Օրվա լրահոսը

Շեյխ Մանսուրը Ռոնալդուի համար 200 միլիոն եվրո է առաջարկել

 Իսպանական AS-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուրն այս ամռանը Կրիշտիանու Ռոնալդուի համար 200 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Ռեալին», որն արքայական ակումբը մերժել է: Սակայն շեյխը չի հրաժարվում պորտուգալացի հարձակվողին ձեռք բերելու մտադրությունից եւ պատրաստ է անձամբ նրան տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր առաջարկել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռազմական փորձագետ. Պատերազմ վերսկսելու համար ուժերի փոխհարաբերակցություն է պետք

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը հավանական չի համարում: «Տրամաբանական կապ չեմ տեսնում, թե ինչու հիմա, երբ այդ հանցագործն իրենց մոտ է ու հերոսանում է, ինչու պետք է վերսկսեն, եթե մենք գտնվենք այնքան կարճատես, որ դրա համար վերսկսենք, էլի կապ չեմ տեսնում, պատերազմը մեր ընտրությունը չէ»,- այսօր «Նովոստի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն

Հրապարակվեցին Հայաստան-Նիդերլանդներ՝ տղաների եւ Հայաստան-Ռուսաստան՝ աղջիկների թիմերի կազմերը

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում տղամարդկանց մրցաշարի այսօր կայանալիք Հայաստան-Նիդերլանդներ հանդիպման զույգերը հայտնի են: Ըստ խաղատախտակների հերթականության խաղալու են. Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան Լյուկ Վան Վելի-Սերգեյ Մովսիսյան Իվան Սոկոլով-Վլադիմիր Հակոբյան Յան Սմիթ Գաբրիել Սարգսյան Հրապարակվեցին նաեւ կանանց մրցաշարի Հայաստան-Ռուսաստան մրցամարտի զույգերի անունները: Էլինա Դանիելյան-Տատյանա Կոսինցեւա Լիլիթ Մկրտչյան-Վալենտինա Գունինա Լիլիթ Գալոյան-Ալեքսանդրա Կոստենյուկ Մարիա Կուրսովա-Նատալյա Պոգոնինա   Աշոտ

Սաֆարովյան ճգնաժամը. ողջ Եվրոպան միաձայն դատապարտում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիան. Ղարաբաղյան հակամարտությունը սրելու սադրանքները պետք է խելացի պատասխան ստանան

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (www.EuFoA.org) խորապես ողջունում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիայի աննախադեպ դատապարտումները եվրոպական բոլոր կառույցների և միջազգային հանրության կողմից (տես ցուցակը ստորև): Մենք սարսափած ենք այն փաստից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ սադրանքները և ուժի սպառնալիքները Հայաստանի և աշխարհի հայության դեմ հասցրել են ղարաբաղյան հակամարտությունը լարվածության սրման հաջորդ մակարդակին: Սա կարող է կարճաժամկետ կտրվածքում ծառայել

Արմեն Մարտիրոսյան. «ԱԺ-ն նախագահի վերցրած բարձր նոտան շարունակելու համարձակություն չունեցավ»

«Այն, ինչ եղավ, տգեղ երեւույթ էր քաղաքական, բարոյական, միջազգային իրավունքի տեսանկյունից, այն, ինչ կատարվեց, չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակում, բայց կարծում եմ, որ բարոյական գնահատականները տալուց շատ կարճ ժամանակ անց պետք է անցնենք գործնական քայլերի: Այստեղ մենք գործ ունենք երեւույթի հետ, որը կոչվում է հայատյացություն, ռասիզմ, ազգային անվտանգություն»,- հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպանին

Կոմունիստ. «Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա»

