացքում պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ,
Վարդան ու Սպարտակ Ղուկասյաններին այդպես էլ չհաջողվեց խաթարել Գյումրու քարոզարշավը
Այս կարծիքին են թեկնածուները Այսօր քարոզարշավի վերջին օրն է. եթե հաշվի չառնենք այս երկու շաբաթվա ընթացքում Գյումրիում հնչած կրակոցներն ու խուլիգանական մանր-մունր արարքները, օրինակ՝ ասենք, քաղաքապետի թեկնածուներից մեկի բուկլետները բաժանող երիտասարդ տղաներին Պոլիգոն թաղամասում ահաբեկելը, ապա պետք է ասենք, որ քարոզարշավն անցավ անցնցում, առանց ինտրիգների: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածուներից
Հայ կինոաշխարհը թող կարդա «Կինոաշխարհ»
Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած կինոաշխարհի մարդիկ, ինչպես նաեւ հայ կինոարվեստի երկրպագուները մտահոգություն են հայտնում, որ մայրենիով չկա հայ կինոյին, այդ թվում՝ ժամանակակից, վերաբերող մասնագիտական գրականություն: Իրավացիորեն դժգոհում են, որ դա կօգներ ապագա կինոգետին, կինոռեժիսորին, մի խոսքով՝ երիտասարդ մասնագետներին՝ ծանոթանալու սեփական պատմությանը: Այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեցինք կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ: Զարմանալի է, բայց
Մեծամասնության ծուղակը
Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաեւ մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարեւան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության եւ ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ
Փաստաբան Գրիգորյան. Փաստաբանների պալատ վեճը սկսված է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հայցը ՀՀ փաստաբանների պալատի դեմ գործով նախնական դատական անդրանիկ նիստը: Արթուր Գրիգորյանը վիճարկում է Փաստաբանների պալատի այս տարվա ապրիլի 6-ի թիվ 2 ԿԳ նիստի թիվ 2 ԿԳ/1-Ա որոշումը եւ խնդրում է այն անվավեր ճանաչել:
Մարտիկ Սարգսյանը Սաֆարովին դուելի է կանչում
ՀՀ նախագահական ընտրություններում իրեն նախագահ թեկնածու առաջադրած Մարտիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց. «Որպես Արցախյան ազատամարտի վետերան, այսօրվանից ես հրաժեշտ եմ տալիս իմ վետերանությանը, իմ վետերան ընկերներին եւ վերադառնում շարք, նոր մարտական ընկերներիս հետ, որոնք ցրված են սփյուռքով մեկ եւ շարունակում են գործել»: Պարզվեց նաեւ, որ ազատամարտիկ Սարգսյանը վերադառնում է նոր առաքելությամբ, ցուցադրելով
Սերժ Սարգսյան. «Ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ»
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ Հարգարժա՛ն դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում: Բարով եք եկել Հայաստան: ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական
Հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը Ջհանգիրյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են
Այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այդ հանձնաժողովը պետք է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով ուսումնասիրի իրավական նորմատիվ ակտերը, օրինագծերը, ուսումնասիրի հակակոռուպցիոն չափորոշիչների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահպանումը: Բացի այդ, նախագծում նշված է, որ
Մոռացե՞լ են, որ «կոպեկներով» են սեփականաշնորհել …
Շաբաթ օրը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց էր կատարել Արմավիրի մարզում, որից հետո խորհրդակցություն էր անցկացրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների ղեկավար-սեփականատերերի հետ և նրանց հորդորել էր ավելի շատ քանակությամբ գյուղմթերք մթերել, այսինքն` գործարանը աշխատեցնել իր հնարավորությունների ծավալին մոտ, և նորմալ խաղողը մթերեն 140 դրամից ոչ պակաս: Հանրապետության նախագահը նշել էր նաև, որ օրենք են հանելու,
«Էջմիածնում ավագանու անդամ դառնում են ժառանգաբար». չնայած իրավիճակին,ավագանու կին թեկնածուն վճռական է տրամադրված
Էջմիածին քաղաքի ավագանու 15 տեղի համար պայքարում է 26 թեկնածու, որոնցից 21-ին անձամբ առաջադրել ու սատարում է Էջմիածնի գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներն ավելի քիչ են՝ գործող քաղաքապետն ու «Գործք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, անկուսակցական, 30-ամյա Արմինե Հովհաննիսյանը, ընդ որում, հավանական է, որ ընտրություններում տարածված սցենարի համաձայն` երկրորդ թեկնածուն


















































