Օրվա լրահոսը

Վարույթ է հարուցվել ԿԳՄՍ նախարարության կողմից իրավախախտման վերաբերյալ

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աղաղակող խախտումներ է հայտնաբերել

Արցախի թեմը մկրտության և պսակադրության վկայականներ կտրամադրի արցախցիներին

«Ազգային ճակատ». Արցախի թեմը արցախցիներին կտրամադրի մկրտության և պսակադրության վկայականներ: «Մեզ համար հրամայական է, որ Սուրբ եկեղեցու կանոններով մկրտված և ամուսնացած արցախցին ստանա այդ վկայականները»։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյան

Օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է պայթյունի 34 դեպք, որի արդյունքում կա 9 զոհ եւ 39 տուժած. փրկարար ծառայության մայոր

Հիմնականում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով են լինում պայթյունների դեպքերը

Հայաստանում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական զենքերը ենթակա են հաշվառման.ՆԳՆ ոստիկանություն

Ովքեր ունեն ՀՀ-ում չհաշվառված որսորդական հրազեն, գազային ատրճանակ, պարգևատրական զենք՝ ի պահ հանձնել ոստիկանությանը

«Ֆորմուլա 1» կազմակերպիչներին կոչ ենք անում թույլ չտալ՝ իրենց անունն օգտագործել որպես Ադրբեջանի հանցագործությունները քողարկելու միջոց. «Գեղարդ» հիմնադրամ

«Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը պետք է կշռադատի՝ որքանով է նպատակահարմար մրցաշար անցկացնել մի երկրում, որտեղ խիստ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, և որը զավթողական ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ 

Պաշտպանական ճառի քողի տակ չարաշահում եք դատավարական ձեր իրավունքը. դատավորը՝ Հրայր Թովմասյանին

Պաշտպանական կողմն արձանագրեց նիստը նախագահողի կանխակալ վերաբերմունքը

Խմոր հունցելու սարքը, սեղանը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման. հացաբուլկեղենի  արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։ Մասնավորապես՝ –   պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել, –   առաստաղների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ին և 16-ին երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո, 14-ին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև

Դիմում ես վերաքննիչ դատարան, բողոքդ ուղարկվում է Ռուսաստան

Արտաշես Բասմաջյանը ներկայացնելով իր՝ թիվ ԵԿԴ/0931/02/13 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ ինքն իրացրել է տվյալ քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքն օրենքով սահմանված ժամկետում, սակայն, անկախ իր կամքից, վերաքննիչ բողոքը հետ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն: Դիմողի պնդմամբ` ինքը չպետք է զրկված լիներ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով,

Հայաստանի թիմը 1 բրոնզե մեդալ է նվաճել արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ

Գեղարքունիքում ձկնորսները կրկին վիճաբանել են ջրային պարեկների հետ, փորձել մետաղյա խողովակով հարվածել. Shamshyan.com

լողամիջոցը, 25 հատ ընդհանուր 11 կգ քաշով «Սիգ» տեսակի ձկներով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

1մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին

ԵՊՀ ևս 5 ուսանող արժանացել է Բիբլոս բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամի չափով։ Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից և մագիստրատուրայի 1-ին կուրսից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։

Ռազմավարական ընտրություն Հայաստանի բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների զարգացման համար

Վերջին շրջանում Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտահետազոտական ոլորտների վիճակը կրկին ուշադրության կենտրոնում է. ակադեմիական քաղաք, գիտնականների ատեստավորում, բուհերի միավորում, ընդունելության քննություններ եւ այլն։ Այս վիճակը, որպես կանոն, գնահատվում է որպես ողբալի եւ անհապաղ բարեփոխումներ պահանջող։ Նման բարեփոխումների եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին մտածելիս օգտակար է դիմել մեզ նման երկրների փորձին, որտեղ նմանատիպ փոփոխություններ արդեն իսկ իրականացվել

Բագարանում երեխաները դասադուլ են անում

Երվանդաշատի դպրոցի կողքին շինարարություն են սկսել, կրթահամալիր են կառուցում։ Բայց սա արվում է առանց շինթույլտվության

Արմեն Գրիգորյանը և Ակիբա Տակեոն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԽ

Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր. Վահե Հովհաննիսյան

Պարտված երկիրն ունի պարտված իշխանություն, բայց նաև՝ պարտված հանրային-քաղաքական վերնախավ ու պարտված հասարակություն

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 09:30-18.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ. Փափազյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Վաղարշյան, Հր. Քոչարի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27,

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։ Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորություն և շրջայց՝ Իմփաքթ

Վերականգնվել է Աղավնու աղբյուր թաղամասում գտնվող հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը

Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը

Պուտինի «երազանքները իրականություն չեն դառնա». Կոշտ նախազգուշացումներ Իրանից

Սկիզբը՝ այստեղ: Ռուսների «երկիմաստությանը պետք է վերջ տրվի», Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ, գրեց իրանական մամուլը Պաշտոնական Մոսկվայի «միջանցքային» դիրքորոշումը քննադատող առատ հայտարարություններով հանդես եկան Իրանի պաշտոնյաները, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները, փորձագետները, այս թեման վերջին օրերին, առհասարակ, մամուլի ուշադրության կիզակետում էր: Արձանագրումը, որ Մոսկվայի դիրքորոշումը հակասում է Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին,

Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում

Քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ վերդիկտ է կայացրել

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը 2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։ Դատարանը վճռել է. 1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել. 2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս)

Թվացող անդորրը հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանի այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են

Պետությունը և պետականությունը բառը փոխելով չեն ամրացնում. «Ազգ»

Թվում է՝ մեր պարագայում առավել ևս պետք է կարևորվեր ազգայինն ու ազգայի՛ն պետությունը

«Ներքին ու արտաքին քաղաքականությունը պարտվողական է». ի՞նչ են ուզում նոր քաղաքացիական շարժումները. «Հրապարակ»

2018 թվականից հետո նոր շարժումներ ստեղծվեցին․ «Հայաքվե», «Բաբոն տեր ա», «Միասին», «Բռունցքդ բեր», «Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Հայաստանը ես եմ», «Զանգ», որոնք, ի տարբերություն հների, քաղաքական պահանջներով են հանդես գալիս։ Նրանք հստակ արտացոլում են նախկին-ներկա հրապարակային հակամարտությունը, որն իր հետ բերեց 18 թվականը։ «Հայաքվեն» սկիզբ առավ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաքից։ Ի՞նչ

Ozon-ում շահավետ գնումների թոփ 5 լայֆ հաք

Մարքեթփլեյսները լիովին փոխել են ժամանակակից մարդու կյանքը՝ հեշտ և հարմարավետ դարձնելով գնումները: Այստեղ հեշտ է համեմատել գներն ու վաճառողներին, միշտ կարող եք ուսումնասիրել ակնարկները նախքան գնելը, և երբ կողմնորոշվեք ապրանքի հարցում, կարող եք ընտրել առաքման ամենահարմար ժամանակն ու եղանակը: Ozon-ի հետ միասին կազմել ենք թոփ 5 լայֆ հաքերը, որոնք կօգնեն Հայաստանի բնակիչներին դառնալ առցանց գնումների

Արդյոք Թեհրանին մտահոգող վտանգներն ընկալելի ու ընդունելի՞ են Երևանի համար. «Ազգ»

Այս օրերին պաշտոնական Թեհրանն օգտագործում է իր բոլոր ամբիոնները՝ որեւէ գնով Հայաստանի հետ սահմանի խզումը թույլ չտալու երկրի հաստատակամությունն ի ցույց դնելու համար: Եվ ինչպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ է նշված՝ «Իրանի առջեւ բարդ խնդիր է դրված՝ խուսափել «Զանգեզուրի» միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից եւ դիմակայել իր հարեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին»: Իրանցի

Մեր շախմատիստուհիները կրկին ջախջախիչ հաղթանակ տարան

 Երկրորդ տուրում պայքարի մեջ մտավ մեր հավաքականի հենասյունը՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը հանդես գալով երրորդ խաղատախտակի առջեւ, Լիլիթ Մկրտչյանի, Մարիամ Մկրտչյանի եւ Աննա Սարգսյանի հետ միասին ապահովեց համոզիչ հաղթանակը:

Իրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

«Ազատություն». Երևանը գնահատում է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Հեռախոսազրույցի մասին նաև Իրանի փոխարտգործնախարարն է X-ում գրառում կատարել՝ վերահաստատելով Թեհրանի «մեծ ցանկությունը»՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ «Ես նաև արտահայտել եմ մեր

«Հունգարիան՝ միջնո՞րդ». «Ազգ»

Հարցականով այս վերնագիրը սեպտեմբերի 12-ին զետեղել է գերմանալեզու «Բուդապեստեր ցայթունգը»՝ անդրադառնալով Հունգարիայի արտգործնախարարի Երեւանում հնչեցրած առաջարկներին: Առարկայական, խիստ փաստական շարադրանքն այդ չի հուշում, թե ինչո՞ւ է դրա հեղինակ Բեթինա Նեմեսը հարցականով արտահայտում իր վերաբերմունքը: Ի՞նչն է կասկած հարուցում. Հունգարիայի նախկին եւ ներկա վա՞րքը: Ինչո՞ւ իր կասկածը չի հիմնավորում, ի՞նչն է խանգարում: Պետեր Սիյարտոյի նույն հայտարարության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031