Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻ. ԾԽԱՑՈՂ ՔԱՂԱՔԻ ՄԽԱՑՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

ԱԼԱՎԵՐԴԻ. ԾԽԱՑՈՂ ՔԱՂԱՔԻ ՄԽԱՑՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ Հայաստանում հազիվ գտնվի մի քաղաք, որտեղ վերջնականապես անիմաստ դառնա ապրելը: Չնայած դրան, Ալավերդի քաղաքի դպրոցական, 15 ամյա Գոհարիկ Օհանյանն իր հայրենի բնակավայրում ապագա չի տեսնում: Նա ասում է, որ քաղաքում չկան ժամանցի հետաքրքիր վայրեր, քաղաքում մնացել են միայն ծերերը, քոլեջներ հաճախող աղջիկները եւ իր բառերով՝ «չսովորող տղամարդիկ»: Այնուամենայնիվ, Ալավերդիում քիչ

ՀԱՅԵՐԸ ՍԱԴԱՄԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ

ՀԱՅԵՐԸ ՍԱԴԱՄԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ Ապրիլի 28-ը Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ծննդյան օրն էր։ Այդ տոնակատարությանը, ի շարս աշխարհի շատ երկրների պատվիրակությունների, հրավիրվել էր նաեւ մեր երկրի 3 հոգիանոց պատվիրակությունը՝ Հայաստան-Իրաք բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ։ Մեր հարցին, թե ինչ է նվիրել Սադամ Հուսեյնին, պրն Ուլիխանյանը պատասխանեց. «Օբսիդիանից գլոբուս»։ Նրան խնդրեցինք նաեւ պատմել, թե

ԱԳՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «Ա1+»-ԻՆ

ԱԳՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «Ա1+»-ԻՆ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող խմբի ղեկավար դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն, ըստ մամուլի հրապարակումների, նշել էր, թե «Ա1+»-ի եթերից զրկվելն օրենքի շրջանակներում է եղել եւ հիմնավորված։ Այս հրապարակումներից հետո «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը մայիսի 23-ին դիմում էր հղել պրն Ագոյին, որում ասված է. «Մեր հեռուստաընկերությունը մեծ կարեւորություն է

Հայաստանն էլ կթան կով չէ

Հայաստանն էլ կթան կով չէ Մեր հասարակական մտքում կան երկու բեւեռային մտայնություններ՝ ծայրահեղ էտատիզմը, ըստ որի՝ պետությունից բարձր եւ կարեւոր ոչինչ չկա, եւ մարդկանց էթնիկական պատկանելությունը որեւէ նշանակություն չունի, եւ ծայրահեղ ազգայնականությունը, որի համաձայն՝ ամեն ինչ որոշվում է արյան ազգային բաղադրությամբ: Այսօր պետական այրերի մոտ գերիշխողը կարծես թե երկրորդ մտայնությունն է, որը տարածվում է նաեւ

«Ա1+»-Ը՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԵՄԻՆ

«Ա1+»-Ը՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԵՄԻՆ «Ա1+»-ի փորձը կարող է դաս դառնալ այլ հեռուստաընկերությունների համար, քանզի Ազգային հանձնաժողովը կարծես պատրաստվում է միշտ գնահատել նաեւ «ներքին համոզմամբ»։ «Նույն դատավորը, երբ առաջնորդվելով օրենսդրությամբ վճիռ է կայացնում, սկզբից ձեւավորում է իր ներքին համոզմունքը եւ հետո վճիռ կայացնում, այսինքն՝ առաջնորդվում է իրավագիտակցությամբ ու ներքին համոզմունքով»,- այս զուգահեռով է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային

ՆԱԻՐԻՆ ՈՒ ԻՐ ԽՈՒՄԲԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՆԱԻՐԻՆ ՈՒ ԻՐ ԽՈՒՄԲԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ «27»-ի ոճրագործությունն իրականացրած ամբաստանյալների ու վերջիններիս թիկունքում թաքնվող կազմակերպիչների զուգահեռ ջանքերով կառուցված եւ իշխանությունների կողմից պաշտպանվող վարկածը՝ 5 ռոմանտիկ վրիժառուների մասին, գործի դատաքննության վերջին օրերի ընթացքում ավազե դղյակի նման քանդվում է: Դատական վերջին նիստերում բոլոր տուժողներն առայժմ համերաշխ են եղել ամենաառանցքային հարցերում՝ 99-ին ԱԺ-ում կատարվածը հեղաշրջում էր՝ կազմակերպված

