Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության նիստի ժամանակ հրապարակվեց գործով տուժողներ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Միրոյանի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանների հայտարարությունը՝ հունիսի 3-ից դատաքննությանն իրենց մասնակցությունը դադարեցնելու մասին: Ո՛չ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները, որ պաշտպանում էին Վ.Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը, ո՛չ Արամ Կարախանյանը, որը դատարանում ներկայացնում

Հեղափոխություն այլեւս չի լինի

Հեղափոխություն այլեւս չի լինի Իշխանափոխություն հնարավոր է ոչ թե «փողոցի», այլ միայն «իշխանության միջանցքների» շնորհիվ։ «Մարդիկ վստահ չեն, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Ես, որպես քաղաքագետ, դա՛ եմ տեսնում,- վերջին ճեպազրույցում այսպես էր մեկնաբանել ընդդիմադիրների՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու նախաձեռնությունը «Ագրոարդյունաբերողներ» խորհրդարանական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։- Ես գտնում եմ, որ այս ջղաձիգ քայլերն արվում

46-ԻՑ 22-Ը ՀՀԿ-ԻՑ ԷԻՆ

46-ԻՑ 22-Ը ՀՀԿ-ԻՑ ԷԻՆ 2000 թ. գարնանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման նախաձեռնությանը միացածների վերաբերյալ առաջին անգամ տվյալներ է բացահայտում ստորագրահավաքի հիմնական կազմակերպիչը՝ ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո առաջին այդ պաշտոնանկման նախաձեռնությունը ծնվեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն իր կարգադրությամբ արգելեց զինդատախազին մասնակցել խորհրդարանական լսումներին։ «Այդ ժամանակ էլ ես ասացի, որ

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՓՈԽՎԵՑ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՓՈԽՎԵՑ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը «Ազդակ» ակումբում հանդիպելով նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, խոսեց խորհրդարանական անցած եռօրյայում «Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության, դրանից բխած ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչների կանոնակարգային առաջարկության, նաեւ՝ «Քրեական օրենսգրքի» մասին։ Սկսելով վերջից, նշենք, որ Վիկտոր Դալլաքյանը խիստ հետաքրքիր տեղեկություն հաղորդեց։

Նոր օյիններ որոնելիս

Նոր օյիններ որոնելիս Կամ արդեն վտանգավոր խաղեր Հորինել կարելի է անվերջ։ Անսահմանափակ չեն լա՛վ հորինվածքները։ Ահա քանի տարի է նախ «ԱՐ», ապա «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների եթերում է «Պահմտոցի պլյուս» («Թաքնված տեսախցիկ») երգիծական հաղորդումը։ Այդ ընթացքում իսկապես «անզուգական» (գովազդի բառն է) Պոնչոյի եւ Մանուկ Հախվերդյանի մասնակցությամբ ստեղծվել են տեսակի մեջ հաջողված, դիտարժան գործեր։ Իզուր չէ, որ հեղինակներն

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԴԻՄԵԼ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ»

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԴԻՄԵԼ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ» «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության խորհուրդը» դիմել է ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատին: Դիմումը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ճանաչել է «յուրաքանչյուրի՝ կարծիք ունենալու եւ դրանք արտահայտելու ազատությունը» որպես «մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի

Մերոնք թող քյաբաբ ուտեն

Մերոնք թող քյաբաբ ուտեն «Մինչ սփյուռքահայերը մեզ համար փառատոներ են կազմակերպում, թող մեր տեղացի բիզնեսմեն հարուստները շարունակեն քյաբաբ ուտելը»,- ասում է երգչուհի Անահիտ Մանուկյանը։ Ի դեպ, նրա «Գյումրի» երգը (հեղինակ՝ Հայկուհի Հակոբյան), որ ներկայացվել էր «Սայաթ-Նովա» մրցույթին, ջերմ ընդունելության է արժանացել նաեւ Գյումրիում եւ արդեն կա երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտահղացում։ – Արդյոք ժամանակը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ Ինչ է կորցրել՝ ինչ է ման գալիս Սովորաբար հայաստանցի պրոդյուսերներն ու դերասաններն են ֆիլմերի համար ամերիկաներում հովանավորներ փնտրում։ Սակայն մեր պատմության հերոսը՝ ամերիկաբնակ Հարություն Սաղրյանը, որոշել է հակառակ ձեւով վարվել. որքան էլ տարօրինակ է, նա, օգտագործելով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առիթով հայրենիք գալը, բոլոր ջանքերը գործի է դրել հայաստանցի հովանավոր ունենալու համար։ Թեեւ Հ. Սաղրյանը

