Օրվա լրահոսը
Ներխուժել են, դաժանորեն ծեծել ու անհետացել
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Լեհաստանի տարածքում սկսվել է սկանդալով: Մոտ 50 խուլիգաններ Ռուսաստան-Չեխիա հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ ներխուժել են Լոձ քաղաքի կենտրոնում գտնվող բարերից մեկը, որտեղ ժամանակ էին անցկացնում ռուս ֆուտբոլասերները եւ դաժանորեն ծեծելուց հետո անհետացել են: Մամուլի եւ ականատեսների վկայությամբ հանցագործներն օբյեկտին մոտեցել են մեքենաներով: Այդ պահին ներսում ռուսներից բացի եղել են նաեւ
Ա. Իշխանյան. Դռները չեն փակվել
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը հունիսի 11-ից իրեն կզրկի հացից եւ ջրից։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դժվարանում է ասել, թե նման իրավական համակարգ ունեցող երկրում նման ծայրահեղ քայլի դիմելը կարող է իր ազդեցությունը ունենալ։ «Ինձ համար շատ ցավալի է, որ նա նման ծայրահեղ քայլի է դիմում, սակայն հույս ունի, որ հետ կկանգնի իր քայլից։ Նման քայլի
Բերքաբերը 3 տեղից գնդակոծվում է
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերդյանն ասաց, որ վերջին 3 օրերին, գիշերները ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղի տարածքը: «Մեր գյուղը սահմանից ընդամենը 400-500 մ հեռավորությամբ է գտնվում: Բերքաբերի վրա խաչաձեւ, երեք տեղից՝ ադրբեջանական Մազամլի, Ղզլհաջլու գյուղերից եւ մեր գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից կրակում են: Վնասներ չկան, քանի որ հիմնականում հրաձգային զենքերից են կրակում,
«Պատերազմը պետք չէ բացառել»
Կիրո Մանոյանը չի բացառում, որ հունիսի 18-ին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի չունենա: Նրա կարծիքով՝ եթե առաջիկա օրերին եւս Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները, մենք կարող ենք եւ չգնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցն, ըստ Մանոյանի, պետք է դնի հայկական կողմը՝ այդպիսով մղելու համար գերտերություններին, որ անվերջ հավասարության նշան չդնեն կողմերի միջեւ եւ իրենց հստակ գնահատականը տան
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաև հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից
Ոստիկանությունը կհետեւի տրանսպորտային միջոցների արտաքին տեսքին
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից: Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց
8.8 մլն դրամի աջակցություն` Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրին
Կապանի թիվ 3 կրթահամալիրում պետբյուջեի միջոցներով նախորդ տարիներին սկսված նորոգման աշխատանքներն արդեն քանի տարի է՝ կիսատ են մնացել եւ դպրոցն ամբողջովին նորոգված տեսք այդպես էլ չի ստացել: Ներկայումս դպրոցում նորոգման կարիք ունեցող մյուս հատվածներում, այդ թվում նաեւ մարզադպրոցում, իրականացվում են վերանորոգման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքներ, բայց այս անգամ ոչ թե պետբյուջեի միջոցներով, այլ «Քրոնիմետ» բարեգործական
ՀՅԴ-ն հանդիպել է վարչապետին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Lurer.com-ին տեղեկացրեց, որ այսօր վարչապետի հրավերով ԱԺ ՀՅ Դաշնակցության խմբակցությունը հանդիպում է ունեցել կառավարությունում: Խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արմեն Բաբայանը: Վարչապետից բացի, հանդիպմանը ներկա են եղել նրա թիմի անդամներ՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը
«Հասկըցող» ասիացիներ