«Աշխարհի ոչ մի երկրռւմ այդպիսի հանգիստ ընտրություններ չեն լինի, ինչպիսին մեզ մոտ նախագահական ընտրություններն են սպասվում: Վերադասավորումներ կամ, այսպես ասած, ավելորդություններ չեն լինելու։ Կլինի այնպես, ինչպես արդեն տեսել ենք, ու դա ճիշտ է։ Այսպիսի պայմաններում դա մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում նախագահական ընտրությունների առնչությամբ նկատեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության

«Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին, ստեղծված իրավիճակում խիստ կարեւորեց 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները: «Եթե ֆորս-մաժոր չլինի, «Ժառանգությունն» անպայման կմասնակցի նախագահական ընտրություններին»,- հայտարարեց նա՝ վերահաստատելով, որ իր, ինչպես նաեւ կուսակցությունում մեծամասնության համար նախընտրելի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Արմեն Մարտիրոսյանը ըստ էության բացառելով ընդդիմադիր դաշտի վերամիավորման եւ միասնական

ՕԵԿ ընդունվելու համար սահմանվել է փորձաշրջան

Հատված ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ հարցազրույցից – Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններից հետո վերակազմավորման գործընթաց հայտարարեց ձեր կուսակցությունը, եւ հայտարարվեց, որ այն կավարտվի սեպտեմբերին, մինչդեռ ավարտվեց հուլիսին, ինչո՞ւ, եւ ի՞նչ տվեց դա ՕԵԿ–ին։ Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ պատեհապաշտներից ազատվելու գործընթաց էր սա ըստ էության։   – Իրականում մենք հիմնականում դժվարացրինք

Հայաստանը չքնաղ է, բայց անգամ մեկ պոլիէթիլենային տոպրակը փչացնում է տեսարանը

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին» թեմայով մամուլի ասուլիս: Բանախոսներն էին «Մենք կարող ենք» (Lets do it! Armenia) շարժման ղեկավար, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի նախագահ Արսեն Գասպարյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն (WWF-Armenia) Կարեն Մանվելյանը և «Էյ Թի Փի» ԲՀ (Հայաստան ծառատունկ ծրագիր) ղեկավար Վարդան Մելիքյանը: Հաշված օրեր են

Մոտ են երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալուն

Օլիմպիական կրկնակի չեմպիոն շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի իններորդ տուրում 2,5:1,5 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տանելով Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի ընտրանու նկատմամբ՝ երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու հնարավորություններ է պահպանում: Բայց դրա համար նախավերջին տուրում մեր տղաները պետք է անպայման հաղթեն Նիդերլանդների թիմին: Իններորդ տուրում ԱՄՆ-ից 1,5:2,5 հաշվով առաջին պարտությունը կրեց մինչ այդ

Ընտրակաշառք բաժանած ԲՀԿ-ականին դատավորը վճռեց 3 տարի պայմանական ազատազրկել

 «Խնդրում եմ մեղմ վերաբերվեք, ես ընդունում եմ իմ սխալները»,- այսօր  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընտրակաշառք բաժանած Արմեն Մաթեւոսյանը իր վերջին խոսքում այսպիսի խնդրանքով հանդես եկավ:  Այս նախադասությունը լսելուն պես դատավոր Արթուր Մկրտչյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Վճռի համաձայն, Արմեն Մաթեւոսյանը մեղավոր ճանաչվեց եւ նշանակվեց նախնական պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի

Նովոն՝ հայ պառլամենտարիզմի հայր

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, ԱԺ նախօրեի արտահերթ նիստում հերթական անգամ փայլատակել է լրագրողների հետ շփվելու իր հմտությամբ ու «սիրալիրությամբ»: Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Արմավիրի մարզում ամենատարբեր կրիմինալ պատմությունների մեջ թաթախված Նովոյից տեղեկանալ՝ պատրաստվում է արդյոք գրավի դիմաց ազատ արձակել այժմ կալանքի տակ գտնվող որդուն՝ Արտակ Գեւոոգյանին, վերջինս հարձակվել է. «Խի՞, սիրտդ ցավո՞ւմ

