Օրվա լրահոսը
«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱՄ, ՈՐ ՄԵՆԱԿ ՉՄՆԱՄ»
Սոնան տեղաշարժվելու խնդիրներ ունենալու պատճառով անգամ դպրոց չի գնացել 25-ամյա Սոնան տնից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բժշկական զննման ենթարկվի: Նա դժվարանում է քայլել եւ առանց կողմնակի օգնության՝ չի կարողանում տեղաշարժվել: Այն, որ մեր երկրում հաշմանդամները դեռեւս ինտեգրված չեն հասարակությանը եւ նրանց համար բավականին դժվար է մայրաքաղաքի,
ՀՅԴ-ականներին պաշտոնանկ արեցին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մեկ այլ որոշմամբ էլ Կառլեն Գեւորգյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ պաշտոնյաները ՀՅԴ կուսակցության անդամներ են:
Ի՞նչ եղան փողերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում փորձում էր նախարարներից ճշտել՝ «վերջապես ե՞րբ են տեղ հասնելու Համաշխարհային բանկի փողերը»: Ի պատասխան հարցադրմանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նախ տեղեկացրեց, որ «իրենք բոլոր ծրագրերը պարտաճանաչորեն ներկայացրել են, մնում է, որ բանկը համապատասխան գումարը փոխանցի»: Իսկ թե կոնկրետ երբ՝ պարոն Ներսիսյանը խոստացավ ճշտել Համաշխարհային բանկի (ՀԲ) գրասենյակից ու այդ
2 միլիոնով հարստացրին բյուջեն
Ապրիլի 6-ից տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անօրինական գործող տաքսի ծառայություններին հայտնաբերելու համար մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում սկսեցին լայնածավալ ստուգումներ իրականացնել: Չնայած դրան, վարորդների շահերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու անհատ վարորդներից շատերը չդադարեցրին ցույցերն ու դժգոհությունները եւ հայտարարեցին, որ առաջարկվող պայմաններով լիցենզավորվելու դեպքում՝ իրենք պարզապես պետք է դադարեն աշխատել, քանի
«ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ԿՇԱՀԵՆ ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ»
Ըստ ՀՅԴ անդամ Արտակ Ավետիսյանի, հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է ընդամենը 20 վաճառականի, հետեւապես ավելի լավ է նրանց ուղարկենք Թուրքիա, քան ազգովի պարտական դառնանք թուրքերին: ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին տնտեսապես որեւէ օգուտ չի բերի, եւ որ այն ձեռնտու է ընդամենը մի քանի
Զարթնիր, առնականացած լաո
Ֆուտբոլային դիվանագիտության գրավականը Ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկման այս մոտ 1 տարվա պատմության ընթացքում պարբերաբար ակնառու են դառնում «սուր անկյունները»՝ սկսած Սերժ Սարգսյանի հայոց ինքնությունը ժխտող սեպտեմբերյան ելույթից, ավարտած ապրիլի 23-ի տխրահռչակ ուրվական-համաձայնագրով, որոնք խիստ մտավախության տեղիք են տալիս եւ բողոքներ առաջացնում՝ ցավոք, միայն նեղ շրջանակներում: Նույն «ֆուտբոլի» սխեմայով մենք ունենք հետեւյալը՝ եթե հայ ժողովուրդը դիտարկենք որպես
«ԱՆՁՐԵՎԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԿԲԵՐԻ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՆ»
Երեկ Մալաթիա համայնքում հանդիպելով անձրեւից թրջված բնակիչներին եւ թրջվելով նրանց հետ միասին՝ հայտարարեց ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին եռյակը: Անձրեւը հաստատ դառնալու է Երեւանի ավագանու ընտրությունների գլխավոր հերոսը, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն առայժմ իրենց քարոզարշավը իրականացնում են հորդ անձրեւի տակ: Զարմանալիորեն, յուրաքանչյուր թիմի թվում է, թե անձրեւը հատկապես իրենց համար է գալիս եւ հենց
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
«Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները»: Հայտարարելով այս մասին՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ժամանակավոր անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր: Ըստ Panarmenian.net-ի, Թուրքիայի վարչապետը գտնում է, որ ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի եւ կոչ անի
