Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

Այսօր երրորդ փորձից  ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով:

Շիրակի մարզպետարանը կրթության վարչության նոր պետ ունի

Քիչ առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակվել նրա խորհրդական Գնունի Աղաբեկյանը։ Նա 36 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը։ 2012- 2020 թթ․-ին աշխատել է

«Ամեն տարի ասում են, որ մինչեւ տարվա վերջ կկնքվի խաղաղության պայմանագիր: Ու ամեն տարին ավարտվում է եւ պարզվում է, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվում». Էդգար Ղազարյան

Հայաստանի վերացումը Ալիեւի հիմնական պահանջն է, որովհետեւ նրա նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ, բարեկամություն հաստատելը չէ: Դա հասկանալու համար պետք է նայել Իլհամ Ալիեւի 2024 թ. նոյեմբերի 8-ին Բաքվում ունեցած ուղերձը, որով նա դիմում է Ադրբեջանի ժողովրդին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս 11 անգամ գործածում է «թշնամի» եզրույթը: Պարզ է, չէ՞, որ եթե նա թշնամաբար է տրամադրված, ո՞նց կարող է այդ պետության հետ, որն ինքը թշնամի է համարում, կնքի բարեկամության, խաղաղության, համերաշխության, համագործակցության պայմանագիր: Դա բացառվում է:

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր

Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտորը Գարեգին Երկրորդին տեղեկացրեց, որ առաջիկայում Մանկավարժական համալսարանում բացվելու է հունգարագիտական կենտրոն

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։ Հանդիպմանը տիար Հովհաննիսյանը

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը՝ ներգրավվելու իրավունքի գերակայության ապահովմանը միտված միջազգային համագործակցության ջանքերում

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի

Հովհաննես Իշխանյան. «Հայկական իշխանությունը կապ չունի ՀՀ քաղաքացու հետ, որովհետեւ տոլմա փաթաթելու մեջ բրախում է հայկական մարմինները»

Հովհաննես Իշխանյանի ձեւակերպմամբ, Հայաստանում այսօր գոյություն ունի երկու քաղաքակրթական վեկտոր. «Մեկը բրախողներն են, բրախիստները, նիկոլները եւ իրենց ԱԳՆ-ն, մյուսը՝ հավատարիմները, որոնք մինչեւ վերջին մարդը դուրս չեն եկել Արցախից ու հիմա Բաքվի բանտում են, իրենք նավը չեն լքել այն ժամանակ, երբ քաղաքացիները վտանգի տակ էին:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալ, 2 դիպլոմ

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում  անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության

«Խոսող կտավներ». ստեղծվել են «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների

«Նիկոլ Փաշինյանի դուրը կարող է «Դուխով» երգը գալ, ի՞նչ անենք, դա պետք է պետական արարողակարգում հնչեցվի՞»․ Քրիստինե Վարդանյան

Ըստ պատգամավորի՝ այս քննարկումները հիմնական կարեւոր օրակարգից շեղելու նպատակ ունեն, որովհետեւ մեր պետության առաջնային հարցն օրհներգի տունը փոփոխելը չէ։

«Հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները». գիտական աշխատությունը հերքում է հայերի ծագման մասին միֆերը

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային  խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։ Այս կարևոր աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Այն համահեղինակել են գիտնականներ Հայաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Էստոնիայից, Դանիայից, ԱՄՆ-ից,

Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան,

Հալէպում եպիսկոպոսները կը մնան ժողովուրդին կողքին

Վատիկան նյուզ. Հալէպի մէջ ներկայ իրավիճակը չափազանց լարուած եւ մտահոգիչ ըլլալով՝ զինեալ խմբաւորումներուն կողմէ հաստատուած կրակմարի սահմանումով, որ բնակչութիւնը կը ստիպէ իրենց տուներուն մէջ մնալ, Հալէպի բոլոր եկեղեցիներու եպիսկոպոսները, 30 նոյեմբերին, որոշեցին որ պիտի չշարժուին եւ պիտի մնան Սուրիական քաղաքին մէջ մօտիկ կանգնելով իրենց բնակչութեան։ Լատինաց եպիսկոպոսը ապահովուեց, որ ինքն ու իր եօթը եղբայրակիցները կը

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն. դատախազի միջնորդությունը բավարարվել է 

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 4-ին հաստատել էր ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում

Տարածաշրջանի շատ խնդիրներ արտաքին միջամտության հետևանք են. Արաղչի

Աբաս Արաղչին՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Տարածաշրջանի շատ խնդիրներ արտաքին միջամտության հետևանք են: Սիրիայում թաքֆիրիական ուժերը սերտ կապեր ունեն ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի հետ: Ահաբեկիչների վերադարձը վտանգել է Սիրիայի անվտանգությունը: Այս իրավիճակի շարունակումը կազդի Սիրիայի հարևանների վրա։ Իմ սիրելի գործընկերոջ հետ մանրամասն քննարկեցինք Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Պայմանավորվեցինք Աստանայի գործընթացի (Իրան, ՌԴ, Թուրքիա)

Անթիլիասում լոյս տեսած հատորին մէջ լուսարձակի տակ առնուած են մշակութային ցեղասպանութիւնը

