Օրվա լրահոսը
President.am-ը, Tert.am-ը, Lragir.am և A1plus.am-ը հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից
Այսօր DDoS հարձակման են ենթարկվել հայկական մի շարք կայքեր, որոնց թվում են՝ President.am-ը, Tert.am-ը, Lragir.am և A1plus.am-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙՀՀ կիբեր-տարածքը թանկանոց DDoS-ի տակ է՚: Նշենք, որ DdoS հարձակումը սերվերի վրա մուտքերի կտրուկ ավելացումն է, որի արդյունքում սերվերը օրինական այցելուներին չի կարողանում պատասխանել: Shamshyan.com-ի
Amnesty International. Ադրբեջանը հղեց վտանգավոր ուղերձ
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր իր մտահոգությունն է արտահայտել մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման փաստի առիթով և կարծում է, որ այս գործողությունները կարող են ընկալվել որպես «էթնիկական դրդապատճառներ ունեցող բռնության աջակցություն»: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական հայտարարությունում մտահոգություն է արտահայտվել, որ Ադրբեջանի կառավարության այս գործողությունները կսրեն ադրբեջանցիների և հայերի միջև առկա լարվածությունն ու կխրախուսեն էթնիկական հողի
Պատմության մեջ ամենահաջողակ կին-դիպուկահարը ռուս է
Պատմության մեջ երբևէ եղած ամենահաջողակ կին-դիպուկահարը համարվում է ազգությամբ ռուս, ԽՍՀՄ հերոսուհի ԼյուդմիլաՊավլիչենկոն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1942թ.-ին, նա կարողացել է իր դիպուկահարով սպանել թշնամու 309 զինվորական, որոնցից 38-ը բարձրաստիճան սպաներ էին: «Nokia» հեռախոսի հաղորդագրություն ստանալու ստանդարտ ձայնը Մորզեի այբուբենով կոդ է, որ նշանակում է՝ sms: Սուրճի սիրահարները սեռական հարաբերությունների ավելի հաճախ են ունենում և
Մի շարք գերատեսչությունների եւ ԶԼՄ-ների կայքերը ենթարկվել են DDos հարձակման
Մեդիամաքս: Այսօր կեսօրից ՀՀ գերատեսչությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերը զանգվածային DDos հարձակման են ենթարկվում:Մասնավորապես, պարբերաբար հարձակման թիրախ են դառնում Panorama.am, Armenpress.am, Aysor.am լրատվական կայքերը, չի գործում Lragir.am կայքը: Խափանումներով են աշխատում նաեւ գերատեսչությունների պաշտոնական կայքերը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության Mil.am, Առողջապահության՝ Moh.am, Էներգետիկայի՝ Minenergy.am, Կրթության եւ գիտության՝ Edu.am, Արտակարգ իրավիճակների՝ Mes.am:
Ադրբեջանը պատասխանեց Հունգարիայի նոտային
Պաշտոնական Բաքուն պատասխանել է օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու առնչությամբ Հունգարիայի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։ 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր պատասխանում վստահեցրել է, թե արտահանձնումը կատարվել է դատապարտված անձանց հանձնման մասին 1983 թվականի ստրասբուրգյան կոնվենցիային
Մեդիա փորձագետը՝ ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու մասին. «Գոնե պատգամավորները մի քիչ ավելի քիչ կքնեն»
Ֆեյսբուք սոցցանցում ստեղծված ՆՈՐ ՀԱՅԵՐ խումբը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանին գրություն է ուղարկել՝ առաջարկով՝ ԱԺ նիստերը հեռարձակել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Ինչպես տեղեկացնում են առաջարկի հեղինակները՝ նամակն իրենք ուղարկել են նաև ԱԺ-ում գործող բոլոր քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, սակայն դեռ արձագանք չեն ստացել:
Վլադիմիր Գասպարյանի դուստրը եւս անցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության եզրափակիչ փուլ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները: Այս ,մասին NEWS.am-ին հայտնեցին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունից: Ընտրվել են լավագույն 14 երգեր, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Ներկայացնում ենք դրանք: 1. «Օրը»-հեղինակ եւ կատարող Ֆլորա Մխիթարյան-Երեւան 2. «Երազանքի թեւով»–հեղինակ եւ կատարող Լուսինե Ղազարյան-Երեւան 3. «Home Sweet home»-հեղինակ եւ կատարող Վահագն Գրիգորյան-Երեւան