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ
Երեկ գրող Լեւոն Խեչոյանը «Առավոտի» խմբագրություն էր ուղարկել հետեւյալ գրությունը. «Իմ աջակցությունը հայտնելով ջավախահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանին՝ դատապարտում եմ Թբիլիսիի կալանատանը աշխատակիցների կողմից նրան դաժան ծեծի եւ կտտանքների ենթարկելու փաստը: Կատարվածը դիտարկելով որպես քաղաքական հաշվեհարդար՝ ջավախահայությանը ծեծի, խոշտանգումների եւ վախեցնելու օրինակով ընդհանրապես ետ պահելու ձայնի իրավունքից: Վրաստանի իշխանություններից պահանջում եմ դադարեցնել Վահագն Չախալյանի դեմ
Դիրքորոշումները մոտեցել են
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով հայտարարել է բանակցային գործընթացում «կարեւոր» եւ «զգալի» առաջընթացի մասին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» հատուկ թղթակիցը Պրահայից, միջնորդները լրագրողներին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում եւ տեւել է 2,5 ժամ: «Նախագահներ Ալիեւը
Ինչո՞ւ ես այդքան ատում ՀՅԴ-ին
Հարցնում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ ավագանու ընտրություններում ՀՅԴ-ին այժմ պատրաստ է ձայն տալ երեւանցիների 3,7 տոկոսը: Ըստ այդմ՝ դեռ հայտնի չէ, արդյոք այս կուսակցությունը կկարողանա՞ տեղ գրավել ավագանիում: Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հյուրընկալված քաղաքապետի ՀՅԴ
ԵՐԿՐԱՊԱՀԻ ԿԱՐԻՔԸ ԴԵՌ ԶԳԱՑՎԵԼՈՒ Է
Ասում է արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, քաղկալանավոր Սմբատ Այվազյանը: Այսօր Երկրապահի օրն է: Նախորդ տարիների նման, այս անգամ էլ ՀՀ պետպաշտոնյաները, «պրոտոկոլի» համաձայն, կայցելեն Եռաբլուր: Բայց այս տարի Եռաբլուր չեն այցելի ոչ միայն ՀՀ նախագահը, այլեւ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելն ու վարչության մի քանի անդամներ: Նրանք արդեն երեկ մեկնել էին Ղարաբաղ՝
«ԱՆՀՆԱՐԸ ՍԱՐՔԵԼՈՒ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ»
Երեկ «ձորային» հանդիպման ժամանակ խոստացավ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը, նաեւ ցուցակում ընդգրկված մտավորականներ Հրաչ Պողոսյանը, Աստղիկ Գեւորգյանն ու Լեւոն Իգիթյանը երեկ նախընտրական հանդիպում ունեցան Կորեայի ձոր անվանվող ինքնակամ շինությունների թաղամասում: Սա բազմաթիվ խնդիրներ ունեցող թաղամաս է՝ բնակիչների սեփականության իրավունքը վերականգնված չէ, այդ մարդկանց իրենց բնակության
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Պրահայում ընթացող Եվրամիության համաժողովի անդրանիկ նիստից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շփվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսության ակտիվացման կապակցությամբ: Կարդացեք նաեւ՝
Մայիսի 7
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ԱՌԱՋ՝ ՀԱՄԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Սեռական փոքրամասնությունների ռուս իրավապաշտպանները հայտարարել են համասեռականների շքերթի անցկացման մասին։ Շքերթը, որը կանցնի Մոսկվայում՝ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից մի քանի ժամ առաջ, կարող է հանգեցնել իշխանությունների ու ծայրահեղականների միջեւ բախումների: Այդ մասին հաղորդում է The Independent-ը: Ավելի վաղ կառավարությունն արգելել էր համասեռականների շքերթի անցկացումը, իսկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն արժանացել էր միջազգային հանրության քննադատությանը՝ համասեռականներին դեւեր
ՀԵ՞ՇՏ Է, ԱՐԴՅՈՔ, ՔԵԶ ՀԵՏ ՇՓՎԵԼ…
