Օրվա լրահոսը
Բոնոբո կապիկը, Հաձա ցեղը եւ նեոլիտի կոմունիզմը
Արվեստագետ Արման Գրիգորյանը՝ հայ ժամանակակից արվեստի մասին Ճանաչված գեղանկարիչներ Արփենիկ Ղափանցյանի եւ Ալեքսանդր Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, որը Հայաստանում 1980-ականների վերջերից Pop Art-ի հիմնադիրներից է, գտնում է, որ մերօրյա մտավորականները իրենց գործերում կարծես վախենում են անդրադառնալ պատմական ավելի խոր շերտերի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արման Գրիգորյանն ասաց. «18-րդ դ. վերջին եւ 19-րդ դ. սկզբին հնագիտությունը,
Ստեղծված պայմաններում տպագիր ԶԼՄ-ների գոյատեւումը անհնարին է դառնում
Հարցազրույց Ադրբեջանի «Ենի նեսիլ» լրագրողական միության նախագահ Արիֆ Ալիեւի հետ – Ադրբեջանում այսօր քանի՞ տպագիր թերթ է լույս տեսնում, եւ ի՞նչ տեղ են դրանք գրավում այլ ԶԼՄ-ների (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ- մեդիա, սոցցանցեր) շարքում: – Ադրբեջանում տպագիր թերթ հիմնելու համար չի պահանջվում գործադիր մարմնի թույլատրությունը: Բավական է միայն հրատարակության առաջին համարից 7 օր առաջ պաշտոնապես ծանուցել:
Հայաստան եւ Ադրբեջան-2012. իրադարձություններ եւ մեկնաբանություններ
Հայաստանում եւ Ադրբեջանում տպագիր ԶԼՄ-ների ներկայիս խնդիրների, դրանց լուծման կարեւորության եւ հետագա զարգացման մասին են ստորեւ բերված հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են
Տեղեկություն էր տվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենի գումարների մասին
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ալեքսանյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա օժանդակության համար մեղադրվող Աշոտ Առուշանյանի պաշտպանն է: Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, համաձայն որի՝ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր
Թուրքիայում երկու հայ կնոջ «Happy Voyage»-ը դրդել է հանցագործությունների
Մոտ 3 շաբաթ է՝ «Happy Voyage» տուրիստական գործակալության շուրջ սկանդալային պատմություններ են տեղի ունենում. հայ զբոսաշրջիկները այս ընկերության պատճառով տարբեր երկրներում բառի ուղիղ իմաստով խայտառակվում են, բավական չէ՝ ֆինանսական մեծ վնասներ են կրում, մի բան էլ հյուրանոցներից դուրս են շպրտվում: Այս առնչությամբ «Happy Voyage» ընկերությունը տարբեր լրատվամիջոցներով հանդես է գալիս եւ պարզաբանումներ տալիս՝ մեղքը բարդելով
Խորհրդարանը հայհոյանքներ տալու տեղ չէ
Հակադարձում է ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ կարծում է, որ Հունգարիայի իշխանությունները կարող են իրենց մեղքերը քավել՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը: «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ-ի ընդունած հայտարարությունը վերջին երկու օրերին բավականին խիստ քննադատության
Եվրոպան դատապարտում է Հունգարիայի որոշումը
2012թ օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ Նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչով դիմեց ամբողջ աշխարհի ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներին, հայկական լրատվամիջոցների խմբագիրներին՝ կոչելով ազգովի համախմբման: ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը
«Այս ամենը ցույց տվեց, որ ամեն ինչի պատրաստ պիտի լինենք»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Անկեղծ ասած, իմ մոտեցումներն այս հարցում լրիվ այլ էին: Թու Ալիեւին կամ ամոթ հունգարական իշխանություններին, կամ լոլիկներով կատու ճղելու քաղաքականությունը բացարձակապես ոչինչ չտվող բան է: Եվ ինձ դուր չեկավ նաեւ այդ հռետորաբանությունը, այդ ագրեսիվ կեցվածքը: Մարդիկ, որոնք երեկոյան անգամ իրենց սեփական տանը տուալետ գնալուց
