Օրվա լրահոսը

Հավկիթի մեծությամբ կարկուտը Լճափում ջարդել է ոչխարներին

Երեկ կեսօրից տեղացած երկարատեւ կարկուտից մեծ վնաս է կրել Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի տնտեսությունը: Հավկիթի մեծության կարկուտներից սատկել են Լճափի տարբեր տնտեսությունների պատկանող 10 ոչխար: Կարկուտի ժամանակ անասունները հանդամասում են եղել եւ չեն կարողացել թաքնվել: Հովվապահը, չնայած կարկուտի տակ է ընկել, բայց կարողացել է պատսպարվել քարի տակ: «Առավոտի» այն հարցին, թե արդյոք գյուղապետարանը կկարողանա ինչ-որ

Էլինա Դանիելյանը՝ կանանց «Grand Prix»-ում

 Այսօր Կազանում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ փուլը, որին բացի Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանից մասնակցում են նաեւ Հոու Յիֆանը (Չինաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Համփի Կոներուն (Հնդկաստան), Եկատերինա Լահնոն (Ուկրաինա), ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալիսա Գալյամովան, Ալեքսանդրա Կոստենյուկը, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) եւ Բեթյուլ Յիլդիզը (Թուրքիա): 12 մասնակիցները խաղալու

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել Եվգենի Տոմաշեւսկու հետ

 Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ, Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, Լյուք ՄաքՇեյնը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին, միավորը կիսեցին Ալեքսանդր Մորոզեւիչն ու Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան: Երրորդ տուրից առաջ, որում Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցը ՄաքՇեյնն է, Արոնյանը,

«Լեչեի» ֆուտբոլիստին առեվանգել են

Իտալական «Լեչեի» խաղացող Կրիստիան Օբոդոյին Նիգերիայում առեվանգել են: Հանցագործները նրա վրա հարձակվել են եկեղեցի գնալիս եւ զենքի սպառնալիքով նստեցրել մեքենա: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Օբոդոյի համար, որի նկատմամբ իրավունքները պատկանում են «Ուդինեզեին», հանցագործներն արդեն պահանջել են 150 հազար եվրո փրկագին: «Մենք ցնցված ենք: Դա սարսափելի լուր էր: Բայց հույս ունենք, որ ամեն բան լավ կավարտվի», – «Լեչեի»

Ինտերնետ-թրոլլինգի զոհը դատարանով պարտավորեցրել է Facebook-ին հայտնել իրեն վիրավորողների IP հասցեները

Ինտերնետ-թրոլլինգի 45-ամյա զոհն իրեն վիրավորողների հասցեների բացահայտման հարցը լուծել է դատարանի միջոցով, հաղորդում է Daily Mail-ը: Բրիտանական Բրայթոն քաղաքի բնակչուհի Նիկոլա Բրուկսը դատի է տվել իրեն հալածողներին` ցանցային ավազակներին, որոնք Բրուկսի անունից Facebook-ում կեղծ էջ են բացել ու տարածել վարկաբեկիչ տվյալներ իրենց զոհի վերաբերյալ: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրաժարվել է օգնել կնոջը, վերջինս և իր փաստաբանը ստացել

«Այս անգամ բենզինը վրաս լցրած ու զաժիգալկաներով». նախկին ոստիկանը նորից ինքնահրկիզման կգնա հանուն դստեր

Փայտե, կիսախարխուլ դուռը գունաթափված պատերով խոհանոցից անմիջապես տանում է հյուրասենյակ, որտեղ թախտին ու կիսամաշ բազմոցին շրջանաձեւ նստած են Մխիթար Ալումյանի՝ 11, 10, 6 եւ 2 տարեկան լուռ ու հանգիստ զավակները: Ընտանիքում 5-րդ՝ ամենափոքր զավակը 2 ամսեկան տղան է, բայց հոգատարության եւ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող 10-ամյա Կարինեն է, որը ոտնահենակներով կամ ընտանիքի անդամների օգնությամբ: «Դեռ

Տապալվեց թիավարելով աշխարհի շուրջը պտույտ կատարելու փորձը

Ճապոնիայի ծովային փրկարարները ծովից դուրս են բերել բրիտանացի մի ճանապարհորդի, որը Խաղաղ օվկիանոսը միայնակ անցնելու ռեկորդ էր փորձում սահմանել։ Սարահ Աութենը փորձում էր Խաղաղ օվկիանոսը թիավարելով անցնել իր վեց եւ կես մետրանոց, հատուկ սարքավորված նավակով՝ Գուլիվերով, երբ հայտնվեց ուժեղ փոթորիկների մեջ։ Նավակից նրան դուրս են բերել Ճապոնիայի սահմանապահ ուժերը։ Աութենին տեղափոխել են հիվանդանոց՝ պարզելու համար, թե արդյոք

