Օրվա լրահոսը
Լքված վագոնները հնարավոր է նորոգել
Արդեն մի քանի տարի է՝ ինչ Մանկական երկաթուղում երեխաներին չի զվարճացնում սպիտակ պոնին։ Այգու աշխատողները հստակ չգիտեն, թե որն է պատճառը։ Ասում են՝ կամ սատկել է, կամ էլ կենդանաբանական այգի են տարել։ Մանկական երկաթուղում այս օրերին չի գործում նաև մանկական փոխադրամիջոցը, որը Մաշտոցի պողոտային հարակից հատվածից երեխաներին տանում էր Մանկական երկաթուղի։ Այգում աշխատակիցներն ասացին, որ
Սրա՞ անունն ինչ եք դնելու
Մինչ մենք հունիսի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի Բերդավան ու Չինարի գյուղերի հենակետերը պաշտպանելիս զոհված մեր երեք զինվորների կորուստն էինք սգում և վիրավորված սպայի ու հինգ զինվորների կյանքի համար անհանգստանում, սկզբում ադրբեջանական, ապա հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում իրավիճակը չի հանդարտվում: Կատարվածին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուի տված մեկնաբանության
Կառավարությանը կից գործող խորհուրդներն անիմաստ են
Վարչապետին հանգիստ թողեք, պետք չէ նրան ծանրաբեռնել կառավարությանը կից հազար ու մի խորհուրդների նախագահությամբ: Այսօր «Հայացք» ակումբում կոչ արեց գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միաժամանակ նշելով, որ շուրջ 30 խորհուրդների նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ վերլուծելով այդ խորհուրդների գործունեությունն ու կառուցվածքը, պարոն Մակարյանն այն եզրակացությանն է հանգել, որ այդ խորհուրդներն իրականում աջակցող
Ֆասթֆուդը «փչացնում» է սերմնահեղուկը
Բոսթոնի բժշկական համալսարանի մասնագետները զգուշացնում են՝ ֆասթֆուդն ազդում է տղամարդկանց սեռական առողջության վրա: Բժիշկների անցկացրած հետազոտությունը փաստել է, որ սեռական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող տղամարդիկ հիմնականում նրանք են, ովքեր տարիներ շարունակ սնվում են ֆասթֆուդով: Բանն այն է, որ այդ տեսակ սննդամթերքում առկա են «օմեգա-3» տիպի ճարպաթթուներ, որոնց հաճախակի օգտագործումը ազդում է տղամարդկանց սերմնահեղուկի ակտիվության
ՀԱԿ-ի դիմումները պատշաճ հիմքեր չունեի՞ն (Տեսանյութ)
Ազգային ժողովի ընտրությունները չեղյալ հայտարարելու ՀԱԿ-ի դիմումները պատշաճ հիմքեր չունեցող դիմումներ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսկերպ բացատրեց Սահմանադրական դատարանի կողմից դիմումները մերժելու որոշումը: «Նույնիսկ ինչ-որ տեղ շատ տարօրինակ է, երբ որ ներկայացվում են տարբեր ընտրատարածքներով համապատասխան դիմումներ Սահմանադրական դատարան եւ, երբ ուսումնասիրվում են այդ դիմումները, պարզվում է, որ այդ դիմումները հիմնականում արտագրված
Հանս-Յոհան Շմիդտ.«Եթե Թուրքիան ցանկություն ունի այս տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունենալ, պետք է հաշտվի հայերի հետ»
Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի նախաձեռնությամբ այսօր Թուրքիայից մտավորականների մի մեծ խումբ էր ժամանել հանրապետության երկրորդ քաղաք: Նրանց մեջ էին նաև «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը` կինը, դուստրը, փեսան: Նշենք, որ այժմ «Ակոսի» խմբագրապետը Հրանտ Դինքի փեսան` Ռոբեր Քոփթաշն է: Մշակութային միջոցառումների մեծ մասը տեղի ունեցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Այստեղ ցուցադրվեցին հայ ու թուրք լուսանկարիչների
Թիվ 102 դպրոցի աշակերտուհիներից մեկը աղմկահարույց դեպքից հետո փորձել է ինքնասպանություն կատարել (Տեսանյութ)
Թիվ 102 դպրոցի աղջիկների աղմկահարույց պատմությունը ավարտվեց նրանց հետ հոգեբանական զրույցներով: Աշակերտուհիների փոխադարձ հայհոյանքների ու ծեծի համար ոստիկանությունը խուլիգանության հոդված չտվեց, ինչպես ավելի վաղ ասել էր Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ նրանց հետ խոսել են, աղջիկներն իրենք էլ հասկացել են իրենց սխալն ու զղջացել: Տիկին
