Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը (Տեսանյութ)

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդաշարին: Ըստ նրա՝ ՀԱԿ-ում փոխվել է քաղաքականությունը, փոխվել են նպատակները: Ավելի ուշ խոստովանել է, թե հույս ուներ, որ անցած տարի հռչակված քաղաքագիտական վերլուծությունը չի վերածվի քաղաքականության: Դավիթ Շահնազարյանը նաեւ պնդել է, որ ՀԱԿ-ը փորձում էր իշխանություն վերցնել՝ ԲՀԿ-ի ղեկավարությամբ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 2-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Աննա Հարությունյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Կուրսկ քաղաքում բնակվող իր ծնողներից: Աննան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում ծնողներին այցելելու համար: «Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն

Ի՞նչ է ուզում ապացուցել ԲՀԿ խոսնակը: Եվ հատկապես ի՞նչն է հերքում

«Հարսնաքարում» վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման աշխատակիցների թեմայով։ Ու այդ քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մինչ այս կատարված այլ միջադեպերի, որոնց ժամանակ թիկնապահները կամ «անվտանգության ծառայողները» սպառնացել էին մարդկանց կյանքին կամ մահվան, սպանության պատճառ դարձել։ Մի քանի թերթերում հիշատակվեց 2007 թվականի օգոստոսի 6-ի միջադեպը,

Ադրբեջանի գլխավոր գուշակը կանխագուշակել է Հայաստանի ապագան

Արդեն մոտ 20 տարի է բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, բայց խնդիրը դեռ իր վերջնական, առնվազն դիվանագիտական լուծումը չի ստացել, չնայած այն բանին որ, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հակամարտության կողմերը պարբերաբար դեմ են հանդես գալիս status quo-ի պահպանմանը: Ամեն անգամ, երբ հայկական կողմը հանդես է գալիս որևէ հայտարարությամբ, ադրբեջանական կողմը պարտադիր

Orange-ը Հայաստանում ներկայացրեց Nokia 808 PureView սմարթֆոնը

 Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական և Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման ամենաբացառիկ հնարավորությունները: Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ

Գործող նախագահի հաղթանակին, համոզված եմ, չեն կասկածում անգամ նրա մրցակիցները

Հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրությունների ընտրարշավի ավարտին հաշված օրեր են մնացել: Նախագահի թեկնածուները վերջին փորձերն են անում՝ իրենց նախընտրական ծրագրերն առավել հասանելի և ընկալելի դարձնելու համար: Հասկանալի է, որ ընտրության օրվա մոտենալուն զուգահեռ մեծանում է նաև հանրության հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ: Արցախյան նախընտրական զարգացումների շուրջ մենք զրուցեցինք ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: –Պարո՛ն Ղուլյան,

«Ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ». Հայաստանում սկսել են հրաժարվել երեխաների պատվաստումներից կամ դիմել վճարովի ծառայությունների

«Երեխաներին բեր, գոնե թող փայտացման դեմ պատվաստումը ստանան, հրաժարվում ես` առանց լսելու ու առանց կոնկրետ պատճառի»,- պոլիկլինիկայի միջանցքում բուժքույրը փորձում է համոզել երկու թոռան տեր տատին` չհրաժարվել պատվաստումներից: «Ես իրոք չեմ վստահում ոչ մեկին, ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ, ոչ մի բանն էլ Հայաստանում վստահություն չունի, էրեխեքիս ես իմ ձեռով չեմ

Այրվել է տնակ

Հուլիսի 13-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաչիկյան փողոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել` 04.43-ին: Խաչիկյան 7 հասցեի մոտ ամբողջությամբ այրվել է չբնակեցված, 30 քմ մակերեսով փայտե տնակ` գույքով: ԱԻՆ

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները: Նիստին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը,  կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը,մասնավորապես,

Pac-Man ոճի լողազգեստ

It trend.am

Իրականացվում են որոնողական աշխատանքներ

Հուլիսի 13-ին, ժամը 00.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` 1977 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է  Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Մինչև ժամը 02.42-ն իրականացված

Վրաստանում արբանյակային ալեհավաքներ են առգրավում

Վրաստանի իշխանությունները առգրավել են հազարավոր արբանյակային ալեհավաքներ, որոնք Թբիլիսիում տեղակայված «Մաեստրո» հեռուստաընկերությունը ծրագրել էր իրացնել նվազագույն գնով: Թբիլիսիի գլխավոր դատախազն ասել է, որ չորեքշաբթի օրը ալեհավաքների առգրավումը մաս է կազմում «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ընտրողների ձայների հնարավոր գնմանն առնչվող գործի նախաքննության: Հունիսին Թբիլիսիի դատարանը տուգանել էր Իվանիշվիլիին` Ընտրական օրենսգիրքը խախտելու

«Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»

Շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի աղմկահարույց «Տատիկին դաջվածքները» (2011 թ.) ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է։ Խարտալյանը փորձում է հետաքննել իր մահացած տատի՝ Խանումի կյանքի իրական պատմությունը, ում, ջարդերի օրերին, 12 տարեկան հասակում բռնաբարել էր քուրդ կապիտանը, եւ անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915-ի Ցեղասպանության ժամանակ տեղի

Լույս տեսավ Գիլանի եւ Այոմիի բարեգործական ալբոմը. օգոստոսին կսկսվի Գյումրիի երաժշտական դպրոցի շինարարությունը

Այսօր գերմանական edel ընկերությունը թողարկել է Իէն Գիլանի (Deep Purple) եւ Թոնի Այոմիի (Black Sabbath) հիմնադրած WhoCares սուպերխմբի բարեգործական ալբոմը, որի վաճառքից գոյացած միջոցները ուղղվելու են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգման համար: Երկու CD-ներից բաղկացած ալբոմում ներկայացված են նախորդ տարի թողարկված Out Of My Mind եւ Holy Water երգերը, ինչպես նաեւ Իէն Գիլանի եւ

ՕԵԿ

Դու՝ երեք տառ, Դու՝ նորագույն մի հապավում. Դու մտնում ես կոալիցիա, Չես հապաղում:

Սիրիա՞ն է խորտակել թուրքական ինքնաթիռը, թե՞ խորտակվել է ինքն իրեն

Այս միջադեպը հակասական վարկածներով հանելուկի է վերածվել Թուրքիայում Հունիսի 22-ին, երբ թուրքական հետախուզական ինքնաթիռը խորտակվեց Սիրիայի օդային տարածքում, Անկարան իսկույն հայտարարեց. «Միջադեպը չի դառնա պատերազմի պատճառ, սակայն անպատիժ էլ չի մնա»: Նա միաժամանակ պահանջեց, որ Դամասկոսը ներողություն խնդրի եւ պատժի նրանց, ովքեր խորտակելու հրաման են տվել: Խորտակման փաստը երեք օր քողարկվում էր թուրք հասարակությունից: Հունիսի

Արմեն Երիցյան. «Ես դա ասում եմ որպես նախկին ոստիկան»

«Ժողովուրդ»-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանի հետ. – ԲՀԿ-ն խիստ քննադատության ենթարկեց ե՛ւ կառավարությանը, ե՛ւ վարչապետի վարած քաղաքականությունը, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն «ա՞չք ունի» վարչապետի աթոռի վրա, թե՞ այդ ամենն արվեց՝ ընդդիմադիր կեցվածքից ելնելով։ – Չգիտեմ՝ վարչապետի աթոռի վրա աչք ունեն, թե ոչ, դա իրենց հարցրե՛ք, ես վստահ էի, որ իրենք

Չինացիների քանակը գրեթե երկու անգամ պակասել է

 Լոնդոնի օլիմպիական խաղերում Չինաստանի մարզիկների թիվը 396 է: Քանակի տեսանկյունով սա այս երկրի երրորդ թիմն է պատմության մեջ, որի կազմում հանդես է գալու օլիմպիական 29 գործող չեմպիոն: 2008 թվականին հարազատ հարկի տակ անցկացված օլիմպիական խաղերում այս երկիրը ներկայացված էր 639  մարզիկներով: Լոնդոնում օլիմպիական «գերտերությունը» լինելու է ԱՄՆ-ը, որի 530 մարզիկներից 76-ը տարբեր տարիների օլիմպիական չեմպիոններ

Պաշտպանի հայտարարությունը Սևանի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ

Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց և ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական

Իտալացի դարպասապահը ֆուտբոլային ակումբ է գնել

 Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձել է «Կարրարեզե» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: 34-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության «C-1» խմբի երրորդ դիվիզիոնում հանդես եկող այս ակումբը գնել է այն պատճառով, որ ինքն էլ այդ շրջանից է: «Վերջապես ես իմ հարազատ քաղաքում եմ: Ես «Կարրարեզե» ակումբի սեփականատերն եմ: Սա իմ նվերն է շրջանի բնակիչներին: Ես

Ոստիկանության պաշտոնյա. «Այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում»

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը։ Նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանը երեկ մեր թղթակցին հայտնեց դրա արդյունքների մասին։ – Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց

Կրկին հաղթանակ

Ռեթիմնո (Հունաստան) քաղաքում ընթացող շախմատի ավանդական՝ 4-րդ միջազգային բաց առաջնությունում, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաղթարշավը: Յոթերորդ տուրում համաշխարհային օլիմպիադայի հաղթողը սպիտակներով պարտության մատնեց հնդիկ միջազգային վարպետ Սունդար Շյամին ու 6,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքերը: Մեկ միավոր վաստակեց նաեւ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն եւ 5,5 միավորով ընթանում է «մաքուր» երկրորդ տեղում: Այսօր՝ նախավերջին

Ինչպես ընտրել միասնական թեկնածու

Խորհրդային ժամանակներում «գաղտնիք» բառը առանցքային էր մեր կյանքում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «հայրենիք» կամ «կուսակցություն» հասկացությունները։ Իսկ որպեսզի չմոռանայինք, որ մեր գաղտնիքներից կարող է օգտվել թշնամին, թողարկվեց ցուցապաստառ, որի վրա կարմիր գլխաշորով կինը՝ մատը շուրթերին դրած, լուռ նախազգուշացնում էր. «Մի՛ շատախոսիր»։ Բայց ինչի՞ մասին կարելի էր շատախոսել, եթե մեզանից գաղտնի էին պահվում քաղաքական եւ սոցիալական

Լոնդոնում Յուրի Պատրիկեեւի հիմնական մրցակիցներից մեկին ՄՕԿ-ը կարող է որակազրկել

Խոսքը Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ըմբիշ Հասան Բարոեւի մասին է: 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր հովանավոր «Мегафон» ընկերությունը պաշտոնական նամակ է ուղարկել Սոչի 2014-ի կազմկոմիտե՝ դժգոհելով մի հեռուստահոլովակից, որում օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գովազդում է МТС ընկերությունը: «Այդ բնույթի գովազդային կամպանիաների անցկացումն օլիմպիական չեմպիոնների կերպարն օգտագործելով՝ հակասում է գործընկերային

Անդրանիկ Քոչարյան. «Դադարեցրել եմ կապը ընդհանրապես Կոնգրեսի հետ քաղաքագիտական հայտնի վերլուծությունից հետո»

Հատված «Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարին պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, ներկայումս «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: – Պարոն Քոչարյան, 2008-ից եղել եք համաժողովրդական շարժման, 2008-ի նախագահական ընտրությունների, ընդհանրապես, ՀԱԿ-ի կազմավորման և գործունեության առանցքային ղեկավարներից, և կարծես թե դադարեցրել եք Ձեր

Հրանտ Բագրատյան.«Ինչո՞ւ է վարչապետը մեյդան ընկնում» (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ու նրա ընտրողների հերթական հանդիպման օրն էր: Պարոն Բագրատյանի համախոհները իրենց հետաքրքրող հարցերն էին տալիս: Հավաքվածներից մեկը հետաքրքրվեց՝ ինչքա՞ն է գազի ներկրման իսկական սակագինը. «150 դոլար գրում են, 230 գրում են, ո՞րն է իսկական գինը»: Պարոն Բագրատյանն էլ ասաց, որ նշված բոլոր թվերն էլ ճիշտ չեն.«Մեր գազի գինն

«Շաբաշով» գո՞լ

Այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը պատասխան խաղով, սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոնտենեգրոյի «Ռուդարիին»: Խաղն  ավարտվեց  1:1 հաշվով , որի արդյունքում «Շիրակը»  կարողացավ հաղթահարել  եվրագավաթի որակավորման առաջին փուլը: Գյումրիում միջազգային խաղի անցկացումը  համարելով  պատմական պահ` այս քաղաքի բնակիչները մի մարդու պես հավաքվել ու սատարում էին իրենց  հարազատ թիմին: Նորակառույց ստադիոնում էր Գյումրու քաղաքապետը, մանկավարժական ինստիտիտուտի ռեկտորն

«Դեմ առ դեմ». Արթուր Սաքունց եւ Ալեքսանդր Ամարյան

Հուլիսի 13-ին ժամը 12. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 21-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Քննարկման թեման` Հայաստանում կրոնական աղանդների գործունեության

«Եթե Հայրապետյանն առաջադրվի, նորից կընտրվի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ասաց, թե ՀՀԿ-ն արտահերթ նիստի անհրաժեշտություն չի տեսնում: Նշենք, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօրվանից ստորագրահավաք են սկսել’ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:  ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ  «Հարսնաքարի» սպանության շուրջ ստեղծված շարժումը ղեկավարվում է ոչ միայն տեղական, այլեւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930