Օրվա լրահոսը
Տուժողը հուզված էր
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը:
Աշոտը չէր, Մեսրոպն էր
Երեկ «Առավոտի» 7-րդ էջում հրապարակված «Փաստաբանակա՞ն, թե՞ լրագրողական գործունեության համար» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսին ներկա է գտնվել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, սակայն նա ասուլիսին չի մասնակցել, թեեւ նախապես հայտարարված է եղել այդ մասին: Նրա փոխարեն ասուլիսին մասնակցել եւ կազմակերպության տեսակետն է ներկայացրել փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Վկայություն՝ Սեւանի գաղութից
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանից երեկ «Առավոտը» ստացել էր նամակ: Նա տեղեկացնում է, որ «Առավոտից» է իմացել, որ ապրիլի 22-ին իրենց մոտ սպանվել է դատապարտյալ Բենիամին Բենիամինովը: Ի դեպ, այս սպանության հետ կապված արդարադատության նախարարության ՔԿՀ-ն դեռ պարզաբանումներ չի տվել: Նախնական վարկածի համաձայն, դատապարտյալ Բենիամին Բենիամինովը բռնվել էր փախուստի փորձ կատարելիս, տարվել էր տուգանային
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանցիների իրավունքների պաշտպանությունը՝ քաղաքապետի թեկնածուների ծրագրերում Ավագանու եւ քաղաքապետի ոչ բոլոր թեկնածուներն են իրենց նախընտրական ծրագրում նշել, թե ինչպես են պաշտպանվելու երեանցիների իրավունքները: Բնականաբար, ՏԻՄ ընտրությունների արդյունքում չի կարելի ակնկալել օրենսդրական բարեփոխումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինն օրենսդիր մարմին չէ: Սակայն չի կարելի մոռանալ, որ շատ հաճախ մարդու իրավունքները ոտնահարվում են
Սրճարանը «Կենտրոնի տղայինն է»
Կանաչ գոտու հաշվին եւս մեկ սրճարան կբացվի Երեկ Կենտրոն համայնքի մի խումբ բնակիչներ «Առավոտին» էին ահազանգել, մտահոգություն հայտնելով, որ Պուշկինի անվան դպրոցի դիմաց՝ Օղակաձեւ այգում մի քանի մետր կանաչ տարածք պաստառապատել են եւ պատրաստվում են կանաչ գոտու հաշվին ինչ-որ օբյեկտ կառուցել: Բնակիչների խոսքերով՝ «Կրկին ուզում են այգու հաշվին սրճարան կամ որեւէ օբյեկտ կառուցել, Երեւանի քաղաքապետը
«ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ», PR ԱԿՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ, ՏԵՂ ՈՒ ԴԱԴԱՐ ՉԿԱՐ
Ինչի հետեւանքով մարզերի շատ բնակիչներ՝ պետպատվերի ուղեգիրը ձեռքներին, ստիպված են եղել հետ գնալ Ամիսներ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, PR ակցիա նախաձեռնեց՝ հանրապետության մարզերի բնակիչներին տրամադրելով անվճար բուժօգնություն: Հանրապետականներին սատարող բուժհիմնարկներից բժիշկների անձնակազմ ուղեւորվեց մարզեր: Հետազոտությունից սկսած մինչեւ բուժում՝ բնակիչների համար անվճար էր: Եթե ՀՀԿ-ի ակցիան ինչ-որ չափով հաջողվեց, ու քաղաքացիները դժգոհելու առիթ չունեցան,
Հարկային տեսուչները «կհերթապահեն» խանութներում
Կառավարությունը որոշել է թույլատրել հարկայինի աշխատակիցներին հսկողություն իրականացնել խոշոր հարկ վճարողների նկատմամբ: Մեր պետական պաշտոնյաները բիզնեսմեններին պարբերաբար հիշեցնում են հարկերը վճարելու եւ պետության հանդեպ իրենց պարտավորությունները կատարելու մասին: Սակայն դժվար թե մինչ այսօր որեւէ գործարար ինքնակամ դուրս է եկել «ստվերից» ու հավատացել, որ կտրոն տրամադրելու դեպքում «շահում է ոչ միայն պետությունը, այլ նաեւ ինքը»: Ու
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզպետների ու այլ պաշտոնյաների հետ հանդիպեց Թորոս գյուղի «Երեքնուկ» ռեստորանում: Գյումրիի Մուշ 2 թաղամասում ընթացող բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, մարզպետներին հանձնարարականներ տալու, երկրի տնտեսությանն ու տուրիզմին վերաբերող որոշ հարցեր քննարկելու նպատակով երեկ Գյումրիում էր կառավարության ղեկավարը: Վերջինս իր այցը սկսեց Մուշ 2 թաղամասից, բայց քանի որ հորդառատ անձրեւ էր, վարչապետի գալն ու շինհրապարակից
