Օրվա լրահոսը
Գործունեության ոլորտը փոխելու ցանկություն
Դրանով է իր հրաժարականը բացատրում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը Երեկ «Panorama.am»-ին իր հրաժարականի մասին որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: Մասնավորապես նա պնդել է, որ իր հրաժարականի պատճառը միայն այն է, ինչ որ ներկայացվել է դիմումում. «Հրաժարականի դիմումում ես ներկայացրել եմ պատճառը, այն է՝ ցանկություն ունեմ
ՀԿԿ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Եվ կարծում է, որ այս պայքարից հասարակությունը հիասթափված է դուրս գալիս «Երբ նայում եմ ընդդիմության բողոքի երթերին, մտածում եմ, որ սա այն ուժն է, որը երկրում յուրաքանչյուր բնագավառում կարող է թելադրել իր կամքը, բայց երբ անդրադառնում եմ պրակտիկ գործողություններին՝ տակը ոչինչ չկա»,- «Առավոտի» հետ կիսելով ընդդիմության շարունակական բողոքի ակցիաներից իր տպավորությունները՝ հիասթափություն է հայտնում Ռուբեն
ԹՈՐՈՍՅԱՆԸ ԽԱՂԱՑ ՀՀԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ
Կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգն ապացույց դարձավ, որ, մեղմ ասած՝ իրականությանը չէր համապատասխանում կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում այս կապակցությամբ արված հիմնավորումը. «Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հրատապությամբ»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, թե նիստում պիտի քննարկվեն ու ընդունվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «ավելի քան մեկ
«Բրայզան, հավանաբար, շփոթվել է»
Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող մի շարք հրապարակումներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության իրողությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն առնչվող, ինչպես նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ օրերս Բաքվում կատարած մի քանի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանքներ են հարուցել Հայաստանում: Օրերս որոշ քաղաքական ուժեր անգամ ուղերձով դիմել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պահանջելով պարզաբանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կասեցնել
Ըստ Արեւիկ Պետրոսյանի` մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ
Բայց նրա այս հայտարարությունը որեւէ արձագանք չի ունեցել 2006 թվականի ապրիլի 19-ին գերմանական «Frankfurter Allgemeine» թերթին տված հարցազրույցում, որը կոչվում էր «Դեպի Եվրոպա, թե՝ ետ», այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը արտահայտել էր մի միտք, որը առիթ դարձավ այն ժամանակվա իշխանության հետ հակասությունների, որոնք ավարտվեցին ԱԺ նախագահի հրաժարականով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Նշանակո՞ւմ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՅՈ՞ՒՄ Է 30 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ
«Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանի սահմանած տուգանքը մինչ այժմ չվճարելն է նաեւ դարձել ԵԽ Նախարարների կոմիտեի քննարկման առարկա: Լոնդոնյան փաստաբանական ծառայության՝ KHRP-ի վարչության նախագահ Ռաջեշ Ռայը, որի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել էր «Ա1+»-ի շահերը՝ անցած շաբաթ Հայաստան այցի ընթացքում անդրադարձել էր հունիսի 17-ին ՄԻԵԴ կայացրած վճռին, ըստ որի՝ «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումները
«ՏՈՒԺՈՂՆԵՐԻ» ՀԱՐՑՆ ԷԼ Է ԼՈԻԾՎՈՒՄ
«Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների եւ վիրավորների համար պատասխանատվությունը դրվելու է ընդդիմադիրների վրա: Արդեն հայտնի է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի վերջերին ավարտվել է «Մարտի 1»-ի գործով դեռեւս նախնական կալանքի տակ գտնվողներից 7 անձանց, այդ թվում՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ հարուցված քրգործերի
ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ես միանգամայն համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, շատ արդիական առաջարկ է»,- ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մեր թերթին տված հարցազրույցում Վահան Հովհաննիսյանի այն առաջարկին, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որն իրենց օրոք է կառուցվել. Տեր-Պետրոսյանը՝ «Հրազդան» տոնավաճառում, Քոչարյանը՝ Հյուսիսայինում: Քանի
Մինսկի խումբը դեռ կաշխատի
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին երեկ Բաքու ժամանելուն պես հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Տվյալ պահին նկատելի են որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ, սակայն ես կարծում եմ, որ դրանք կվերանան, երբ Մոսկվան սկսի իրականացնել Վրաստանի նախագահի
Մեր ուրախությունը անկախության շուրջ
Ինչպես ջրերն են անվերջ հեռանում իրենց ակունքներից, այդպես էլ հեռանում են մեզանից մեր օրերն ու տարիները՝ իրենց հետ տանելով մեր մեջ ապրող կենդանի ջրի ջահելությունը: Հեռանում են՝ մեզ թողնելով կարեւոր ու երկրորդական տարեթվեր, մեզ թողնելով իրական եւ կեղծված պատմություններ, եւ հաճախ ինձ թվում է, որ այդ ամենը ոչ թե մեզ հետ է կատարվում, այլ մեր
Հնարավո՞ր է վերագտնել համերաշխությունը
Արթուր Բաղդասարյանը փառաբանեց Սերժ Սարգսյանին եւ լուտանքներ տեղաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: «Ձեւավորված է կուռ քաղաքական թիմ, որն ի վիճակի է երկրում իրականացնել համարձակ, հավակնոտ բարեփոխումներ՝ պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ի դեմս Ս. Սարգսյանի՝ մենք ունենք փորձաշատ եւ հավասարակշռված երկրի ղեկավար, թիմային աշխատանքի հակված առաջնորդ եւ մարդկային հարաբերություններում շատ լավ ընկեր: Շուտով տեսանելի կլինի համակարգային բարեփոխումների
ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ
Առաքել Միրզոյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացավ չեմպիոնի կոչման՝ նվաճելով երեք ոսկե մեդալ: Ալբանիայի Դյուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը մինչեւ 48 կգ քաշային Աննա Գովելյանի անսպասելի ձախողումից հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարությունը մեզ հետ հեռախոսազրույցում խոստացավ, որ առաջիկա օրերին մեդալներ, այդ թվում՝ նաեւ ոսկե, անպայման կլինեն: Եվ նրանց խոսքերն
Արցախի Տիգրանակերտն ու եգիպտական բուրգերը
Մասնագետները նմանություններ են տեսնում Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա ամփոփեց մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի (95-55թթ.) կողմից Արցախում հիմնադրված քաղաքի տարածքում հունիսի 16-ից օգոստոսի 25-ը կատարված պեղումների արդյունքները եւ խոսեց սեպտեմբերի 10-12-ը Փարիզում կայացած գիտաժողովից: «Այս տարվա ամենամեծ ձեռքբերումներից է 9
«ԱՄՈՒՍԻՆՍ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է»
Իր իմպրեսարիոյից «դժգոհեց» իռլանդացի ճանաչված երգչուհի Սանդրա Մըքմաստերը Շարունակվում է սեպտեմբերի 2-ին մեկնարկած Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնը: Այսօր Կամերային երաժշտության տանը կայանալիք հերթական փառատոնային ծրագրում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա մեցցո սոպրանո Սանդրա Մըքմաստերը: Փառատոնի փակումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում, վստահված է հենց այս երգչուհուն: Առաջին համերգին նրան կընկերակցի «Սերենադ» կամերային,
ՊԱՌԱԿՏՈՒՄ ՀՅԴ-Ի ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՌՈՒՅՑՈ՞ՒՄ
Նախկին դաշնակցականները ներկաներին մեղադրում են կառույցը քայքայելու մեջ Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՅԴ-ի Գյումրու կառույցից հեռացրել են կուսակցականների մոտ 30%-ին, ընդ որում՝ այնպիսիններին, որոնք իրենց ուղնուծուծով դաշնակցական են եւ 10-18 տարուց ավելի կուսակցական «ստաժ» ունեն: Այս մասին օրերս «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց ՀՅԴ շարքերից հեռացված անդամներից մեկը (անուն-ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով): Ըստ նրա՝