Որոնողական աշխատանքները շարունակվում են

Տավուշի մարզում շարունակվում են սեպտեմբերի 2-ին կորած` Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Աս­քա­նազ Մելիքյանի որոնողափրկարարական աշխա­տանք­ները, որոնք իրականացվում են Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի, ոստիկանության բաժնի աշխատակիցների և տեղի բնակիչների օգնությամբ: ԱԻՆ  

Գյումրեցի հայտնի բժշկի որդին դանակահարել է հարևանին

Նախորդ օրը Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող Հաղթանակի պողոտա 42 ա շենքի բակում դանակահարել են 33-ամյա Արտակ Մուրադյանին: Նրա ծնողների պնդմամբ, դանակահարողը եղել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սայաթ Գարեգինյանի եղբոր` Գյումրու մաշկաբանական դիսպանսերի ղեկավար Սամվել Գարեգինյանի որդին` Դավիթը: Պատճառը, ըստ դանակահարվող Արտակ Մուրադյանի մոր` Օֆելյա Ներսիսյանի, եղել է Գյումրու քաղաքապետարանի կողմից

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործը հետաձգվեց

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վոլոդյա Գրիգորյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Մինաս Մկրտչյանի, Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Տուժողի իրավահաջորդ Հայկի հայրը դատավորին ներկայացրեց իրենց ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բժշկական տեղեկանքը, որով հայտնվում

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Մարդ կա՝ գնում ա շուրջպարի, Մարդ էլ կա՝ Վարդգես Գասպարի:

Փրկարարներն իջեցրել են պոկված ճաղավանդակները

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Իջևանի Մայիսի 28 թիվ 47 շենքի տանիքի ճաղավանդակները պոկվել և կախվել են տանիքից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարներն անվտանգ իջեցրել են տանիքից կախված ճաղավանդակները: ԱԻՆ

Վարդան Մինասյան. «Պայքարելու ենք միայն հաղթանակի համար»

Մալթայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան  նախախաղային մարզում է անցկացրել «Տա Կալի» մարզադաշտում, որից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում. «խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու փաստով»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բաքվում ասել է, որ «խորապես մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու փաստով»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթով հանդես գալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, նա ասել է, որ այդ որոշումը «վնասում է վստահությանը եւ չի նպաստում խաղաղ գործընթացին»: «Ես չափազանց մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Նրա գործածը ահավոր հանցագործություն

Պատերազմի վերսկսման վտանգն իր հետ բերում է համերաշխության մթնոլորտի ձեւավորում

Ադրբեջանի ընդդիմադիր հատվածից այս օրերին բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին Ալիեւի հասցեին՝ մարդասպանին ներելու եւ հերոսացնելու, այդպիսով՝ երկրի միջազգային հեղինակությունն էլ ավելի վարկաբեկելու համար։ Այն հարցի շուրջ, թե ինչու Ալիեւն արեց այդ բանը, ընդդիմախոսները հիմնականում միակարծիք են. նրանք համարում են, որ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններից առաջ Ալիեւն իր երկրում սեփական վարկանիշը փրկելու խնդիր ուներ, ինչին էլ

Խաչիկյան. «Երեւի Սերոբ Տեր-Պողոսյանին կարոտել ա ու ուզում ա իրա հետ մի սենյակում նստի»

Հատված Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հարցազրույցից:  – Պարոն Խաչիկյան, ի՞նչ նորություն կա գործից, Ձեզ նորից կանչե՞լ   են ոստիկանություն՝ հարցաքննության։ – Չէ, չեն կանչել։ Կարենը կալանավորված է, եւ մենք էլ պատրաստվում ենք բողոքարկել այդ որոշման դեմ։ – Պարոն Խաչիկյան, լուրեր են շրջում, թե ձեր մոտ Բոդոլի եւ Սերոբ Տեր–Պողոսյանի սեռական հարաբերություն պարունակող տեսաձայնագրություն կա, եւ