Արեւայրուքով կանայք գրգռում են տղամարդկանց
The Dailymail փոխանցմամբ՝ այն կանայք, ովքեր սիրում են թե արհեստական, եւ թե բնական արեւայրուք ունենալ տարվա բոլոր եղանակներին, ըստ գիտնականների, սա գալիս է նաեւ նրանց կրքոտ լինելուց: Տղամարդկանց մեծամասնությունը խելքահան է լինում արեւայրուքով, թուխ մաշկ ունեցող կանանց համար, իսկ կրքոտ կանայք միշտ էլ տարբերվում են: Ըստ սոցհարցման տվյալների, որն իրականացվել է ԱՄՆ-ի 4 նահանգներում 21-40
Վահագն Խաչատրյան. Այս տարվա բյուջեն չի ապահովվի
Առաջիկա 7 ամիսների ընթացքում հարկայինն աշխատելու իր հին ոճով` մտնել` տուգանել, պատժել, գումարներ հավաքել, այն էլ` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ`քանի որ կառավարությունը որոշել է բյուջեն 101 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հավաքագրել, իսկ տնտեսության մեջ առկա ստվերի դեմ պայքարելու ոչ մի քայլ չի
Հանրապետության հրապարակում այրված 6 քաղաքացի դեռեւս հիվանդանոցում է
Մայրաքաղաքի բուժհիմնարկներում շարունակում են բուժում ստանալ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած քաղաքացիները: Պլաստիկ վիրաբուժության ենթարկվածների մի մասը դուրս է գրվել արդեն: Այս պահի դրությամբ 6 քաղաքացի հիվանդանոցում է: Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վիրահատության ենթարկվածների առողջական վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից տուժեց 154 քաղաքացի, որից մոտ 90-ը հոսպիտալացվել էր:
ԲՀԿ-ի վրա ճնշումնե՞ր են սկսվում
Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները «կալանքի տակ են» հենց գյուղապետարանի շենքում: Այդ մասին Aravot.am-ին ահազանգեց ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: «Մեզ համար անհասկանալի գործողություններ են իրականացվում, քանի որ փորձում ենք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ոստիկաններն անբարյացակամորեն մեզ թույլ չտվեցին ծանոթանալ իրավիճակին, նույնիսկ
Աշխարհահռչակ երաժիշտները կներկայացնեն հայ կոմպոզիտորների գործերը
Այսօր, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ ասուլիս՝ նվիրված «Դիլիջան» երաժշտական փառատոնի հայաստանյան համերգաշարին, որն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական մրջազգային փառատոնը հունիսի 10-17-ը ներկայացնում է Լոս Անջելեսի «Դիլիջան» երաժշտական փառատոնը, որը համերգներով հանդես կգա Երեւանում եւ Դիլիջանում: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ հյուրընկալելով «Դիլիջանին»՝ «Երեւանյան հեռանկարները» հերթական անգամ ծառայում է իր նպատակին՝
Ադրբեջանի ռազմական դիվերսիան «մանր-մունր» գործողությո՞ւն էր (Տեսանյութ)
Aravot.am-ը ՀՔԴՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը վերջին օրերին իրականացված Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Պարոն Հարությունյանին հիշեցրինք Ստեփան Սաֆարյանի այն դիտարկումը, թե ՀԱՊԿ-ի պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ «այս ամենից հոտ չի գալիս, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմաքաղաքական գործընկերն է»: Խ. Հարությունյանը պատասխանեց. «Ոչ
«Ադրբեջանն այսօր վարում է տեղեկատվական լուրջ պատերազմ». Արկադի Տեր-Թադեւոսյան
Վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան շփման գոտում կատարվող իրադարձությունները բուռն քննարկման առիթ էր դարձել ոչ միայն իրական, այլեւ վիրտուալ կյանքում: Մի շարք օգտատերեր իրենց մտահոգությունն ու դատողություններն էին «հայտնում», որն էլ հաճախ հանգեցնում էր մյուս օգտատերերի պանիկայի դրսեւորմանը: Թե ինչպե՞ս կընթանա այս հակամարտությունը եւ ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ներկայացնել
