Օրվա լրահոսը

Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում

Աշխարհահռչակ շանսոնիեին հրավիրել են Վրաստանի իշխանությունները։ Շառլ Ազնավուրը օգոստոսի 16-ին Ախալցխայում բարեգործական համերգ կտա։ Վրաստանի իշխանությունները վերականգնել են Ռաբաթ ամրոցն ու բացման առիթով աշխարհահռչակ շանսոնիեին հրավիրել Ախալցխա` նրա հոր` Միքայել Ազնավուրյանի ծննդավայրը։ Ազնավուրը հրավերը ընդունել է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանը։ «Կառավարությունը այսպիսի որոշում ընդունեց, որ կանչեն Շառլ Ազնավուրին,

Լյուդմիլա Սարգսյան. «Fuck you, dictator» կարգախոսով մարդիկ հոգեվիճակ են արտահայտում»

 Օգոստոսի 1-ին ՀԱԿ-ը մի քանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր անցկացնում` ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով: Ակցիայի ժամանակ Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին ոստիկաններին «աննամուս, խուլիգան, լակոտ» էր անվանում, ասում, որ նրանց «ուղեղի տեղը թրիք է»: Նշենք, որ ոստիկաններն այս անգամ որեւէ կերպ չէին արձագանքում վիրավորանքներին: Բացի այդ, ակցիան անցկացվում

Լրագրողի և դատախազի որդու դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է մեկ այլ դատարանի վարույթ

«Ռեգնում» լրատվական գործակալության լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական դատարանի վարույթից ընդդատության կարգով ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր

Հղի կնոջ մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

 Հղի Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով: Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել

Պուտինը եւ Սարգսյանը կքննարկեն նաեւ եվրասիական ինտեգրման գործընթացները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Ռուսաստան է այցելելու աշխատանքային այցով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը նույնպես տեղեկացրել է նախատեսվող հանդիպման մասին` նշելով, որ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ ընդհատելու է արձակուրդը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն` հանդիպման օրակարգում են լինելու երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր, նախատեսվում է

Հայաստանում գործում է մոտ 5 հազար ՀԿ

«Որպեսզի հասարակական կազմակերպությունները կարողանան օրենսդրական գործունեության վրա ակտիվ ներգործություն ունենալ, պետք է խոսեն փաստերով: Այդ փաստերը պետք է ունենան  իրավական, սոցիալական, տնտեսագիտական հստակ հիմքեր, որոնց հիման վրա էլ օրենսդիրը պետք է ընթացք տա նրանց նախաձեռնություններին և սկսած գործընթացն ունենա ցանկալի լուծում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը: Նրա համոզմամբ,

Թաեքվոնդոիստը Լոնդոն մեկնելու համար պոռնկատուն էր բացել

Նորզելանդացի թաեքվոնդոիստ Լոգան Քեմփբելը հարկադրված է եղել Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով դրամ վաստակել իր երկրում պոռնկատուն բացելով: Դա Նոր Զելանդիայում օրինական բիզնես է, սակայն երկրի թաեքվոնդոյի ֆեդերացիան նրա առջեւ մշտապես արգելքներ է ստեղծել՝ պատճառաբանելով, որ այդպես նա հեղինակազրկում է իր, հետեւաբար, նաեւ երկրի անունը, որը նա ներկայացնում է: Պեկինի օլիմպիական խաղեր մեկնելու

Հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ոստիկանության Գյումրիի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ

Ուղիղ միացում. Ֆիրդուս Զաքարյանը եւ Կարինե Հակոբյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 27-րդ թողարկումը: Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը եւ հրապարակախոս, «Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության» նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանը: Watch live streaming video from aravot at livestream.com

Ուրիխանյանի մասին. «Ամնեզիա. այն էլ այդ տարիքում»

«Հարսնաքարի» դեպքի հետ կապված մենք ասել ենք ամեն ինչ, ինչ կարելի էր ասել։ Ինչ վերաբերում է աննպատակ գործողություններին, իսկ խորհրդարանական այդ նախաձեռնությունը (ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը) աննպատակահարմար էր եւ աննպատակ, որովհետեւ ո՞ւմ պարզ չէ, որ նիստը չէր կայանալու, ավելի ճիշտ, նիստը կայանար էլ, քվորում չէր լինելու, հետեւաբար՝ նիստը չէր կայանալու։ Ի՞նչ է դա՝ քաղաքական ակցիա՞,

