Օրվա լրահոսը
Նպատակը «Վանկուվեր 2010»-ն է
Գեղասահքից Հայաստանի առաջատար մենասահորդներ Անի եւ Գեղամ Վարդանյաններն իրենց անձնական մարզիչ Արմեն Ասոյանի հետ ուսումնամարզական հավաքի են մեկնել ԱՄՆ, որտեղ մինչեւ հունիսի 20-ը նախապատրաստվելու են սեպտեմբերին Գերմանիայի Օբերդորֆ քաղաքում կայանալիք «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Անին ու Գեղամը մարզվելու են հանրահայտ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, որը մարզաձեւին տվել է գեղասահքի այնպիսի աստղեր, ինչպիսիք
Թուրքիան կժամանի մարտական կազմով
Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Խամի Մանդիլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Երեւանում կայանալիք հանդիպմանը: Նրանք են: Դարպասապահներ. Վոլկան Բաբաջան, Ֆերհատ Կապլան, Գեհկան Դեգիրմենջի: Պաշտպաններ. Թունայ Աջար, Յիգիտ Գեկօղլան, Աբդուլահ Կարմիլ, Այկուտ Դեմիր, Էմրե Օզկան, Ֆերհատ Բիկմազ, Սերդար Կեսիմալ: Կիսապաշտպաններ. Այդին Յըլմազ, Ռիդվան Շիմշեկ, Ֆերհատ
Նահանջը շարունակվում է
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Ցավոք, Հայաստանի ընտրանու նահանջը ոչ միայն կանգ չի առնում, այլեւ շարունակվում է: Նախորդ ամսվա համեմատությամբ՝ մենք ետ ենք գնացել եւս վեց քայլ եւ այժմ 131-րդն ենք: Առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Հոլանդիա, 3. Գերմանիա, 4. Իտալիա, 5. Բրազիլիա, 6.
Հայր եւ որդի
Հունիսի 12-19-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական 35-րդ առաջնությունում Հայաստանից հանդես կգա միայն Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը: Նա կմասնակցի 69 կգ քաշայինների պայքարին: Ռումինիայում նրա հետ կլինի նաեւ հայրը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, որը ծանրորդի անձնական մարզիչն է: Առաքելը մրցահարթակ է մտնելու հունիսի 16-ին: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայում Առաքելից բավականին լուրջ ակնկալիքներ ունեն:
Գեւորգյանցը՝ կրկին նախագահ
Համագումար՝ առանց անակնկալների Երեկ Կինոյի տան դահլիճում կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 10-րդ համագումարը: Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների համագումարների, կինոգործիչների մոտ, թեկուզ արտաքուստ, ամեն ինչ խաղաղ էր ու անաղմուկ: Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը փաստեց, որ 2004- 2009թթ. Կինոգործիչների միությունն ունեցել է կորուստներ, ներկաները հարգեցին Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Ամիրխանյանի, Եպրաքսիա Բաբայանի, Վարդան Բադալյանի, Աղասի Այվազյանի, Ալբերտ
Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԿՈՒՐՍ ՉԻ ՀԱՎԱՔԻ
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պարզաբանումները: Ռուբեն Բաբայանը 4 տարի անց միայն կհավաքագրի նոր կուրս: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է հայաստանյան արվեստի բուհերի շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման, կադրերի կուտակման խնդիրներին: Օրերս տեղեկացանք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային
Վերջից՝ իններորդը
Ռուսաստանը աշխարհի ամենախաղաղասեր պետությունների (Global Peace Index) վարկանիշում ընդամենը 136-րդն է: Վարկանիշային այդ ցուցակը հրապարակվել է երեկ՝ հունիսի 3-ին: Ցուցակում տեղ է գտել 144 երկիր: Ռուսաստանից ավելի վատ դիրքերում են միայն Պակիստանը, Չադը, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Սուդանը, Իսրայելը, Սոմալին, Աֆղանստանը եւ Իրաքը: Ռուսաստանից ավելի խաղաղասեր են համարվել նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շրի Լանկան, Մյանման,
ՃԳՆԱԺԱՄ՝ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ
Մոլդովայի պառլամենտում կրկին տապալվեցին նախագահի ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ճիշտ ինչպես նախորդ անգամ՝ մայիսի 20-ին, հունիսի 3-ին կայացած քվեարկության ժամանակ էլ մասնակցել են միայն իշխող Կոմունիստական կուսակցության 60 անդամները, իսկ ընդդիմությունը նորից բոյկոտի է ենթարկել ընտրությունները: Հիշեցնենք, որ Մոլդովայում երկրի նախագահին ընտրում են պատգամավորները, եւ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է առնվազն 61 ձայն: Մայիսի 20-ին
