Օրվա լրահոսը

Միայն այս տարի «Կոնցեպտ Իվենթսը», «Պեցցոն», «Գևորգիան կոնցեռնը» արդեն 5 դրամաշնորհ են ստացել, և բոլորն էլ՝ ԿԳՄՍՆ-ից. «168 ժամ»

«Գևորգիան կոնցեռնը», որն իր հետ աֆիլացվող կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը, հերթական պայմանագիրն է կնքել։ Ըստ պետգնումների armeps համակարգի՝ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն է այս անգամ դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության պայմանագիր կնքել կոնցեռնի հետ։ Հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրի գինը 438 միլիոն 627.600 դրամ է, որի շրջանակում ընկերությունը ստանձնելու է Երևանում

«Ցեղասպանության ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»․ Արարատ Միրզոյան

Արմեն Ռուստամյանը հարցրեց․ «Արցախյան հակամարտության, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ»։

Օրենքը մեզ չի արգելում քաղաքականություն լուսաբանել. Աննա Սարգսյան. «Հրապարակ»

«Կարելի է «Շողակաթ» հեռուստաալիքի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, այդպես ավելի արդյունավետ կլինի»,- նախօրեին 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը: «Մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանո՞ւմ ենք արդյունավետ ծախսել, օրինակ՝ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգեւոր-մշակութային հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց պատգամավորը` խոսքն

«Մենք անընդունելի ենք համարել եւ համարում հաղորդուղիների երկայնքով որեւէ երրորդ ուժերի տեղակայում»․ Արարատ Միրզոյան

Նա նշեց, որ հայկական կողմի համար այս հարցում սկզբունքային է ինքնիշխանության եւ իրավազորության հարցը։

Ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ. «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում

Նշված տարածքների տրամադրման դեպքում համալսարանի լսարանային ֆոնդը կկրճատվի. անհնար կդառնա շուրջ 1300 ուսանողի ուսումնական գործընթացի կազմակերպումը. բաց նամակ

Այդ լաբորատորիաները եւ արհեստանոցները կահավորված են եզակի սարքավորումներով եւ ստենդներով, որոնք ենթակա չեն ապամոնտաժման ու տեղափոխման:

Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը. «Փաստ»

Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։

«Ադրբեջանի հետ ունենք ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի նախագծում կա եւս 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք»․ Արարատ Միրզոյան

«2024 թվականին Ադրբեջանի հետ հարաբերություններում եղել է շատ շոշափելի արդյունք»,- ասաց Միրզոյանը։

Պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի:

3 քաղաքացի բերման են ենթարկվել Էրեբունու ոստիկանության բաժին

«Քաղաքացիները բերման են ենթարկվել առանց հիմնավոր պատճառաբանության՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»:

Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն

31 հոկտեմբերի, 2024 թ․, Երևան — Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։ Պարգևատրվեցին «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» և «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։ Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ,

Ինձ ոչ մի կարծիք չի վիրավորի

Ես պատրաստ եմ լսել ցանկացած կտրուկ հանդիմանություն՝ «դու հիմար ես», «դու անհեթեթություն ես դուրս տալիս»: Ես սիրում եմ, երբ պարկեշտ մարդիկ խիզախորեն խոսում են իրար հետ, եւ նրանց խոսքն ու միտքն իրար չեն հակասում: Մենք պետք է տոկուն ու դիմացկուն ականջներ ունենանք, եւ դրանք այնքան փափկակյաց չդարձնենք, որ կարողանան լսել միայն դրվատանքի խոսքեր:

Թուրք մրցակցին հաղթելուց հետո՝ 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին

Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը` ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

Դե իհարկե, ի՞նչ քաղաքական ենթատեքստ։ Պարզապես 2021-ի ընտրություններում «Բալասանյան դաշինքը» հաղթել է, ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը. «ՉԻ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելուց հետո իրենք, իհարկե, ուզում են քաղաքում հասնել իշխանության, բայց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումները բացարձակապես որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։

Թադեւոս Ավետիսյան. «Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում». «Փաստ»

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը գերազանցել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպին, նույնիսկ այն պարագայում, երբ 2022, 2023, 2024 թվականներին, արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ունեցել ենք թռիչքաձև՝ երկնիշից բարձր աճեր:

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը. «168 ժամ»

Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական ապրանքներն այդպես էլ չողողեցին եվրոպական շուկան՝ նույն այն պատճառով, ինչ պատճառով հայկական բիզնեսը չէր կարող հաստատվել այդ շուկայում։

Ֆրանսիան թույլատրել է ռուսաստանցի դասալիքների մուտքը երկիր՝ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով. «Ամերիկայի ձայն»

 «Ամերիկայի ձայն». Ուկրաինայի դեմ Կրեմլի լայնածավալ ագրեսիայի մեկնարկից ի վեր հազարավոր ռուսաստանցիներ, ներառյալ՝ զինվորականներ, ապաստան են խնդրել Արևմուտքում։ Թեև ապաստան ստանալու նրանց դիմումների միայն փոքր մասն է դրական արձագանք սռացել, այնուամենայնիվ Ֆրանսիան այս ամիս թույլ է տվել ռուսական բանակի մի քանի դասալիքներին մուտք գործել երկիր՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստները հույս

Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն

Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն, որտեղ հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների մասին իր պնդումների հետ կապված։ Մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին իրավապահ այդ գերատեսչությանը հորդորել է «սեփական գործով զբաղվել»: «Դատախազությանը խորհուրդ կտամ սկսել իրենց աշխատանքը և հեռու մնալ նախագահի հետ քաղաքական հաշիվներ պարզելուց։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես հետևում են՝ արդյոք դատախազությունը կարո՞ղ է լինել

Քաղաքագլուխ չունեցող Գյումրիում պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս

«Բալասանյան դաշինքի» ավագանու  14 անդամների մանդատները վայր դնելուց, Գյումրու կառավարումից  հրաժարվելուց անմիջապես հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնողները՝ քաղաքապետի օգնականներ, խորհրդականներ, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Քաղաքապետարանից  հեռանալու դիմում  ներկայացրել են նաև երկու բաժնի պետեր՝ Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը և «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Պաշտոնից ազատման դիմում է

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 8-12 կործանիչի գնման շուրջ. Avions Legendaires

Ռուսական ավիացիոն արդյունաբերությունը սկսում է վճարել իր սխալների համար։ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ՝ տեղական արտադրության Su-30MKI Flanker-H կործանիչների, ինչպես նաև հատուկ սպառազինությունների խմբաքանակ ձեռք բերելու նպատակով բանակցություններ է սկսել հնդկական HAL ավիաարտադրող ընկերության հետ։ Միաժամանակ Հայաստանը մտադիր է չեղարկել արդեն 5 տարի ձգձգվող ութ լրացուցիչ Су-30СМ Flanker-C-ի պատվերը։ Դրա

Նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր ճանաչած ՊՎԾ աշխատակիցը դատարանում իր մեղքը չի ընդունում

Դավիթ Սանասարյանի գործով նախկին մեղադրյալը հրաժարվում է նախաքննական ցուցմունքից, դատարանում չի պատասխանում հարցերին

Քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը. Արման Թաթոյան

Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում  դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը:   ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Քրիստինե Վարդանյան. «Փաշինյանն անգամ միջազգային ամենակարեւոր իրադարձություններին մասնակցում է թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները բավարարելու համար: Նա այլ օրակարգ ուղղակի չունի»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ից սկսած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտից մեկնարկելու է ցույց-բողոքի ակցիա Բաքվում պահվող բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով: «Շատ կարեւոր է իմանալ, որ այս բողոքի ակցիան մասնիկն է ամիսներ տեւած աշխատանքների, որոնք իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում: Այո, Բաքվի բանտում  շարունակում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի զոհերի կապակցությամբ

Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը

«Ազատություն». Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում Թագավորության պաշտոնյաների հետ քննարկել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին X-ում գրառմամբ տեղեկացնում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ առանց մանրամասներ հրապարակելու:

Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցիներ Սպիտակ տան մոտ կոչ են արել բոյկոտել Բաքվում COP29–ը

«Ա1+». Հոկտեմբերի 29–ին Վաշինգտոնում մի խումք ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պատճառով։ Նրանք նաև պահանջել են, որ Բաքուն ազատի բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է Turan.az-ը։ Նշվում է, որ այդ մասին տեղեկություններ են տարածվել սոցցանցերում։ Ակցիայի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների լուսանկարները։

Վերաքննիչ դատարանը երևի չի ունեցել բավարար վճռականություն արձանագրելու՝ եթե չկան ապացույցներ, պետք է ճանաչել մեղադրյալի անմեղությունը և գործը կարճել. Չալաբյան

Մենք Վերաքննիչ դատարանում ցույց տվեցինք, որ այս գործը սարքած է՝ կեղծված ապացույցների հիման վրա, իրական ապացույցներ, որ ես խախտել եմ օրենքը, չկան այս գործում. Չալաբյան

«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջեւ սկսվել է, եւ դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա». Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

«Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում Ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, եւ մենք դա տեսնում ենք: Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում, անվտանգության զգացողություն կա, կարող են հարվածները նորից սկսել»,-Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում

Մենք կարևորություն ենք տալիս ներառականությանը և բազմաշահառու մասնակցությանը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը

Թող իմ նման 500 հազար հոգի էլ մեռներ՝ Արցախը մնար տեղում․ Առուշ Առուշանյան

«Ոչ թե ոմանց նման պառկել եմ բարձին, կարծիքներ եմ հայտնել, այլ զենքը ձեռքս եմ վերցրել, կռվել, որ Արցախը մնա տեղը։  Թող ես էլ մեռնեի, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, Արցախը մնար  իր տեղում, որովհետեւ բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք լինենք հայեր, քրիստոնյա մնանք, հայերեն խոսենք»,- Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031