Օրվա լրահոսը

Թմրաբիզնեսի դեմ պայքարը թողած՝ գաղտնալսել են հետախուզվողին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր ավարտվեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու եւ հոգեմետ դեղամիջոց պահելու համար մեղադրվող Տիգրան Հակոբյանի եւ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության օպեր աշխատակից Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած դատավճռով 6 տարվա ազատազրկման

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը չպետք է քաղաքականացվի

«Ստեփանակաերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- այսօր հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչ են արել կողմերին՝ գործել միջազգային օրենքին եւ տարածքում թռիչքների ներկայիս պրակտիկային համապատասխան։ Նրանք հայտնել են, որ կողմերն իրենց եւս մեկ անգամ վստահեցրել են, որ մերժում են ցանկացած սպառնալիք կամ ուժ քաղաքացիական ավիացիայի նկատմամբ եւ զերծ

Ո°վ կլինի «Սիվիլիթասի» հաջորդը (Տեսանյութ)

Aravot.am-ը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-Հայաստան կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այն , ինչ այժմ կատարվում է «Սիվիլիթասի» հետ մտահոգո՞ւմ է իրեն՝ հաշվի առնելով այն, որ հաջորդը կարող է լինել նաև իր ղեկավարած կազմակերպությունը, կամ ոլորտի այլ ներկայացուցիչ: Պարոն Սարդարն այսպես պատասխանեց. «Իհարկե, մտահոգում է: Ընդհանրապես քաղաքացիական հասարակության ներսում կատարվող բոլոր խնդիրները մեզ՝ որպես կազմակերպության,

Գագիկ Ջհանգիրյանը բամբասանքները չի մեկնաբանում

«Բամբասանքները ես մեկնաբանե՞մ: Լուրջ հարց կլինի՝ կմեկնաբանեմ: Ես բամբասանքները չեմ մեկնաբանում»,- Aravot.am-ի հարցին հակադարձեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում հրապարակումներ էին եղել, իբր ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում արդեն «բաժանել են պաշտոնները»: Ըստ այդմ՝ Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող

«Հարսնաքարի» դեպքով ստորագրահավաքից պարզ դարձավ՝ ով ով էր

«Սկզբում կարծես թե չկար այդ ստորագրահավաքի միտումը, հիմա հայտնվել է, չգիտեմ՝ ով ինչ շահ է հետապնդում . դա իմ խնդիրը չէ, բայց ես այդ երեւույթում ունեմ իմ խնդիրը, տեսնել՝ ավարտն ինչպիսին կլինի, ի վերջո, ով է ընդդիմություն, ով է խաղում, ով ինչ խնդիր է առաջ տանում»,- մինչ ստորագրահավաքի համար սահմանված ժամկետի ավարտը՝ Aravot.am-ի հետ կայացած

Սոկուրովը՝ սերիալների մասին. «Հայ ազգը պետք է վերանայի ինքն իրեն»

Այսօր Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում աշխարհահռչակ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ, որը հուլիսի 12-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետից ստացավ «Եղիցի Լույս» մրցանակը: «Անչափ շնորհակալ եմ եւ գիտակցում եմ, որ դա ռեժիսորի համար վերջը չէ»,-ասաց Սոկուրովը: Խոսելով ժամանանակից կինոյի նշանակությունից՝ ռեժիսորը կարծիք հայտնեց, որ կինոն ապրանք է, իսկ կինեմատոգրաֆիան՝ ոչ.

«Հարսնաքարի» առիթով արտահերթ չի հրավիրվի

  Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության»  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը նախօրեին հանդես էր եկել հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ: Օրակարգում մեկ հարց պետք է լիներ՝ «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ

Անձրեւների պատճառով Սյունիքում խոտհնձի աշխատանքները չի հաջողվում նորմալ իրականացնել

Վերջին օրերին Սյունիքում շարունակ տեղացող անձրեւները խանգարում են գյուղացիներին խոտհնձի եւ խոտհավաքի աշխատանքները նորմալ իրականացնել: Մարզի տարածաշրջաններում գրեթե ամեն օր անձրեւ է տեղում, ինչը խոչընդոտում է խոտհավաքին եւ անձրեւի տակ մնացած խոտի որակն էլ ընկնում է: Գյուղացիներին հաջողվում է խոտհարքներից խոտը տուն բերել միայն օրվա այն ժամերին, երբ անձրեւ չի գալիս: «Օրվա մեջ ընդամենը մի