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ
2009-ի ապրիլին ամերիկացիները սոցիալական կայքերում կրկնակի շատ ժամանակ են ծախսել, քան 2008-ի ապրիլին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Nielsen online ընկերության անցկացրած հետազոտությանը հղում կատարելով՝ Reuters-ը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում այս տարվա ապրիլին ամերիկացիները անցկացրել են 13,9 մլրդ րոպե, ինչը 700%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 1,7 մլրդ րոպե: Փոխարենը MySpace-ը մեկ
Վենեսուելայի նախագահը մեղադրում է ԿՀՎ-ին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մեղադրել է ԿՀՎ-ին՝ իր հանդեպ հարձակման նախապատրաստության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը: Չավեսն ասել է, որ այդ հարձակման սպառնալիքի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել իր այցը՝ Սալվադորի նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Ըստ Չավեսի՝ վենեսուելական հատուկ ծառայությունները վստահելի տեղեկություններ ունեն այն մասին, որ ինքնաթիռը, որով Չավեսը պիտի մեկներ, ծրագրվում էր հրթիռակոծել:
Հրապարակել են գաղտնի փաստաթղթեր
The New York Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը սխալմամբ հրապարակել է մի փաստաթուղթ, որում մանրամասն տեղեկություններ կային պետական միջուկային օբյեկտների եւ ծրագրերի մասին, այդ թվում՝ քարտեզներ, որոնցում մատնանշված էին միջուկային վառելիքով պահեստների ճշգրիտ տեղերը: Այդ փաստաթղթի 266 էջերից յուրաքանչյուրի վրա մեծատառերով նշում կար՝ «Հույժ գաղտնի»: Փաստաթուղթը տեղադրված էր կառավարական հրատարակչական վարչության կայքէջում: Դրա գաղտնազերծման
Պայթյուն՝ Ստամբուլում
Չորեքշաբթի, հունիսի 3-ին, Ստամբուլի սրճարաններից մեկում պայթյուն տեղի ունեցավ, տեղեկացրեց AFP ընկերությունը: Արտակարգ պատահարը եղել է Բակիրյան շրջանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում: Ստամբուլի նահանգապետ Մուամմար Գյուլերը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում 3 մարդ վիրավորվել է: Սրճարանի տերը, նրա դուստրն ու հաճախորդը հոսպիտալացվել են: Շինությանը լուրջ վնաս է հասցվել: Նահանգապետը հերքել է վարկածը, որ
Դպրոցներում մեկնարկեցին ավարտական քննությունները
Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցներում 37731 շրջանավարտ ավարտական քննություն հանձնեց քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից: Ինչպես միասնական քննությունների մեկնարկի օրն էր ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել, պետք է ընդունելության քննություններից բացի, ուշադրություն դարձվի նաեւ բուհական եւ դպրոցական ավարտական քննություններին: Ուստի երեկ նախարարը այցելեց իր սովորած Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հայտնեց, որ
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Առավոտի» զրույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Սյուզան Բրայդենսթայնի եւ նրա ամուսնու՝ Վիկտոր Ռոխասի հետ: Ամերիկուհի Սյուզան Բրայդենսթայնը եւ վենեսուելացի Վիկտոր Ռոխասը երկու տարի է, ինչ բնակություն են հաստատել Երեւանում: Երիտասարդ ընտանիքին Հայաստան է բերել Սյուզանի դիվանագիտական աշխատանքը. նա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալն է: «Առավոտը» զրուցեց
Ճիշտ դասեր քաղենք պատմությունից
Օրենքի ուժ չստացած մի որոշում 1918 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրենսդիր մարմնին՝ Ազգային խորհրդին ՀՀ ռազմական նախարար, գեներալ-մայոր Հախվերդովը ներկայացնում է օրինագիծ՝ զինծառայողների՝ ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ փաստաթուղթը, որ հայտնաբերվել է Հայաստանի ազգային արխիվում, անչափ հետաքրքիր է իր բովանդակությամբ եւ առաջ քաշած խնդրով։ Քաջ գիտակցելով, որ ցանկացած պետության հզոր եւ կայուն լինելու պայմաններից
ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Բարեգործությունը՝ որպես բիզնես Հանրահայտ է, որ բարեգործությունը «շահավետ» ու անօրեն բիզնեսների թվում հինգերորդն է, ու այս ոլորտի մեջ հայտնված ճարպիկ մարդիկ կարողանում են բարեգործությունը հօգուտ իրենց շահերի օգտագործել: Հայաստանյան բարեգործական կազմակերպությունները հիմնականում ներխրված են այս «բիզնեսի» մեջ, որն էլ աշխարհի հայության մեծ մասի մոտ անվստահություն է առաջացնում դեպի համահայկական միջոցառումները: Այլապես «հեռուստամարաթոններում» թվերը տասն անգամ
Մարզպետի եղբոր գործը
«Ջիլիզայի անտառտնտեսությունում» պակասում է 69 միլիոն դրամ Դատավոր Սուրեն Բաղդասարյանը կորոշի նախկին մարզպետի եղբոր մեղքի ծանրությունը: Ապրիլի 28-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Հենրիկ Քոչինյանի Լոռու մարզպետ եղած տարիներին՝ մինչեւ 2006-ի դեկտեմբեր, նրա եղբայր Հովհաննեսը միանգամից երեք աշխատանք է ունեցել՝ «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության տնօրեն, «Էրիկ-Էդիկ» եւ «Շնող» ընկերությունների ղեկավար: Իսկ 2007-ին պարզվել է, որ Հովհաննես Քոչինյանը
ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ «ՏՆԱՎԱՐԻ՞» ԵՆ ԿՐԹՈՒՄ
Դպրոցի տնօրենը նախընտրում է պատռել լրագրողի նոթատետրը, քան պարզաբանումներ տալ Կռվարար տնօրենը դռների միջից ժպտալով՝ մեզ ճանապարհ դրեց: Ակնաղբյուր գյուղի բնակչուհի Իրինա Մխիթարյանը փորձում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնի միջոցով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Իրինան ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնագիտական բաժինը: 2008-2009 ուստարում աշխատել է գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Ուսումնական
Մատչելի է 4 ամիս
Քաղաքապետի թեկնածուները մասնակցեցին առանց հայտարարագրերի Ընտրողները չկարողացան իմանալ իրենց թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին մանրամասները, քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընտրություններին մասնակցող թեկնածուներն այլեւս Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր: Թեեւ Ընտրական օրենսգիրքը սահմանում էր հայտարարագրերի հրապարակայնությունը, սակայն 2009թ. հունվարի 1-ից «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ «ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ»
Բաց փորձաքննությունը բացեց ընտրությունների իրական դեմքը Փորձագետները դեռ աշխատում են: «Կասկածյալը»՝ հատակին: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող
«Դվին հոլդինգը» գյուղացիներին խաբում է
Պարարտանյութի փողը կանխավ վերցնելով, այս ընկերությունը 3 ամիս է՝ ապրանքի մատակարարումը ձգձգում է: Լոռու, Շիրակի ու Արարատյան դաշտավայրի գյուղացիները որքան էլ դժգոհ են «Դվին հոլդինգի» մատուցած ծառայությունից, այդուհանդերձ, ստիպված են պարարտանյութը նրանից գնել: Քանի որ, գյուղացիների խոսքերով, վերջինս այս դաշտում «մոնոպոլիստ» է: Վրաստանով պարարտանյութ ներկրելու մենաշնորհը վերապահված է միայն «Դվին հոլդինգին»: Նշենք, որ պարարտանյութ է
ՆՈՐԱՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԶԱՎԹՈՒՄ
Մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու՝ քաղաքական ուժերի խոստումները դժվար էլ իրականանան Կանաչ տարածքների հաշվին՝ «Տրիումֆը» անընդհատ ընդլայնվում է: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների քարոզչության ընթացքում ամենից հաճախ հնչած խոստումներից մեկը մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու խոստումն էր, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել ոչ թե դարձնելու, այլ՝ վերադարձնելու: Ժամանակին Ալ. Թամանյանի կողմից քաղաք-պարտեզի սկզբունքով նախագծված Երեւանը
ԱՄԵՆԱԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ
ԱՊՀ երկրներում կաշառք տվողների քանակությամբ առաջին տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, իսկ երկրորդը՝ Հայաստանը: Ադրբեջանում կաշառք տվողները կազմում են բնակչության 46%-ը, իսկ մեր երկրում՝ 43%-ը, Վրաստանում այս ցուցանիշը ընդամենը 2% է: Այս տվյալները պարզվել են «Թրանսփարենսի Ինտերնեյշնլի» ուսումնասիրությունների արդյունքում: Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջին 12 ամսվա ընթացքում աշխարհում 10 հարցվողներից մեկը հայտնել է, որ ինքը կամ իր ընտանիքի
«Տոտալիտար մեթոդներով»
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում, ինչպես նաեւ նախընթաց նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն։ Դրան մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, այլեւ ամբողջատիրական (տոտալիտար) մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ: Օգտագործվել
Ամենացածր գնաճը՝ Հայաստանում է
Այս տարվա հունվար-ապրիլի ընթացքում Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ ԱՊՀ երկրների թվում: Գնաճի ցուցանիշը մեր երկրում 2,3% է: Ընդ որում, ԱՊՀ երկրների գնաճի միջին ցուցանիշը 14% է: Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշների, ամենաբարձր գնաճը գրանցվել է Ուկրաինայում՝ 19,1%, ապա Ղազախստանում՝ 15,3%, Ռուսաստանում՝ 13,6%, Տաջիկստանում՝ 10%: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը: Հայաստանում այս
Պարտքերը փակել են
3 ամսվա ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամբողջովին մարել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված՝ $10 մլն վարկը: Նշենք, որ վարկը տրամադրվել էր տնտեսական ճգնաժամից տուժած գործարանի վնասը վերականգնելու համար: Գործարանի աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ: Ինչպես հավաստիացրել էր գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, կառավարության աջակցության շնորհիվ իրենք կկարողանան 75%-ով ավելացնել մոլիբդենի, իսկ 35%-ով՝ պղնձի
Կանխատեսվում է ՌԴ-ի հետ համագործակցության կրճատում
Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական շուկաների զարգացումների բացասական ազդեցությունը դրսեւորվել է՝ սկսած 2008-ի 4-րդ եռամսյակից: Հայաստանի բանկային համակարգը, չունենալով կարճաժամկետ պարտավորությունների գծով միջազգային ֆինանսական շուկաներից կախվածություն, կարողացել է զերծ մնալ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունից: Այս մասին ասվում է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ: Ըստ ԿԲ-ի՝ 2008-ին հայաստանյան տնտեսության իրական
ՇԱՏ ԾԱԽՍՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ
Նախընտրական շրջանում որոշ կուսակցություններ միլիոններ են վատնել հեռուստաեթերների ու գովազդային վահանակների վրա, իսկ որոշներն էլ՝ անգամ 100 դրամ չեն ծախսել: Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կուսակցություններից ամենաշատ ծախսը կատարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ մոտ 44,5 միլիոն դրամ: Նրանց հիմնադրամ մուտք է արվել մոտ 46 միլիոն դրամ, որի մեծ մասը ՀՀԿ-ն ծախսել է հեռուստաեթերի վրա՝ օգտվելով
ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՎՐԱ
Ասում է Փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը – ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ հայտարարել է. «Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք՝ առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին եւ,
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻ» ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ի պատասխան մեր թերթի մայիսի 30-ի համարում տպագրված «Ժողովրդահաճո քա՞յլ, թե՞ իրական մտահոգություն» հրապարակման, որում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը որոշ գնահատականներ էր տվել «Գլենդել Հիլզ» կազմակերպությանը, երեկ այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանից ստացել ենք հետեւյալ արձագանքը. «Հարգելով մարդու խոսքի ազատության իրավունքը, մասնավորապես, որ միգուցե ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն


















































