Օրվա լրահոսը
«ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ»
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Պուտինին ողջունելու հնարավորություն ունեցել է, իսկ Սերժ Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն չունի: «Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, նրանից երեք բան կխնդրեի՝ մի օրով Վազգեն Սարգսյանին վերակենդանացներ, եւ նա իր աչքով տեսներ, թե իրենից հետո ովքեր են իրենց հերոսների տեղ դրել: Կխնդրեի Վանո Սիրադեղյանին Երեւան բերեր, ու նա իր աչքով տեսներ,
ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ՝ ՔԱՂԱՔԱԿԱն ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մաքսիմալիզմը լավ բան չէ: – Չե՞ք կարծում, որ արտաքին քաղաքականության հարցերում մենք ինչ-որ բան տանուլ ենք տալիս: – Կարծում եմ՝ հիմա քաղաքական ուժերի համար սթափվելու ամենաճիշտ պահն է, այն առումով, որ եկանք մի ճամփաբաժանի, երբ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, մաքսիմալիզմը իրեն սպառել է: Մաքսիմալիզմը արտաքին
ՀԱՂԹՈՂԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում նշեց, թե Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանական դաշտում եւ առաջին հերթին՝ կոալիցիայի լոկոմոտիվը համարվող ՀՀԿ-ի ռազմավարության մեջ եւ մոտեցումներում տեղի է ունեցել բավական մեծ փոփոխություն. «Ի տարբերություն նախորդ 10 տարիների՝ Հանրապետական կուսակցությունում ակնհայտ է այլեւս իր հաղթանակը որեւէ մեկի հետ չկիսելու եւ չզիջելու դիրքորոշումը»: Կարդացեք
ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
«Ես արհամարհում եմ հայրենիքս», «Հայաստանից հիասթափված ու զզված»… «Առավոտ» օրաթերթում անցած շաբաթ տպագրված երկու հոդվածների այս վերնագրերը նման են նրան, որ դպրոցում ուսուցիչը թեմա է տալիս աշակերտներին եւ նրանք գրում են շարադրություն: Այստեղ, կարծում եմ, օգտագործված է նույն սկզբունքը՝ սկզբից վերնագիրը, հետո դրան համապատասխան շարադրությունը: Բանն այն է, որ շարադրությունը գրելիս հիմնվել են փաստերի վրա,
ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուրբաթ օրը Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ստանալով քվեների 62.6%-ը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 33.7%-ը: Մուսավին եւ իր կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ վիճարկելով ընտրությունների
Art Voices-Ը՝ «ՈՒԼԻԽԱՆՅԱՆ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Կիրակի օրը «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի ունեցավ Շուշան Պետրոսյանի եւ Art Voices էթնո-ջազ խմբի համերգը: Հիշեցնենք, որ Բուխարեստում վերջերս տեղի ունեցած երաժշտական միջազգային EuropaFest-2009 փառատոնում Art Voices-ը Գրան պրի էր ստացել: Այդ փառատոնում հաղթելու շնորհիվ խումբը առաջարկություն է ստացել մի շարք համերգներով հանդես գալ եվրոպական երկրներում: Art Voices էթնո-ջազ խումբը գոյություն ունի շուրջ չորս տարի:
Հունիսի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել հանգստի մեկնելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սթափ գնահատեք ձեր արարքները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների նկատմամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր լռակյացությունը կլինի ձեր հաջողության գրավականը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հեշտությամբ
ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄԵՂՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ
«Սիրում եմ իմ կնքահոր որդուն: Ի՞նչ անեմ»- այս հարցը տեղ է գտել www.qahana.am կայքի հարցադրման էջում եւ որին պատասխանելով՝ տեր Զգոն քահանա Աբրահամյանն ասել է. «Դուք ձեր կնքահոր ընտանիքի հետ ազգականներ եք, հետեւաբար կնքահոր որդուն պետք է ընդունել որպես եղբայր: Եթե նա լիներ ձեր հարազատ եղբայրը՝ դուք նո՞ւյն կերպ կվարվեիք: Աստվածապաշտության մեջ անհրաժեշտ է ցուցաբերել