ՃԱՌ ԱՍԵՄ, ԹԵ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ

ՃԱՌ ԱՍԵՄ, ԹԵ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ խորհրդաժողովին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 26-ին «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամները՝ նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ, կիրակի ԳԱԱ-ում հանդիպեցին գիտնականների հետ։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, իհարկե, առիթը բաց չթողեց մանրամասն ներկայացնելու ակադեմիայի անցած ուղին ու ձեռքբերումները։ Իսկ Արա Աբրահամյանը, լինելով բիզնեսմեն, թերեւս ոչ իր օրինակով, նկատեց,

ՄԻ ՔԱՆԴԵՔ ԵՐԿԻՐԸ՝ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՋՐԻ ՎԱՐՁԸ

ՄԻ ՔԱՆԴԵՔ ԵՐԿԻՐԸ՝ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՋՐԻ ՎԱՐՁԸ Ջրային կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը նորանկախ Հայաստանի պատմության շրջանում մշտապես է հանրության տեսադաշտում։ Մասնագիտությամբ շինարար է եւ որպես նախարար, ասում են, վատ չէր աշխատում։ Պետնախարար դարձավ, հետո էներգետիկայի նախարար, վարչապետի խորհրդական ու մարդասիրական օգնության բաշխման կառավարական հանձնաժողովի նախագահ, հիմա էլ՝ ջրային կոմիտեի ղեկավար։ Բնական է, որ նման կենսագրություն ունեցող

ՄԱՐԵՔ ՊԱՐՏՔԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

ՄԱՐԵՔ ՊԱՐՏՔԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ ՀՀ մարզպետներին, մարզերում ուսումնական վարչության ղեկավարներին, դպրոցների տնօրեններին Ես 1961-ից ՀՀ-ում միջնակարգ դպրոցի աշխարհագրության դասագրքերի հեղինակ եմ։ Հեղինակ եմ նաեւ վերջերս մրցույթով հրատարակված դասագրքերի եւ մեթոդական ցուցումների։ Կրթության եւ գիտության նախարարության առաջարկությամբ կազմել եմ նաեւ 6-րդ, 7֊րդ եւ 8-րդ դասարանների ուրվագծային քարտեզներ, որոնք բաշխվել են բոլոր դպրոցներում։ Ընդ որում, դրանց վաճառքի գինը

«Աս նվագախումբին աշխարհը պիտի ճանչընա»

«Աս նվագախումբին աշխարհը պիտի ճանչընա» Երեւանյան երաժշտական միջազգային 4-րդ փառատոնի շրջանակներում հայրենիք էր ժամանել սփյուռքահայ (ԱՄՆ, Ֆրանսիա) դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի եւ Ամերիկայի երկրներում ղեկավարելով ամենահեղինակավոր նվագախմբերը, մաեստրո Ջորջ Փեհլիվանյանը ՀՖՆ-ի հետ ունեցած միակ համերգից հետո այսպես արտահայտվեց. «Աս իմ նվագախումբը կըլլա այնքան ժամանակ, մինչ ես շնչեմ»։ Առաջին հայացքից այս միտքն այնքան էլ

ԱԶԳԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԱԾ Է

ԱԶԳԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԱԾ Է Երեկ նախատեսված ժամից ուշ մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական խորհրդաժողովը։ ազմակերպվածության առումով այն, իհարկե, ի սկզբանե ուներ թերություններ։ Ու չնայած դրան, խորհրդաժողովը բացվեց, եղան բազմաթիվ ելույթներ։ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը եւ հայտարարեց խորհրդաժողովի բացումը, դրա անհրաժեշտությունը պայմանավորեց սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված պատմական աշխարհաքաղաքական իրադարձություններով։ Նա կարեւորեց «Հայաստան-Սփյուռք-Արցախ» եռամիասնությունը եւ նրանց համագործակցությունը։ Ապա