Սուրեն Առուստամյանին դուր է եկել փոփ ոճում երգելը

Հուլիսի 24-25-ը Յուրմալայում կայացած «Նոր ալիք 2012» երսժշտական մրցույթում 7-րդ տեղը զբաղեցրած հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն այսօր «Հենարան» ակումբում ասաց, որ համերգները տպավորիչ են անցել. «Հանդիսատեսից եկող էներգիան շատ էր օգնում: Ճիշտ է, երկու երգ փոխվեցին` մրցույթի ֆորմատին չհամապատասխանելու համար, բայց ինձ դուր եկավ փոփ ոճում երգելը»: Երգիչը միաժամանակ ասաց, որ առաջիկայում ոճային փոփոխություների չի

Լեւոն Զուրաբյանը շարունակում է պնդել, որ Դավիթ Շահնազարյանը ԲՀԿ-ի հետ համագործակցության պատճառով չէ, որ դուրս է եկել ՀԱԿ-ից

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ  – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Սամվել Բալասանյանի առաջադրումը  Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից արդյոք չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն շարունակում է համագործակցել իշխանությունների հետ: – Գիտեք, մի ցավալի իրողություն է, երբ ամեն մի փոքր դրվագ փորձում են դարձնել հեռուն գնացող եզրակացությունների հիմք: Մեկ ասում էին,

Իջեւանի շուկայի գործը հասավ դատարան

Իջեւանի շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի եզրին: Այս տարածքը նաեւ նաեւ Իջեւանի տաքսի ծառայությունների մեքենաների կայանատեղին է: Շուկայի եզրին կանգնում են նաեւ գյուղատնտեսական մթերքների վաճառողների ավտոմեքենաները: Այս հատվածում մեքենաների եւ մարդկանց կուտակումները մեծ են: Իջեւանցիները տարածքը «Լաչինի միջանցք» են անվանել: Շուկայի տնօրինության եւ Իջեւանի քաղաքապետարանի միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որը լուսաբանել են մարզային

ՀՅԴ նախկին պատգամավոր. «Այդ գիշատիչ, նվաստացնող մրցավազքում խոսել, թե 5 տոկոս ձայն ունենք, անաչառ ու օբյեկտիվ չէ»

Հատված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հարցազրույցից: – Չե՞ք կարծում, որ ժողովուրդն արդեն հիասթափվել է ՀՅԴ–ից, այդ իսկ պատճառով  էլ Ձեր կուսակցությունն ընդամենը 5-հոգանոց խմբակցություն ունի խորհրդարանում։ – Հետընտրական տրամադրություններով մի հոդված էի գրել՝ «Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք» վերնագրով, ու նշել, որ հաղթողներ չունեցանք, պարտվել են բոլորը, եւ ամենակարեւորը, արժեզրկեցինք ընտրության ժողովրդավարական ինստիտուտը։

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Մանուկները գոռում, գոչում, Լալիս էին աղեկեզ. – Նանի՜, նանի՜, կոմպ ենք ուզում. Վեր կաց, նանի, կոմպ առ մեզ:

Պուտինը դեմ է Pussy Riot-ի աղջիկների նկատմամբ խիստ պատժին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խուլիգանություն անելու համար ձերբակալված Pussy Riot փանք խմբի անդամ երեք կանայք չպետք է խիստ պատիժ ստանան:  Այդ մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Լոնդոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Pussy Riot փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային,

«Հեռուստաընկերություններն ասում են՝ քանի որ իրենք մասնավոր են, ոչ ոք իրավունք չունի ասելու, թե իրենք ինչ հեռուստաարտադրանք պետք է տան»

Օրեր առաջ, հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հետ կապված, տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր նիստ, որտեղ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ։ Դրանում իմի էին բերված ՀԽ-ում հեռուստաեթերի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները։ Չնայած մեզ հետ զրույցում Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ կետերը դեռ

ՀՀ գլխավոր դատախազը «Փուչիկների գործով» միջնորդագրեր է ներկայացրել է ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքպետին

2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել է ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքպետին: Միջնորդագրեր ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին` զանգվածային միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հիմնախնդիրների կանոնակարգման

Կալանավոր Ստեփան Հովակիմյանի դեմ՝ նոր քրեական գործ

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից  2010թ. հունվարին կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցվել է քրեական նոր գործ՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն կատարելու հատկանիշներով: Օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Ստեփան Հովակիմյանը իրեն ինքնավնասելուց հետո, ուղեկցողներին չենթարկվելով՝ հարվածել էր նաեւ Երեւան քաղաքի ավագ դատախազ Սամվել Հարությունյանին: Դա նշանակում է, որ որ օգոստոսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնի

Օլիմպիական չեմպիոն՝ մի քանի րոպեով

Երեկ Լոնդոնի օլիմպիական հեծանվահրապարակում կայացած հեծանվավազաքի կանանց թիմային արագավազքի մրցումների ավարտին սկզբում չեմպիոն հռչակվեց Չինաստանի թիմը, որն ընդամենը 0,179 վայրկյանով գերազանցել էր գերմանուհիներին: Սակայն մի քանի րոպե անց գործին միջամտեցին մրցավարները: Նրանք չեղյալ էին համարել երկրորդ շրջանում չինացիների ցուցանիշը, որի արդյունքում ոսկե մեդալը շնորհվեց Գերմանիային, իսկ արծաթը բաժին հասավ հուսախաբված չինուհիներին:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բեռնատարը շրջվել է

Օգոստոսի 2-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 156-րդ կմ-ում վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու շրջվել, կա վառելիքի արտահոսք և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Սկանիա 420» մակնիշի (վարորդ` Իրաքի Հանրապետության քաղաքացի, 1975 թ. ծնված Բախտիար Օթմանի Ռաշիդ) 117146

Ապագա չեմ տեսնում ՀԱԿ-ի ԲՀԿ-ի միջև համագործակցություն հարցում. Սոս Գիմիշյան

Հայ ազգային կոնգրեսի ներսում այսօր առկա տարաձայնությունները հիմնականում մարտավարության հետ են կապված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կազմում գտնվող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Իմ կարծիքով՝ մինչև նախագահական ընտրությունները լուրջ փոփոխություններ չեն լինի կոնգրեսում: Նախագահական ընտրություններից հետ տեղի կունենան փոփոխություններ, որոնք ավելի կառողջացնեն վիճակը, ավելի կհամախմբեն: Կարող է նաև որոշ կորուստներ լինեն:

Մեկնարկել է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Աթենքում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի երիտասարդական բաց առաջնությունը: Տղաների պայքարում հանդես եկող մեր երեք ներկայացուցիչները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը եւ Վահե Բաղդասարյանը, առաջին տուրում հաղթանակներ են տարել, իսկ ահա աղջիկների պայքարում մեր միակ ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը պարտվել է չինացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեքենան ընկել է առուն

Օգոստոսի 2-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել առուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն առվից դուրս են բերել Գ. Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 193 ՍՏ 21 պ/հ ավտոմեքենան: Տուժածներ չկան: ԱԻՆ

Շվեյցարիայի Բիլ քաղաքում այսօր որոշվելու է հաղթողը

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը գլխավոր հավակնորդների թվում են: Բիլում այսօր ավարտվում է շախմատի միջազգային փառատոնի վարպետների մրցաշարը, որտեղ հաջող են հանդես գալիս հայաստանցի գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նախավերջին տուրում Մովսիսյանը, պարտության մատնելով իսրայելցի Վիտալի Գոլոդին, վաստակեց 7,5 միավոր եւ հավասարվելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Էդուար Ռոմենին՝ լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը ոչ-ոքի արեց

Սամսոն Ղազարյանի պաշտպանը հանրապետությունում չէր

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ժ.9.30-ին պետք է սկսվեր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Մեղադրողն էր այս գործով Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանը: Տուժող՝ ՀՀ ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալալի անդամ Հրանտ Գեւորգյանը: Սամսոն Ղազարյանը

Դի ջրանցքում

Օգոստոսի 2-ին, ժամը 22.06-ին Հրազդանի ՀԷԿ-ից ահազանգ է ստացվել, որ «Սևան-Հրազդան կասկադ» Հրազդան ՀԷԿ-ի ջրացք մարդ է ընկել, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը և հատուկ ջրափրկարարական ջոկատի 6 ջրասուզակ։ Ժամը 00.15-ին Հրազդան ՀԷԿ-ի պաշտպանիչ ցանցի հատվածում հայտնաբերվել է Հրազդանի բնակիչ, 1955 թ. ծնված Խաչիկ

Մեկնարկեց Orange Գրքի մրցանակ 2012-ը

Գիրք կարդալը փոխվում է Orange-ի հետ   Երևան, 2 օգոստոսի, 2012թ. Այսօր Orange-ը հայտարարեց “Orange գրքի մրցանակ 2012” գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաև խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև միանում է գրքի և

Orange-ի բաժանորդները Ռուսաստանում կարող են վճարումներ կատարել InterExpress համակարգի 70,000 կետերում

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ռուսական Intercoopbank բանկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները Intercoopbank-ի մոտ 70 000 սպասարկման և վաճառքի կետերի միջոցով Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Չեխիայում կարող են իրականացնել ակնթարթային վճարումներ բջջային հեռախոսակապի և ինտերնետի համար, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով: Առաջարկը հատկապես անհրաժեշտ և անփոխարինելի

«Դեմ առ դեմ». Կարինե Հակոբյան եւ Ֆիրդուս Զաքարյան

Օգօստոսի 3-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 27-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը եւ հրապարակախոս, «Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության»  նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանը: Քննարկման թեման`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031