Մեդիտացիան հակաքրիստոնեական է
Ըստ քահանայի, մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ, իսկ քրիստոնեությունը հակառակն է քարոզում: Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակները, յոգայի պարապմունքներին հաճախողներն ու դրանով հետաքրքրվողները: Ըստ մասնագետների, յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի եւ հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը, ամրացնելու մեջքի մկաններն ու կարգավորելու շնչառությունը: Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ, այն, բացի սովորական վարժանք լինելուց,
ՅՈԳԱՆ ՕՏԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ ՉԷ
Փաստում է դիպլոմավոր յոգը «Դեռ մանկուց իմ մեջ ներքին մղում կար դեպի արեւելյան մշակույթ, արեւելյան գիտություններ: 18 տարեկանում առողջական խնդիրներ ունեցա, ինչի բերումով ծանոթացա մի մարդու հետ, որն էլ հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը. նա Կարեն Ասատրյանն է: Ես սկսեցի յոգա պարապել. 2 ամիս անց իմ առողջական խնդիրները վերացան, իմ մեջ մի բանական հարց առաջացավ,
ՄԵՐՈՆՑԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆՆ ԷՐ Լիլիթ Գալոյանը (աջից) եւ Նելլի Աղինյանը Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայում: Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի գավաթի միջազգային խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների 57 առաջատար շախմատիստներ: Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 7-րդ տեղը: Մեր մյուս
ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է
Հուլիսի 1-12-ը Բելգրադում անցկացվելու է Համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որտեղ, ըստ նախնական հաշվարկների, հանդես կգան աշխարհի 130-ից ավելի երկրներ: Ինչպես միշտ, նրանց թվում են լինելու նաեւ մեր հանրապետության ուսանող մարզիկները: Մարզաձեւերի եւ մարզիկների, նրանցից սպասվող արդյունքների մասին «Առավոտը» զրուցեց Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանի հետ: – Մեր ուսանող
ՄԱԴՈՆՆԱՆ ՍԵՎԱՄՈՐԹ ԴՈՒՍՏՐ ՈՒՆԻ
Սեւամորթ բալիկի մայրը դառնալը Մադոննայի վրա «նստել» է 20 մլն դոլար: Մալավիի Հանրապետության քաղաքացի Մերսիին որդեգրելու համար փոփ-աստղը ոչ միայն մեծ գումար է ծախսել, այլեւ տարիներ: Բանն այն է, որ, ըստ այդ երկրի օրենքների, որդեգիրը պիտի ապրեր երեխայի հայրենիքում: Ու քանի որ Մադոննան սովոր չէ հանձնվելու, մի քանի անգամ դատարանով փորձել է պաշտպանել «մայրանալու» իր
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԸ՝ ԲԵՄՈՒՄ
Հունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Ըստ tert.am-ի, համերգի ընթացքում երգչախմբին կնվագակցի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի դիրիժորներն են` Հովհաննես Չեքիջյանը, Կառլեն Ալեքսանյանը եւ Հարություն Օդաբաշյանը: Ակադեմիական երգչախմբի մենահամերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի, Հարությունյանի եւ այլ կոմպոզիտորների
ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը մասնակցել է «Իսլամ-քրիստոնեություն երկխոսությունը դեպի աշխուժացում» թեմայով համագումարին, որը, ըստ «Նոյյան տապանի», վերջերս է կայացել Բեյրութում: Համագումարին մասնակցել են մտավորականներ, հոգեւոր առաջնորդներ եւ այլ պաշտոնական անձինք: Համագումարի ընթացքում անդրադարձ է եղել քրիստոնեություն-իսլամ երկխոսության աշխուժացման եւ ժողովրդականացման անհրաժեշտությանը եւ ընդգծվել այն հիմնական
ԴԵՍՊԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հունիսի 23-ին կայցելի Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմ: Ըստ «Նոյյան տապանի», դեսպանը կհանդիպի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Ընդունելությանը ներկա կլինեն թեմի ծխական անդամներն ու կազմակերպությունները, որոնք նաեւ կունենան դեսպանին հարցեր ուղղելու եւ պատասխաններ ստանալու հնարավորություն: Ընդունելությունը կսկսվի երեկոյան ժամը 19:30 եւ բաց կլինի հանրության առջեւ:
ՇԵՅԽԸ ԿՈՒՅՍԵՐ ԷՐ ՊԱՏՎԻՐՈՒՄ
Կուրսկի «օպերատիվնիկները» ձերբակալել են 45-ամյա մի կավատուհու, որը հավաքագրում էր կույս աղջիկներին՝ արաբ շեյխի հարեմը համալրելու նպատակով: Անարատ աղջկա հետ մեկ գիշերվա համար կավատուհի Վալենտինա Հասանովային արաբները վճարում էին 5000 եւ ավելի դոլար: Կավատուհին հիմնականում «խելքահան» էր անում գավառեցի աղջիկներին ու շատ պատկերավոր նկարագրում, թե ինչ բարձր են վարձատրում Արաբական Միացյալ Էմիրություններում մատուցողուհիներին ու սպասուհիներին:
ԱՍՏՂԱՅԻՆ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ
Ըստ Forbes-ի, Հարիսոն Ֆորդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան: Նա մեկ տարում՝ 2008-ի հունիսից մինչեւ 2009-ի հունիսը, աշխատել է 65 մլն դոլար: Արմատներով Մինսկից այս դերասանի հոնորարները 20-րդ դարի վերջին քառորդից սկսած՝ աճում են: Ֆորդին կինոսիրողները ճանաչում են «Աստղային պատերազմներ» եւ «Ինդիանա Ջոնս ու բյուրեղապակյա գանգի արկածները» ֆիլմերից: ԱՄՆ ամենահայտնի կատակերգու դերասան Ադամ Սենդլերն
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՐԻԿԱ
Նախկին սունդուկյանցիներ Ալեքսանդր Խաչատրյանն ու Ալիս Կապլանջյանը առայժմ հայրենիքում են Ա. Խաչատրյանը տիկնոջ՝ Ա. Կապլանջյանի հետ: Հայ հեռուստադիտողը վերջին շրջանում բառացիորեն սերիալախեղդ է եղել՝ ամենատարբեր սյուժեներով, լավ ու վատ, պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ դերասանական կատարումներով: Այսօր մեր խնդիրը սերիալների մասին խոսակցություն ծավալելը չէ, մանավանդ որ, այդտեղ կան իսկապես հաջողվածները: «Կյանքի գինը» հեռուստասերիալը մեզ վերստին առիթ
«ՄԵՆՔ ՆԵՐԿԱ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԻՆ»
Նյու Յորքի ժողովրդավարության համագործակցության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանց հեռանկարներին վերաբերող հարցերին: – Հայաստանն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: Դա սկսվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աբդուլա Գյուլին ուղղված հրավերից: Հայաստանում սկսեցին հնչել հակասական գնահատականներ, եղան այլ որակավորումներ: Շատերը Ս.
«Շատ փող ու լավ ծանոթ»
Ըստ բուհերի դիմորդների՝ հենց դրանք են աշխատանք գտնելու առաջին նախապայմանները՝ անկախ մասնագիտությունից Մայրաքաղաքի մի շարք պետական բուհերում՝ Պետհամալսարանում, Տնտեսագիտական, Ճարտարագիտական համալսարաններում շրջելով ու դիմորդների հետ զրուցելով՝ փորձեցինք պարզել, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել նրանք մասնագիտության ընտրության հարցում: Ովքե՞ր են նրանց խորհուրդներ տալիս կամ տեղեկատվական ի՞նչ աղբյուրներից են օգտվել կողմնորոշվելու համար: Հարցումներից պարզ դարձավ, որ դիմորդների
0.25-ՄԻԱՎՈՐՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
Հայոց լեզվի եւ գրականության առարկայի քննական թեստի խնդրահարույց առաջադրանքների քննարկման պտուղները Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության թեստի քննարկումները վերջին օրերին հանրապետությունում նույնիսկ փոքր-ինչ լռեցրել են քաղաքական գործընթացներին վերաբերող խոսակցությունները: Այդ քննարկումները հաճախ դուրս են գալիս զուտ մասնագիտական շրջանակներից՝ վերածվելով անձնական բնույթի վիրավորանքների եւ մեղադրանքների: Մի խումբ ուսուցիչներ, տարբեր բուհերի մասնագետներ մամուլում եւ այլ
Վասն զուգարանի
Նյու Յորքի քաղաքապետերից մեկը, քաղաքում հասարակական հսկա զուգարանի հանդիսավոր բացումը կատարելով, հայտարարել էր, թե գործարկում է մարդկանց կյանքի համար ամենակարեւոր օբյեկտը: Ի դեպ, ԱՄՆ-ում զուգարանը անգլերենից թարգմանաբար «հանգստի սենյակ» է կոչվում: Դա Միացյալ Նահանգներում է, իսկ մեզ մոտ… Տավուշի մարզկենտրոնի հենց կենտրոնում, Իջեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը 50 մետր հեռավորությամբ, գեղատեսիլ Աղստեւի ափին գտնվող՝ կիսաավերակ տանիքով