Ռուսական եւ խորհրդային կայսրություններում, ինչպես նաեւ Միջին Արեւելքի երկրներում գործող «կարգը» հիմնված է մեկ գլխավոր սկզբունքի վրա. այն, ինչ գրված է օրենքներում, այն, ինչ ասվում է «պաշտոնապես», չափազանց հեռու է իրականում գործող մեխանիզմներից: Բայց դա դեռ ամբողջը չէ. ավելի էական է, որ բոլորը դա շատ լավ գիտեն, ու հասարակության մեջ դրա վերաբերյալ գոյություն ունի որոշակի
Սերժ Թանկյանի հարսնացուն (ֆոտոշարք)
Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա , System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի հարսանիքը: Նա ամուսնանում է Վանաձորից Անժելա Մադաթյանի հետ:
Երիտասարդների կյանքը մեծագույն արժեք է: Այն պետք է պահպանել` առանց ազգային պատկանելությունը մատնացույց անելու
Նոյեմբերյանում բնակվող զարմուհիս երեկ ասաց, որ մարդիկ արդեն սովոր են կրակոցներին, ավելի զգույշ են: Որ փակ է Իջեւան-Նոյեմբերյան պետական նշանակության ճանապարհը: Եվ, որ տեղացիները, հատկապես դիմորդները, ընդունելության քննությունները հանձնելու նպատակով Իջեւան են ուղեւորվելու Բաղանիս գյուղով: Իսկ դա եւս անվտանգ չէ. ըստ բնակիչների` այս ճանապարհին էլ սողանքների հավանականությունն է մեծ: Հետաքրքիր է, որ սահմանամերձ գյուղերի մեր
Չեխական «Վիկտորիան» հետաքրքրված է Էդգար Մալաքյանով
Պլզենի «Վիկտորիան», որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում անցած տարի հաղթել էր Երեւանի «Փյունիկին», հետաքրքրված է Հայաստանի բազմակի չեմպիոն թիմի եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանով: Այս մասին տեղեկացնում է «Regnum» գործակալությունը եւ ավելացնում, որ ավելի վաղ Մալաքյանի ծառայություններով հետաքրքրված եղել է ուկրաինական «Գովերլա-Զակարպատյե» ակումբը, որը տեղափոխվել է Ուկրաինայի պրեմյեր լիգա:
ԵԽԽՎ համազեկուցողներն կայցելեն Ադրբեջան
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ժոզեֆ Դեբոնո Գրեխն հունիսի 12-14-ը այցելելու են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը: Համազեկուցողների այցի նպատակը Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը գնահատական տալն է, ինչը մասնավորապես վերաբերում է արդարադատությանը, հանդուրժողականությանը, տեղական ու տարածաշրջանային ժողովրդավարությանը: Համազեկուցողները Բաքվում հանդիպումներ են ունենալու արդարադատության նախարարի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների առաջնորդների, գլխավոր
Նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է
Խորհրդարան անցած բոլոր ուժերը` անկախ հռետորաբանության տարբերությունից, ընդունել են ընտրական այն կանոնները, որոնք ակնհայտորեն գործելու են նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Բնականաբար, նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է` անձամբ կամ մեկ այլ թեկնածուի միջոցով, ինչն էլ կկանխորոշի ԲՀԿ-ի դիրքորոշումը: Սակայն դա եւս մեծ հաշվով հազիվ թե կարող է բեկումնային ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի
Միջազգային կառույցների մտահոգությունները արժեզրկվում են այն տեքստերով, որով արտահայտվում են
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընը հայտարարել է, որ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներով: Մինչ այդ մտահոգություն էին հայտնել գրեթե բոլոր գերտերություններն ու միջազգային կառույցները: Սակայն նրանց բոլորի մտահոգությունները արժեզրկվում են այն տեքստերով, որով արտահայտվում են մտահոգությունները: Բանն այն է, որ դրանցում հեղինակները միահամուռ կերպով խուսափում են կոնկրետ անուններ նշելուց և Ադրբեջանի, այսպես