Պատասխանելով մեր առաջարկած 8 հարցերին՝ «այո» կամ «ոչ», դու քեզ համար կպարզես, թե ինչպիսի՞ն ես մարդկանց հետ շփումներում եւ հե՞շտ է, արդյոք, քեզ հետ շփվել։ Եվ այսպես. 1. Դու անպայման ուշադրությո՞ւն ես դարձնում, թե մարդկանց հագուստն ինչ արտադրանքի է։ 2. Կփոխե՞ս, արդյոք, հագուստդ մոտակա խանութն այցելելու համար։ 3. Քեզանից աղքատ մարդկանց հետ շփվելիս քեզ անհարմա՞ր
Չամուսնանալը չի զրկում մայրանալու իրավունքից
Ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ինգայի եւ Անուշի հանդեպ ունենալով լավ վերաբերմունք, սուբյեկտիվ կարծիք ունեմ երգի նկատմամբ. անհաջող ընտրություն»,- երեկ «Հայելի» ակումբում այսկերպ արտահայտվեց «Եվրատեսիլ 2009» մրցույթին Հայաստանը ներկայացնող երգի մասին «Էմփիռեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Նրա կարծիքով, Արշակյաններն ավելի լավ երգ կարող էին ներկայացնել. «Երգի մեջ ինչ-որ հորդանանյան, պարսկական ու հնդկական բան եմ
ԲԵՂՄՆԱԿԱՆԽԻՉՆԵՐԻՑ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՆՈՒՄ
Ինֆորմացիայի պակասը շփոթության մեջ է գցում Հղիությունը կանխելու համար կանայք դիմում են բազմաթիվ մեթոդների: Եվ դրանցից մեկն էլ բեղմնականխման հորմոնային մեթոդն է: Իսկ թե իրականում ինչ է սա իրենից ներկայացնում, հավանաբար քչերն են ճշգրիտ տեղեկացված: Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե մարդիկ ինչ-որ խնդիր կամ խորհրդի կարիք են ունենում՝ անպայման դիմում են մասնագետի: Հայաստանում, ցավոք, ոչ բոլորն
Դեպի վեր՝ պարտություններով
Թենիսի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի կազմում ընդգրկված էին Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Հենրիկ Նիկողոսյանը, Կոտ Դ՝ Իվուարում անցկացված «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 4-րդ ենթախմբում, հակառակ մեր աղջիկների, անհաջող հանդես եկան: Լրատվամիջոցների տեղեկացմամբ, մրցավայր ժամանել էր ընդամենը հինգ ազգային հավաքական: Մեր թենիսիստները նախ տանուլ են տվել տանտերերին, ապա՝ Գանային ու Զիմբաբվեին, հաղթել միայն
Օրերը մոտենում են
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության սկզբին հաշված օրեր են մնում: Աշխարհի առաջնության կազմկոմիտեն աշխատում է գերլարված օրակարգով: Այնքան լարված, որ դժվարացել է կազմկոմիտեի եւ հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի իրազեկ անդամներին «բռնացնելը» եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալը: Դա բնական է ու, կարծում ենք, ոչ ոք այսօր նեղանալու կամ դժգոհելու մտադրություն չունի: Այդուհանդերձ, մենք
«ԱՐԱՐԱՏ»-ՀՖՖ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՎՈ՞ՒՄ ԵՆ
Այսպիսի տպավորություն ստացանք երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Հրաչ Կապրիելյանի մամուլի ասուլիսից: «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, կապված՝ վերջին շրջանում թիմի արձանագրած անհաջողությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած որոշ տեղեկությունների հետ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես այն, որ Արկադի Անդրեասյանը ոչ թե «Արարատի» գլխավոր մարզիչն է, այլ ակումբի համասեփականատեր եւ ընդամենն
«Շամիրամի թոռը» 60 տարեկան է
Կամ՝ ինչպես է դերասան Ռազմիկ Խոսրոեւը իր գործունեությամբ դեմ դուրս գալիս «թատրոնամերժությանը»: ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը հայ թատրոնի միակ ասորի դերասանն է: Ռուսական, ֆրանսիական, անգլիական, թուրք-ադրբեջանական եւ այլ բեմերում հայեր եղել են, բայց ահա հայ թատրոնն այս առումով առավել «կուսական» վիճակում է եղել, մինչդեռ Ռ. Խոսրոեւն իր հայտնությամբ «խախտել» է բոլոր հաշիվները: Դժվար է
ՉԵՐՉԻԼԸ, ԵՆԳԻԲԱՐՅԱՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ
Կամ եվրամերձեցման հայաստանյան առանձնահատկությունները «Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել ենք, որ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ն մայիսի 1-15-ը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ «ԵՄ քաղաքականությունը եւ կառույցները» թեմայով դասընթացներ լրագրողների համար, սեմինար-քննարկումներ Հայաստանում՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՀ պատվիրակություն), հանրային իրազեկման բնույթ կրող հեծանվաարշավ, «Եվրոպայի գիշեր» երեկույթ՝ հայ եւ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ, մանկական նկարների
ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ԿՓՐԿԻ՞ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստ է հրապարակային բանավեճեր անցկացնել նահանգում՝ մարիխուանայի օրինականացման վերաբերյալ: Ըստ newsru.com-ի՝ այդ քայլի կողմնակիցների կարծիքով, տվյալ թմրանյութի վաճառքից առաջացած հարկերը կօգնեն Կալիֆոռնիային՝ ստանալ եկամտի հավելյալ աղբյուր եւ շտկել տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված ծանր իրավիճակը: Մարիխուանայի վերաբերյալ հարցը նահանգապետին տվել են բնակիչները՝ նրանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ: «Չեմ կարծում, որ եկել է
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԷԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Երեկ ռուսաստանյան Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահները հրապարակել են 34-ամյա Ալեքսեյ Յակիմովի դիմումը, ըստ որի՝ 2 ոստիկաններ խոշտանգել են նրան, իսկ այնուհետեւ փորձել են խեղդել Վոլգա գետում: Յակիմովը ոստիկանության բաժնում հայտնվեց ապրիլի 5-ին: Քաղաքի կենտրոնում տաքսու վարորդների վեճին միջամտել էին քաղաքացիական հագուստով 2 հարբած ոստիկաններ, եւ երբ Յակիմովը խնդրել է նրանց փաստաթուղթ ցույց տալ, իրավապահներն ասել
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ
Փարիզի դատարանը քննում է աֆրիկյան 3 նախագահների գործը, որոնք մեղադրվում են սեփական կարիքների նպատակով պետական միջոցները վատնելու համար: Այդ գործում հայցվորն է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության փարիզյան մասնաճյուղը, իսկ որպես պատասխանողներ հանդես են գալիս Գաբոնի, Կոնգոյի Հանրապետության եւ Հասարակածային Գվինեայի նախագահները: Lenta.ru-ի տվյալներով, 2007 թվականին այդ 3 երկրների ղեկավարներն արդեն իսկ հայտնվել են ֆրանսիական իրավապահների
Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել
Երեկ Մոսկվայի կենտրոնում սպանվել է նախկինում դատված ադրբեջանցի գործարար Իղբալ Թամազ օղլի Նաջաֆովը: 44-ամյա բիզնեսմենը դուրս է եկել «Շերբեթ» ռեստորանից եւ նստել իրեն պատկանող «Մերսեդեսը»: Ըստ Gazeta.ru-ի, Նաջաֆովը չի հասցրել միացնել շարժիչը, երբ նրան մոտեցել են 2 տղամարդ՝ մեկը զինված «Կալաշնիկով» ավտոմատով, մյուսը՝ ատրճանակով, եւ առնվազն 12 կրակոց արձակել: Ըստ իրավապահների, սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված
Նախարարի արկածները՝ Ֆրանկֆուրտում
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն անցած հանգստյան օրերին ձերբակալվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ օդանավակայանում: Ինչպես պնդում է գերմանական ոստիկանությունը, Սեուլ ուղեւորվող օդանավի կապիտանը հրաժարվել է թռչել, պատճառաբանելով, որ ինքնաթիռում են գտնվում խիստ հարբած ուղեւորներ: Ի պատասխան՝ այդ ուղեւորը վիրավորվել է, սկսել է գոռալ եւ շպրտել իր բջջային հեռախոսը: Օդաչուները ոստիկանություն են կանչել, հայտնելով, որ ինքնաթիռում
Եռակողմ հանդիպումը բացառված է
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ «Մեդիամաքսին» հայտնել է, որ «Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում է»: Սամվել Ֆարմանյանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ թուրքական որոշ լրատվամիջոցների վրա հղում անելով տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Պրահայում տեղի


















