Նորածնի կյանք՝ 7000$-ով

Նորածնի կյանք՝ 7000$-ով Սոցիալական ապահովության նախարարության Ընտանիքի հիմնահարցերի վարչության աշխատակից Լենա Հայրապետյանի տվյալներով, միայն 2001թ. Հայաստանից 161 որդեգրում է կատարվել (որից 40%-ը՝ ազգակցական տիպի որդեգրում) թե՛ օտարերկրացիների եւ թե՛ տեղացիների կողմից։ 161-ից 42 երեխա որդեգրել են օտարերկրացիները (հիմնականում՝ սփյուռքահայեր)։ Որդեգրում մասնավորապես կատարվում է մանկատներից, նաեւ բուժհիմնարկներից (ծննդատներ)։ Որդեգրող թեկնածուները հաշվառվում են (ըստ կանոնակարգի) սոցիալական ապահովության

Դաստիարակվում են փողոցից, դպրոցից ու ֆիլմերից

Դաստիարակվում են փողոցից, դպրոցից ու ֆիլմերից Լավ ծնող լինելն այնքան էլ հեշտ չէ։ Հարցումները ցույց են տալիս, որ լավ ծնողի մասին մեր հայրենակիցների պատկերացումները խարսխվում են հանապազօրյա հացը վաստակելու, նյութապես ապահովելու վրա։ Քչերին է հետաքրքրում, թե ինչո՞վ է զբաղվում իր երեխան, ի՞նչ հեռուստատեսային հաղորդումներ ու ֆիլմեր է դիտում, ինչպե՞ս է օգտվում համակարգչից, ովքե՞ր են նրա

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ԿՐՈՆԻ ՊԵՍ ԲԱՆ Է»

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ԿՐՈՆԻ ՊԵՍ ԲԱՆ Է» Կամ բացասական հետադարձ կապ «Պոլիտեխնիկցու կինը մտածում է, թե ամուսինը սիրուհու մոտ է, սիրուհին մտածում է՝ կնոջ մոտ է, իսկ խեղճ պոլիտեխնիկցին նստած գծագիր է անում»: Պոլիտեխնիկցուն բնորոշ այս անեկդոտը հիշեց սեպտեմբերի 11-ին գրանցված «Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի) շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պոլիտեխնիկցի Էդվարդ Սանդոյանը՝ միության

Մնա՞լ, թե՞ չմնալ

Մնա՞լ, թե՞ չմնալ 90-ականներից սկսած արտագաղթի հոսքը մեզ մոտ գնալով ավելանում է։ Մարդիկ կյանքի դժվար պայմաններին չդիմանալով՝ իրենց բախտը որոնում են այլ երկրներում։ Փոքրիկ շրջայցի սահմաններում փորձեցինք պարզել, թե ուսանողները ինչպես են իրենց ապագան պատկերացնում մեր երկրում եւ կմեկնեի՞ն, արդյոք, հնարավորության դեպքում։ Կարեն Հակոբյան, մանկավարժական համալսարան, պատմության ֆակուլտետ. – Կմեկնեի հնարավորության դեպքում՝ այնտեղ աշխատանք գտնելու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՆԱԿԸ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՆԱԿԸ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ Արեւմտյան որոշ տնտեսագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ թե քիչ պարբերական բնույթ կրող լայնամասշտաբ շեղումները, ինչպիսին էր, օրինակ, անցյալ դարի 30-ականների «մեծ դեպրեսիան», կարող են այսօր առաջանալ առանց նկատելի արտաքին ազդեցության: Տնտեսական համակարգերն ունեն այսպես կոչված «խոցելիության պատուհաններ» (օրինակ, համակարգային ռիսկերը), որոնց միջոցով համակարգը կարող

Բազեի հայացքով

Բազեի հայացքով «Ռոբերտ Քոչարյանի նշանակած պաշտոնյան չի կարող անաչառ համարել նախագահի պաշտոնանկության հիմքերը»,- «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով վարչապետի վերջին հայտարարությանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Ընդհանրապես, ըստ նրա, վարչապետը չէ, որ պետք է իր սուբյեկտիվ գնահատականը տա պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ: Այդ հարցը պետք է քննարկեն համապատասխան մարմինները՝ ԱԺ-ն ու ՍԴ-ն: Իսկ հիմքեր պաշտոնանկության համար, Բազեյանի

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ- Փարիզ-Հռոմ

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ- Փարիզ-Հռոմ Անտարակույս, վերջին օրերին կենտրոնական միջազգային իրադարձություններն էին նախագահ Բուշի այցը Ռուսաստան եւ դրան հետեւած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի վերջնական ձեւավորումը, որը տեղի ունեցավ Հռոմից ոչ հեռու գտնվող իտալական ռազմական բազայում։ Ռուս եւ ամերիկյան նախագահների հանդիպումը պսակվեց Ռազմավարական հարձակողական պոտենցիալի կրճատման մասին պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր զինանոցում 2200 ռազմավարական