Ուկրաինուհիներն արդեն որոշել են Եվրո 2012-ի ամենասեքսուալ ֆուտբոլիստներին
Ուկրաինայի ամենահայտնի գեղեցկուհիները, որոնց մեջ եղել են երգչուհիներ Վարդան, Օքսին, մոդել, հեռուստահաղորդավար, լուսանկարիչ եւ դերասանուհի Սվետլանա Վոլնովան, որոշել են Եվրոպայի առաջնության չամուսնացած հինգ ամենասեքսուալ ֆուտբոլիստներին եւ պակաս փորձառու աղջիկներին խորհուրդ տվել, թե ինչպե՞ս կարելի է գայթակղել նրանցից յուրաքանչյուրին: «Փորձագետները» հինգ թեկնածուներին դասավորել են այսպիսի հաջորդականությամբ: 1. Ուլոֆ Մելբեր (Շվեդիա) 2. Սամիր Նասրի (Ֆրանսիա) 3. Կրիշտիանու
Կոմանդոս. «Ադրբեջանը բացահայտորեն պատրաստ չէ պատերազմի»
Հատված Արցախյան ազատամարտի հերոս, պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանի հարցազրույցից: -Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 3 միլիարդ դոլար է: Սա նշանակո՞ւմ է, որ ադրբեջանական բանակը նույնքան ուժեղ է: -Կարծում եմ, եւ դրա համար որոշակի հավաստի տվյալներ կան, որ ադրբեջանական բանակին ուղղակի հրահանգ է տրված սահմանային դիվերսիաների միջոցով սեփական ժողովրդին ցույց տալ զինված ուժերի իբր հզորությունը: Եթե
Ադրբեջանցի լրագրողները խախտեցին պայմանավորվածությունը
Օրերս Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի որոշ լրատվամիջոցների ղեկավարներ: Այդ կապակցությամբ հայկական կողմից որոշ դիտարկումներ փոխանցել է Արամ Աբրահամյանը, իսկ ադրբեջանականից` «Բակինսկի ռաբոչի»-ի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւը: Կողմերը «համաձայնել են, որ մամուլում վիրավորական արտահայտություններ թույլ չտան պետությունների ղեկավարների հասցեին, ընդհանրացնող բնութագրումներ չանեն ժողովուրդների մասին»: Ինչ խոսք, ողջունելի է, երբ լրագրողները գիտակցում են, որ թշնամանքը
Տիգրան Պետրոսյանն ընթանում է 1-ին տեղում
Բուլղարիայի Զոլոտիյե Պեսկի առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի մեծ օփենում, որին մասնակցող 224 շախմատիստներից 57-ը գրոսմայստեր է, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը եւս երեք հոգու հետ հինգ հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Քսան շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել են 4,0 միավոր: Նրանց մեջ են Ավետիք Գրիգորյանը
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հունիսի 09-12-ին շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 09-10-ին կնվազի 4-6 աստիճանով, 12-ին կբարձրանա 1-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 09-10-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր
Լեւոն Արոնյանն սկսեց հաղթանակով
Մոսկվայի Պաշկովի տանը մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարի հիմնական փուլի առաջին պարտիայում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Ռաջաբով-Տոմաշեւսկի, Մորոզեւիչ-Կարուանա, Գրիշչուկ-Մաքշեյն պարտիաներն ավարտվեցին առաջինը նշված շախմատիստների առավելությամբ եւ միայն Կարլսեն-Կրամնիկ դիմակայությունը ոչ-ոքի ավարտվեց: Այսօր, երկրորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում է Տոմաշեւսկու հետ: Մյուս զույգերն են՝ Մորոզեւիչ-Կարլսեն, Կրամնիկ-Գրիշչուկ, Մաքշեյն-Ռաջաբով,
Երկրորդ փուլ է անցել 14 մասնակից
Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլը, ևս երկու փուլ և մենք կիմանանք հաղթողների անունները մրցույթի փակման գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 13-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Արդեն հայտնի է ժյուրիի որոշումը: Երկրորդ փուլ են անցել 14 մասնակից: Շնորհավորում ենք նրանց, իսկ մնացածներին մաղթում ենք հուսաթափ չլինել: Չէ որ յուրաքանչյուր մրցույթ