«Աշխարհի ամենասիրուն ժպիտներն են: Ժպտացեք, զինվորներ»

Երևանում ավելացել են ժպտացող դեմքեր. նրանք ժպտում են բոլորին և անդադար: Երևանում՝ Աբովյան պուրակում, նրանք են՝ հայ զինվորները, որոնց «ստիպել է» ժպտալ Ալբերտ Պողոսյանը: «Սա կոչվում է փողոցային արվեստ: Աշխատել ենք Inside Out Project–ի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Ալբերտը: Նպատակը՝ նկարների միջոցով էմոցիաներն արտահայտելն ու ցույց տալն է. «Քանի որ մեր հասարակությունում բոլորը տուզիկ

Բելգիահայերը բողոքի նամակ են հղել Բելգիայում Հունգարիայի դեսպանին

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական միությունը բողոքի նամակ է ուղարկել Բելգիայի Թագավորությունում Հունգարիայի դեսպանին: Նամակում, մասնավորապես, գրված է.«Հարգելի պարոն Դեսպան, զայրույթով ականատես եղանք Եվրոպայի նորագույն պատմության մեջ ամենաամոթալի իրադարձությանը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես Հայաստանի իշխանությունը նախազգուշացնում էր բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ

Զինկոմի տեղակալը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին (ձայնագրություն)

Աբովյանի զինկոմի տեղակալ Պողոս Մեղրյանը Aravot.am-ին պարզաբանեց այսօր կառավարության շենքի առջեւ իրենից բողոքող Աբովյանի բնակիչ Կարինե Մուրադյանի մեղադրանքները: Պարոն Մեղրյանի խոսքերով,  «Զինապարտության մասին» օրենքի համաձայն, Կ. Մուրադյանի քրոջ որդուն՝ Հարություն Մանուկյանին,   ինչպես այլ զինապարտների,  իր զինգրքույկով կանչել են զինկոմիսարիատ ու  տեղեկացրել՝  եռօրյա զորավարժությունների մասնակցելու մասին.«Այդ տղան միանգամից վրդդովվեց ու ինձ պատասխանեց՝  լավ ընկեր Մեղրյան, գնանք,

Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի ափերի մոտ

Անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակը շրջվել է, զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ: Թուրքիայի իշխանությունների համաձայն, առնվազն 60 մարդ, որոնցից կեսը կազմում էին երեխաներ, խորտակվել է երկրի արևմտյան ափերի մոտ՝ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակի շրջվելու պատճառով: Իզմիրի նահանգային կառավարության կողմից ներկայացված տվյալների համաձայն, զոհերից 31-ը երեխաներ են, իսկ նավակի շրջվելու պատճառով խորտակված ուղևորների մնացած մասի հիմնականում կազմել

Նախագահի հրամանագրով Դալլաքյանը նշանակվեց Աժ-ում իր մշտական ներկայացուցիչը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայա­ցուցիչ նշանակելու մասին: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:    ՀՀ նախագահի աշխատակազմ

Այսպիսին է մեր հերոսը

Մի քանի օր առաջ ամբողջ մամուլում տարածում գտան հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և նրա` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալու լուրերը: Դա կարծես սառը ցնցուղ լիներ Հայաստանի գլխին: Ադրբեջանն իր այս քայլով խախտեց մի շարք օրենքներ, այդ թվում` իր իսկ սահմանադրությունը: Այսպիսով ադրբեջանական տոտալիտար ռեժիմի հերթական

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսմենի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, ցանկություն ունի ավանդական և անկեղծ բարեկամի` Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրաքի փոխվարչապետի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին: Ընդգծելով Իրաքի Հանրապետությունից նման բարձր մակարդակով պատվիրակության այցի կարևորությունը՝ նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այսուհետ երկու երկրների հարաբերություններում դրանք շարունակական բնույթ կրեն: Իրաքի փոխվարչապետը գոհունակությամբ է խոսել այցի օրերին հայ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031