Օրվա լրահոսը
Մեկական 1-ին եւ 3-րդ տեղ
Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի «Dubai Open» 11-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 29 ազգային ֆեդերացիաների 140 շախմատիստներ: Հայաստանի վեց ներկայացուցիչներից իրենց գերազանց դրսեւորեցին գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը: Նրանք, ինչպես նաեւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը, ինը հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր եւ կազմեցին մրցանակային եռյակը: Սակայն լրացուցիչ գործակիցները նրանց դասավորեցին հետեւյալ հերթականությամբ. 1. Տիգրան Քոթանջյան,
«Դեռ էն թվերից եմ մտերիմ»
Հայերի հետ իր բարեկամության մասին ասաց կոմպոզիտոր Գիա Կանչելին «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնն այսօրվանից մինչեւ մայիսի 9-ն անցկացնում է «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» համերգաշարը: Վրաց ճանաչված կոմպոզիտորի ստեղծագործությունների մեկնաբանման նպատակով Հայաստան են հրավիրվել անվանի երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Պավել Վերնիկովը, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն, ալտահար Մաքսիմ Րիզանովը, որոնք հանդես կգան «Սերենադ» կամերային,
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՆ»
Երեկ կոչ արեց աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Այն բեմադրել է Մեծ թատրոնի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը՝ ըստ Ռաֆայելլո Ջովանիոլիի համանուն վեպի եւ պատմական սյուժեների: Օգտագործված է Նիկոլայ Վոլկովի սցենարը, դեկորները եւ բեմական զգեստները Սիմոն Վիրսալաձեի էսքիզներով են արված: Ա.
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Երեկ զրահատանկային գումարտակներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա, հայտարարել է իշխանություններին չենթարկվելու մասին եւ կոչ արել ընդդիմության հետ երկխոսության գնալ: Գումարտակի հրամանատար Մամուկա Գորգիշվիլին նշել է, որ զինվորականները չեն կարող հանգիստ նայել երկրի փլուզման գործընթացին, սակայն չեն պատրաստվում որեւէ ագրեսիվ գործողությունների դիմել: «Մենք մնում ենք զորանոցներում եւ այստեղից չենք պատրաստվում որեւէ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՄԵԿ ՁԱՅՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Երեկ Քիշնեւում տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը կայացավ Հանրապետության պալատում, քանի որ խորհրդարանի շենքը վնասվել է ապրիլի 7-ին կայացած զանգվածային անկարգությունների ժամանակ: Պառլամենտի 101 տեղերից 60-ը պատկանում է կոմունիստներին, իսկ 41-ը՝ ազատական ընդդիմությանը: Կոմունիստներին մեկ ձայն չի հերիքում պետության ղեկավարին ինքնուրույն ընտրելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, սպասվում է, որ նախագահի ընտրությունները կայանալու են
ՕԲԱՄԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆ ԵՐԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է օրենքից դուրս հայտարարել հարկերից խուսափելու այն ձեւերը, որոնք իրականացնում են օֆշորային հաշիվների միջոցով: Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր է խստացնել կանոնները, որոնք թույլ են տալիս ամերիկյան ընկերություններին իրենց եկամուտները փոխանցել այլ՝ ավելի ցածր հարկեր ունեցող երկրներ: Այդ նպատակով որոշ կորպորացիաների արտասահմանյան մասնաճյուղերը դիտարկվելու են որպես առանձին ընկերություններ: Ըստ BBC-ի,
Թերթերն ապագա չունեն
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Լորեն Բաֆետը կարծում է, որ տպագիր մամուլն ապագա չունի: «Կա մեծ հավանականություն, որ թերթերը ապագայում մեծ կորուստներ են կրելու,- հայտարարել է Բաֆետը,- մենք հիմա որեւէ գնով ԱՄՆ-ում որեւէ թերթ չէինք գնի»: Ըստ Newsru.com-ի, Բաֆետը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկն է եւ նրա ունեցվածքը կազմում է $60 միլիարդ: Նա սովորաբար ճշգրտորեն է կանխատեսում շուկայում
Թուրքական հարսանիքում սպանվել է 45 հոգի
