Օրվա լրահոսը
«Երիտասարդ Եվրասիա» ֆորումում եվրասիական ինֆորմացիոն լիգա ստեղծելու որոշում կայացվեց
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև տեսակամուրջ` «Երիտասարդ Եվրասիա» ֆորումի արդյունքները» թեմայով։ Հիշեցնենք, որ Եվրասիական առաջին երիտասարդական ֆորումն անցկացվեց Ծաղկաձորում՝ օգոստոսի 22-27–ը։ Այդ ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ՝ Եվրասիական միության ձևավորման վրա ԶԼՄ–ների ազդեցության և ընդհանուր մեդիա-կառուցվածքի ստեղծման մասին։ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովն ասաց, որ ֆորումի նպատակն է` շփումների հաստատումը և
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2012թ. Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դիտավորությամբ դաժան ծեծի ենթարկելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի և նրա ընկերների առողջական ծանր խնդիրներ առաջացրած ֆիզիկական բռնությունների փաստով՝ այսպես կոչված «քրեական գործն» ուղարկվել է դատարան: Նախաքննության մարմինը և դատախազությունն ամեն ինչ արեցին հանցագործությունը չբացահայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու, հանցագործությանը
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին մեղադրում են վաշխառության մեջ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով «չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ», Մեխակ Գաբրիելյանին է տվել $120.000, որի դիմաց նույն ժամանակահատվածից
Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հայտարարությունը
Ըստ քրեական գործի նյութերի, ինչպես նաև մյուս տուժողների և որոշ վկաների կողմից մեզ հայտնած տեղեկությունների` 2012թ. հունիսի 17-ին, ժամը 21.30-ի մոտակայքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանն իր չորս ընկերների հետ միասին այցելել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր` դրա ամառային սրահում երաժշտություն լսելու համար` այդ նպատակով նախապես պատվիրելով սեղան: Նրանց սպասարկել է մատուցող Դավիթ Ադամյանը,
Ադրբեջանի վարած քաղաքականությունը. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»
Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և այն մարտահրավերներին, որոնց առաջ կանգնել է Հայաստանը: Ա. Մարկարովը նկատեց, որ սիրիական կառավարությունն այսօր ավելի ուժեղ է, այստեղ խոսքը գնում է նաև ուժային կառույցների և զինվորական ուժերի մասին: Խոսելով սիրիական հակամարտության՝ արտաքին ուժերի ներգրավվածության մասին, քաղաքագետը կանխատեսումներ արեց. «Արտաքին ուժերի միջամտությունն
Անտառն այրելու համար հովվին տուգանել են 95 մլն դրամով
Անտառի համար պատասխանատուները գտել են անտառն այրողներից մեկին, որը պարզվել է, ինչ-որ հովիվ է: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի՝ «Մենք ունենք միայն մեկ դեպք, երբ ակտ է գրվել: Լոռու մարզում անցյալ տարի բացահայտեցինք մի մարդու, ինչ-որ հովիվ էր, ում անզգուշության հետեւանքով հրդեհ էր բռնկվել: Դատը եղել է, եւ վնասը կազմել է
Կդադարեցվի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումները չեն դադարում (Տեսանյութ)
Բախումները Հալեպում, մասնավորապես, ամբողջովին հայաբնակ Նոր գյուղի եւ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե թաղամասերում դեռ շարունակվում են: Հայ համայնքում նոր զոհեր չկան, հաղորդվում է միայն վիրավորների մասին: Հալեպի հայկական ծերանոցի շրջանը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ, որտեղ հաճախակի են պայթյունները, կրակոցներն էլ գրեթե անպակաս են: Սակայն ծերանոցում ծերերն անվտանգ են: Կրակահերթերը չեն դադարում
Սիսիանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված ավագանու անդամի միակ կին թեկնածուն լրագրող է
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 15 հոգանոց ավագանու համար առաջադրված 23 թեկնածուներից 22-ն է մնացել, որոնց մեջ միակ կին թեկնածուն «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության Սյունիքի մարզային թղթակից Սրբուհի Գրիգորյանն է, որը նաեւ մշակութաբանություն եւ փիլիսոփայություն է դասավանդում Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: «Առավոտի» հետ զրույցում ավագանու անդամի
Սամվել Ալեքսանյանին արդարացրին
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց ՀԱԿ անդամ, իրավապաշտպան Վարդգես Գասպարիի բողոքը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ՝ հայցը համարելով անհիմն։ Գասպարին պահանջում էր քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ նրան ուղեկցող անձին՝ սահմանադրական կարգը խախտելու եւ խուլիգանություն դրսեւորելու համար։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Առջեւում նախագահական ընտրություններ են, համակարգը Ռուբեն Հայրապետյանին փուռը չի տա»
