Օրվա լրահոսը
Ռուբեն Քոչարը ցավ է ապրում, երբ տեսնում է 3D նկարի հանդեպ ունեցած մարդկանց ոգեւորությունը. Երվանդ Քոչարը ստեղծել է քառաչափ պատկեր
Անվանի նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարի մասին պատմող «Եվրանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր՝ հուլիսի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում: 16-րոպեանոց ֆիլմի առանցքում նկարչի 1927 թ-ի գլուխգործոցներից մեկն է: Ստեղծագործությունը Երեւան է բերվել Փարիզի « Մինոտավր» ցուցասրահից: Նախաձեռնողը «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն է: « Նկարը շուրջ երեսուն տարի գտնվել է հայտնի ֆրանսիացի
Արման Ավետիսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում պարտվեց Լեւոն Բարսեղյանի դեմ դատական գործը
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվեց Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վիրավորանքի եւ զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի վճռով հայցը մերժվեց ամբողջությամբ: Հայցվոր «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, համարելով, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am կայքում եղած երեք հրապարակումները («Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ,
«Արայ»-ի սեփականատիրոջ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել
«Արայ» ընկերության սեփականատիրոջ մայրը՝ Կարինե Սուքիասյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակվել: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար՝ Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը՝ երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով: «Փաստինֆո» լրատվական
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդների
Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Դեպի Հայք» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստան ժամանած երիտասարդների հետ: Պաշտպանության նախարարը, ողջունելով ԱՄՆ-ից, Սիրիայից, Մեծ Բրիտանիայից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից և Կանադայից Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով ՀՀ-ում նմանատիպ միջոցառման անցկացումը՝ նշել է, որ ամեն տարի
Տոլման մեկ այլ ազգի պատկանել չի կարող (Ֆոտոշարք)
Սարդարապատ հուշահամալիրում երեկ` հուլիսի 11-ին, անցկացվեց տոլմայի մրցույթ-փառատոն: Փառատոնի ընթացքում 18-20 տաղավարներ ներկայացրեցին իրենց պատրաստած տոլմայի տեսակները: Տոլմա պատրաստել էին խոհարարաներ, անհատներ. Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր 3-4 հոգի: Փառատոնի ընթացքում ժյուրին, որոշեց լավագույն տոլմա պատրաստողին, որին տրվեց կավե գավաթ, մնացած երեք հորիզոնակններում հայտնված ուտեստները անվանակարգվեցին` «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն բերք»: Միջոցառմանը
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պատվիրակության հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երևանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի և ԵԱՀԿ միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաև նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում
Ամփոփ տեղեկատվություն 2012 թ. տպագրված ՀՀ քաղաքացու անձնագրերի վերաբերյալ
2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակ- ցությամբ) ՀՀ քաղաքացու 213672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր: 2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու 182208 անձնագիր: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» և
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական է գնահատել խորհրդարանական ընտրությունները
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց
Էդվարդ Նալբանդյան. ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով բանակցում ենք
Այսօր Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչները ներկայացրին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-14թ գործողությունների նոր ծրագիրը: ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայացմամբ, գործողությունների ծրագրում 21 նախագծեր են առաջարկված՝ մոտ 16 միլիոն եվրո բյուջեով: Նա ասաց, որ գործողությունների ծրագիրն անդրադառնում է քրեակատարողական համակարգի բարեփոխումներին եւ արդար ընտրությունների անցկացման լրացուցիչ բարեփոխումներին: Ծրագրում կան նաեւ Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ եվրոդատարանի
Զուրաբյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ» (Տեսանյութ)
«Նախանձում եմ այն մարդուն, ով առաջինը ՕԵԿ-ին ասաց կույրաղիք»,-այսօր Aravot.am-ի հարցին, թե ողջ նախընտրական քարոզարշավների ժամանակ ՕԵԿ-ին կույրաղիք էիք ասում, հիմա ինչպե՞ս եք նրանցից ակնկալում, որ ստորագրություն կտան՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ասեմ ձեզ, վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ»: Մեր
