Օրվա լրահոսը
Դարձյալ ջրալցումներ` հորդառատ անձրևի հետևանքով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21։30-ից ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ըստ առաջնահերթության սպասարկում են գրանցված դեպքերը։
2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Իգոր Սարգսյանը վարչապետի սեպտեմբերի
Քննարկվել է Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը
2024 թ. սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու: Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը: Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի
Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել
Ինչպես արդեն հայտնել էինք, 2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ, որի դեմ, բնականաբար, ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք: Չսպասելով վերը նշված բողոքի վերաբերյալ ՀՀ
Ընթերցանության ազդեցության համապարփակ վերլուծություն տնտեսության և հասարակության վրա. Արմեն Մարտիրոսյան
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է. «Ընթերցանության ազդեցության համապարփակ վերլուծություն տնտեսության և հասարակության վրա: 1.Ընթերցանության տնտեսական ազդեցությունը Ներդրումների հատույց Գերմանիայում ընթերցանության ծրագրերում ներդրված յուրաքանչյուր եվրոն երկարաժամկետ հեռանկարում պետությանը բերում է մոտ 18-25 եվրո հատույց տնտեսության միջոցով 50 տարվա հեռանկարում: Սա տեղի է ունենում աշխատանքի արտադրողականության բարձրացման, գործազրկության մակարդակի նվազման և սոցիալական ծրագրերի ծախսերի կրճատման
Արևմտյան Նեղոսի տենդից մահացել է 4 անձ
Արևմտյան Նեղոսի տենդից մահացել է 4 անձ: Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
«Ազատություն». Ադրբեջանում գտնվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչն այսօր հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Բայրամովը, հաղորդագրության համաձայն, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի և
Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի մասին է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։ «Մեդալի հակառակ կողմը»
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր
Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել
Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվեց Վերաքննիչ դատարանում ևս. Իրավաբան
Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 2022 տարի տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով: 4 վերաբերելի գործերով
Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն
Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: «Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի,
Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահի ամբողջական ելույթը` տեսանյութում:
Այսօրվա աշխարհում, որը հաճախ նշանավորվում է անորոշությամբ, մեր հավաքական պարտականությունն է ապահովել, որ հասարակության հիմնարար սյուները պահպանվեն. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով: «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ, Համաժողովի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին
«Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ…Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման հարցում». Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի եւ Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ: Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր
Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հանդիպումը հայ երիտասարդների հետ Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների
Կատարի պետության պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
«Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում գործընկերոջս՝ Հասմիկ Հակոբյանի հետ հանդիպեցինք Կատարի պետության պատվիրակության ղեկավար Ալ Մանայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կարևորեցինք երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Կատարցի գործընկերներին ներկայացրինք տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պարոն Ալ Մանայը իր աջակցությունը հայտնեց տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Անթաղ փոսեր էին ամենուր. բոլորս մահվան էինք սպասում | Վերապրում․ Ալվարդ Սաֆարյան
Ալվարդ Սաֆարյանն Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ 2023 թվականի օգոստոսի 14-ին ընտանիքը ստացավ 21-ամյա դստեր մահվան բոթը։ Հելենը Երևանում էր սովորում, Գյումրի-Երևան ողբերգական վթարի զոհերից էր։ Հելեն Դադայանի ընտանիքը 40 օր պայքարեց՝ աղջկա մարմինը Արցախ բերելու, հայրենի Ճարտարում հուղարկավորելու համար… Ապարդյուն. անմարդկային օրենքներ էին գործում…
Միայն գերհզոր անվտանգային և արդյունավետ դիվանագիտական համակարգերի առկայությունն է ի զորու դիմակայել առկա և սպասվող մարտահրավերներին. Մանե Թանդիլյան
2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձահարված հերթական ագրեսիան հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն էր, ինչը շարունակվում է մինչ օր։ Հայաստանի սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դեռևս գտնվում են թշնամու վերահսկողության տակ։ Միայն գերհզոր անվտանգային և արդյունավետ դիվանագիտական համակարգերի առկայությունն է ի զորու դիմակայել առկա և սպասվող մարտահրավերներին։ Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։ «Ապրելու
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ որոշումը. iravaban.net
iravaban.net. Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Iravaban.net-ի փոխանցմամբ` գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Որոշումն իրավական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է
Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ապագայի գագաթնաժողովի գլոբալ արշավի շրջանակներում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից: Արշավին միացել
Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ
«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» հիմնադրամի բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հանդիպման արդյունքները ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102մլն դրամ․
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության
«Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել». Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանը հրաժարվում էր ցուցմունք տալուց
«Երկրորդ հարցաքննության ժամանակ ինձ ճնշել են, մթնոլորտը լարված էր: Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել: Ասում էր՝ հիմա, որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ: Քննիչը փորձում էր վերափոխել իմ միտքը: Բաներ կար, որոնց հետ ես համաձայն չէի, նա ինձ ուղղորդում էր: Նաեւ, որոշ բաներ ես չէի հիշում,
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի
Չնայած բարեփոխումներին, նախորդ զորակոչերի ընթացքում ստացված բողոքները դեռ առկա են
Մեդիա կենտրոնի կազմակերպած «Պիտանի են ծառայությանը, բայց ի՞նչ գնով. ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները» թեմայով քննարկմանը ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության բաժնի պետի ժ|պ Արեն Սարգսյանը ներկայացնելով ապրիլի 29-ից օգոստոսի 15-ը հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչի իրականացման ընթացքը, որպես պատասխանատու ստորաբաժանման ղեկավար գնահատեց պատշաճ մակարդակով կազմակերպված եւ սպասվածից որակյալ
Նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է նոր գույք. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին:
ՀՀ ՍԴ-ն եւ ԻՀ գերագույն դաշնային դատարանը ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։ Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումների շրջանակներում
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Այս այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։ Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է
«Առաջին անգամ ադրբեջանցիների դաժանությունների 4 զոհեր՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, մեկնում են Վաշինգթոն»․ Կասիա Աբգարեան
«Նրանք մասնակցելու են սեպտեմբերի 19-ի լսումներին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Ադրբեջանն սկսեց ռմբակոծել Արցախը»։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ


















