Ոչ թե պետբյուջեից, այլ դատավորի գրպանից
ՀԱԿ-ում կարծում են, որ ակնհայտ անարդար վճիռ կայացրած դատավորները պետք է դատապարտվողին փոխհատուցեն սեփական միջոցներով: Հայտնի չէ՝ զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, բայց Երեւանի ավագանու ընտրությունների փուլում, երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է Հայաստանում օրինականության հաստատումն ու սահմանադրական կարգի վերականգնումը Երեւանից սկսելու մասին, Կոնգրեսում գործող հանձնախմբերից մեկը՝ իրավաբանական խումբը, ՀԱԿ-ին առաջարկել է քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող
ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Տարիներ շարունակ ընդդիմությունը բոլոր նախագահներին, սկսած առաջինից մինչեւ այսօր գործող նախագահը, բոլորին անխտիր մեղադրում է Ղարաբաղը «ծախելու» մտադրության մեջ: Հետո պարզվում է՝ հերթական անգամ սխալվել է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին «Առավոտը» հարցրեց՝ հերիք չէ՞ նույն բաները անընդհատ կրկնել: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ծախու ապրանք»
ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
ԵԽ մամուլի ծառայության երեկ տարա ծած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 31-ին կայանալիք առաջին քաղաքային ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախընտրական առաքելությունն իրականացվեց Երեւանում մայիսի 3-6-ը։ Երեք անդամից կազմված պատվիրակությունը՝ Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինը, Միշել Գեգանը եւ Նայջել Մերմագենը, հանդիպել են կառավարության ու քաղաքային պաշտոնյաների, քաղաքական խմբակցությունների մեծ մասի թեկնածուների, ինչպես
Ահարոնը պատասխանեց Ծառուկյանին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասել էր, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա (հետո այդ դոլարը դարձրեց դրամ), իսկ
ՀԱՍԿ-ը խոստանում է սոցիալիզմը ետ բերել
Բայց միտինգներ չի անելու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն իր «ճաշակին եւ մոտեցումներին» համապատասխան՝ ավելի պասիվ քարոզարշավ կվարի: «Միտինգային հանդիպումները մեր ոճը չեն, բայց ժողովրդի հետ շփումներ անպայման կլինեն: Ասենք՝ մենք կարող ենք մտնել մի բակ, որտեղ 5-10 մարդ հավաքված կլինեն. կխոսենք հետները, կներկայացնենք մեր ծրագրերը, կլսենք նրանց կարծիքն ու մոտեցումները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԿ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ, ՈՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ՝ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻ
Դաշնակցության ընտրացուցակում երկրորդը ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Ալբերտ Աճեմյանն է, որը մինչեւ 2000 թվականը բնակվել է Իրանում: – 9 տարի է, ինչ Երեւանի բնակիչ եք: Ինչո՞վ է պայմանավորված ձգտումը՝ մաս կազմել մայրաքաղաքի ավագանուն: Արդյոք կարո՞ղ եք ասել, թե այս տարիների ընթացքում Դուք ծանոթացել եք Երեւանի խնդիրներին: – Այո՛, անշուշտ: Ընտրություններին մասնակցում եմ՝ առաջին հերթին որպես
ՉԱՊԱՑՈՒՑՎՈՂ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Քաղբանտարկյալների գործերը շարունակվում են փլուզվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների, նաեւ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարաններում երեկ շարունակվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի գործով դատական նիստերը: Ինչպես մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննության, այնպես էլ հիշյալ երկու պատգամավորների գործով մեղադրող կողմին որեւէ կերպ չի հաջողվում
ԿԻՎԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԱԾ
Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի լուսաբացին «Armenia Today»-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված հարձակման փաստի առնչությամբ հարուցված քրգործը ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության վարույթ: Հիշեցնենք, որ քրգործը նախաքննական մարմինը հարուցել էր Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը, թեեւ հայտնի էր, որ հարձակման ժամանակ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի
ԲԱՆԿՈՄԱՏԻՑ՝ ՎՆԱՍՎԱԾ ՓՈՂԵՐ
«Նախօրեին Կոմիտասի պողոտայում գտնվող «Արդշինինվեստ» բանկի բանկոմատից փորձեցի 60 հազար դրամ ստանալ: Բանկոմատն ինձ 3 հատ 20 հազար դրամանոց տվեց, որոնցից 2-ը վնասված էին: Թղթադրամի աջ անկյունում տպագրված 20 հազարը բացակայում էր, այսինքն՝ պատռված էր, ինչի պատճառով մի շարք հաստատություններում պարզապես հրաժարվում էին այն վերցնել: Երեկոյան 6-ն անց էր, այդ իսկ պատճառով չկարողացա որեւէ այլ
ՕՐԻՆԱԿ՝ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնը կազմակերպել էր սփյուռքահայ ականավոր բանաստեղծ, արձակագիր, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի հիշատակին նվիրված ցերեկույթ: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Օրեր առաջ հիշում եմ՝ քննարկում էր ծավալվում մեր հասարակության մեջ, պարզաբանելու համար, թե հասարակության մեջ ովքե՞ր են էլիտայի ընտրանուն պատկանում: Ռուբեն Սեւակի հիշատակի օրվան նվիրված այս միջոցառումը ինձ
«ԼՈՒՅՍԸ» ԲԱՑՎՈ՞ՒՄ Է
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան «Առավոտի» հարցման՝ հունվարի 9-ին հանձնաժողովը ընտրեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենին, սակայն առ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ նրա հետ պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, աշխատանքները սկսվե՞լ են, թե՞ ոչ, ասաց. «Հանձնաժողովն ընտրել է իսկապես լավագույն տնօրենին, որն արդեն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, պայմանագիրը նրա հետ ստորագրված
Նրանք կհաղթահարեն ճգնաժամը…
Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը նախաձեռնել էր մեր գործընկեր «Մեդիամաքսը»՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի եւ մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Մրցույթին արձագանքել էր ՀՀ եւ Արցախի բուհերի 36 ուսանող, նրանցից ժյուրին ընտրել էր 11-ին: Երեկ այդ 11-ից 3-ին շնորհվեցին գլխավոր մրցանակները. 3-րդ տեղում
Մայիսի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
Բրեդ Փիթը սումոիստի հետ
Բրեդ Փիթն աշխատում է բջջային կապի «Softbank» ճապոնական ընկերության նոր գովազդային տեսահոլովակի վրա։ Ինչպես հաղորդում է Showbuzz.ru-ն, վերջերս նա նկարահանվել է հսկա սումոիստի հետ։ Տեսարաններից մեկում սումոիստը կախված է չորս պարաններից, եւ տպավորություն է ստեղծվում, թե, իբր, Փիթը նրան օդ է բարձրացրել։ Նշենք, որ սա ընկերության հինգերորդ գովազդային տեսահոլովակն է՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Ըստ tert.am-ի՝
Փշոտ, բայց կրքոտ
Վարդը սիրում են ակտիվ, ինքնավստահ ու ինքնաբավ մարդիկ: Նրանք կարողանում են սիրել իրենք իրենց ու սեր նվիրել, քանի որ վարդը գեղեցկության ու սիրո ամենահայտնի խորհրդանիշն է: Իր ողջ կեցվածքով վարդն արտահայտում է ներդաշնակություն ու խաղաղություն: Այդպիսին են նաեւ վարդի երկրպագուները. նրանք հոգեպես կայուն են եւ, որպես կանոն, կայուն կյանք են վարում, ամուր կանգնած են իրենց
Կինը կյանք է