Չուկոտկացի ռեժիսորը թափանցել է տունդրաների մեկուսացած եւ զարմանալի աշխարհը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի մասնակիցներից է չուկոտկացի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւի «Տունդրայի գիրքը. Պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը պատմեց, որ Չուկոտկայի տունդրայում մոլեգին քամիներ են եւ 37 աստիճան ցուրտ: Ֆիլմում 72-ամյա նահապետ Վուկվուկան,  իր բնիկ չուկչայական ընտանիքի հետ, Ալյասկայից Բեյրինգի նեղուցով առաջնորդում է 14.000 գլուխ եղջերուների

Բագրատյան. «Մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում են գազի գործը, գործարաններ»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Aravot.am -ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին: «Այդ մարդը քննադատում է սեփականաշնորհումը , բայց մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում է գազի գործը, գործարաններ եւ այլն: Խոշոր բիզնեսմեն է , դրա համար է ինքը հանրապետականների շարքում: Եթե իրեն դուր չի եկել

Երիտասարդներն աշխատանք են փնտրում, «Քո կարիերայի օրը» ծրագրի շրջանակներում

 Հուլիսի 12-ին և 13-ին կայացավ «Երիտասարդներ հանուն ապագայի»  կազմակերպություն կողմից կազմակերպված «Քո Կարիերայի» օրը խորագրով երկօրյա սեմինարը: Այն իրականացվեց «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» աջակցությամբ: ԲՈՒՀ-երի բարձր կուրսերում սովորող շուրջ  50 երիտասարդ, ծանոթացան CV-ի գրելու, հայտադիմում լրացնելու նրբություններին և գործատուի մոտ հարցազրույցին ճիշտ ներկայանալու կանոններին: Կազմակերպվեց նաև աշխատանքային ցուցահանդես, համապատասխան տաղավարներում շուրջ 10 կազմակերպություն ներկայացրին  իրենց թափուր

Սերժ Սարգսյանը ստորագրել է Սեւանից ջրառի մասին օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստորագրել. Նաիրա Զոհրաբյանը զարմացած է

Արտահերթ նստաշրջան անցկացնելու ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը միացել են «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ մյուս պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստորագրել: Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը տեղեկացրել է, որ Հովհաննիսյանը ԿԸՀ-ից չի վերցրել իր մանդատը, իրեն պատգամավոր չի համարում, հետեւաբար՝ չի կարող միանալ այս նախաձեռնությանը: Մեկնաբանելով այս պատճառաբանությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար

Փոստանջյան. «ԲՀԿ-ի մեջ էլ կան հանցագործությունների հետ առնչված անձինք, ինչպե՞ս կարող են ստորագրել» (Տեսանյութ)

Այս նախաձեռնությամբ կարո՞ղ ենք ասել, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է գործում: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես շատ եմ ցավում, որ միայն անդրադառնում եք այս նախաձեռնությանը: ԲՀԿ-ն օրեր առաջ քվեարկեց կողմ Սեւանա լճից ջրի բաց թողնմանը, դա մեծ տնտեսական խնդիր էր: Եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ

«Սպանդի է ենթարկվել ավելի քան 150 մարդ». Սիրիայի ակտիվիստներ

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են կառավարական ուժերի կողմից հրասայլերի և ուղղաթիռների կիրառմամբ Հոմս նահանգի գյուղերից մեկում քաղաքացիական ավելի քան 150 անձանց սպանդի ենթարկելու մասին: Ակտիվիստների ու ականատեսների համաձայն, հինգշաբթի օրը Թրեյմիսա գյուղը գրոհելուց առաջ կառավարական ուժերը հրետանային կրակ էին բացել այս բնակավայրի ուղղությամբ: Սիրիայի ապստամբների առաջնորդներն իրենց հերթին պնդում են, որ զոհվածների թիվը գերազանցել է

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 13-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ինչպես Բիսմարկը «դատարկեց Ռուսաստանի ստամոքսը» (Տեսանյութ)