Զուրաբյանը՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է համարում. «Կարելի է ընդդիմանալ արմատապես, կարելի է ընդդիմանալ չափավոր»
ԲՀԿ-ի հետ կապված հարցերին՝ ընդդիմությո՞ւն է արդյոք, հնարավո՞ր է սրանք խաղեր են եւ այլն, մշտապես պատասխանում են, որ դա կերեւա շատ շուտ, առաջիկա նախագահական ընտրություններին, ԱԺ նիստերին նրանց քվեարկությամբ: Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ եթե «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ԲՀԿ պատգամավորները չստորագրեն՝ սրանով կարելի՞ է բացահայտել ԲՀԿ-ի իրական
Լեւոն Զուրաբյան. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել էր, որ ՀԱԿ-ը, որը խոստացել էր կազմաքանդել իշխանությունը, ինքն իրեն կազմաքանդեց՝ նկատի ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում, այսինքն՝ ինչ-որ մի բան փորձում է կանխատեսել՝ նպատակ ունենալով, որ
Ներքին Ծաղկավանը ամեն պահի կարող է կտրվել «արտաքին աշխարհից»
2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել է 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատված, հողը թափվել է գյուղը սնուցող, 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել այդ ջրագծի 30 մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված
Լեւոն Զուրաբյան. «Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսից դուրս չի եկել ու չի կարող գալ»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ Կոնգրեսից դուրս գալու հայտարարությանը, ասաց, որ նա Կոնգրեսից դուրս չի եկել ու չի կարող գալ. «Ցանկացած մարդ կարող է լինել Կոնգրեսի անդամ կա՛մ անդամակից որեւէ կուսակցության միջոցով, կա՛մ անմիջապես՝ անդամագրվելով Կոնգրեսին, եթե նա որեւէ կուսակցության անդամ չէ: Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ, նա
Արդյոք ճի՞շտ վարվեց Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)
Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչպե°ս է գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» գործի քննությանը չմիջամտելու որոշումը: Նա պատասխանեց. «Թեև պարոն Աբրահամյանը շարժվել է ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգ օրենքով, երբ ուղղակիորեն նման պարտականություն ԱԺ նախագահին վերապահված չէ, բայց կա հստակ ամրագրված նորմ, որ ԱԺ նախագահն ապահովում է
Ազատամարտիկ Ժորա Աթոյանի թաղմանը իշխանությունը նվագախումբ է ուղարկել ու ՊՆ-ից աշխատակիցներ
«Սա սադիստական մոտեցում էր ազատամարտիկի նկատմամբ, ամենազզվելին այս իրադարձության մեջ այն է, որ հետմահու պարզվում է, որ նա իսկապես հարգված ազատամարտիկ է, ռազմական զինվորական նվագախումբ են ուղարկում, ՊՆ-ից աշխատակիցներ են այցելում նրա թաղմանը»,-այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ Դուք գտնում եք, որ ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահն ամբողջությամբ իշխանությունների խղճի՞ն է: Զուրաբյանի խոսքերով՝
«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն մեղավո՞ր է Կապանի խմելու ջրի պղտորման համար
Կապանում շարունակում է օրակարգային մնալ խմելու ջրի անվտանգության հարցը: «Առավոտում» հետեւյալ հրապարակմամբ անդրադարձել ենք, որ օրերս Կապանի խմելու ջուրը պղտորվել էր, որի պատճառները կապանցի մասնագետները համարել են ոչ միայն հորդառատ անձրեւները, այլեւ քաղաքին ջուր մատակարարող ջրառի տեղանքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնց արդյունքում պղտորվել են Կապան քաղաքին ջուր սնուցող գետի ջրերը: Կազմակերպությունն
Կանաչ որդերը կիեւյանցիներին օր ու արեւ չեն տալիս
Կիեւյան փողոցի երկու կողմերի ծառերը որդնել են, չնայած, որ վերջերս են սրսկվել: Կիեւյանի բնակիչների խոսքերով, ծառերի տերեւները կրծելուց հետո, որդերը թափվում են գետնին, անցորդների վրա. «Կանաչ գույնի որդեր են, շատ արագ բազմանում են, ամբողջ գետինը որդ է ման գալիս, մարդիկ չեն կարողանում քայլել այդ հատվածով: Էս շոգին տերեւ չի մնացել ծառերի վրա: Կրծելուց հետո
ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ԱԺ արտահերթ նիստ են հրավիրում՝ «Հարսնաքարի» հարցով
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարություն արեց. «Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը,
411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 411.25 դրամ:
«Քինգ դե լյուքս»-ի տնօրեն. «Որեւէ մեկը չունի էդքան հնարավորություն, որ կարողանա մեզ ճնշի»
«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի ջրերը մի առվով չհոսեցին, երբ սանիկը ընտրություններից առաջ որոշեց հանրապետական դառնալ եւ աշխատել այլ թիմի համար: Որոշ տեղեկություններով, կոնֆլիկտն այնքան է խորացել, որ Արթուր Հարությունյանը դրա պատճառով Հայաստանում չէ: Մի քանի հարց ուղղեցինք ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին: – «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ի պատասխան ձեր բողոքի հայտարարեց, որ բարեգործությունը շարունակելու է, ի՞նչ