«Արեւելք». Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկսութեան «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի 17րդ հատորը լոյս տեսաւ կաթողիկոսարանի տպարանէն։ Հատորին խորագիրն է՝ «Armenian Cultural Genocide» (A Contribution For The Typification Of Cultural Genocide As An International Crime). անոր հեղինակն է՝ իրաւունքի եւ ընկերային գիտութիւններու դոկտոր, ուրուկուէյցի Օսքար Լոփէզ Կոլտարսենա, որ աշխատասիրութիւններ ունի մարդկութեան դէմ ոճիրի, ռազմական յանցագործութիւններու եւ զանոնք

Հացադուլ հայտարարած անձը ՄԻՊ-ի միջամտությամբ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տևական ժամանակ գտնվում են հացադուլի մեջ։ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ ստանալով հացադուլի ընթացքում նրանց առողջական վիճակի, ինչպես նաև հացադուլի պատճառների վերաբերյալ՝ բարձրացված խնդիրները քննարկել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ։ Քննարկման արդյունքում հացադուլ

Թուրքական ընկերություններն աշխարհի ամենախոշոր զենք արտադրողների ցանկում են

Ermenihaber. Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SPRI) զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ընկերությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցում նշվել են զենք արտադրող աշխարհի ամենամեծ 100 ընկերությունների անունները, որոնք 2023-ի համեմատ 4․2 տոկոսով ավելացրել են իրենց եկամուտները, ինչի արդյունքում ընդհանուր եկամտի գումարը հասել է 632 մլրդ դոլարի։ Վերոհիշյալ ընկերությունների ցանկում 3-ը թուրքական են, որոնք

«Կարեն Սարուխանյանի հետ արյունակցական կապ չունեմ, բայց ամեն ձևով էլ շփվել ենք»․ Շավարշ Արամյանը ևս Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածու

Մեր դիտարկմանը՝ դուք ավագանու անդամ եք, որոշակի գործունեություն ծավալում եք, բայց ձեր անձը ճանաչված չէ, չէ՞, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո, անձի հետ կապված հենց հանրայնացնելու խնդիր կա, դա էլ մեր ժողովուրդը հանրայնացրեց՝ նույն վարչապետի տեսանյութի տակ բազմաթիվ գրառումներ թողնելով։ Այնքան հանրայնացրեց, որ թեկուզ կոնկրետ դուք զանգահարել եք ու հարցազրույց եք վերցնում, այդքան հանրայնացրեց մեր ժողովուրդը իմ անունը»։

Մանասյանը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը:

Հայկական այբուբենը տեղ կգտնի Ժնեւի այգում. «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող Ռուզաննա Թարվերդյանը ինքնատիպ նախագիծ է իրականացնում

Մեր նախագիծը բավականին հավակնոտ նպատակ ունի՝ Ժնեւի հանրային տարածքում՝ աշխարհի կարեւորագույն քաղաքներից մեկում, տեղադրել Հայոց այբուբենը։ Մանրամասները եւ նախագիծը կյանքի կոչելու միջոցառումները դեռ պետք է վերջնական տեսքի բերվեն, եւ ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ հայթայթվեն: Այս ամենի համար հարկ կլինի քննարկումներ ունենալ տեղական իշխանությունների, համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև նոր գործընկերներ ներգրավել:

Իրանի արտգործնախարար․ «Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին»

Ermenihaber. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը և դիմադրության խմբերը շարունակում են աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։ Դամասկոս կատարած այցի ընթացքում Արաղչին ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Նա ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։ Արաղչին նաև հիշեցրել է,

Բարսելոնայի Սագրադա ֆամիլիա տաճարում հայկական հոգևոր երաժշտություն է հնչել

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի

Վանաձորում գազալցակայանում պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ որոշ լրատվամիջոցների գործընկերներ հետաքրքրվել են, տեղեկացնում եմ հետևյալը։ 2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15,302,500 միլիոն դոլար

Ս.թ. նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: «Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների. Հայաստան՝ $1,218,185 ԱՄՆ՝ $7,700,717 Ֆրանսիա՝ $3,430,000 Տորոնտո (Կանադա)՝

«Հունիսի 12-ի» գործով «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին դատարան չեն կանչի

Այս գործով պաշտպանները պնդում են, որ խնդիրը քաղաքական հարթությունում է եւ մեղադրյալների վարքագծում հանցակազմ չկա

Դեսպան Մոնրոյ-Վինթերն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Նիդերլանդների շահագրգռվածությունը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ

Նավուրի անտառպետության տարածքում 18 կանգուն ծառ էին հատել. քրեական վարույթ է նախաձեռնվել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված 18 թաց

Հովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանին` մանդատը վայր չի դնի, ասել է պատգամավորը 24news-ին

Նա ենթադրում է, որ իր քայլը շատ վատ կընդունվի խմբակցության կողմից, և կդրվի իրեն խմբակցությունից հեռացնելու հարցը:

Պատմության նոր էջ ենք բացում. կառավարությունը հանձն է առնում ամեն տարի շուրջ 40 մլրդ դրամ ներդնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. Արշակյան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացում ապահովելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031