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ Իշխանություն էլ կա՝ Ինտերնետ Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան- Սփյուռք ընդգրկման համաժողովներ է գումարում՝ արժանանալու համար ժամանակակիցների եւ սերունդների գնահատանքին: Մինչդեռ, առնվազն ժամանակակիցները, Քոչարյանի ազգանունը հոլովելու բոլորովին հակոտնյա առիթի դիմահարվեցին: Ճիշտ համաժողովի օրերին ԱԺ օրակարգ մտավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը Ռ. Քոչարյանի առնչակցության հարցը։ «Հետարքիր ա», ինչպե՞ս պատահեց: Այն, որ Հայաստանի քաղաքական

3։0՝ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի

3։0՝ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ չներկայացավ «Ա1+»-ի հետ բանավեճ-«մրցամարտին», իսկ նման դեպքում միշտ գրանցվում է պարտություն։ Մեկ դարպասով խաղ Թեեւ «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամն» իր կազմակերպած սեմինար-բանավեճին հրավիրել էր Ազգային հանձնաժողովի ողջ կազմին (բացի Շամիրամ Աղաբեկյանից)՝ նախապես հայտնած համաձայնությունը դրժվեց։ Ճիշտ է, չէին եկել նաեւ կառավարության, նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի հրավիրյալ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԶՈՐԱԿՑՈՒՄ Է

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԶՈՐԱԿՑՈՒՄ Է «Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մայիսի 31-ի վճռով յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը»,- երեկ իր հայտարարության մեջ նշել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը եւ հայտարարել. – Մ.Սաղաթելյանի նկատմամբ իրականացված դատավճռով իշխանությունները փորձում են լուծել իրենց գլխավոր խնդիրը՝ կանխորոշել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության եւ անջատված

«Մենք չենք աշխատում ինչ-որ մի իշխանության համար»

«Մենք չենք աշխատում ինչ-որ մի իշխանության համար» Ասում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Պարոն Օսկանյանը երեկ ասուլիսում փորձեց ամփոփել «Հայաստան- Սփյուռք» 2-րդ վեհաժողովի արդյունքները։ Ավելի հետաքրքիր կլիներ, եթե ամփոփումն աներ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարությունը, զեկուցելով, թե մեր սփյուռքահայ բարեկամները արտադրության որ ճյուղում որքան ներդրում են կատարել (կամ խոստում տվել), դրանից բխող բոլոր դրական սպասելիքներով։

ՄՈՒՇԵՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ՄՈՒՇԵՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Իսկ քանի՞ տարի կնստեն «27»-ի կազմակերպման մեջ կասկածվողները, երբ ժամանակները փոխվեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ, երեկ ՆԳ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին դատապարտեց 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամի չափով տուգանքի: Դատավորի վճռով Մուշեղ Սաղաթելյանը պատիժը պետք է կրի ուժեղացված

«Դու նրա հետ ընկերացիր»

«Դու նրա հետ ընկերացիր» Ղարաբաղից Հայաստան ոտք դնելու պահից ի վեր, Ռոբերտ Քոչարյանն սկսեց հայաստանցիների գլխին խրատական ճառեր կարդալ, թե` ձեզ մոտ այսինչը չկա, այսինչը պետք է զարգացնել կամ ձեր նախկին իշխանություններն այսինչի մասին չեն մտածել, որովհետեւ նրանք ձեր մասին չէին մտածում բոլորովին: Եւ նա դա այնքան ասաց, որ հայաստանցիներից շատերի գլուխներն իսկապես մտավ, որ

ՅԱՆԸՄ ԴԻՍՔԱՍ (DISCUSS) ԱՐԻՆ

ՅԱՆԸՄ ԴԻՍՔԱՍ (DISCUSS) ԱՐԻՆ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովն ավարտվել է։ Տուրիստները օր օրի մեկնում են։ Հայաստանում մոտ հինգ տարի ապրող եւ կամ հաճախակի այստեղ այցելող մի շարք սփյուռքահայեր, որ նույնպես մասնակցում էին համաժողովին, ամենաշատը մեկ ժամ (այն էլ՝ մի կերպ) կարողացան դիմանալ ժողովին։ Նրանցից մեկը մի լավ ձեռ առավ երկու օրով հյուր եկած սփյուռքահայերին. «Իսկ դուք

ՀԱՅԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

ՀԱՅԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ Այս տարի մինչեւ 16 տարեկանների մուտքը «Կռունկ» փառատոն արգելված էր։ Յուրաքանչյուր արտիստ պետք է հայտ ներկայացներ եւ նոր մասնակցեր փառատոնին։ Շատ երգիչներ նման մտադրություն չեն էլ ունեցել։ Նրանք հիմնականում այն արտիստներն են, ովքեր իրենց կարիերան սկսել են «Արձագանք» ստուդիայում։ Վերջիններս գտնում են, որ իրենք չեն ցածրանա եւ մասնակցության հայտ չեն ներկայացնի,

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ՄՈՒՆԴԻԱԼ-2002

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ՄՈՒՆԴԻԱԼ-2002 Այսօր Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում Ֆրանսիա-Սենեգալ հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը։ Միլիարդավոր մարդիկ չորս երկար ու ձիգ տարիներ սպասել են թիվ մեկ մարզաձեւի տոնակատարությանը։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է աշխարհի առաջնության անդրանիկ հանդիպումը, կոչված է քաղաքի անունով՝ «Սեուլ»։ Այն տեղավորում է 63 հազար 961 հանդիսական։ Նախատեսված է, որ այս քաղաքում կայանալու է

Մրցույթ՝ գեղջկական ձեւով

Մրցույթ՝ գեղջկական ձեւով Հայերը մրցույթ անել չգիտեն։ Եվ մրցույթի ամենավեհ գաղափարներն էլ կարող են ամենայն հանգստությամբ փչացնել։ Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները «Սայաթ-Նովա 2002» լավագույն երգի եւ «Վահագն» արվեստի ու գրականության համահայկական մրցանակաբաշխությունների գլխավոր հովանավորներն են եւ այդ գեղեցիկ գաղափարի հեղինակը։ Նրանք մրցանակաբաշխություններին տրամադրել են 60.000 ԱՄՆ դոլար։ «Վահագն» մրցանակաբաշխությունն ընդգրկում էր թատրոնի, կինոարվեստի (մուլտիպլիկացիա, վավերագրություն,

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՏՈՆԻՑ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՏՈՆԻՑ «Ես չեմ ուզում տոնել իմ բեմական գործունեության 50-ամյակը, եթե թատրոնն ուզում է՝ խնդրեմ։ Չեմ սիրում նաեւ, երբ ինձ հարցեր են տալիս իմ անձնական կյանքից, որովհետեւ բեմն իմ կյանքն է, դերերն՝ իմ երեխաները»: Այսպես է ասում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը։ Նա համոզված է, որ այսօր թատրոն են գալիս հիմնականում դերասանական

Զավեշտի դասեր կառավարությունից

Զավեշտի դասեր կառավարությունից ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 որոշմամբ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 226 որոշման մեջ: Փոփոխության են ենթարկվել ուժային նախարարությունների եւ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական եւ շարքային կազմին վերաբերող բաժինները, որոնց

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատարան էր դատակոչվել տուժող, ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը։ Նա հասցրեց ցուցմունք տալ, պատասխանել մասնավորապես՝ մեղադրողների, տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների հարցերին։ Անշուշտ, կզարմանայինք, եթե նրան հարցեր ուղղեին ամբաստանյալներն իրենք, քանզի դատական նիստի ժամանակ այն տպավորությունը ստացանք, թե տուժողը ավելի շատ պաշտպանի գործառույթ է կատարում, քան ներկայացնում է

Ով ում է խաբում

Ով ում է խաբում Երեւանի քաղաքապետի 2000թ. մայիսի 22172ի որոշմամբ՝ «Անուր» ՍՊԸ-ին թույլատրվել էր վերակառուցել Բուզանդի թիվ 53 եւ 55 տները։ Քաղաքապետարանի ճարտարապետական ու քաղաքաշինության վարչության կողմից «Անուր» ՍՊԸ֊172ին տրվել էր ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ գրանցումով համաձայնացվել էր նշված տների կառուցման նախագիծը։ Սակայն, իմանալով, որ վերակառուցման անվան տակ մեր շենքին շատ մոտ տարածության վրա (մոտ 61727մ)

ՇԱԽ ԵՎ ՄԱ՞Տ

ՇԱԽ ԵՎ ՄԱ՞Տ Ընդդիմության քայլերից ամենաարդյունավետը վերջին շրջանում այն էր, ինչ տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստում՝ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության սկսված գործընթացը: Դա, իրոք, սառը ցնցուղ էր՝ ԱԺ մեծամասնության, եւ ոչ միայն նրա համար: Շատերն են համոզված, որ այդ գործընթացը ձախողվելու է: Այս ԱԺ-ի պայմաններում դա բացառված չէ, բայց այդ դեպքում հանրությանը գոնե հայտնի կլինեն նրանք, ովքեր

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930