Օրվա լրահոսը

Ցեղասպանության մասին նոր տեսահոլովակ Սերժ Թանկյանից

  Նոր տեսահոլովակ ռոքի սիրահարների ու հատկապես Սերժ Թանկյանի երկրպագուների համար: Արդեն հասանելի է աշխարհահռչակ երաժշտի` «Հարակիրի» ալբոմի երգերից մեկի՝ «Օccupied Tears»-ի  հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս անիմացիոն տեսահոլովակն ու երգը Հոլոքոստի մասին է, մեծ հաշվով այն վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը: Երգում նշվում է, որ մարդկությունը ոչինչ չի մոռացել, ու հարց է տրվում՝ Հոլոքոստ,

Աղբի միջից գտնված գրքերը փոխել են երեխայի կյանքը

  Թուրքական արտադրության «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոեւսկի գտա» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրանի» միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթին: Ֆիլմի հերոս-երեխան  մուրացկան է, հնահավաք, թերթավաճառ եւ աղբահավաք: Նրա կյանքը փոխվում է` Ստամբուլի ուսանողների հետ կայացած հանդիպումների արդյունքում, եւ այն հնացած գրքերի շնորհիվ, որոնք նա գտնում էր աղբարկղերում: Երեխան սկսում է հավաքել գրքերը եւ կարդալ: «Գոլդեն Թուլիպ»

Գագիկ Մակարյան. Հալալ է ՊԵԿ-ին, որ ընդդիմանում է կառավարության ռեֆորմներին

Չնայած Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման եւ արտահանման ուղղությամբ որոշակի ռեֆորմներ անում է, բայց դրանք էական ազդեցություն չեն ունենում: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա ներկայացմամբ` մի քիչ աճ է արձանագրվել հանքարդյունաբերության ոլորտում, մի քիչ` գյուղատնտեսության, բայց ընդհանուր տնտեսության մեջ դա չնչին բան է եւ դրանք շատ

Պատասխանում են Կարեն Ավագյանին. «Կուտոկը ձեր խմբակցությունն է, խուժան նրանք են, ովքեր երկիրը թալանում են» (Տեսանյութ)

 Այսօր ԱԺ-ի մոտ ակցիա էր` «Հարսնաքարի» միջադեպի համար արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ հատուկ հանձնաժողով ստեղծելու, որի համար անհրաժեշտ է ստորագրահավաք իրականացնել: Ակցիայի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Սանասարյանը լրագրողների խնդրանքով հրապարակային պատասխանեց իր խոսքերով` ՀՀԿ կարկառուն երիտասարդ ներկայացուցիչ Կարեն Ավագյանին. «Կարեն Ավագյանը մեզ կուտոկ էր անվանել, մեզ խուժան էր անվանել: Ես իրեն ասում եմ, որ կուտոկը ձեր

Արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջի տակ կա 18 ստորագրություն, 5-ը` ԲՀԿ-ից (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ի մոտ «ՀՀ քաղաքացիները սերժերի ու նեմեցների աչքերով», «Պահանջվում է մարդասպան» ցուցապաստառներով ակցիա էր անցկացվում`ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու, Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու գործընթացն ավարտելու համար: Ինչպես տեղեկացրել ենք, 4 խմբակցություններ խորհրդակցություն են անցկացրել ու որոշել արտահերթ նստաշրջան հրավիրել եւ հատուկ հանձնաժողով ստեղծել, որի համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: Այս պահին արդեն կա 18 ստորագրություն,

Չինացի վարսավիրը իր հաճախորդների մազերը կտրում է փակ աչքերով

Չինացի վարսվիր Տյան Խաոն, որքան էլ որ տարօրինակ է, իր մոտ այցելուների մազերը կտրում է փակ աչքերով, բացի դա, նա փոշեկուլը օգտագործում է իբրեւ վարսահարդարիչ: Յուրօրինակ վարսավիրի մոտ մազ կտրելը կամ հարդարելը կարժենա` տղամարդկանց համար 610$, կանանց՝ 570$: 1901 թվականի մարտի 31-ին թողարկվեց 1-ին Mercedes-Benz ավտոմեքենան: 1877 թվականի  մարտի 4-ին ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները ստեղծեց