Այսօր «Հարսնաքարի» գործի առնչությամբ «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Լարիսա Ալավերդյանը հարցին՝ ստացվում է, որ ողջ համակարգը աշխատում է Ռուբեն Հայրապետյանի համա՞ր՝ պատասխանեց, որ համակարգն ինքն իրեն է պաշտպանում դրանով, ոչ թե Ռուբեն Հայրապետյանին, քանի որ այդ մարդիկ համակարգի անկյունաքարերից մեկն են: «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ
Դատախազի որդին չէր ստացել մեղադրական եզրակացությունը
Լրագրող Ռուբեն Գրդզելյանի եւ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունն այսօր տեղի չունեցավ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործը հետաձգվեց, որովհետեւ Ա. Մանրիկյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը եւ հրաժարվել էր պաշտպանի ծառայություններից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բացատրեց, որ քրգործի վերաբերյալ ամբաստանյալների միջեւ առկա հակասության դեպքում պաշտպան
Ռուսաստանում հայազգի բնապահպանի դեմ նոր գործ է հարուցվել
Վերջին ժամանակաշրջանում հայազգի Սուրեն Ղազարյանը դարձել է ռուսաստանյան մամուլի կողմից ամենից հաճախ հիշատակվող գործիչներից մեկը. նա իսկական պատերազմ է հայտարարել թե՛ Կրասնոդարի երկրամասի, թե՛ Ռուսաստանի դաշնային իշխանություններին։ Կրասնոդարցի բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ կիրակի օրը քրեական գործ է հարուցվել։ Երկրամասի իրավապահ մարմինները նրան մեղադրում են մի շինության անվտանգության ծառայության աշխատակցին սպառնալու մեջ, որը, որոշ աղբյուրների տարածած
Պետական պատվերով անվճար տեղերի թիվ հատկացնել Սիրիայից հայրենադարձված ուսանողների համար
Նամակ ՀՀ Կառավարությանը Սիրիայում սկսված դեպքերի հետևանքով այս ամիսներին հազարավոր սիրիահայ ընտանիքներ վերադարձել են հայրենիք: Մի մասը՝ մշտական բնակության,մյուսները՝ ժամանակավոր: Բայց բոլորի մեջ էլ զգալի թիվ են կազմում այն երիտասարդները, ովքեր ցանկություն են հայտնում ուսում ստանալ հայրենիքում, սակայն պատերազմական դրությունից փախած, սեփական ունեցվածքը Սիրիայում թողած մեր հայրենակիցներից քչերն ունեն հնարավորություն Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսման վարձերը ինքնուրույն վճարելու: Առաջարկում ենք պետական պատվերով
Նադեժդա Սարգսյան. «Էմմին չի տապալել Եվրատեսիլը, Ադրբեջանն է տապալել»
Այս տարի «Մանկական Նոր Ալիք» մրցույթը տեղի է ունեցել Արտեկում` օգոստոսի 15-17-ը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Մանկական Նոր Ալիք 2012» երաժշտական մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը տեղեկացրեց, որ մասնակիցների ընտրությունը կատարվել է միանգամից եւ ավելացրեց. «Առաջին անգամ այս տարի Հայաստանից ընտրեցին երկու մասնակցի: Ժյուրին հիացած է եղել նրանց ելույթով»: Արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա
3 դատավորների հայտարարվել է նախազգուշացում, մեկին էլ նկատողություն
ՀՀ արդարադատության խորհուրդը Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել է նախազգուշացում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին՝ նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Արդարադատության խորհուրդը նման որոշում է կայացրել՝ քննարկելով ՀՀ արդարադատության
«Ռուբեն Հայրապետյանի՝ քննիչի հետ հանդիպումը սուրճի բաժակի շուրջ զրույց է հիշեցնում»
Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Հարսնաքարի» միջադեպի շուրջ ստեղծված հասարակական քաղաքացիական կազմակերպությունները հրավիրած ասուլիսում կոչ արեցին հասարակությանը կրկին ոտքի կանգնել եւ միանալ հանցագործության լիակատար բացահայտմանը: Գրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Պետք է քաղաքացիական պայքար անել՝ թույլ չտալով որ այս գործը վարույթ ընդունվի եւ սկսելով նոր քննություն»: Նրանք կոչ էին անում նաեւ դրանից հետո դնել Ոստիկանապետի
Քանդակագործության սիմպոզիում Մարտունի քաղաքում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում օգոստոսի 5-ից սկսվել եւ ընթանում է քանդակագործության սիմպոզիումը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրաճանաչ վեց քանդակագործներ՝ ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամներ Արամայիս Խլղաթյանը, Արտիկ Քոչարյանը, Գարեգին Դավթյանը, Սամվել Մարտիրոսյանը, Արմեն Վարդանյանը եւ Ռաֆիկ Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց քանդակագործության սիմպոզիումի նախաձեռնող խմբի ղեկավար եւ մասնակից Արամայիս Խլղաթյանը՝ նախատեսված էր սիմպոզիումում ընդգրկել քանդակագործական
«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց
20-ամյա երիտասարդը կախվել է
Օգոստոսի լույս 26-ի գիշերը իրենց տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի 20-ամյա բնակիչ Ս. Ի.-ն: Երիտասարդն այս տարվա գարնանն էր ավարտել ժամկետային զինծառայությունը: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Ս.-ն շփվող, կենսախինդ երիտասարդ էր, հարկ եղած դեպքում օգնում էր համագյուղացիներին, նա զբաղվում էր անտառից վառելափայտի պատրաստմամբ: Նրանց ընտանիքը