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐԸ
Անգիրք ու անմշակույթ ժամանակաշրջանի հերոսները Երկրի, ազգի, պետության ռազմավարները ոչ թե բանակի հրամանատարներն են, այլ գրողները, պատմիչները: Մի՞թե Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Փավստոսը, Եղիշեն, Փարպեցին, Կաղանկատվեցին, Գոշը, Գանձակեցին, Աբովյանը, Րաֆֆին, հայ մշակույթի մյուս ակնառու գործիչները իրենց ստեղծագործություններով չեն հանդիսացել ազգի, երկրի իրական ռազմավարները: Պատկերացրեք, եթե նրանք չգնահատվեին, եթե իշխանավորների, հոգեւոր հայրերի մեջ չլինեին գրքերի, մանրանկարների, պաշտամունքային
Բնության չար խաղը
Լոռու մարզի Սպիտակ եւ Տաշիր տարածաշրջանների մի շարք գյուղական վայրեր տուժել են բնության հերթական անակնկալից: Երեսուն րոպեների ընթացքում տեղացած կարկուտը, որի հատիկների տրամագիծը հասնում էր մինչեւ 6 սմ-ի, մեծ վնաս է հասցրել բնակիչներին: Հուսահատված գյուղացիները պատմում էին, որ կարկուտը վնասել է իրենց տների տանիքները, լցվել նկուղներն ու ավիրել ապրուստի միակ միջոց հանդիսացող գյուղատնտեսական բերքի մեծ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԵՆ
Հայաստանում չկա մի համայնք, որ լիարժեք տիրապետի եւ օգտագործի հանրային իրազեկման ժամանակակից բոլոր միջոցները: «Առավոտի» շաբաթ օրվա համարում համառոտ ներկայացրել էինք Հայաստանի 914 համայքներում հանրային իրազեկման միջոցների՝ ֆիքսված եւ շարժական կապ, պաշտոնական կայքեր, տեղական թերթ, ռադիո եւ հեռուստաընկերություններ, վիճակը: Ուսումնասիրության հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ պատկերն անմխիթարական է: Ներկայացնում ենք համայքներում հանրային իրազեկման
Թրաֆիքինգը՝ չարիք
Զոհերի պաշտպանությունն անհրաժեշտություն է «Թրաֆիքինգի լուսաբանման հմտություններ» թեմայով Ծաղկաձորում երկօրյա սեմինար էին կազմակերպել ՀՀ տարածքային նախարարությունը, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն: Թրաֆիքինգի խնդրով ընդունված միջազգային կոնվենցիաների եւ Հայաստանում դրանց կիրառման մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Արա Երեմյանը: Վերջինս անդրադարձավ թրաֆիքինգի հայաստանյան պատկերացումներին, այն, որ մեզանում թրաֆիքինգն ընկալվում է որպես միայն «սեռական ծառայությունների» մատուցում: Մարդկանց
ՄԵՐԺՎԵԼ Է ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Քննչական գործողություններ՝ 10 տարի առաջ կատարվածից հետո «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալ, 2003թ. հոկտեմբերից ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազական վերահսկողություն իրականացնող դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Զալինյանին: 14 էջանոց դիմումում Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ 7 ամիս գտնվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ
«ԻՆԱԴՈՒ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ»
80-ամյա Արիստակես Ազարյանի ընտանիքը՝ 2 անչափահաս թոռները, տղան ու հարսը, ապրում է նրա թոշակով: Ճիշտ է, ժամանակին տղան աշխատում էր ու ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնում, բայց, ինչպես Արիստակես պապն է ասում, հիմա անգործ է ու չի կարողանում աշխատանք գտնել: «Հողամաս ունենք, մշակում ենք, բայց բերքը քիչ է, հազիվ մեզ է հերիքում, չենք կարող
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ 1-ԻՆ ՄԱՐԴԸ
Եվրոպայում խոզի գրիպից մահացել է առաջին մարդը: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: A/H1N1 վիրուսով վարակված կինը մահացել է Շոտլանդիայի հիվանդանոցներից մեկում: Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1261 վիրուսակիր, որոնցից 498-ը՝ Շոտլանդիայում: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում խոզի գրիպից մահացել է 145 մարդ, վիրուսակիր են 29 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում համաճարակային իրավիճակը


















