«Բիսմարկն ասում էր՝ Ռուսաստանը շատ է լցրել իր ստամոքսը, պետք է դատարկել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնի գործչին եւ նրա խոսքերը հիշեց Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մոտ 150 տարի առաջ, այս օրը, Բեռլինի կոնգրեսում վճռվեց Հայկական հարցը: Ճակատագրի բերումով, Հայկական հարցն այսօր դարձյալ ասպարեզում է, դարձյալ մեր հայացքները հառած եվրոպաներին՝ պատասխանների ենք սպասում: Այդ

«Interactive TV»-ն խախտո՞ւմ է օրենքը՝ արտոնագիրը փոխանցելով այլ անձի

«ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում  «Interactive TV»-ի սեփականատերերից մեկը՝ Կարեն Մարգարյանը հայտնել էր, որ իրենց ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռք է բերելու «Ucom» ՍՊԸ-ն,  եւ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 11-ի նիստում արդեն թույլատրել է բաժնետոմսերը վաճառել  «Ucom» ՍՊԸ-ին: Կարեն Մարգարյանը նաեւ հայտնել էր, որ հեռուստաընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը կապված է այլ

Աշոտ Ադամյանը հեգնում է ԲՀԿ-ին. «Ի՞նչ տագնապ, երբ Դուբայ պետք է գնանք կամ Անթալիա» (Տեսանյութ)

«Ես ձեր նման սպասում եմ եւ մտածում եմ` արդյոք կհավաքվի՞ 44 խղճուկ ստորագրություն նրա համար, որպեսզի այդ շատ ոչ խղճուկ եւ շատ տագնապալի հարցը դրվի եւ քննվի Ազգային ժողովում»,- Aravot.am-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ադամյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե իր կարծիքով, այնուամենայնիվ, կհավաքվի՞ պահանջվող 44 ստորագրությունը` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ հատուկ հանձնաժողով ստեղծելու:

Լինում է, չի լինում, մի օրապակաս գիրք է լինում…

  Այսօր կարծիքներ կան, թե հեքիաթների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը գնալով պակասում է, քանի որ դրանք իրենց տեղը զիջել են համակարգչային խաղերին, համացանցին, բջջային հեռախոսներին: Իսկ մի՞թե այնպիսի հեքիաթներ, ինչպիսիք են «Լուսերեսն ու Վարդերեսը», «Գեղեցկուհի Վասիլիսան», « Հենզելն ու Գրետելը», «Մոխրոտը», «Կարմիր գլխարկը», կարող են մոռացության մատնվել. այս երեւույթի մասին լսեինք տարբեր մասնագետների  մեկնաբանությունները: Հեքիաթագետ Ալվարդ

ՄԵՆՔ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնութերորդ ՄԵՆՔ Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե լավ. կերեւաս՝ կխոսանք», եւ ես հարցրի՝ «հիմի ոսկու շուկա ե՞ս գնում», եւ Ջավախյանն ասաց՝ «ի՞նչ ոսկու շուկա. հիմի գրողների միություն եմ գնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էթամ՝ դիմումս ու գրողական տոմսս իրանց շպրտեմ», եւ ես հարցրի՝

Ավետիք Իշխանյան. Ցմահ դատապարտյալների հարցը տաբու է

 Հայաստանի իշխանությունների համար ցմահ դատապարտվածների հարցը տաբու է: Այսօր Գրողների միությունում իր մտահոգությունները ներկայացրեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Կարծես թե չեն ուզում անդրադառնալ դատական որեւէ սխալի, այդպես համառ ձեւով ցմահ բանտարկվածների խնդրին չեն ցանկանում անդրադառնալ»: Ըստ պարոն Ավետիքյանի, Հայաստանում ցմահ դատապարտվածների հարցը տաբու է նաեւ հասարակության համար. «Դրա մասին խոսելը հարմար չեն գտնում, պնդում

Գրանցված գործազուրկների թիվը հասնում է 80000-ի

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում  պաշտոնապես գրանցված գործազուրկների  քանակը ընդհանուր բնակչության 2,5 տոկոս է, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության ( բացառությամբ 0-ից 16 տարեկանների) շրջանում՝ 7 տոկոս: Մոտ  80 000 մարդ պաշտոնապես գրանցված է որպես գործազուրկ: Վերջին մի քանի տարում այս տվյալները  գրեթե չեն փոփոխվել: 2012 թ. հունվար- մայիս ամիսներին  աշխատանք փնտրող կանանց թիվը հասել