Տիգրան Ուրիխանյան. «Գալուստ Սահակյանը շատ ճիշտ է ասել, նույնն էլ ես եմ ասել»
«Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված որեւէ խոսք դուք մեզանից չեք լսի: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող»,- օրերս ասուլիսում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի արտահայտած այս խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ են դարձել: Այս օրերին ՀՀԿ-ականները, Ուրիխանյանին ի պատասխան` պարզաբանումներ են տալիս տարբեր ԶԼՄ-ների ու հայտնում, որ իրենք էլ ԲՀԿ թեկնածուներին չեն սատարում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը
Արա Աբրահամյանի ազգականը վրաերթի է ենթարկել 81-ամյա ծերունուն, ով մահացել է
Այսօր` օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Աբրահամյանը, վարելով «ԳԱԶ 3102» մակնիշի 11 ՍՕ 561 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 81-ամյա Պատվական Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից
Մահացու վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին
Օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մեկնեցին Ստամբուլ՝ չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու
Այսօր վաղ առավոտյան շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը եւ կանանց ընտրանին մեկնեցին Ստամբուլ՝ մասնակցելու տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադային, որտեղ 11 տուրերում որոշվելու են հաղթողներն ու մրցանակակիրները: Կանանց պայքարին հայտավորվել է 131 թիմ, որոնց կազմում հանդես են գալու 124 գրոսմայստերներ, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցող 158 թիմերը համալրված են 242 գրոսմայստերով:
Արտակարգ դրություն ամերիկյան չորս նահանգներում
Ամերիկյան ափամերձ տարածաշրջանի չորս նահանգներում՝ Լուիզիանայում, Միսիսիպիում, Ալաբամայում եւ Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ պայմանավորված «Իսահակ» անվանումը կրող արեւադարձային փոթորկի մոտենալով: Նշված շրջաններում արդեն չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաթռիչքներ, տուժել է նավթի եւ գազի արդյունահանումը: «Ազատություն» ռադիոկայան
Ռոբերտ Հովհաննիսյանը հավասար միավորներով գրավեց երկրորդ տեղը
Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի կայծակնային մրցապայքարը: Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր՝ նույնքան, որքան Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Եվգենի Ալեքսեեւը, լրացուցիչ գործակիցներով հաղթողի կոչումը զիջեց նրան: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեց նաեւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 8,0 միավորով պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ու միջազգային վարպետ Վահե
Պատռվել, ոչնչացվել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները
Հայտարարություն Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական քարոզարշավը օրեցօր առավել մեծ թվով կողմնակիցներ ու համախոհներ է գրավում: Դրան հակառակ, որոշ ուժեր ամեն կերպ խոչընդոտում են հանդիպումները, խանգարում Վանաձորում մեծ վստահություն վայելող թեկնածուի քարոզարշավի իրականացմանը: Այսպես, օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ – Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ամբողջովին այրվել է ԱԺ պատգամավորի ավտոմեքենան
Այսօր` օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում հրդեհ է բռնկվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի արդյունքում ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից: Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում
Իսահակ թայֆունը մոտենում է Ֆլորիդային
Արեւադարձային Իսահակ փոթորիկը հարվածել է Կուբային՝ փլուզելով շինություններ, արմատախիլ անելով ծառեր ու էլեկտրականության սյուներ։ Մինչ այդ Իսահակն անցել էր Հայիթիի վրայով՝ այստեղ բերելով 3Օ սանտիմետր տեղումներ ու դառնալով 4 մարդու մահվան պատճառ։ Ծովամրրիկների ԱՄՆ-ի ազգային կենտրոնից հաղորդում են, որ փոթորիկը ժամում 3Օ կմ արագությամբ շարժվում է դեպի Ֆլորիդա՝ այս ընթացքում ավելի ուժգնանալով։ Կիրակի օրն այն
Լողորդ Կորոտիշկինին Լոնդոնում կեղծ մեդալ են հանձնել
Օլիմպիադա 2012-ի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի լողորդ Եվգենի Կորոտիշկինը հայտարարել է, թե Լոնդոնում պարգեւատրման ժամանակ իրեն իսկական մեդալի փոխարեն հանձնել են կրկնօրինակը: «Այ, հենց նոր մարզչիցս տեղեկացա, որ, իրոք, ինձ, Չեդ Լե Քլոսին եւ էլի մի մարզիկի մեդալների կրկնօրինակներն են շնորհել: Դրանք պատրաստվել են այն դեպքի համար, եթե նույն արժեքի մեդալ միաժամանակ մի քանի հոգու հանձնելու


















