«BarCamp Երեւան 2012»-ը մեկնարկեց (Ֆոտոշարք)

Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «BarCamp Երեւան 2012»-ը: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով այսպես կոչված «չկոնֆերանսները», որը թույլ է տալիս բաց քննարկումների եւ մտքերի ազատ փոխանակումներ անցկացնել ոչ ֆորմալ մթնոլորտում: Մասնակիցները իրենք նախապատրաստում են ու ներկայացնում զեկուցումներ, ինչպես նաեւ` իրենց ուսումնասիրությունները: Նրանք շատ էին, թեմաներն էլ հետաքրքիր` սեքսից մինչեւ մահացած բջջային

Ադրբեջանցի լրագրողի արձագանքը «Առավոտի» հրապարակմանը կամ՝ ով ում տարածքին աչք ունի

Հունիսի 8-ին Aravot.am -ում տեղեկատվություն էինք հրապարակել, որ «Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը»  հայտարարություն է տարածել, նշելով, թե ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն անհանգստացնում են, որ պատերազմ սկսվելու դեպքում հայրենակցական միավորման ղեկավարները պատրաստ են համախմբել աշխարհում սփռված տավուշցիների հնարավորությունները եւ «հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «Տավուշի սահմանապահ բրիգադ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին

Քաղաքապետն անձա՞մբ է պնդել, որ Բեգլարյանի եղբայրը Աբովյան փողոցում կրպակների տեղում սրճարան բացի (Ձայնագրություն)

Աբովյան փողոցում՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, երեկվանից նոր սրճարան է հայտնվել: Այն պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին: Aravot.am-ն այսօր այցելեց սրճարան եւ զրուցեց սրճարանի տնօրենի հետ (այդպես նրան ներկայացրին աշխատակիցները) : Վերջինս, սակայն, չցանկացավ ներկայանալ, նաեւ հրաժարվեց թե տնօրենն է՝ ասաց պարզապես ընկերաբար օգնում է իսկական

Թե ինչպես են չինացիները 136 ժամում շենք կառուցում. (Տեսանյութ)

8- ամյա չինուհին մի քանի տարի սնվել է իր մազերով: Չինացի բժիշկները 8-ամյա չինուհի Յուենյուենի ստամոքսից հայտնաբերել են մազերի փունջ, որը առաջացել էր տարիների ընթացքում: Փոքրիկը ապրում էր տատիկ եւ պապիկի հետ, քանի որ նրա ծնողները աշխատանքի բերումով անընդհատ շրջագայում էին: Պարզվել է, որ երեխայի տատը տեղյակ է եղել, որ Յուենյուենը հաճախակի սնվել է իր

«Պոռնո» բառը գրում են «պօռնո», իսկ «սեքս» բառը` «սեկս». Բլոգերը նկատել է` հայերի մոտ որոնողական անգրագիտություն կա

  «BarCamp Երեւան 2012» -ն այսօրվանից` հունիսի 9-ից մեկնարկեց: Նախագծի առաջին օրը բլոգեր Վահագն Քեշիշյանը հանդես եկավ «Ավելին, քան սեքս 18+» շնորհանդեսով: Ինտերնետի զարգացման հետ զուգահեռ, մարդկանց մոտ ավելի է մեծացել հետարքրությունը պոռնոգրաֆիայի նկատմամբ: Նա էլ ներկայացրեց այդ ոլորտում իրականացրած իր ուսումնասիրությունները: Զարմամանում է` դերասանուհի Անժելա Սարգսյանը ավելի շատ է փնտրվել, քան Սերժ Սարգսյանը:  Ասում

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)

Այսօր ժամը 13-ից սկսված հորդառատ անձրեւ Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց, որ տեղատարափն ու կարկուտը մարզի գյուղատնտեսության լուրջ վնաս է հասցրել: Դեռ նոր ծլած կարտոֆիլի, կաղամբի եւ հացահատիկի ցանքսերն ու ցողունները գրեթե ամբողջությամբ հավասարվել են հողին: «Այնքան կարկուտ էր եկել,