ՀԱԿ-ը անակնկալի է բերել Ռուբեն Հակոբյանին (Տեսանյութ)

  Այսօր ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը 4 խմբակցություններինն է, եւ այնպես չէ, որ իրենք միացել են նախաձեռնությանը. «Մեր բոլոր պատգամավորները կստորագրեն, այս պահին տեխնիկական հարց կա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված: Այս պահին ինքը Երեւանում չէ, եթե կհասցնի վերադառնալ կամ կարողանալ շուտ

Մարզպետի տեղակալը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին այսօր ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի՝      վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց: Փաստի առթիվ ՀՀ

Թանգյանը ներկայացրեց իր «Harakiri»-ն (Տեսանյութ)

Օրերս Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքի «Warner Bros. Records Boutique Store»-ում կայացավ աշխարհահռչակ երգիչ, երգահան, «System of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի նոր՝ «Harakiri» ալբոմի շնորհանդեսը, որի ընթացքում նա պատասխանել է նաեւ բազմաթիվ երկրպագուների հարցերի: Նոր ալբոմը Թանգյանն առանձնացրել է փանք-ռոք ոճում լինելով, ինչի հետ կապված՝ 2013 թվականին  նախատեսվում է համաշխարհային շրջագայություն` «Harakiri»-ն ներկայացնելու համար: Լիկա

Աղջիկներն էլ ծառայում են հեռակա

Հենց արտաշատցի Վիգենն իմացել է, որ ծառայելու է «Եղնիկներ» զորամասում, իր բառերով տրամադրությունը բարձրացել է, այստեղ պաշտպանում են Հայրենիքի սահմանը, դիրքերում սակայն ինքը անհանգիստ է։ «Դե ամեն վայրկյան հնարավոր է, որ վտանգ լինի»,- ասում է«Եղնիկներ» զորամասի կրտսեր սերժանտ Վիգեն Հովսեփյանը։ Եֆրեյտոր Էմին Օսիպյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանը դիտարկողն է, արձանագրում է մարդկանց անասունների եւ ավտոմեքենաների շարժը ադրբեջանական

Դերասանուհին կպայքարի քաղցկեղի դեմ

Բարձրակարգ ու ժամանակակից ապրանքների առեւտրով զբաղվող «Sake Fifth Avenue» ընկերությունը հոլիվուդյան դերասանուհի Պենելոպա Կրուզին համագործակցության առաջարկ է արել. դերասանուհին չի մերժել: Քանի որ Պենելոպան քաղցկեղի դեմ պայքարով զբաղվող «Key to the Cure»  բարեգործական ընկերության դեմքն է, այսուհետեւ ներկայացնելու է  «Carolina Herera»-ի սահմանափակ հավաքածուն, ինչպես նաեւ կանցկացնի մի քանի ակցիաներ Նյու Յորքի «Sake Fifth Avenue» խանութում,

Հայաստանցիները նորից վրացական ծուղակում

Նախկինում տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի որոշ բնակիչները գաղթակղվելով կոնյակներ եւ ոսկե զարդեր մաքսանենգ կերպով Վրաստան անցկացնելու եւ այնտեղ շահավետ վաճառելու վրացի «գործընկերների» առաջարկով` հայտնվում են Վրաստանի բանտերում: Սահմանամերձ Բերդավանի գյուղից 2 երիտասարդներ 20 օր առաջ են դուրս եկել վրացական բանտից, ուր գտնվել են շուրջ մեկ ամիս: Մեր տեղեկություններով`երիտասարդներից մեկը նախկինում մաքսանենգ ձեւով տարբեր ապրանքներ

Հայրենական արտադրողը պաշտպանված չէ

Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի երեւանի մասնաճյուղի տնօրեն Մելքոն Գասպարյանի խոսքերով, այսօր հայրենական արտադրողի շահերը բացարձակապես պաշտպանված չեն եւ այդ պատճառով, ով ինչ խոչընդոտ ասես կարող է առաջացնել արտադրողի համար: Վերջերս մի ընկերության կաթնամթերքի մասին հրապարակում է եղել, ինչն էլ հարուցել էր պարոն Գասպարյանի վրդովմունքը: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Գասպարյանը պատմեց, որ նման հրապարակումները խփում են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930