ՀԱԿ անդամ. «Ինձ չեն համոզել, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելը ՀԱԿ-ին ձեռնտու է»
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հանրապետություն» կուսակցության եւ Հայաստանի լիբերալ կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալը ճիշտ է համարում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես ճանաչում եմ այդ մարդկանց, առաջին տարին չէ: Եվ եթե նրանք այդ որոշումն ընդունել են, ուրեմն դա ճիշտ է իրենց կուսակցության համար: Ես առիթ չունեմ եւ պատճառ չունեմ մտածելու, որ նրանք սխալվել են»:
Ապամոնտաժողները տուգանվեցին
53.000-ական դրամ տուգանք սահմանվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակներն ապամոնտաժելու փորձի համար։ Այսօր Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը վճռեց կրպակների ապամոնտաժող խմբի անդամ Մանվել Սարգսյանից, Կարեն Շիկոնյանից որպես տույժ գանձել 50,000 դրամ ոստիկանության օգտին, ինչպես նաեւ 3000-ը ՀՀ օգտին։ Նույն որոշումը կայացրեց նաեւ դատավոր Արծրուն Միրզոյանը ապամոնտաժող Կարո Եղնուկյանի նկատմամբ։ Մինչեւ դատավոր Աղասի Դարբինյանի դահլիճ մտնելը,
Ինքնասպան եղած տղան հանգիստ եւ անկոնֆլիկտ մարդ էր
Այսօր լուր տարածվեց, որ ինքնասպանություն է գործել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Սուրեն անունով մի ուսանող, որն ապրում է Կոտայքի մարզի Զորավան գյուղում: Երեկ գիշերը նրան գտել են իրենց տան բակի ծառից կախված: Ա1+-ի տեղեկություններով, ինքնասպանություն գործած երիտասարդը այս տարի ավարտելու էր Մանկավարժական համալսարանը։ ՄԻ քանի օրից սկսվում էին ավարտական քննությունները։ Նա հեռակա ուսուցման համակարգում
Գագիկ Մակարյան. «Եկող շաբաթ դոլարը կդառնա 430 դրամ»
«Մեր երկրում խաղի կանոնները որոշվել են Սերժ Սարգսյանի կողմից. թվեր է տվել ու ասել` այսքան կհավաքեք, կբերեք մի մասը կտաք պետությանը, դրա 2 անգամ մեծ մասը կդնեք ձեր գրպանները, այսինքն` կտաք մեզ: Դա միայն ես չեմ ասում, մասնագետներն են ասում`Հայաստանում ստվերն 2 անգամ մեծ է, քան իրական բյուջեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԱԿ անդամ Վահագն
Չափերով հավի ձվից խոշոր կարկուտը Ջուջեւանում մեծ ավերածություններ է արել
Հունիսի 8-ին, ժամը 18-անց 15-ից մինչեւ 18-անց 30-ը տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ կարկուտը ամբողջությամբ վնասել է գյուղի ցանքատարածությունները, պտղատու ծառերը, ջարդվել են առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը եւ մեքենաների ապակիները : Կարկտահարությունն այնքան ուժգին է եղել, որ
Աշխարհի ամենաթանկ անկողինը
Աշխարհի ամենաթանկ անկողին ասելով` կարելի է կարծել , որ անկողինը պատված է ոսկուց կամ ինչ-որ այլ թանկարժեք մետաղներից, սակայն նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անկողինը գետնի վրա չէ, այլ` օդում, նկարները նայելուց կարող է ձեզ թվալ, թե պարանների մեջ է գաղտնիքը, սակայն նրա հիմնական գաղտնիքը մագնիսական դաշտի շնորհիվ է, որ անկողինը կարող է օդում
ՀՀՇ համագումարը` սեպտեմբերին
Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի համատեղ նիստ: ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին: ՀՀՇ վարչության նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը: Քննարկվել է առաջիկայում կայանալիք ՏԻՄ


















