Տոնդ շնորհավոր, ընկեր

 Այսօր աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Հայստանում այս տոնի մասին քչերը գիտեն, իսկ իմացողներն էլ հասցրել են շնորհավորել եւ եւս մեկ անգամ նվերներ մատուցել միմյանց: Ըստ calend.ru-ի` օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել ընկերներին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար: Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ

Էշթոնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական շփման գոտում սրված իրավիճակի վերաբերյալ։ Պաշտոնական Բրյուսելը հայտարարություն է տարածել Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի անունից՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմական գործողություններից եւ պահպանել հրադադարի ռեժիմը։ «Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի եւ

Սիրիացի ակտիվիստների փոխանցմամբ, Դարաայում ռմբակոծության հետեւանքով 15 մարդ է զոհվել

Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ կառավարական զորքերը ռմբակոծել են երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքը, ինչի արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել։ Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ խումբը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան իրականացված ռմբակոծության արդյունքում նաեւ տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Դարաան այն քաղաքն է, որտեղից անցած տարի սկսվեց նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբությունը։

Հովհաննես Իգիթյան. «Բանակում մթնոլորտն անբարոյական է, կոռուպցիան ուտում է բանակը՝ ներսից»

«Բանակում մթնոլորտը շատ անբարոյական է: Այն փողոցի, բանտերի մթնոլորտը, որը մենք չենք սիրում, տեղափոխվել է բանակ»,- Գերագույն խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իրավիճակը՝ Հայոց  բանակում: Ըստ նրա, ներքին խնդիրներ կան, առաջինն այդ մթնոլորտն  է. «Երկրորդ խնդիրը ոչ կոմպետենտությունն է՝ հիմնականում սպայական կազմի եւ երրորդ խնդիրը՝ կոռուպցիան է:

Գավառում տեղատարափ անձրեւներից տուն է փլվել

Քիչ առաջ Գեղարքունիքի ԱԻՆ վարչությունում կանչ է գրանցվել, որ Գավառում երկարատեւ տեղատարափ անձրեւից տան պատերը փլվել են եւ անձրեւը լցվում է տան մեջ: Ըստ Գեղարքունիքի ԱԻՆ վարչության պետ Մարտին Բարսեղյանի՝ փլված պատերով բնակարանը գտնվում է Գավառ քաղաքի Նալբանդյան 90 հասցեում /Բանտի թաղում/: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Մ. Բարսեղյանը, բնակարանի փլուզման կանչի մասին գրանցվել է հանրապետության գլխավոր

Վարչապետն աջակցություն է որոնում ԱԺ-ում

Երեկ վարչապետի հետ հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը : – Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Տիգրան Սարգսյանը փորձում է սիրաշահելԱԺ խմբակցություններին, ասելով, թե նոր կառավարության ծրագրում ներառել է նաեւիրենց ծրագրերի դրույթները: Ձեզ նման բան ասվե ՞լ է : –  Մինչեւ ծրագրի խորհրդարան մտնելը, կարծում եմ, վարչապետը խմբակցություններից  որոշակի տրամադրություններ է

«Գեներալ Մանվելին ու Սեյրան Սարոյանին շքանշանի փոխարեն մանդատով են պարգեւատրել՝ սխրանքների համար»

 «Իշխանությունն ինչ վտանգ տեսնում է իր համար, մտցնում է իր ցուցակն ու մանդատ տալիս: Որ ուժերից որ տեսնում է վտանգ, որ շերտերին է տեսնում, բոլորին հավաքել է իր մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսպես բացատրեց, թե գեներալ Մանվելը կամ Սեյրան Սարոյանն ինչու են հայտնվել ԱԺ-ում եւ ինչ անելիքներ ունեն այնտեղ: Ըստ

Վահագն Խաչատրյան. Սամվել Ալեքսանյանն այցելել է ոչ թե ՀԱԿ գրասենյակ, այլ ՀՀՇ (Տեսանյութ)

Օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել էր Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող գրասենյակներից մեկը, որտեղ ըստ լրատվամիջոցների, նարդի է խաղացել, զրուցել ՀԱԿ անդամների հետ: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ ունի՞ թե ինչ են զրուցել շարքային կոնգրեսականներն ու ՀՀԿ անդամը եւ ի՞նչ կարծիքի է Սամվել Ալեքսանյանի այդ այցի մասին՝ դա «բարիշելո՞ւ»

