Օրվա լրահոսը

Ի՞նչ են հարցրել Բալասանյանների գործով քննչական կոմիտե հրավիրված Գյումրու ավագանու նախկին անդամներին

Բալասանյանների քրեական վարույթում շեշտվող «Սև Բերդ» ամրոցի հողակտորի առաջին մասնաբաժինը, որը Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը սեփականաշնորհել է 2016 թվականին, գնվել է հենց Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունը իր սեփականությունը ուղղակի վաճառքի է հանել, Սուրեն Ջանոյանն էլ (Գյումրու՝ տնային կալանքի ենթարկված նախկին փոխքաղաքապետը) գնել է, հետագայում առուվաճառք է տեղի ունեցել նրա ու Խաչատուր Բալասանյանի միջև։

Երեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողուհիներից մի քանի հոգու, նաև դպրոցահասակ. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից մի քանի հոգու նաև ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ անձնական զննություն են ենթարկել, այնուհետև նրանց տարել ոստիկանություն զենք ունենալու կասկածանքով: եթե այսօրվա իշխանությունը թռուցիկներից ա տենց վախենում ու սենց հակադեմոկրատական քայլերի գնում, ուրեմն իրոք ձեր վիճակը լավ չի…»:

Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը։ Տեղեկանում ենք նախագահի կայքից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։ Նշենք,

Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը

Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորին

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա։

Շիրակի նախկին փոխմարզպետի մեղադրանքներն ու Կարեն Սարուխանյանի արձագանքը

Հարցին՝ եթե դրանք հիմնավոր չեն, ուրեմն արատավորում են ձեր համբավը, ինչո՞ւ եք այսքան հանգիստ, կգնա՞նք որոշակի գործողությունների, Կարեն Սարուխանյանը պատասխանել է․ «Հնարավոր է, այդ մարդը հիմա այստեղ չէ, գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է  մի քիչ, այնտեղից խոսում է»։

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից: Ինչո՞ւ… Որովհետև ԵՄ դիտորդներն են խանգարում իրենց Հայաստանը իրար մեջ կիսել. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից: Ինչո՞ւ… Որովհետև ԵՄ դիտորդներն են խանգարում իրենց Հայաստանը իրար մեջ կիսել։ Եվ սա անառարկելի փաստ է: Եվ քանի որ ԵՄ ներկայությունն է այս իրավիճակում մեզ անվտանգություն ապահովում, տրամաբանական է, որ մենք էլ, հակառակ և ի հակադրություն ՌԴ-ի ու Ադրբեջանի, ՀՀ անվտանգությունը

Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին

Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն» «Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները

Հայաստանը նոր դեսպաններ ունի Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում. նախագահը կրկին փոխատեղումներ է արել

Հայաստանը նոր դեսպաններ ունի Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում. նախագահը կրկին փոխատեղումներ է արել Իրանում ՀՀ–ն կներկայացնի Գրիգոր Հակոբյանը, Սիրիայում` Ռուբեն Խարազյանը, Թուրքմենստանում` Արսեն Ավագյանը։ Մինչ այդ Արսեն Ավագյանը Սիրիայում ՀՀ դեսպանն էր, Ռուբեն Խարազյանը` Թուրքմենստանում։

Պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը. Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

Արսեն Բաբայան. Ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը։ Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։ Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված

Օդում փոշու պարունակությունը Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 20-26-ը (2024թ․) ◾️Օդում փոշու պարունակությունը Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 21-ին և 23-ին։ ◾️Գյումրի և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Դենիս Մացուեւը՝ ֆուտբոլը նոտագրելու, պատժամիջոցների ու երեւանյան համերգների մասին

Երկրորդ համերգը եւս նվեր է երեւանյան հանդիսատեսին, որովհետեւ առաջին անգամ իմ թիմի հետ ժամանում եմ Երեւան նվագելու «Եվ դասական, եւ ջազ» ծրագիրը: Այս համերգը լի է լինելու իմպրովիզներով, ինձ հետ բեմում լինելու են ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժիշտներ եւ ժողովրդականի ներկայացուցիչներ…

Փաստաբանները ֆինանսների նախարարության պատասխանատուների կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծը ստուգելու գործընթաց են նախաձեռնել

Փաստաբանները ՀՀ ֆինանսների նախարարի և նախարարության այլ պատասխանատուների կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծը ստուգելու և հանրությանը իրազեկելու գործընթաց են նախաձեռնել 2024թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) առնչությամբ վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հոկտեմբերի 24-30-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբեր 26-30-ը, ◾️Արաբկիրում՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, ◾️Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Եկել է ժամանակը ազատվելու ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա թյուրիմացություններից. դեսպան Արսենյանը՝ Վլադիմիր Բուլավինին

Սպուտնիկ Արմենիա. Եկել է ժամանակը ազատվելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա թյուրիմացություններից, ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը։ Բուլավինն իր հերթին ընդգծել է երկու դաշնակից երկրների պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։

Ձերբակալման հիմքերը զավեշտալի են: Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար տեղափոխվել է 9 քաղաքացի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան. «Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ: Ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա: Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության

Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։ «Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր և տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արևային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարևոր է։ Նախևառաջ

«Քո ժամանակը եկել է». ֆանատները ներխուժել են խաղադաշտ՝ պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը

Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը, որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը՝ իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով, խաբկանք է։

Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները հիմնական խոչընդոտն են. Բայրամովը Սթիվեն Դաութին

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը։ «Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,-

Պարեկի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել Վայոց ձորի մարզի 41-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. նա Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։ 2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից

Արտակ Զեյնալյան. «Չի կարող պետությունը մեկին պատկանող սեփականությունը տալ երրորդ անձի: Ինքը դրա նկատմամբ իրավազորություն չունի»

Քաղաքացիական հասարակությունը տարիներ առաջ շատ ավելի ուժեղ էր եւ նմանատիպ քննարկումներ կազմակերպելու դեպքում բոլոր պետական կառույցներից գալիս էին պատրաստված, զեկուցումներով հանդես էին գալիս, այնուհետեւ մեր հորդորները կամ հանձնարարականները գնում եւ կատարում էին: Հիմա այդ իրավիճակը չկա: Հիմա գործադիր իշխանության կամ քաղաքական մեծամասնության համար բացարձակ միեւնույն է, թե ինչ կասի քաղաքացիական հասարակությունը, ինչ խնդիրներ կբարձրացնի:

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկվել են Երևանում առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝

Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»

Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031