Նազենի Հովհաննիսյան՝ շատ գեղեցիկ, խելացի, զարգացած, Ավետ Բարսեղյան՝ չափից դուրս համարձակ. Կարծիքներ հաղորդավարների մասին
Հեռուստատեսությունը կատարում է մի շարք գործառույթներ`տեղեկատվական, կրթական, դաստիարակչական, լուսավորչական: Եվ այդ բոլոր գործառույթները կատարվում են հեռուստալրագրողների, հաղորդավարների և այլ անձանց միջոցով: Որպես կանոն`հաղորդման հաջողությունը կախված է հենց նրանցից: Ինչպիսին պետք է լինի էկրանից երևացող անձը, մեկնաբանում են հենց հեռուստադիտողները: «Հեռուստատեսությունից երևացող մարդիկ պետք է կրթված լինեն, զարգացած, խոսել իմանան: Զզվում եմ, երբ միացնում եմ հեռուստացույցը:
Վիկտոր Դալլաքյանը փոխարինելու է Գառնիկ Իսագուլյանին
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Մեր աղբյուրները պնդում են, որ Իսագուլյանի տեղն ազատվում է Վիկտոր Դալլաքյանի համար: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր չընտրվելուց հետո մամուլում Վիկտոր Դալլաքյանին տարբեր պաշտոնների «նշանակեցին», բայց, ինչպես երեւում է, Վիկտոր Դալլաքյանը կրկին հանգրվան է գտնելու ԱԺ-ում` այս անգամ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի
Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով. այլ դրդապատճառներ
Ի՞նչը դրդեց Հունգարիայի ղեկավարությանն Ադրբեջանին արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Սաֆարովին: Չի կարելի չհամաձայնվել այն հանգամանքի հետ, որ Հունգարիան ուղղակիորեն վաճառել է Սաֆարովին Ադրբեջանին. հայտնի է, որ դեռևս օգոստոսի կեսերին հունգարական ԶԼՄ-ները, վկայակոչելով տվյալ երկրի էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրը, հաղորդել էին, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել 2-3 մլրդ եվրոյի հունգարական միջնաժամկետ (2-3 տարվա
Կրակի, վտանգի եւ անորոշության մեջ. ստեղծված թեժ վիճակը շատ սիրիահայերի կտրել են արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորությունից
Վտանգավոր ու լարված իրավիճակում ինքնակազմակերպմամբ զբաղվող հայ համայնքը Հալեպի Հայ մարմնամարզական ընդհանուր միության գրասենյակում բացել է հայկական «շտապ օգնություն»: Հայկական երեք ավանդական կուսակցություններն այնտեղ են տեղակայել իրենց ներկայացուցիչներին, որոնք էլ ստեղծել են արագ արձագանքման խումբ: Այդ խմբի խնդիրն է տեղեկություններ հավաքել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հազարավոր հայերի մասին, կարիքավորներին սնունդ և հագուստ ուղարկել, անընդհատ տեղեկանալ
Սեպտեմբերի 7-ին Կապանում հավաք անցկացնելու դիմումը մերժվել է
Երեկ Կապանի քաղաքապետարան ներկայացված՝ սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի հարակից հրապարակում հավաք անցկացնելու մասին դիմումը մերժվել է: Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հավաքի իրազեկման մասին գրությունը ժամկետի խախտումով էր ներկայացվել: Եթե քաղաքապետարանը թույլատրելու լիներ հավաքը, ապա դա կարող էր անել ոչ շուտ, քան 7 օր հետո, այսինքն՝ օրենքի շրջանակներում հավաք անցկացնելու համար կազմակերպիչներն առնվազն պետք է 7 օր
412.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 412.45 դրամ:
Քեթի Փերին եւ Ջոնը նշանվել են
Կեթի Փերին նշանադրվել է: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել նրան նշանադրության մատանիով, ինչն աղջիկը հմտորեն թաքցնում էր: Լուսանկարներն արվել են այն պահին, երբ Քեթին իր ընկերոջ՝ Ջոնի հետ ռեստորանից դուրս գալիս է եղել: Փաստորեն, լուրերն այն մասին, թե Թեթին եւ Ջոնը հեռացել էին միմյանցից, չեն համապատասխանում իրականությանը: Չ նայած Քեթին դեռ չի հաստատել իր նշանադրության մասին
Հերթական դաջվածքը՝ կրծքի տակ
Լեդի Գագան նոր դաջվածք ունի: Եվ այս անգամ՝ կրծքի տակ: Դաջվածքով լուսանկարը տարածելով Twitter-ում՝ խենթ երգչուհին ուրախացրել է երկրպագուներին. նա նաեւ գրել է, որ դաջվածքը նվիրվում է իր ընկերոջը՝ դերասան Թեյլոր Կիննին: Հիշեցնենք, որ վերջին դաջվածքը, որը Լեդի Գագագն արել էր մեկ ամիս առաջ, իր նոր CD-ի անուն էր՝ «Artpop», որի վրա երգչուհին դեռ աշխատում
Վարդան Այվազյան. «Իսկ ինչի՞ նորմալ չի, որ ՀՀԿ-ն սատարում է ԲՀԿ թեկնածուներին»