Ո՞ր կինն է համարվում առաքինի: Սա մի հարց է, որին 21-րդ դարում ապրող մարդկանց կողմից տրված պատասխանները իրարամերժ են ու հակասական: Հարցախույզի ընթացքում միջին տարիքից բարձր մարդիկ հայ կնոջ առաքինության մասին կարծիք հայտնեցին հիմնականում հիմնվելով հայկական մենտալիտետի վրա. հայ կինը պետք է լինի հեզ, հնազանդ, համեստ, լսող… երիտասարդների կարծիքները լրիվ այլ էին ու լավ է,
Մի անտեսեք կանանց
Հայկական մենտալիտետն ու կանայք «Ո՜ւֆ, վերջապես պրծանք»,- հավանաբար արդեն ցնծում են հայ տղամարդիկ, քանի որ ավարտվել է կանանց նվիրված միամսյակը: Շատ տղամարդիկ այնպես են դժգոհում իրենց համար դարից երկար ձգվող տոնից, կարծես թե մեկ ամիս կոտորվում են իրենց սիրելի կանանց նվերներ մատուցելով, ռեստորաններում տոնը նշելով կամ տանը, մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիք կազմակերպելով: Հայ կանանց
ԳՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Էժան Եգիպտո՞ս, թե՞ թանկ Ծաղկաձոր Վայելեք հանգիստ Իտալիայում՝ ընդամենը 550 եվրոյով: Ամառային հանգիստ Եգիպտոսում՝ 320 դոլարով… Այսօրինակ հայտարարությունների կարող եք հանդիպել ամենուր. փողոցում՝ պատերին, ցուցապաստառներին, հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում եւ այլուր: Առջեւում ամառն է՝ հանգստի մեկնելու ամենաակտուալ ժամանակը: Զարմանալի չէ, որ հատկապես այս շրջանում են ակտիվանում տուրիստական կազմակերպությունները՝ առաջարկելով օգտվել իրենց մատուցած ծառայություններից: Օրերս Logos expo
Մրցաշրջանը բացվեց
Անցած ամսվա վերջին օրերին Երեւանի հեծանվահրապարակում տարվա անդրանիկ մրցումով մեկնարկեց մրցաշրջան 2009-ը: Դա խորհրդանշեց հրապարակային հեծանվավազքի մրցաշրջանի բացումը հանրապետությունում: Ասպարեզ մտան Երեւանը, Վանաձորը եւ Աբով յանը ներկայացնող հանրապետության 48 ուժեղագույն հրապարակային հեծանվորդներ, որոնք տարիքային երեք խմբերում երեք օր պայքարեցին խմբային վազքերում հաղթողներին որոշելու համար: Մեծահասակների խմբում 343 միավորով առաջին տեղը գրավեց Հանրապետական օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի
Առաջին անգամ հայկական ֆուտբոլում
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին, ժամը 20-ին՝ մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այդ օրը պատվավոր մրցանակին տիրելու համար պայքարելու են Երեւանի երկու թիմեր՝ հանրապետության բազմակի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» եւ նրա ավանդական գլխավոր մրցակիցը՝ «Բանանցը»: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այդ խաղն սպասարկելու համար մրցավարական կազմ է հրավիրվել
Մեքսիկան չի ժամանի Երեւան
Մեքսիկայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, չնայած սահմանված ժամկետներում մասնակցության հայտ էր ներկայացրել մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնության կազմկոմիտեին, որոշել է հրաժարվել եւ այդ մասին պաշտոնական հայտարարություն արդեն արել է: Պատճառը այդ երկրում ծագած խոզի գրիպի համաճարակն է: Իր նամակում Մեքսիկայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Կոնտրերասը նշում է. «Դուք
Խնդիրները պետք է լուծվեն հօգուտ շախմատիստների
Նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Եվրոպայի շախմատային կյանքում աննախադեպ սկանդալ է հասունանում, որի պատճառը Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) եւ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահների միջեւ տարաձայնություններն են: Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին դիմել էր Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան, առաջարկելով չեղյալ հայտարարել Սանկտ Պետերբուրգում եւ Բուդվայում անցկացված Եվրոպայի 2009 թվականի կանանց եւ տղամարդկանց անհատական


















































