Օրվա լրահոսը
«Միջազգային իրավունքը կա, ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, ԼՂ բնակչությունը պետք է վերադառնա»․ Օկամպո
«Հուսով եմ, որ խաղաղության այս գործընթացն ավարտին կհասցվի, բայց դա այլ հարց է՝ ցեղասպանություն արդեն կատարվել է Լեռնային Ղարաբաղում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա կպահանջի»։
ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է,
Փաշինյանը մոռացավ հիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սև լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում. Արթուր Խաչատրյան
Բա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե ոչ մի հարց չի կարգավորվում, խաղաղություն չի հաստատվում, իսկ թշնամին ստանում է պատերազմ սանձազերծելու բազմաթիվ առիթներ․․․
Փայլան. Եթե այդ ճանապարհը բացվի, կամ թուրանական ճանապարհը պիտի լինի, կամ ռուսական, և այն Հայաստանի վերջն է լինելու
«Եվ մեկ ուժին պետք չէ, որ վստահենք, արդեն մենք այդ սխալը արեցինք՝ միայն Ռուսաստանին վստահեցինք և կորցրեցինք»
Անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել. հանրային քննարկում ԱԺ-ում
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են
Սանոսյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը Հայաստան-Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա – Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք
Եվ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը. Ռուբեն Հակոբյան
Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխանի չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։
Ալեն Սիմոնյանին ներկայացվել է «Ինժեներական քաղաքի» տեսլականը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին եւ այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: ԱԺ
Նախարար Մկրտչյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը դիտարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։
COP29-ի շրջանակում քայլել ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը. Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ
Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը: ԸԵՄՄ-ի ղեկավարության ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունեության ծրագրի քննարկումն էր: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը,
ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության լայն շրջանակը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի
«Պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել»․ Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը, քննարկվող հարցը՝ կրկին առողջական վիճակով պայմանավորված Խաչատրյանի բացակայությունը։ Նշենք, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը 4,5 տարի քննվելուց հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր
«Պարզ էր, որ նա նշան էր բռնել մեր վրա, բայց փորձում էր խոցել Ռուսաստանին: Մենք Պուտինի հետ այդ ամենը հիանալի տեսնում ու հասկանում էինք». Լուկաշենկո
Դա ոչ մի ձեւով չի ազդի Բելառուսի տարածքում ապրող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա: Դուք ինձ համար արդեն հայեր չեք, դուք ինձ համար բելառուս եք: Դուք մեր քաղաքացիներն եք:
Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկը հերքել էր Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու, նահատակվելու փաստը. fip
Բարդուղիմեոսը ներկայացվել էր որպես Բաքվի պահապան առաքյալ։
«Մեկնաբանության կարիք չեմ տեսնում». ԿԳՄՍ նախարարը՝ պատմաբանների վերջին հայտարարության մասին
Հ. Մուրադյանը, Զ. Գեւորգյանը եւ Ա. Կարապետյանը բարձրաձայնել են գրագողության եւ աղաղակող սխալների մասին
Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր
Fastex-ը ստանձնել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորի դերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ձեռք բերված նոր համագործակցության շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը: «Fastex Պրեմիեր լիգայի» 2024/25 մրցաշրջանին մասնակցում է 11 ակումբ, որոնք վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի
Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխորոշված ողբերգական է. Դավիթ Անանյան
«Ինքնիշխանության» նման երևույթն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն
Նաթիա Նացվլիշվիլի. Երիտասարդներն առավել հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի
Ժաննա Անդրեասյանը՝ օրվա լայքերի հետեւից ընկնելու, տարածաշրջանի լեզուների ուսուցման մասին
Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ
Պետությանը շուրջ 155 միլիոն դրամի վնաս է պատճառվել շինանյութի իրացման շրջանառության թերհայտարարագրման հետևանքով
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունն, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ, ինչի արդյունքում խուսափում
էս նոտարներն էլ հավի ճո՞ւտ էին, չգիտեի՞ն՝ Փանոսյանն իրենց գործից չի կարող հանել, նախարարն էլ չի կարող. Հրայր Թովմասյան
Նորայր Փանոսյանի եւ նախարարի լիազորությունները նոտարների աշխատանքի հետ կապված 100 տոկոսով նույնն է, ինչ դատավորների նկատմամբ: Պատկերացրեք՝ Փանոսյանը գնա մի դատավորին ասի՝ գործից կհանեմ
Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ կողմից աջակցություն ստացող ՓՄՁ-ները ստեղծում են լրացուցիչ 795 միլիոն եվրո եկամուտ եւ 79,931 նոր աշխատատեղ
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հրապարակել է քաղաքացիների համար իր 2024 թվականի ամփոփումը (Citizens’ Summary 2024)՝ ներկայացնելով անցած տարվա հիմնական արդյունքներն ընդհանուր տարածաշրջանում եւ առանձին երկրներում: 2023թ.֊ին Արեւելյան գործընկերությունում 67,264 ՓՄՁ ստացել է աջակցություն «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով` ստեղծելով 795 մլն եվրո լրացուցիչ եկամուտ եւ 79,931 նոր աշխատատեղ, մեծացնելով շրջանառությունը 10.7
«Խրախուսում ենք, որ դպրոցները ներդնեն նոր առարկաներ». Ըստ նախարարի՝ դասագրքերի բացակայությունը լուրջ խնդիր չէ
Պարզաբանեց, որ գնալու են անհատական դասացուցակի մեթոդին, որի պարագայում երեխան բացի պարտադիրից՝ պետք է իրեն ցանկալի դասացուցակը ձեւավորի: «Մենք խրախուսում ենք, որ դպրոցները ներդնեն նոր առարկաներ»:
«Երեկ 4 ուղղաթիռ չէիր տալիս Ադրբեջանին, այսօր՝ ռազմական ԱԹՍ, F-16 կործանիչների էսկադրիլիա, Թուրքիայի ողջ գլխավոր շտաբն այնտեղ է». Յըլդըրըմ
Պատերազմից հետո նույնպես Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը
Արմեն Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: ՀՀ
«Իրենց երեխան, որ լիներ, իրենք չորս տարի սենց անտերության կմատնեի՞ն… մեկը լոբի է մաքրում, մյուսը՝ հեծանիվ քշում». անհետ կորածների վերադարձի պահանջով ցույց՝ դեսպանատների առաջ
Մենք տեսնում ենք, որ իշխանության կողմից անտեսվում է անհետ կորածների ընտանիքների ցավը։ Հայտարարում են, որ խաղաղության պայմանագրում չկա գերիների մասին կետ։ Սա քննադատելի ու անընդունելի մոտեցում է։
Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված
Սա այն վարքագծի դրսեւորումն է՝ եթե Թովմասյանի օգտին մի հատ նյութ կա, թաքցնենք. Հրայր Թովմասյան
Քանի որ գործը փուչ է, չկա որեւէ հիմք իմ եւ այս գույքի առնչության հետ կապված, հորինում են, թե Թովմասյանը սրա մասին տեղյակ է եղել
Գեղաձոր գյուղի ճանապարհին բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է
Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:


















