Երիտասարդ գիտնական. «Կառավարությունը խոսում է գիտության աջակցման մասին, սակայն պրոգրեսիան շատ դանդաղ է»
Այսօր ՀՀ. Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց երիտասարդ գիտնականների հետ: «Ես տեսնում եմ նոր երիտասարդների, որոնց չեմ տեսել մինչեւ այսօր ու դա արդեն դրական փոփոխություն է: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որով ցանկանում ենք տեսնել, թե երիտասարդական ինչ ներուժ ունենք: Տարիներ առաջ դա դժվար էր անելը, քանի-որ չկային լավ մասնագետներ: Հիմա
Ֆրանսիայի հեղինակավոր մրցանակ` թուրք առաջադեմ գրողին
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արվեստի եւ գրականության ոլորտում 1957 թվականից սահմանված հեղինակավոր պարգեւը այս տարի շնորհել ազգությամբ թուրք արձակագիր, Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակ Էլիֆ Շաֆաքին։ Վերջինս շաբաթվա սկզբին Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կողմից «Արվեստի եւ գրականության ասպետի» շքանշան է ստացել՝ միջմշակութային երկխոսության, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համար մղած պայքարի համար։ «Սա շատ
Վարդան Օսկանյանը Գորիկ Հակոբյանի պատասխանը կտա սեպտեմբերի սկզբին
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը վերջերս լրագրողների հետ զրույցում մեղադրել էր Վարդան Օսկանյանին, որ պարտիզանի պես լռում է՝ ասելով, որ անմեղ մարդը պետք է գոռա, հայտարարի, որ անմեղ է: Ուստի Aravot.am-ը փորձեց Վարդան Օսկանյանից պարզել, թե ինչո՞ւ նա չի հետեւում Գորիկ Հակոբյանի խորհրդին: Սակայն պարոն Օսկանյանը չցանկացավ պատասխանել: Նա ընդհանրապես հրաժարվեց որեւէ հարցի կապակցությամբ մեկնաբանություն տալ՝
Ստրասբուրգն էլ կիմանա Ալիկ Սարգսյանի եւ Սայաթ Շիրինյանի մասին
ՀՀ փաստաբանների անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 6 ամիս առաջ ուղարկված «Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործին գրանցման համար է շնորհվել: Դիմումատուի ներկայացուցիչը հայտնել էր, որ 2009թ.փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ օգոստոսի 8-ին էլ քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածով մեղադրյալ էր ներգրավվել բնապահպան շարժման
Երեւանի ավելի քան 40 երկվորյակ իրար հանդիպեց Կասկադում.(Ֆոտոշարք)
Երեկ Կասկադում էին հավաքվել ավելի քան 40 երկվորյակներ: Նրանք մասնակցում էինն «THE TWINS. БЛИЗНЕЦЫ» դոկումենտալ պրոեկտին: Մտահղացման հեղինակ Լենա Ֆրոլովա-Տրուֆանովան ասում է` այս նախաձեռնությունը իրականացնում են 2008 թվականից ու որոշել է տարածքային իմատով ընդլայնել այն. «Այս ծրագրի ընթացքում Ռուսաստանում արդեն արվել է նմանատիպ լուսանկար: Հայաստան եկել եմ մեկ տարի առաջ եւ որոշեցի այստեղ նույնպես առաջարկել
Գերազանցիկ իրաքահայը ասպիրանտուրայում սովորելու խնդիր ունի
Սեւան Վարդանյանը Իրաքում է ծնվել, պատերազմական գործողությունների պատճառով 2005-ին տեղափոխվել է Հայաստան եւ այժմ ունի փախստականի կարգավիճակ: Այստեղ նա ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետ: Սեւանն ասում է, որ ուսման վարձը շատ բարձր էր՝ 800000 դրամ, եւ չնայած փախստականի կարգավիճակին, իրենից այն գանձվում էր այնպես, ինչպես արտասահմանի քաղաքացիների դեպքում: Պատմում է,
132 հազար գործարարից 2100 են բյուջեին փող տալիս
Այսօր Հայաստանում բիզնեսով զբաղվող 100 հազարից ավելի ընկերություններ կան, սակայն դրանց ընդամենը 20 տոկոսն է լուրջ դերակատարություն ունենում պետական բյուջեի ձեւավորման մեջ: «80 հազարից ավելի անհատ ձեռներեց կա, սակայն տնտեսական գործունեություն չեն անում, ընդհանուր առմամբ 132 հազար կնիք խփող կա, բայց 2100-են, որ բյուջեում դեր են խաղում: Պետք է գերփոքր կազմակերպություններին տրվող արտոնությունները մեծացվեն, որովհետեւ
Նվարդ Մանասյան. «Ուժին իրավունքով ենք պատասխանելու» (Տեսանյութ)
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսում զուգահեռներ անցկացնելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի՝ Կուկուի կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած Պողոս Պողոսյանի եւ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դարձյալ անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի ողբերգական միջադեպերի միջեւ՝ կարծիք հայտնեց, որ այն ժամանակ
Թուրքիան փորձել է քաղաքականացնել հայազգի ռեժիսորի ֆիլմերը
Թուրքիայում ծնված, բայց հայկական ծագում ունեցող ռեժիսոր Օզջան Ալպերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմով ցանկացել է ցույց տալ Թուրքիայի ժողովուրդների մերժված եւ անուշադրության մատնված մշակույթը. «Աշխատանքիս բարդությունը կայանում է նրանում, որ ընտրածս թեմաները Թուրքիայում


















