Երեկ Թուրքիայում ձերբակալվել է 8 հոգի, որոնք կասկածվում են հարսանիքի ժամանակ մարդկանց զանգվածային սպանություններ իրականացնելու համար: Թուրքիայի հարավարեւելյան շրջանում տեղի ունեցած ոճրագործության զոհ է դարձել առնվազն 45 հոգի: Երկրի ներքին գործերի նախարարի խոսքերով, հարձակումը կապ չունի ահաբեկչության հետ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է 2 ընտանեկան կլանների արյան վրեժի հետ: Հետաքրքիր
Ռուսաստանում գտան գլխավոր կաշառակերներին
Ըստ վիճակագրության, Ռուսաստանում գլխավոր կաշառակերներն են ոստիկանները, դասախոսները, բժիշկները եւ ամենեւին ոչ պաշտոնյաները: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Կոռուպցիոներների քանակն ուղղակիորեն կապված չէ ոչ պետական ծառայողների քանակի, ոչ էլ ռեգիոնի տնտեսական զարգացման հետ, նշված է Գլխավոր դատախազի զեկույցում, որով նա հանդես կգա Դաշնային խորհրդում՝ մայիսի 13-ին: «Վեդոմոստի» թերթում տպագրված զեկույցում ասված
Տեսակա՞ն, թե՞ պրակտիկ
Գործատուներն ուզում են, որ բուհերում ուսանողներին տեսական գիտելիքների փոխարեն գործնականով զինեն Երեկ «Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում ամենահաճախը հնչում էին հետեւյալ արտահայտությունները՝ «թափուր աշխատատեղ», «CV», «կադրային քաղաքականություն», «բուհ-արտադրություն համագործակցություն»: Պատճառն այն էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախաձեռնությամբ անցկացվում էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող 20-ից ավելի կազմակերպություններ՝ «Անելիք», «Արարատ» եւ այլ բանկեր,
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Արտասահմանում կրթված շատ երիտասարդներ, վերադառնալով հայրենիք, հիասթափվում են «Առավոտը» մայիսի 1-ի համարում անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի գործունեության 16-ամյակին նվիրված տոնակատարությանը: Ծրագրի նախորդ տարիների շրջանավարտները իրենց որոշ մտահոգություններ բարձրաձայնեցին «Առավոտի» հետ զրույցում: Շատերին թվում է, թե արտասահմանում կրթությունը շարունակելու մեկնած երիտասարդները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են՝ այնտեղ հաստատվելու համար:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ». ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆՆ Է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափանիվը մեծ արագություն է հավաքում: Աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն գնացքում: Փոփոխությունների սլացքը համարժեք վարքագիծ եւ պատրաստվածություն է պահանջում: Եվ եթե պաշտոնական Անկարան արագ եւ հեռատեսորեն վերադասավորում-վերակազմավորում է իր քաղաքական ճամպրուկները՝ կառամատույց հասնելու եւ այն արագ լքելու համար, մանավանդ որ արտաքին քաղաքական
ՀՔԱՎԳ-ՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը արժանացել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր գնահատականին: Այս առթիվ մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ տեղի ունեցածը առնվազն անտրամաբանական է: «Ղամբարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվելուց առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանապետն էր ու հենց նրա օրոք Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազը:
Սահմանագիծն ամրացվում է
Ներկայումս Ոսկեպար գետի աջ ափով, հայ-ադրբեջանական սահմանագծին, «Կամացու» մակնիշի տրակտորը լայն խրամատ է փորում: Այն թույլ կտա սահմանի երկայնքով ունենալ միասնական, տասնյակ կիլոմետրերով ձգվող պաշտպանական գիծ: Այս գծի կառուցումը կհեշտացնի զինուժի եւ մարտական տեխնիկայի տեղափոխումը սահմանի մի հատվածից մյուսը:
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Սահմանամերձ Նոյեմբերյանում գործող «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն պետական կառույցների «հարձակման» թիրա՞խ Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում կայացած «ՀՀ Տավուշի մարզի ներդրումային միջավայրը ու Փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները» համաժողովում արձանագրվեց, թե Տավուշի մարզում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծված եւ ոլորտին պետական աջակցություն է ցուցաբերվում: Ի