Ո՞վ է հիմա հիշում «Մարտի 1»-ը
Բառերը ամիսների եւ տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը եւ վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը՝ առավել եւս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ռեժիմ»՝ դրանք բոլորը հրաշալի բառեր են, բայց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և
«Հմայված եմ մեր երիտասարդների պահվածքով». Լեհաստանի Կիելցի համալսարանի գիտաշխատող Հրայր Մաղաքյան
Լեհաստանի Արտաքին Գործերի Նախարարության և լեհական Հանուն Ժողովրդավարության Զարգացման ԷՐՎԻՆ լեհական ընկերության կողմից ` «Հույսի կամուրջ» ՀԿ-ում անցկացվել է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար նախատեսված դասընթաց, որն իրականացվել է «Կարողանալու ուժը» (The power of being able to) ծրագրի շրջանակում: Ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող 12 երիտասարդ լրագրողներին, հատկապես էական նշանակություն ունի հասարակական տեղեկատվության հասանելիության վերաբերյալ նրանց
«Հայբուսակ»-ի արդինատուրայի ուսանողը վրաերթի է ենթարկել Ոստիկանության ավագ լեյտենանտին
Այսօր` սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի Սեբաստիա 12 շենքի բնակիչ, «Հայբուսակ» համալսարանի արդինատուրայի ուսանող 21-ամյա Արմեն Վարդանյանը, վարելով «ԲՄՎ 523» մակնիշի 33 ՍD 730 համարանիշի ավտոմեքենան Լենինական փողոցից դեպի Շահումյան տանող գազալցակայանի տարածքում վրաերթի է ենթարկել Իսակովի պողոտայի 50/1 շենքի բնակիչ, 33-ամյա Հայկ Բաղդասարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Ֆուտբոլային կրքեր. « Հաղթողներին չեն դատում, մեր տղերքը հաղթել են»
5 րոպե, 3 րոպե, 2 րոպե, 50 վայրկյան, 20 վայրկյան, 5 վայրկյան ու վե~րջ: Ահա այսպես Մալթա-Հայաստան խաղի ավարտին մեկնաբանի հետ մենք էլ էինք հաշվում վերջին րոպեները: Բոլորս խաղի մեկնարկից առաջ խոշոր հաշվով հաղթանակ էինք ակնկալում. 3-0, 4-1, 4-0 գրում էինք մեր կանխատեսումները: Կանխատեսումները չարդարացան, սակայն անչափ կարևոր 3 միավոր մենք վաստակեցինք: «Չնայած մեր հավաքականի
Բանդայի գործն ուղարկվել է դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել եւ ղեկավարել է
Վիճաբանության ժամանակ 26-ամյա երիտասարդը «Միցուբիշին» քշել է իր հետ կռվողների վրա. Մեկ հոգի մահացել է
Երեկ, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սևան քաղաքի «Սևան» երկաթգծի կայարանի դիմացի հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց միչև: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վիճաբանության ժամանակ Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 25-ամյա Արամ Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի 658 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել է իր
Իրանն առաջին անգամ իր ատոմային ձեռնարկությունը ցույց տվեց այլ երկրի ղեկավարի
Իրանի իշխանությունները առաջին անգամ արտասահմանյան երկրի առաջնորդին օրերս թույլ են տվել մուտք գործել Նաթանզ քաղաքի ատոմային հաստատություն: Այս մասին «РИА Новости»-ի վկայությամբ հաղորդում է տարածել «Ասոշեյթեդ պրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես Մոնղոլիայի նախագահ Ցախիագիյն էլբեգդորժը ուշադիր դիտում է ձեռնարկության ցենտրիֆուգաները: Նաթանզի օբյեկտը, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում
«Առավոտը» կցուցադրի կրկեսի հին շենքի պայթեցումը
Այսօր ժամը 15.30-16.30-ի սահմաններում ապամոնտաժվելու է Երևանի կրկեսի շենքը եւ այդ նպատակով իրականացվելու են պայթեցումներ: «Առավոտի» կայքում եւ այս հասցեով https://www.livestream.com/aravot հայտարարված ժամին կարող եք դիտել պայթեցման աշխատանքները՝ ուղիղ հեռարձակմամբ:
Հայաստանն ստանձնել է «B» խմբի առաջատարի դերը
Երեկ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2014 առաջնության ընտրական մրցաշարը: Եվրոպական գոտու «B» խմբում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթելով Մալթային՝ 3 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Խմբի ֆավորիտ Իտալիան Բուլղարիայում երկուական գնդակ փոխանակեց տանտերերի հետ՝ կարեւոր երկու միավոր կորցնելով: Ճիշտ է, Դանիան եւ Չեխիան հանդիպում են այսօր, սակայն մինչ այդ մեր ընտրանին գլխավորում է
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՐՁԱԿ
Եթե ԱՊՊԱ, ապա՝ Ինգո, եթե Ինգո, ապա՝ Արմենիա, եթե Արմենիա, ապա՝ Հայաստան, եթե Հայաստան, ապա՝ Ռուսաստան, եթե Ռուսաստան, ապա՝ ԱՄՆ, եթե ԱՄՆ, ապա՝ Քլինթոն, եթե Քլինթոն, ապա՝ Հիլարի, եթե Հիլարի, ապա՝ Սաքունց, եթե Սաքունց, ապա՝ Ծոմակ, եթե Ծոմակ, ապա՝ բազմազան, եթե բազմազան, ապա՝ զանազան, եթե զանազան, ապա՝ Զանազանյան, եթե Զանազանյան, ապա՝ ֆուտբոլ, եթե ֆուտբոլ, ապա՝
Մարզպետի տեղակալը, ըստ էության, չի պատասխանել տեղեկատվության վերաբերյալ մեր հարցմանը
Հղում անելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, Տավուշի մարզպետարան էինք դիմել, որպեսզի իմանանք, թե այս տարի մարզում հացահատիկի ընդհանուր առմամբ քանի հեկտար ցանք կա: Նաեւ խնդրել էինք հայտնել, թե սահմանամերձ մարզի որ համայնքում որքան հեկտար արտ է ցանվել: Օգոստոսի 28-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը գրավոր պատասխանել է հարցմանը, ուր նշել է. «Տավուշի մարզում
Մեր շախմատիստների արդյունքներն ըստ խաղատախտակների
Ստամբուլում վաղն ավարտվող շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում թիմային հաղթողից բացի որոշվում են նաեւ առանձին խաղատախտակների առջեւ լավագույնները: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ հանդես է գալիս առաջին խաղատախտակի առջեւ, անցկացված 10 տուրերից մասնակցել է 9-ին եւ վաստակել 6,5 անհատական միավոր: Սերգեյ Մովսիսյանը երկրորդ խաղատախտակի առջեւ հաջող հանդես եկած շախմատիստների ցուցակում չէ: Մեր տղաներից
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆՃգնաժամային կառավարմանկենտրոնում ահազանգեր են ստացվելհանրապետության տարբերհատվածների խոտածածկտարածքներում բռնկված հրդեհներիվերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզիԳեղաձոր գյուղում այրվել է 1.5 հա,Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղիմոտակայքում` 3 հա, Աշտարակ-Գյումրիավտոճանապարհի 5-րդ կմ-իմոտակայքում` մոտ 2 հա, Երևան-Սևանավտոճանապարհի 30-րդ կմ-ում՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում` 1 հա խոտածածկտարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: ԱԻՆ
Հաղթանակ: Մալթա-Հայաստան՝ 0:1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումում 1:0 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին՝ անչափ կարեւոր 3 միավոր գրանցելով իր հաշվարկին: Հանդիպման միակ գոլը Յուրա Մովսիսյանի դիպուկ փոխանցումից հետո խփեց րոպեներ առաջ փոխարինման մտած Արթուր Սարկիսովը: Մեր ընտրանին Մալթայից մեկնում է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին ուժերը չափելու է այդ երկրի ազգային հավաքականի
«Ժպտացող զինվորների» դեմ են դուրս եկել
«Սթրիտ-արտի» հերթական օրինակը երեկ երեկոյան հայտնվեց Երեւանում` Աբովյան փողոցում` Խաչատուր Աբովյանի արձանի մոտ եւ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Պատերին փակցված էին հայ զինվորների լուսանկարներ: Ժպտացող, ուրախ, չճնշված, չվախեցող, գեղեցիկ դեմքեր: «Ժպտացող զինվորները» սակայն, ընդամենը մեկ օր մնացին Խաչատուր Աբովյանի արձանի մոտ: Անհայտ անձինք ուղղակի պատառոտել էին պաստառները եւ նետել: «Inside out» նախագծի շրջանակներում իրականացված