Թեկուզ հոմոսեքսուալիստ լինի

Թեկուզ հոմոսեքսուալիստ լինի Լիբերալ գերմանացիները դեմ չեն, որ իրենց երկիրը նույնիսկ հոմոսեքսուալիստ ղեկավարի կամ՝ ռուս, թուրք։ Եվ ընտրությունների ժամանակ մամուլում չի քննարկվում այս կամ այլ պաշտոնի հավակնողի սեռական կողմնորոշումը կամ ազգությունը։ Այս մասին երեկ հավաստիացրեց Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի՝ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի համակարգող Վոլֆգանգ Յոնը, ըստ որի, Գերմանիայի համար կարեւոր չէ, թե

«ԿԱՐՍԻ ԱՄՐՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆԱԼՈՒ ԵՆ

«ԿԱՐՍԻ ԱՄՐՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆԱԼՈՒ ԵՆ Խոսքն այս դեպքում պատմական Կարսի եւ նրա ամրոցի մասին չէ։ Այլ մայրաքաղաքի Ջրվեժ ավանի Թեւոսյան փողոցում գտնվող «Կարս» ռեստորանի։ «Առավոտը» իր թիվ 82-ում անդրադարձավ վերոնշյալ տարածքի շուրջ ծագած վեճին։ Մասնավորապես անդրադարձել էինք «Կարսի» նախապատմությանը, երբ 1989-ին Մերուժան Մելքոնյանի կողմից հիմնադրվեց այն իբրեւ կոոպերատիվ, ապա որպես անհատական ձեռնարկություն։ Ռեստորանը հետագայում

«Անուններ տվեք, անուններ…»

«Անուններ տվեք, անուններ…» Չնայած Վանաձորի իշխանությունների կողմից ձեռնարկված «կանխարգելիչ» միջոցառումներին /ինչին անդրադարձել ենք «Առավոտի» 21.05.2002թ. համարում/, այնուամենայնիվ, մայիսի 22-ին Վանաձորի «Արցախ» պուրակում կայացավ ՀԿԿ Վանաձորի Քաղկոմի կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցների կազմը այս անգամ շատ ավելի «ներկայացուցչական» էր։ Նախկին աշխատավորությունից, գործազուրկ բանվորներից ու տարեց թոշակառուներից բացի, տեղ-տեղ նկատեցինք նաեւ մանր ու միջին բիզնեսով զբաղվող առեւտրականների, հին

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ»

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ» Գտնում է ՀՀ վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շաբաթ օրը տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստը սկսվեց լրագրողների դժգոհությամբ։ Հիմնադրամի անցած տարվա գործունեությունը լուսաբանող տպագիր նյութերի հայերեն տարբերակները բավականին արագ էին սպառվել եւ միայն նիստի ընդմիջմանը, այն էլ լրագրողների համառության արդյունքում, լրացուցիչ տարբերակներ բերվեցին։ Իսկ մի լրագրողուհի անգամ բողոքեց, որ սպասարկող անձնակազմից

Գյումրիում կրքերը շիկանում են

Գյումրիում կրքերը շիկանում են Ընդդիմությունն ասուլիս է տվել «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ անցյալ ուրբաթ օրը Գյումրիի «Ասպարեզ» ակումբում 13 կուսակցությունների նախաձեռնած՝ Գյումրիի բյուջեի քննարկումներից հետո, քաղաքապետի որդին հարաբերություններ է պարզել «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի հետ եւ սպառնացել վերջինիս։ Հիշեցնենք նաեւ, որ Լ. Գալստյանը Գյումրիի քաղաքապետին մեղադրել էր բյուջեի հաշվին չարաշահումներ կատարելու մեջ։

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով շուրջ 30 տուժողներ չեն ներկայացել դատարան։ Ո՞րն է պատճառը։ Թվում էր, թե առաջիններից մեկը պիտի դատարան ներկայանար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նախ, քանի որ 1999-ի հոկտեմբերի 27-ին վիրավորվածներից մեկն է, հետո՝ դատարանում քաղհայցվորի ներկայացուցիչն է (քաղհայցը վերաբերում է ԱԺ-ին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասը մեղավորներից գանձելուն) եւ վերջապես՝

ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ՝ 27-ԻՆ

ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ՝ 27-ԻՆ «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ եւս թռուցիկ նիստ հրավիրեց չորեքշաբթի ԱԺ-ին ներկայացվելիք հաշվետվությունը քննելու նպատակով։ Այն տեքստը, որը տրվելու է որպես հաշվետվություն, առանձնապես սենսացիոն բացահայտումներ չի պարունակում։ Իր առջեւ դրված երեք խնդիրների ուղղությամբ հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում որոշ գործ կատարել է։ Հասկանալի է, որ որեւէ ժամանակավոր հանձնաժողով պարզապես ի զորու չէր

ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՔԵՐՈՎ»

ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՔԵՐՈՎ» Սպիտակ այցելած լրագրողների եւ բնակիչների շփման արդյունքում ծնվեց մի անեկդոտ. «Ճանապարհիդ հանդիպած սպիտակցուն երբ հարցնում էիր՝ ո՞նց եք ապրում, ի զարմանս մեզ, հետեւում էր «շատ լավ» պատասխանը»։ Լրագրողներիս համար այդպես էլ մութ մնաց. քաղաքական գործիչների շորշո՞փն էր մարդկանց վրա տարածվել, թե՞ պարզապես լոռեցու միամտությունն էր «խոսում»։ Ինչեւիցե։ Քաղաքի տարբեր վայրերում ժապավեններ կտրվեցին։ Մայրաքաղաքից

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ բերելու, ինչ

Շուկայական հարաբերությունը՝ բազարային տարբերակով

Շուկայական հարաբերությունը՝ բազարային տարբերակով «Ճենտերեճյան դուետի» յուրաքանչյուր համերգ տոն է։ Բացառություն չէր եւ վերջերս Ճարտարապետների տան սրահում կայացած հոբելյանական համերգը՝ նվիրված Աշոտ եւ Արմեն Ճենտերեճյանների ծննդյան 50 եւ բեմական ու ստեղծագործական գործունեության 30-ամյակներին։ 400 տեղանոց լեփ-լեցուն սրահը, որն, ի դեպ, նախատեսված չէ համերգների համար, չկարողացավ տեղավորել ունկնդիրների, որոնք պատրաստ էին ամբողջ երկուսուկես ժամ ոտքի վրա

ԳՐԱՎՈՐ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ

ԳՐԱՎՈՐ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ Երեկ Հայաստան-Սփյուռք 2-րդ խորհրդաժողովի բացման նախաշեմին ասուլիս էր հրավիրել ԱԳ նախարար, խորհրդաժողովը նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Վարդան Օսկանյանը։ Նա հայտարարեց, որ ուզում է անդրադառնալ միայն չպարզաբանված հարցերին (նկատի ունենալով, որ շատ է գրվել ու խոսվել խորհրդաժողովի մասին), սակայն, այնուամենայնիվ, չզլացավ կարդալ կայանալիք միջոցառումների համարյա ողջ ցանկը՝ ըստ օրերի եւ ժամերի։ Վ. Օսկանյանը տեղեկացրեց,

Ի՞ՆՉ ԱՆԵՆ… ՀԱՅԵՐԸ

Ի՞ՆՉ ԱՆԵՆ… ՀԱՅԵՐԸ «Առավոտի» մայիսի 9-ի համարում տպագրվեց Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչների (ազգությամբ եզդի, 35 ստորագրությամբ) նամակը՝ «Ի՞նչ անեն եզդիները» վերնագրով։ Նամակում խոսք էր գնում արոտավայրերի վարձակալության հետ կապված մրցույթի մասին եւ բնակիչները արտահայտել էին ընդամենը իրենց կարծիքը։ Կոտայքի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Լ. Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ կառավարության որոշման համաձայն, սահմանված

ԴԱՐՁՅԱԼ «ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՍԻՆ

ԴԱՐՁՅԱԼ «ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՍԻՆ Նորաստեղծ «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Կոնգրես» հյուրանոցում։ Խրախուսելի է, որ այս կազմակերպությունը իր նորամուտը նշեց ոչ թե ընդունված շնորհանդեսով, այլ միանգամից հանդես եկավ իր առաքելությամբ՝ ներկայացնելով բաժնետերերի խախտված իրավունքների շահերը։ Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը սատարելու է մեր երկրում կորպորատիվ կառավարման