Մի խումբ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել մաքսային ծառայողների բնականոն աշխատանքը
Այսօր, վաղ առավոտյան որոշ լրատվամիջոցներ «Ծանր իրավիճակ` Բագրատաշենի մաքսակետում. 12 ժամ սոված մնացած մարդիկ պետք է ևս 1 օր սպասեն» վերնագրված հոդվածում անդրադարձել են երեկ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին` կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով տեղի ունեցած դեպքերին: Իսկ տեղի է ունեցել հետևյալը. երեկ կեսօրին Թուրքիայից վերադարձող «զբոսաշրջիկներով» միանգամից հինգ ավտոբուս մոտեցել է Բագրատաշենի մաքսակետին: Նախքան առաջին ավտոբուսի
Վերին Սասնաշենում արտահերթ ընտրություններ են լինելու (տեսանյութ)
Հուլիսի 8-ին Հայաստանի 16 համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններ են լինելու: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց ըստ ԱԺ խմբակցությունների: Ընտրություններում Հանրապետական կուսակցությունից կլինեն 11-ական, ԲՀԿ-ից՝ 8-ական, ՀԱԿ-ից՝ 2-ական , ՀՅԴ-ից, ՕԵԿ-ից եւ «Ժառանգությունից»՝ 1-ական նախագահներ ու քարտուղարներ: Համայնքներից միայն Վերին Սասնաշեն համայնքում ընտրությունները կլինեն արտահերթ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն
Հայերենի քննության միջին արդյունքը բարձր է, շտեմարանի անգիր անելն էլ՝ հավանական
Արդեն հայտնի է հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության միջին արդյունքը՝ այն 13,8 միավոր է: Հիշեցնենք, որ 2009-ին հայերենի միջին միավորը եղել է 11,4, 2010-ին՝ եւս նույնքան, իսկ 2011-ին՝ 12,88: Նկատենք, որ 2011-ի հայերենի թեստերն անհամեմատ ավելի հեշտ էին, քան նախորդ տարիներին, քանի որ հաշվի էր առնված այն հագամանքը, որ 12-ամյա կրթակարգին անցնելու արդյունքում՝
Հարություն Բերբերյանը՝ վարչապետի ժամանակավոր խոսնակ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխել են ԱԺ-ում խմբակցություն ունեցողներին
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները
Կարինե Աճեմյան. «Մեր գերխնդիրը երբեք չպիտի լինի զինվորներ սպանելը»
«Շատ ցավում եմ, որ այս պարագայում, երբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվում, մենք փոխանակ համախմբված լինենք, արտաքին աշխարհի հետ մեր կապերում մոռանանք մեր քաղաքական տեսակետների, ամբիցիաների մասին ու համախմբվենք` քննադատում ենք: Եթե չհամախմբվենք, եթե այդպես չլինի, մենք շատ բան կկորցնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի կողմից բանակի խնդիրների շահարկմանն այս օրերին` ասաց
Փակ շուկայի վերակառուցման նախագիծը պատրաստ է եւ շուտով կներկայացվի
Մեդիամաքս: Երեւանի Փակ շուկայի վերակառուցման էսքիզային նախագիծը գրեթե պատրաստ է եւ ՀՀ մշակույթի նախարարությանը կներկայացվի մոտ օրերս: Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը: «Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը առաջարկել էր
Ռազմական կրթահամալիրի շրջանավարտները հաճոյախոսեցին դիմորդ աղջիկներին
Այսօր Հայաստանի բոլոր մարզերում (բացառությամբ Սյունիքի մարզի, ուր կա երկու քննակենտրոն) ձեւավորվել են մեկական քննակենտրոններ՝ «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննություններն անցկացնելու նպատակով: Երեւանում՝ ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնեն 173 դիմորդ, սակայն քննությանը չէին ներկայացել 26-ը: Հիշեցնենք, որ այդ առարկայից քննությանը մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել 1285 դիմորդ եւ այս տարվա
412.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 8-ին «ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 412.25 դրամ:
Կարինե Աճեմյան. «Բարոյական հարթության մեջ կոալիցիոն հուշագիրը ԲՀԿ-ի հետ գոյություն ունի, իրավաբանական՝ ոչ»
Այսօր ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրավիրած ասուլիսում ասել էր, որ ճիշտ չէ կոալիցիա ունենալ գործադիր մարմնում, քանի որ պետք է գործադիր մարմինը մի կուսակցություն կառավարի եւ պատասխանատվությունն էլ իր վրա վերցնի: Aravot.am-ին պարոն Շիրխանյանն ասաց, որ կոալիցիոն կառավարությունը գործադիրում ձախողվում է. «Թող լինի խորհրդարանական կոալիցիա, ոչ գործադիր, իսկ նախկին կոալիցիան ձեւական բնույթ էր կրում,
ՀԱԿ հայտարարությունը. «Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները»
Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետեւանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին եւ
Հովհաննես Ղազարյանը՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ
Երեկ տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվեց ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվեց վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն: Տեղեկացնենք, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը: Վարչությունը նաև որոշեց ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ: Տարածքային
Ի՞նչ հագնեն այս ամռանը աղջիկները. Խորհուրդ է տալիս դիզայներ Թերեզա Մինասյանը
Ամառը դեռ նոր է սկսվել, բայց աղջիկներն արդեն հասցրել են տեղեկանալ, թե որոնք են այս ամռան ամենանորաձև հագուստները: Դե իհա՜րկե, նրանք այդ հարցում շատ բծախնդիր են: 20 – ամյա Լիլիթ Սարիբեկյանն, օրինակ, կարծում է, որ այս տարի ամենանորաձև գույնը նարնջագույնն է, այս մասին տեղեկացել է ինտերնետից. «Ես կարդացել եմ, որ ավելի նորաձև են դեղինի տարբեր երանգներն
Հայտնաբերվել է գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին
razm.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի Սաբիրբաևի շրջանի Մուգան Գյանջալի գյուղի մոտակայքում՝ Սալյանի փրկարարական կետից 45 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Քուռ գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին: Ռամիզ Դիլավյար օղլու Ջաբրաիլովի մարմինը հայտնաբերվել է ԱԻՆ-ի փրկարար-ջրասույզների կողմից: Այն հայտնաբերվել է խեղդվելու վայրից 100 մ հեռավորության վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ զինծառայողը զորակոչվել էր ապրիլին, սակայն
ՀԱՊԿ-ն չնկատելո՞ւ է տալիս հայ-ադրբեջանական գործողությունները (Տեսանյութ)
Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանի (Կոմանդոս) կարծիքով, այնքան էլ ճիշտ չեն մեկնաբանությունները, թե ԱՄՆ-ը քաջալերում է ադրբեջանական դիվերսիոն հարձակումները: Նրա խոսքերով, Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ հակամարտության կարգավորումը չպետք է լինի ռազմական գործողություններով, Ալիեւին բավարար է հասկանալու, որ Միացյալ Նահանգները դեմ է պատերազմին: Ու չնայած Ադրբեջանն էլ գիտի, որ պատրաստ չէ ռազմական գործողությունների, բայց շարունակում են
Ջոն Հեֆերն. «Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմքն են»
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ` Երեւան Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին ԱՄՆ-ի կողմից: Նման հայտարարություն Հեֆերնը արել է` իր տեսաբլոգում անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան օրերս կատարած այցին: «[ԱՄՆ-ի] պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, [Հայաստանի] նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը միասին նշեցին ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ


















