«Սամվելի» փոխարեն «Մարտուն» գոռացին
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եկել էր Գյումրի` քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու ու նրա վերջին քարոզարշավին մեկ-երկու խոսք ասելու: Թատերական հրապարակ եկած գյումրեցիները, ովքեր ցուցապաստառներ էին բռնել ` նշելով, որ իրենք Սամվել Բալասանյանի հետ են, պատրաստ են սատարել նրան, «Սամվել» գոռալու փոխարեն, հանկարծ սկսեցին «Մարտո~ւն, Մարտո~ւն» գոռալ : Նրանց բացականչությունը ուղղված
«Նախագահն հո գյումրեցի չէ՞, որ կարողանա տեր կանգնել գյումրեցու օջախի ձայնին»
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ամենաերիտասարդ թեկնածու Անդրանիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի`օրեր առաջ Գյումրիում հօգուտ Սամվել Բալասանյանի հնչեցրած ելույթը չի՞ ընկճել արդյոք իրեն` որպես թիկունք չունեցող թեկնածուի: «Ճիշտն ասած, ես ժամանակ չեմ ունեցել լսելու նախագահի ելույթը, բայց կարծում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ երկրի նախագահն իրավունք ունի իր կարծիքն հայտնելու, նախագահը հո գյումրեցի
Շախմատի տղամարդկանց թիմը առաջատարների մեջ է, իսկ կանանցը` այլեւս մեդալի հույս չունի
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի Համաշխարհային 40-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ, տուրում 3:1 հաշվով համոզիչ հաղթամակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ: Առաջին խաղատախտակի առջեւ FIDE-ի վարկանիշային դասակարգման ցուցակով աշխարհի երկրորդ գրոսմայստեր, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթեց հոլանդացի արդեն կայացած երիտսասրդ աստղ Անիշ Գիրիին:: Մեր բազմափորձ Վլադիմիր Հակոբյանն իր հերթին առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ,
«Ամսի 10-ին կտեսնենք` ե՞ս ճիշտ դուրս կգամ, թե՞ պարոն Գիզիրյանը»
Վերջերս մեզ հետ զրույցում Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը կարծիք էր հայտնել, որ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ով Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել ՀՅԴ-ի կողմից, ձայներ չի հավաքի: Ըստ պարոն Գիզիրյանի, ինքը այս մասին ասել է նաեւ «անձամբ Հովսեփին» : Օրերս Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է
Քաջ Նազարն ու Ուստիանը նախկին սրճարանի տարածքում
Հայտնի հեքիաթի հայտնի հերոսներ Քաջ Նազարը և Ուստիանը Ծաղկաձորի Օրբելի հրապարակի հարակից տարածքում շարունակում են իրենց «վեճը»: Սիրված հեքիաթի կերպարները եւ սյուժեն քանդակների տեսքով նախատեսվել են Ծաղկաձորի սրճարաններից մեկի համար: Սակայն այժմ սրճարանն այլևս չի գործում, սակայն տարածքում հեքիաթային մթնոլորտը դեռ պահպանվում է: Ծաղկաձորի այցելուները նախկին սրճարանի հետնամուտքից ներս են մտնում, նկարվում հերոսների հետ: Արփինե Արզումանյան` (mynews.am)
Կապանում հավաք չի անցկացվել
Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում նախատեսված հավաքն այդպես էլ չկայացավ: Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքում հավաքի անցկացման գրությունը ուշ ներկայացնելու պատճառով մերժվել էր քաղաքապետարանի կողմից: Ըստ ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի հոդված 12-ի` պետք էր ոչ ուշ, քան 7 օր առաջ իրազեկել հավաքի անցկացման մասին, այնինչ կազմակերպիչներն ընդամենը 2 օր առաջ էին ներկայացրել գրությունը: Բայց


















