Երիտասարդ գիտնական. գոնե 200.000 դրամ աշխատավարձ պետք է ստանանք

Անցյալ տարի երիտասարդ գիտնականներն  իրենց մտահոգություններով հանդիպել էին ՀՀ նախագահին եւ 100 մլն դրամ տրամադրելու մասին խոստում ստացել երկրի ղեկավարից: Ներկայումս  գիտության աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է, ձեւավորվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը նախագահում է ԿԳ նախարարը: Ծրագրի արդյունքում  երիտասարդ գիտնականներին կտրամադրվեն դրամաշնորհներ, կապահովվի նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, տեղում եւս կկազմակերպվեն միջազգային գիտաժողովներ եւ գիտական մրցանակաբաշխություններ: Տրամադրվելիք

Էդիկ Մինասյան. «Քրդերը կարծում են, թե Արեւմտյան Հայաստանը պետք է կիսենք նրանց հետ»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի 106 շրջանավարտներ ավարտական դիպլոմները ստացել են Արևմտյան Հայաստանում: «Զարկերակ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ արդեն իրենց մոտ ավանդույթ է ձեւավորվել. շրջանավարտների դիպլոմների հանձնումը կատարում են Արեւմտյան Հայաստանում. «Դա մեր պատմական տարածքն է: Որն էր այս տարվա խորհուրդը. մենք որոշեցինք, որ սրանից հետո պատմական մայրաքաղաքներում

Հայաստանում համերգ կունենա Սարկոզիի որդին՝ «Dj Mosey»-ն

  Առանձնահատուկ նվեր  երիտասարդների համար:  Հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, «Սիրահարների այգում» ելույթ կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին, նույն ինքը «DJ MOSEY»: Համերգը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից: Մուտքն առանց տոմսերի է: Երեկոյի առաջին մասում բարձր լիցքեր կհաղորդեն նաև DJ Vakcina-ն, Arni Rock-ը և Haik Solar-ը:

Եվրոպական գործընկերները «քցում են» հայ բիզնեսմեններին` նրանց անտեղյակության պատճառով

Հայկական 25 ապրանքների տեսականիները, որոնք արտահանվում են այլ երկրներ, տարիներ շարունակ նույնն են մնում, իսկ սա նշանակում է՝ այդ ոլորտներում էական զարգացումներ չեն լինում: Այս մասին այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, արտահանման ոլորտում հիմնականում աշխատում են խոշոր ընկերությունները, այտահանման մեջ փոքր ու միջին ձեռնարկություններին կարելի է

«Յախք». Հայկական ռաբիս երգերին ավելացավ եւս մեկը. (Տեսանյութ)

  «Սերս». այսպես է կոչվում Լուսինե Պողոսյանի նոր երգը: Ընթերցողին ավելի պարզ դարձնելու համար տեղեկացնեմ, որ նա «Ինչ որ կամ» երգով է հանրությանը ներկայացել, որի մեջ ամբողջությամբ մերկ էր, իսկ ահա այս տեսահոլովակում աչքի է ընկնում իր պորտապարով և տարօինակ սանրվածքով: «Գլուխգործոցի» հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, իսկ ռեժիսորը` Հրաչ Քեշիշյանը: Տեսահոլովակը առաջինը տեղադրվել

Ալեքսանդր Սոկուրով. Ոչ թե իրար հոշոտող, այլ հանդուրժող կլինենք, քանի դեռ գրականության ընթերցող ենք

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները երեկ երեկոյան հանդիպում էին կազմակերպել ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ, ում նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ հանձնվեց  Հայաստանյայց առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը: «Մոսկվա» կինոթատրոնում  ցուցադրվեց նաեւ վարպետի  վերջին՝ «Ֆաուստ»  ֆիլմը, որը Երեւան էր հասել ոչ այն ֆորմատով

Գործադիրի որոշումը ճիշտ էր. Մարատ Զաքարյան

Գործադիրի հավանությանը տված՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին, այն, որ եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով  ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված կանանց համար՝ 17, իսկ տղամարդկանց համար՝ 18 տարեկան հասնելը, առաջարկվող նախագծով, ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց  համար սահմանվում է միեւնույն 18 տարեկան ամուսնական տարիքը՝ սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը ճիշտ որոշում համարեց: Ըստ Զաքարյանի՝ «Գիտեք ինչի