Մահափորձ եւ վրաերթ
«Հայ արիական միաբանության», «Հայ ազգայնականների համախմբման խորհրդի» եւ «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի երեկ տարածած հայտարարությամբ՝ մայիսի 4-ին մահափորձ է կատարվել «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ: «Հայ արիների» տեղեկացմամբ, նախորդ օրը, ժամը 10-12-ի սահմաններում, Արմեն Ավետիսյանին 2 անգամ զանգել է ոմն Արկադի, որը ներկայացել է ազգային անվտանգության աշխատակից: Ժ.12:20-ի սահմաններում Ա. Ավետիսյանը դուրս է եկել
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
/Նպատակը մահափորձն էր եւ ոչ թե մարմնական վնասվածք հասցնելը Ա. Կիվիրյանի վնասվածքները համարվել են թեթեւ: Երեկ «Ուրբաթ» ակումբում կազմակերպվել էր լրատվամիջոցների հանդիպումը ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, «Խոսքի ազատության կենտրոնի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Առիթը՝ ապրիլի 30-ին Նալբանդյան փողոցի իր տան շքամուտքի մոտ բռնարարքների ենթարկված Արգիշտի Կիվիրյանի հարցն
Հիվանդ զինակոչիկին բանա՞կ են տանում
Մինչդեռ թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցից պատասխանել են, որ տղան պիտանի չէ զինծառայության: «Ես որդի չունեմ բանակ ուղարկելու: Չարչարանքով պահել-մեծացրել եմ, որ ուղարկեմ բանակ, որպեսզի իրենք էլ հաշմանդամ ու հոգեկան հե՞տ ուղարկեն: Ես հրաժարվում եմ որդուս բանակ ուղարկել: Կամ էլ թող բուժեն ու ստորագրեն, որ երեխաս անվնաս տուն կգա»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Սուսաննա Գրիգորյանը: Նրա
ԵՐԵՎԱՆԸ ԿԾԱՂԿԻ ՈՒ ԿԲԱՐԳԱՎԱՃԻ՞
Երեւանի ավագանու համար թեկնածու առաջադրած կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են քաղաքը դարձնել դրախտավայր: Երեւանի քաղաքապետի աթոռի համար պայքարող կուսակցությունների նախընտրական ծրագրերն ընդհանուր առմամբ իրար նման են: Նրանք բոլորն էլ իրենց նախընտրական ծրագրերի սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել. խոստանում են երեւանցիների կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել, մթնոլորտն աղտոտումից մաքրել, աղբահանության բնագավառում ներդնել կայուն կառավարման
«Վստահեք տեղյակ եւ կարող մարդկանց»
Կոչ է անում ՀՀԿ-ն «Բարոյական ճգնաժամի խնդիր ունենք»,- երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բակային հանդիպումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող եւ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ երիտասարդներին հորդորելով հարգել տարեցներին, կանանց ու երեխաներին: Հանդիպման ժամանակ նրան ուղղված հարցերը շոշափում էին բնակիչներին անհանգստացնող բոլոր ոլորտները՝ շենքերի տանիքներից մինչեւ մայրաքաղաքի «աղճատված ճարտարապետություն»: «Ես այդ խնդիրներին շատ լավ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ «ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ»
Օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել այն ընկերությունների բիզնես նախագծերը, որոնք կամ երբեւէ չեն աշխատել, կամ էլ 10 տարուց ավելի է՝ պարապուրդում են: Կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագրերի շարքում հատուկ տեղ է հատկացված տնտեսության ամենախոցելի հատվածին: Խոսքը փոքր ու միջին ձեռնարկատերերի մասին է, որոնցից շատերը, ֆինանսական միջոցների պակասի պատճառով, կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: Մանր բիզնեսմեններին
«Առանց արցախցու հարց չի լուծվելու»
Ասում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու ԼՂՀ մի քանի նախարարների ուղեկցությամբ երեկ առաջին անգամ Գյումրիում էր ԼՂՀ 36-ամյա վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս հանդիպեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի աշխատակազմի ու ուսանողների հետ, անդրադարձավ մի քանի կարեւոր քաղաքական հարցերի: Պատմաբաններից մեկի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կառավարությունը
ՀՀԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետականների նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ հարց է ծագում՝ արդյոք այս կուսակցությունը հնարավորություն չի՞ ունեցել անցած տարիներին լուծելու այն խնդիրները, որոնք այժմ թվարկում է: Այն ծրագիրը, որով ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում ներկայացել է երեւանցիներին՝ առանձնապես ծավալուն չէ, կազմում է շուրջ 5 էջ: Ծրագրի նախաբանում դրվատանքով է նշված վերջին տարիներին Երեւանի զարգացման տեմպերի մասին, եւ առանձնացված է մասնավորապես իրականացված
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որը Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը վերնագրել է. «Առաջին դրական ազդանշանները հուսով ենք՝ կհանգեցնեն համաներման»: Ըստ հայտարարության՝ «Թեեւ դեռ վաղ է Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխման ազդեցության ամբողջական գնահատականը տալու համար՝ ակնհայտ են առաջին ազդանշանները, որոնք լավատեսության հիմք են տալիս»: Երկու
Հիմա էլ սպառնում են վկաներին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Նրա գործով անցնում են 27 վկաներ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ են: Երեկ հարցաքննվել են 4 վկաներ, այդ թվում՝ 2-ը ոստիկանության Արաբկիրի, մյուս երկուսը՝ Մալաթիայի բաժիններից: Արաբկիրի ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ
Ընտրությունից մի ահաբեկվեք
Հորդորեց ՀՀ առաջին նախագահը Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նորք-Մարաշի բնակիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ այդ համայնքում բնակված ազատամարտիկ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Մինչեւ հանդիպման մեկնարկը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ եկեղեցի, ծաղկեպսակ դրեց նաեւ եկեղեցու բակում տեղադրված Արմենակ Արմենակյանի հուշաքարին,
«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ»՝ ԿԱՊՈՒՏ
Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը ժամանակավորապես (՞) դադարեցնում է իր գործունեությունը: «Ապրիլի 4-ին, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի երեք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանական կոալիցիայի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, փաստորեն դադարեցրել են իրենց աշխատանքները փաստահավաք խմբում, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային
ՇՏԱԲԸ ՉԻ՞ ԳՈՐԾԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում երեկ փորձում էին շտկել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի չափից դուրս անկեղծ արտահայտությունները: Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մի քանի օր առաջ ստացել էր Հատուկ քննչական խմբի կողմից փաստահավաք խմբին ներկայացված այն դիտարկումները, որոնք նախորդ օրն ամբողջությամբ տպագրվել էին մեր թերթում։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այն կարծիքին է, որ
ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏԺՎԵԼՈՒ ԱՀԱՐՈՆԸ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ օրը երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասաց, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա, իսկ եթե Ահարոն Ադիբեկյանը չկարողանա
ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է
Մեքսիկայում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած խոզի գրիպը կամ, ինչպես ասում են՝ A/H1N1 վարակը կարծես թե անկում է ապրում: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ որոշ աղբյուրների, Մեքսիկայի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան հավաստել է, որ գրիպի ամենավտանգավոր շրջանը ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում է եղել, սակայն այժմ վարակը նույն արագությամբ չի տարածվում: Այդուհանդերձ, Առողջապահության


















