«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ»

«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ» «Առավոտի» 21.05.2002թ. համարում տպագրված «HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է։ Բանկային համակարգի խոցելիության թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանում։ Օրեր առաջ Արգենտինայում բանկրոտի է ենթարկվել HSBC բրիտանական հեղինակավոր բանկի մասնաճյուղը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «բանկային համակարգից «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները» հերթական անգամ ստել են եւ ապատեղեկատվություն են տրամադրել Ձեր հեղինակավոր թերթի ընթերցողներին։

Ով անմեղ է այսօր, վաղը կլինի մեղավոր

Ով անմեղ է այսօր, վաղը կլինի մեղավոր Դեռեւս պատերազմի հենց սկզբից թուրքական կառավարությունը կոպիտ կերպով ոտնահարեց 1899 եւ 1907թթ. Հաագայում կնքված միջազգային կոնվենցիաների դրույթները՝ խաղաղ բնակչության անձեռնմխելիության իրավունքի մասին։ Այսպիսով, 1914թ. նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց արեւմտահայ ժողովրդի առաջին հատվածների տեղահանությունը։ Այն ծանոթ պատկերներից մեկը, որ միշտ ապրել է մեր տարաբախտ ժողովուրդը, երբ թշնամու անողորմ յաթաղանն է կախվել

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ «Դա մտացածին հերյուրանք է եւ իր մեջ ճշմարտություն չի պարունակում»,- այսպես որակեց տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Ֆահրադյանը «Առավոտի» թիվ 95-ում տպագրված «Դոկտորական գրագողությո՞ւն» լուրը։ Ապա հավելեց, որ Արայիկ Սարգսյանի ատենախոսությունը «առաջին աշխատանքը չէ, որ մի քանի անգամ քննարկման նյութ է դառնում»։ Եվ քանզի պարոն Ա. Սարգսյանը նախապես Տնտեսագիտության գիտական խորհրդի նախագահին

Համ էլ կլողանանք

Համ էլ կլողանանք Հայտնի բան է՝ ամենօրյա տաք ցնցուղը օգտակար ու կարեւոր հանգամանք է լավ ինքնազգացողության համար։ Բայց դե արի ու մեր «թասիկային» ցնցուղն ամեն օր ընդունիր։ Ոչ միայն ժամանակ, այլ նաեւ մեծ համառություն է պետք։ Ընկերուհիս խորհուրդ տվեց գնալ իրենց թաղամասում գտնվող մի բաղնիք։ Իսկ «բաղնիք» ասածը մի երկհարկանի առանձնատան առաջին հարկում էր, որի

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԷՐ

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԷՐ Բոլո՞ր երազանքներն են իրականանում Հովհաննես Երիցյանի եւ հայկական ավիացիայի «լավը չուզողների» կողմից «Առավոտին» տրամադրած տեղեկության համաձայն՝ մայիսի 25-ից՝ բառացիորեն այսօր, պետք է դադարեցվի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը։ Դա, ինչպես մենք արդեն կանխատեսել էինք, պայմանավորված է ՀԱՈՒ-ի նոր «ձեռքբերմամբ» (որակավորումը պատկանում է ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանին)՝ Երեւան-Լոս Անջելես-Երեւան նոր չվերթի բացմամբ։ Հիշեցնեմ, որ ՔԱԳՎ

Էյրբաս 330-ը՝ կառավարության ապագա պարտք

Էյրբաս 330-ը՝ կառավարության ապագա պարտք Այս անգամ էլ ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանի՝ Բելգիայից ինքնաթիռ բերելու մասին լեգենդները չիրականացան։ Այս անգամ՝ բարեբախտաբար չիրականացան։ Ավիացիայի բնագավառի մի քանի աշխատակիցներից փորձեցինք ճշտել, թե ինչու խոստացած Էյրբաս 330-ի վարձակալման նախաձեռնությունը չկայացավ։ Պարզվում է, որ դեռ վերջերս ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը բելգիական VG Airlines-ի հետ պայմանագիր էր կնքել Երեւան-Բրյուսել-Լոս Անջելես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930