Դժոխքը կարո՞ղ է նպաստել մեր պետության զարգացմանը

«Հայելի» կայքին տված հարցազրույցում  «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը պատասխանելով հարցեին, որ եթե իրեն առաջարկվի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը՝ կընդունի՞ այն, ասել է. «Բազմիցս ասել եմ՝ Սերժ Սարգսյանի առաջարկով, հանձնարարությամբ ես կլինեմ ցանկացած տեղ, ցանկացած գործունեության մեջ,  որը միանշանակ նպաստելու է մեր պետության զարգացման գործընթացներին»: Նա իրոք բազմիցս ասել է, որ Սերժ Սարգսյանի

«Արտակարգ» իրավիճակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գլինկա 6 շենքի բնակիչների համար, նրանց հավաստմամբ, կեցության արտակարգ իրավիճակ է ստեղծել։ Բարձրահարկի դիմաց գտնվող Արտակարգ իրավիճակների նախարարության պատկանող շենքի տարածքը շուրջ երկու մետր ընդարձակվել է մայթի հաշվին։ Գլինկա 6 շենքի դիմաց այլեւս մայթ չկա։ Մայթի փոխարեն քարե պատնեշներ են։ Ի հավելումն՝ ծառեր են հատվել տարածքում։ Բնակիչների հավաստմամբ՝ երեկ էլ են ծառեր

«Աղաչում եմ Ձեզ, ինձ տվեք իմը, Ձերը ձեզ լինի». ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանի անպատասխան նամակը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պարզվում է բազմիցս դիմել է տարբեր ատյանների, ներկայացրել իր բողոքը, իսկ մեկ ամիս առաջ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ նախագահին դիմելը,  ասում է, որ հանդիպել է նախագահի աշխատակազմի աշխատակցին, ներկայացրել իր խնդիրը: Սակայն այս ամենով հանդերձ, բազմազավակ հոր բողոքը տեղ չի հասել,

Սեյրան Օհանյանը այցելել է Տավուշի մարզ

Ս.թ. հունիսի 7-ից 8-ը ՀՀ Տավուշի մարզ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման, փոխհրաձգության, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ լուրեր տարածող լրատվամիջոցներին առաջարկում ենք ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության

160 մ երկարությամբ ճոպանե նոր կամուրջ է կառուցվել Սյունիքի մարզի Հին Խնձորեսկի ձորում

 Գորիսի տարածաշրջանի  Խնձորեսկ գյուղում տուրիստների հոսքն այնքան մեծ  է  լինում, որ  բնակիչները նույնիսկ  դժվարանում են ասել, թե տարեկան քանի զբոսաշրջիկ է այցելում  Սյունիքի մարզի այդ անկյունը: Միայն նշում են, որ Գորիսի հյուրանոցները սկսել են  քչություն անել զբոսաշրջիկ հյուրերի համար եւ  դա է փաստում այն, որ Գորիսում օրեցօր նոր հյուրատներ են կառուցվում: Խնձորեսկում կառուցվել է 160

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի

Պատմությունը պահանջում է

Վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաալիքով լսեցի «Հոդված 27» հաղորդաշարի հերթական հաղորդումը՝ նվիրված Երեւան քաղաքի ճարտարապետության եւ քաղաքաշինության արդի պրոբլեմներին: Հաղորդմանը հրավիրված ճարտարապետներից երկուսը (ըստ որում՝ կանայք) գտնում էին, որ Թամանյանի նախագծած եւ իրականացրած հայոց ինքնատիպ մայրաքաղաք Երեւանը իր ճարտարապետությամբ արդեն հնացած է եւ պետք է վերանայվի, թարմացվի ու համապատասխանեցվի ժամանակակից եվրոպական քաղաքաշինությանը: Ի՞նչն է հնացած եւ

Եկեղեցու բանալին բնակչի մոտ է

Արարատյան թեմը խոստանում է շտկել իրավիճակը «Ես 15 տարի է՝ այստեղ եմ ապրում, եւ 15 տարիների ընթացքում եկեղեցու բանալին միշտ մեր մոտ է եղել: Առաջ եկեղեցու տարածքում աղբանոց էր, տարբեր մարդիկ էին գալիս, այս տարածքում թղթախաղ էին խաղում: Հիմա ամուսնուս ջանքերով տարածքը մաքրվել է»,- Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին պատմեց Քանաքեռ համայնքի բնակչուհի Անին:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930