Կուբայի հասարակությունը` սերբ ռեժիսորի աչքերով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի մասնակից «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը ներկայացնում է կուբական Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձի օրը: «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը նշեց, որ տարեդարձի հաջորդ օրն իսկ հասարակությունն ապրում է իր առօրյա ռիթմով, իսկ փողոցների բարձրախոսները շարունակում են 52 տարվա

Ի՞նչ են ուզում երիտասարդ փախստականները

Հայաստանի Հանրապետությունում փախստականի ապաստան ստացած մինչեւ 27 տարեկան երիտասարդների նկատմամբ կիրառվել է վարչական վարույթ՝ կարգավիճակը դադարեցնելու մասին: Նշված հանգամանքից ելնելով՝ թվով 30 տղա կարգավիճակը վերականգնելու մասին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դեռ վերջնական վճիռ չի կայացվել, սակայն վարչական դատարանում դեռ չկա հայցը բավարարող որոշում: Թվով 104-ը տղաներ են, իսկ այդ թվից դուրս կան նաեւ

Ածիլվելու ապարատներ տաքսիստներին… 2 մլն դոլարով

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի՝ Օրենսդրության կարգավորման Ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը լավատեղյակ է ծրագրի իրականացման թափանցիկության ապահովման՝ միջազգային դոնորների պահանջների հետեւողականությանը: Այդ իսկ պատճառով նա որոշեց մի թեթեւ ասուլիս տալ եւ բարձրաձայն խորհրդակցել ծրագրի ազնիվ եւ ժողովրդահաճո նպատակների մասին: Եվ բնական է, որ ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնակատարը թեթեւակի նեղսրտել է իր աշխատավարձի չափի մասին

Իրաքցի փախստականից 800000 դրամ են պահանջում

Գերազանցությամբ մագիստրատուրան ավարտած երիտասարդը ուսման վարձի պատճառով ասպիրանտուրայում սովորելու խնդիր ունի: Սեւան Վարդանյանը Իրաքում է ծնվել, հայտնի դեպքերի պատճառով 2005-ին տեղափոխվել է Հայաստան եւ այժմ ունի փախստականի կարգավիճակ: Այստեղ նա ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետ: Սեւանն ասում է, որ ուսման վարձը շատ բարձր էր՝ 800000 դրամ, եւ չնայած փախստականի կարգավիճակին,

Զինվորին գտել են բենզինի բաքի մեջ մահացած

Նարեկի հարազատները համոզված են, որ դա սպանություն է Ընդամենը 20 օր էր մնացել, որ հայոց բանակի զինվոր Նարեկ Գալստյանը Ագարակի զորամասում ծառայությունն ավարտեր ու վերադառնար հայրենի Ալավերդի քաղաք: Սակայն 2008 թվականի մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, զանգել են ծնողներին ու գուժել, որ որդին մահացել է: Զինվորական գրքույկը գրպանում՝ Նարեկի դին բերել-հանձնել են ծնողներին: Երեկ «Առավոտի» խմբագրություն

Ժամանակների մենակը

Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ եւ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ

ԱԺ նախագահը ճի՞շտ որոշում է կայացրել

«ԱԺ նախագահը, կարծում եմ, ճիշտ որոշում է ընդունել, քանի որ այս գործով կան ձերբակալվածներ, կատարվում է քննություն, իսկ այս հարցին հարակից ընթացող այլ գործընթացներ կդիտվեն որպես միջամտություն իրավապահ մարմինների գործողություններին»,- «Առավոտի» հարցին՝ ադեկվա՞տ էր ԱԺ նախագահի պատասխանը չորս խորհրդարանական ուժերի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի առիթով արտահերթ նիստ հրավիրելու պահանջին, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

«Ընդդիմադիր դաշտում կա լիդերի ընտրության խնդիր»

ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը «ադեկվատ եւ դրական» է համարում «իրենց օրենքից բարձր դասող անձանց եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման ջատագովների դեմ հասարակության տարբեր շերտերի արձագանքը»: – Առաջիկայում հանրապետությունում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. ՕԵԿ-ն ի՞նչ չափով է մասնակցություն ունենալու այդ ընտրություններին, որքանո՞վ եք կարեւորում նախագահական ընտրություններից առաջ ՏԻՄ ընտրությունները: – «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը

 ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին,

Հայր Շահե աբեղա Անանյան. Սնահավատություն է, երբ մարդ տխրում է չջրվելու պատճառով

Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի նշվում է հուլիսի 15-ին: Ժողովրդական ընկալումներում Վարդավառը համարվել է նաեւ սիրո տոն: Ներկայացնելով տոնի խորհորդը` այսօր «Հենարան ակումբում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը փաստեց, որ տաղավար տոներն իրենց բովանդակությամբ առնչվում են Քրիստոսի երկրային կյանքի հետ. «Վարդավառի պարագայում իրադարձությունն այն

Ազատվել փրկչի առասպելից

Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներում, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Եթե լինի այնպիսի

Արդյոք ՀԿ-ները անկա՞խ են Հայաստանում

Տարածաշրջանում Հայաստանն առաջ է Ադրբեջանից, Ռուսաստանից, սակայն հետ է մնում Վրաստանից և Ուկրաինայից: Մեր երկրում քաքաղացիական հասարակության կազմակերպությունների կայունության ցուցանիշը 4.0 է: ԱՄՆ ՄԶԳ-ն հրապարակել է ՀԿ կայունության ինդեքսի 15-րդ հրատարակությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի համար: Ուստի Հայաստանում արդեն այս ոլորտի փորձագետները կատարում են որոշ եզրակացություններ: Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքացիական զարգացման և համագործակցության

Ջուրը Սևանա լճից շատ ավելի պակաս է բաց թողնվում

«Սևանա լճի վերաբերյալ նոր, առավել ընդունելի իրավական փաստաթղթի մասին խոսելը այսօր արդեն հնարավոր չէ, քանի որ   320 մլն խորանարդ մետր  ջուր բաց թողնելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախագիծը ՀՀ Աժ-ն արդեն ընդունել է նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ պատգամավորներն էլ արձակուրդ են մեկնել: Սակայն քաղաքացիական հասարակության և կառավարության գործնական շփումները լճի խնդիրներին ընդունելի լուծումներ տալու հարցում շարունակվում

Այգեհովտում, ինչպես Եվրոպայում,վազերի վրա հակակարկտային ցանցեր են փռում

ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրով, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ  2011թ.-ից   իրականացվում է   «Աղետների նախապատրաստվածության եւ ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը: Դրա շրջանակներում   Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի խաղողի այգիներից մեկում տեղադրվել են  պինդ թելերից հյուսված հակակարկտային ցանցեր: Հուլիսի 8-ին այդտեղ   փռվել է ցանցերի փոքր խմբաքանակ: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ հուլիսի 17-ին

Ուղիղ միացում. Արթուր Սաքունցը եւ Ալեքսանդր Ամարյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 21-րդ թողարկման ուղիղ հեռարձակումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Քննարկման թեման` Հայաստանում կրոնական աղանդների գործունեության վտանգներն ու դրանց դեմ մղվող պայքարի օրինականությունը:

Նախարարն այդպես չի ասել

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։ ՀՀ արդարադատության նախարարը հարցին անդրադարձել էր նաեւ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, սակայն ամուսնության տարիքին առնչվող 19-ը թիվը շրջանառության մեջ է դրվել նախարարի անդրադարձից օրեր առաջ:

Գյումրու սևամորթ ֆուտբոլիստները խոստանում են հաղթել նաև իսրայելցիներին

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը հանդես եկավ միջազգային խաղով. սեփական հարկի տակ հյուրընկալելով Մոնտենեգրոյի «Ռուդարիին»` կարողացավ հաղթահարել եվրագավաթի որակավորման առաջին փուլը: Հաջորդ խաղը լինելու է իսրայելցիների հետ: Մարզիչ Վարդան Բիչախչյանն իր մամուլի ասուլիսում նշեց, որ հենց այդպիսի լարված խաղ էլ սպասում էր, և որ «Շիրակ» թիմը 8 տարի շարունակ չի մասնակցել Եվրալիգայի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930