Նորմա՞լ է, երբ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածուներին է պաշտպանում ՏԻՄ ընտրություններին եւ այնպիսի մեծ քաղաքի կառավարումը, ինչպիսին Գյումրին է, հանձնում է ԲՀԿ-ին` ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ նորմալ չի»: Մեր հարցին` դա ինչի՞ մասին է խոսում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շատ ջերմ ընկերական հարաբերություննե՞ր ունեն, թե՞ որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի աջակցության կարիքն ունի այլ հարցերում`
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը պահանջում է Հունգարիայի Սոցիալիստական կուսակցության երիտասարդական թևից դատապարտել Հունգարիայի իշխանությունների կատարած քայլը
2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի« Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանվեց քնած ժամանակ կացնի 16 հարվածով Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Ռամիլ Սաֆարովը 2006 թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ բանտարկության: Հունգարայի իշխանությունները 2012թ. Օգոստոսի 31-ին գործադրեցին Ռամիլ Սաֆարովի արտահանձման
Դերեկ Շերինյանը մտադիր է հավաքագրել հայ երեխաներից մի խումբ, որոնք հետագայում հնարավորություն կունենան հանդես գալ իր հետ համերգային ծրագրերով
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին, ով համերգային ծրագրով գտնվում է Երևանում և աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանին, ով հայտնի է ոչ միայն իր աստղագիտության ասպարեզում ունեցած հաջողություներով , այլև ներդրումն ունի հայկական դուդուկի միջազգայնացման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտվող արմատներով հայ Դերեկ Շերինյանը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Չնայած
Ասորիները վիրավորված են մեր իշխանություններից
Ասորական համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանը վիրավորված է Հայաստանի իշխանություններից, որոնք երկրից վտարեցին ասորահայկական ընտանիքին միայն այն պատճառով, որ հայկական պատկանելությունը հաստատող փաստաթղթեր չունեին։ «Մենք ունենք ընտանիքներ, օրինակ 2003-ին Իրաքից ընտանիք էր գաղթել՝ մայրն ասորի, հայրը՝ հայ, նրանց ընդունեց Հայաստանը, այս դեպքում հակառակն էր եւ օրենքը թույլ չտվեց, որ մտնեն երկիր»,-«Ա1+»-ին ասաց համայնքի ղեկավարը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀՀԿ-ն է՞լ է Սամվել Բալասանյանի հերքումն ընկալել որպես ապտակ` Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին սատարում է ԲՀԿ թեկնածուներին այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին Գյումրին է: Aravot.am-ի հարցին ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը պատասխանեց, որ այդ հարցին իր գործընկերները, կուսակից այն ընկերները, որոնք իրավասու են պատասխանել եւ հանդես գալ ՀՀԿ անունից, պատասխանել են. «Ես ոչինչ չունեմ հավելելու»: Սամվել Բալասանյանը հերքել էր նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին
Ականի՞ց է պոկվել մոզու ոտքը
Նախկինում տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Վահան Հակոբյանի կովը, երեք մոզին ու Սաշիկ Մադաթյանի ձին: Դեպքից 4 օր անց՝ սեպտեմբերի 6-ին, հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքում հայտնաբերվել է գողացված 3 մոզիներից մեկը: Մեկ տարեկան մոզու վզից կապված է եղել պարան, որը շարունակվել է մետաղալարով: Կենդանու առջեւի ձախ ոտքը՝
Կարեն Ավագյանը՝ «լոլիկների» ակցիան քննադատողներին. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձի և ներում շնորհելու փաստի կապակցությամբ կազմակերպված, այսպես կոչված, «լոլիկների» բողոքի ակցիան բազում քննադատությունների է արժանանում: Այն քննարկվում է նաև սոցցանցերում: Մասնավորապես, օրեր առաջ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել. «Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան»:
Հավերժական շարժիչ է սարքել ու տանը դրել
Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Հենրիկ Մխիթարյանն այսօր միացել էր կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի՝ գործադրի նիստի օրը ցույց անողներին ։ Սակայն նա մեկօրյա հացադուլ էր անում։ Հենրիկ Մխիթարյանը պահանջում էր աշխարհին ներկայացնել «Համաշխարհային խայտառակություններ» բանաձեւը, որտեղ մաթեմատիկոսի խոսքով ապացուցվում են մի շարք հայտնի բանաձևերի սխալները. «Կան արտոնագրեր և գիտնականների կարծիքներ: Ամբողջ աշխարհն ասում է, որ ՕԳԳ-ն
«Ձենդ կտրի այ լիրբ, ձենդ բարձրացնես, ընտանիքդ կհանգցնեմ». ըստ քաղաքացու՝ իրեն այսպես է դիմել Աբովյանի զիմկոմի տեղակալը (Տեսանյութ)
Աբովյանի բնակիչ Կարինե Մուրադյանի պատմելով, Աբովյանի զինկոմիսարիատի աշխատակիցները իր քրոջ տղայի դեմ սուտ մեղադրանք են ներկայացրել ու արդեն մեկ տարի է՝ իրենց դատական քաշքշուկների մեջ գցել: Կ. Մուրադյանն այսօր կառավարության շենքի առջեւ էր ներկայացնում իր բողոքը: Ըստ նրա, ամեն ինչ սկսվել է անցած տարվա հուլիսի վերջերին, երբ զինկոմիսարիատից կանչել են քրոջ որդուն` Հարություն Մանուկյանին եւ
Մալթայի Հայ Համայնքն էլ է վրդովված
Մալթայի Հայ Համայնքը խորը հիասթափությամբ և վրդովմունքով ընդունեց հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան` Ռամիլ Սաֆատարովին, Ադրբեջան հանձնման մասին: Մենք գնում ենք, որ Հունգարական կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում 2004թ-ին կատարված ողբերգության համար, որպես ընդունող կողմ, նա պետք է ապահովեր հայկական բանակի սպա` Գուրգեն Մարգարյանի անվտանգոթյունը, բայց չկարողանալով այդ անել, պարտավոր
Կինը հացադուլ է անում` սպառնալով շարունակել այն մինչեւ մահ (Տեսանյութ)
Արդեն 3 օր է` նախագահի նստավայրի մոտ հացադուլ է անում Էմմա Սահակյանը: Նա, բացի ջրից, ոչինչ չի ընդունում եւ մտադիր է շարունակել իր հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ իր խնդրին Բաղրամյան 26-ը լուծում չի տվել: «Ձերբակալեք հանցագործ Սուսաննա Մարգարյանին» ցուցանակով նա արդեն մի քանի ամիս է` նստացույց է անում նախագահի մոտ` գիշեր-ցերեկ, իսկ հիմա արդեն
Զաքար Քեշիշյան. «Այն ժամանակ պետք էր ուրախացնել, իսկ հիմա` արցունք չորացնել»
Այսօր` սեպտեմբերի 6-ին, Համազգային թատրոնում կկայանա «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Շուշիի «Վարանդա» երգչախմբի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին: «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանն այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց, որ մի շարք կուտակված նյութեր է ունեցել` համերգներից մինչեւ առօրյա դեպքեր: Ֆիլմով ցանկացել է հին սերնդի գործը փոխանցել
ԳԱԱ պատասխանը Լեւոն Չուգասզյանին. «Այդ հարցազրույցով ի՛նքն է խաղում հայ ժողովրդի ու հայոց պետականության հեղինակության հետ»
Զարմանքով ու հիասթափությամբ ծանոթացանք «Առավոտ»-ի 2012թ. սեպտեմբերի 5-ի համարում տեղ գտած «Լեւոն Չուգասզյանը դատապարտում է ՀՀ ԳԱԱ «տաքգլուխ» որոշումն ու անտեղյակությունը» հոդված-հարցազրույցին: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի»,-
Ստեփան Հովակիմյանին նոր մեղադրանք է առաջադրվում. Վահրամ Քերոբյանի մեղադրանքից մեղադրողը հրաժարվում է
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողության (5 մլն 48 հազար ՀՀ դրամ եւ 10.000 ռուսական ռուբլի) գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դատաքննությունը: Մեղադրող Աշոտ Գալստյանը հանդես եկավ մեղադրանքը փոփոխելու մասին միջնորդությամբ: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր
Ստամբուլում մեկնարկում է շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրը
Մոտ մեկ ժամից Ստամբուլում կսկսվի շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրը: Տղամարդկանց Հայաստան-Գերմանիա խաղում հանդիպելու են Լեւոն Արոնյանն ու Արկադի Նայդիչը, Սերգեյ Մովսիսյանն ու Իգոր Հենկինը, Վլադիմիր Հակոբյանն ու Գեորգ Մեյերը, Գաբրիել Սարգսյանն ու Դանիել Ֆրիդմանը: Կանանց Իրան-Հայաստան հանդիպման զույգերն են: Աթուսա Պուրկաշյան- Էլինա Դանիելյան Սարասադաթ Խադեմալշարիե-Լիլիթ Մկրտչյան Գազալ Հակիմիֆարդ-Լիլիթ Գալոյան Շայեսթե Գադերպուր-Մարիա Կուրսովա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