Բա ռադիոընկերություննե՞րը, պարոնայք…
Կազուս «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի այդ կազուսը ես նկատել էի դեռ առաջին ընթերցումից առաջ, սակայն ձայն չէի հանում՝ երկու նկատառումներով. նախ՝ «տեսնես այն մոտ 70 «կոճակսեղմիչների» մեջ կգտնվի՞ գեթ մեկը, որ կկարդա այդ նախագիծը եւ կնկատի կազուսը»,-
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ինչո՞ւ են դատապաշտպանները լքում դատարանի դահլիճները «Մարտի 1»-ի գործով հարուցված եւ, ըստ էության, փետրվարի 19-ին կայացած ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին առնչվող քրգործերում ներգրավված փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հիմքով: «Առավոտի» հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեցին անձամբ փաստաբանները: Իշխանության ներկայացուցչին դիմադրելու մեջ մեղադրվող
Վճռաբեկի նոր նախագահը սրտներովը չէ
Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները հավաստիացնում էին, որ վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանը տասնյակ կեղծ ու անհիմն վճիռներ է կայացրել: Երեկ, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դատական ոլորտի պաշտոնյաներին էր ներկայացնում վճռաբեկ դատարանի նոր նախագահ Արման Մկրտումյանին, կառավարության շենքի առջեւ տասնյակ մարդիկ ցույցի էին դուրս եկել եւ իրենց դժգոհությունն էին հայտնում: Նրանք իրացման
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ԴՈՒՐ ՉԵԿԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ ուշացումով, որովհետեւ, ինչպես դատավոր Ժորա Վարդանյանն է ասել՝ ինքը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վճռաբեկ դատարանի նոր նախագահին ներկայացնելու արարողությանը: Սա ակնհայտ օրինախախտման մասին «ինքնախոստովանություն» էր, որովհետեւ դատական նախորդ
Ճշմարտությունը տեսնում է նախագահի խոսքում
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ նախագահի փոփոխությանն առնչվող բացատրություններից նախագահի խոսքն է համարում կարեւորը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Սահմանադրության բարեփոխումները օրենքի ասպարեզում տվեցին այդ կշիռը ԱԺ-ին, սակայն այդ կշռից օգտվելու համար պետք էր երկու էլեմենտ՝ ԱԺ-ի մասնագիտական որակ եւ ԱԺ-ի վճռական եւ խիզախ նախագահ: Այս էլեմենտներից
ՍԵՐՈԲ ՍԵՐՈԲԻ ՍԵՐՈԲՅԱՆ
Ըստ «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանի՝ այս գործի նյութերում կան նման կոդավորված անուններով «փակ վկաներ»: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 4-ին հայտարարեց, որ ավարտվել է Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով գործի նախաքննությունը: Նրանց պաշտպանները, որոնց գործունեությունը՝ կազմակերպական աշխատանքների
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է
Կարծում է ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը՝ խորհուրդ տալով ակտիվ ընդդիմությանն ու իշխանությանը համագործակցության եզր գտնել: – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ում տեղի ունեցող իրադարձությունները եւ, մասնավորապես, այն գնահատականները, որոնք տվեց Տիգրան Թորոսյանը հարազատ կուսակցությանն ու կուսակիցներին: – Ցավոք, մեր պետական համակարգը եւ քաղաքական դաշտը լիարժեք կայացած չեն: Տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են: ԱԺ նախագահն,
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ ԹՈՂՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն
«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որտեղ ինչ-որ դերակատարություն է ունեցել: Ասենք, ինչո՞ւ են իրենք (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսը) ընտրել Հյուսիսային պողոտան, որը Լ. Տեր-Պետրոսյանը չի կառուցել, ինքը կառուցել է «Հրազդան» մարզադաշտի մոտի տոնավաճառը, այդտեղ էլ պետք է անցկացնի իր միտինգները, որովհետեւ
ՀԱՂԹՈՂԸ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐ
Երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44» գրքի շնորհանդեսը: Գրքի գլխավոր հերոսը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանն է: Երեկ խորհրդանշական էր նաեւ այն իմաստով, որ ուղիղ 4 տարի առաջ այս օրը Շուշիի մեկուսարանից ազատ արձակվեց զորահրամանատարը: Գրքի շնորհանդեսին մասնակցում էր Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատած նրա 70-ամյա փաստաբան Ժուդեքս Շաքարյանը,
Մարզական խճանկար
Ամեն ինչ դեռ առջեւում է Չեռնոգորիայի Հերցիգ Նովի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանիների (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը: Մրցաշարի երկու տուրերում Հայաստանի պատանի շախմատիստներից առավել հաջող հանդես են եկել 14 տարեկան տղաների պայքարին մասնակցող Խաչատուր Երանյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք տանելով երկու հաղթանակ՝ համապատասխանաբար ընթանում էին 4-րդ եւ 9-րդ տեղերում: Երկու միավոր վաստակել էր նաեւ
«ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»
Վստահ է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը – Պարոն Մարգարյան, հետընտրական շրջանում Դուք տեւական ժամանակ ակտիվ քաղաքական գործունեություն չէիք ծավալում. ի՞նչն էր պատճառը: – Պատճառի վրա չեմ ցանկանում ժամանակ կորցնել. «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն իր կառույցներով գործել է, եւ այն մինիմալ հնարավորությունը, որն ունեցել է կուսակցությունը՝ ի գործ է դրվել քաղաքական դաշտում՝ հանուն
Հայ ֆիլատելիստը կներկայացնի Ռուսաստանը
ՀՀ-ի ու ԼՂ-ի ողջ պատմագրությունը՝ ՌԴ «դրոշի» ներքո Վիեննայում այսօր կբացվի Ֆիլատելիայի միջազգային ավանդական ցուցահանդեսը: Միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված է ՀՀ եւ ՌԴ ֆիլատելիստների միության անդամ, Ֆիլատելիայի եւ դրամագիտության համահայկական ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանի «Խորհրդարանների պատմությունը ֆիլատելիայում» գիրքը: «Առավոտի» հետ զրույցում Վ. Պետրոսյանը հայտնեց, որ թեեւ ինքն այս անգամ ներկայացնում է ոչ թե Հայաստանը,
ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ԳՆԱՀԱՏԵՑ, ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՈՉ
Բանաստեղծ Վահե Արսենի միջազգային մրցանակը մշակույթի նախարարությանը չի հետաքրքրում Հայաստանցի 30-ամյա բանաստեղծ, ԵՊՀ դասախոս Վահե Արսենն արժանացել է «Երիտասարդ գրողների համագործակցության»՝ «Պոեզիայում նորարարության համար» միջազգային մրցանակին: Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 18-20-ը՝ Դուշամբեում, ԱՊՀ երկրների ստեղծագործողների եւ գիտնականների երրորդ ֆորումի շրջանակում: «Երիտասարդ գրողների համագործակցություն» մրցանակաբաշխության, որն անցկացվում է առաջին անգամ, նպատակն է աջակցել ԱՊՀ մինչեւ 35 տարեկան
«Ծագումն ու քաղաքացիական պատասխանատվությունը չենք հակադրում»
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հավաստմամբ՝ իրենք այս սկզբունքով են խոսում Հայոց ցեղասպանության մասին: Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր Ստամբուլում 1908թ. հոկտեմբերի 28-ից լույս տեսնող 100-ամյա «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա հավաստմամբ՝ իրենք Թուրքիայում ազատ թերթ են հրատարակում, ազատ՝ այն առումով, որ որեւէ կուսակցության այն չի պատկանում: «Առավոտը» պարոն
ԵՐԿՆՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ՝ ՄԵՐՕՐՅԱ ԱՍՏՂԵՐԻՆ ԵՆ ՏԵՆՉՈՒՄ
Անչափահաս դատապարտյալները Կոպերֆիլդից ազատություն են ուզում Երեկ արդարադատության նախարարության (ԱՆ) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրենց պատիժն են կրում ավելի քան 50 անչափահաս եւ 110 կին (նրանցից 28-ը նախնական կալանքի տակ է), «ՏՐՏՈՒ» հասարակական-մշակութային կազմակերպության շնորհիվ հնարավորություն ունեցան հիմնարկ բերված աստղադիտակի շնորհիվ դիտել աստղային երկինքը: Ըստ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Վահան Հակոբյանի՝


















































