Օրվա լրահոսը
Հենրիկ Խաչատրյանի հիշատակին
Հենրիկ Խաչատրյանի հիշատակին Մայիսի 22-ը Հենրիկ Խաչատրյանի ծննդյան օրն է, եւ ամեն այդ օրը զուտ մարդկային մի պարտականություն մեզ թելադրում է կանխել մոռացումը մի մարդու, որն օրենքի զորությամբ ուզում էր մեզ պաշտպանել, բայց… Այս «բայց»-ից հետո ծնվող մտորումը թողնենք բոլոր նրանց, ովքեր մայիսի 22-ին եւ օգոստոսի 6-ին (ողբերգական մահվան օրը) փորձում են պահել Խաչատրյանին այցելողների,
Երբ ի սկզբանե հայտնի են տերերըԵս գիտեմ,
Երբ ի սկզբանե հայտնի են տերերըԵս գիտեմ, թե ովքեր են տերերը ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Կառավարությունը շարունակում է մշակել հակակոռուպցիոն ծրագիր: Իսկ կոռուպցիան մեր կողքին է, ամեն քայլափոխի, ամեն օր ու ամենուր: Բավական է վերցնել որեւէ պետական կառույց, ուսումնասիրել նրա ընդունած մի քանի որոշում եւ կարելի է հասկանալ՝ ի՞նչ է կոռուպցիան եւ ովքե՞ր են Հայաստանում դրա հայրերը:
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՔ ՉԷ»
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՔ ՉԷ» Սանկտ Պետերբուրգից օրեր առաջ վերադարձած Ռուբեն Անգալադյանի հետ «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանի զրույցը վերաբերում է Կրասնոդարի հայտնի իրադարձություններին, մեր ազգային աշխարհընկալմանն ու ինքնաճանաչողությանը։ – Մենք պատրա՞ստ ենք փոփոխվող տարածաշրջանում խնդիրներ լուծելու։ – Ռուսաստանի հետ կապված խոսակցությունները շարունակելի են այն պատճառով, որ տարբեր երկրներում մեր համայնքները կարող են ունենալ այդպիսի խնդիրներ։ Մի տեղ
«ԿՐԵԴԻՏ-ՍԵՐՎԻՍԻ» ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԻՆ ՓԱԽՑՐԻ՞Ն
«ԿՐԵԴԻՏ-ՍԵՐՎԻՍԻ» ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԻՆ ՓԱԽՑՐԻ՞Ն Նախօրոք ասեմ, որ խոսքը ամուսնանալու համար փախցնելու մասին չէ, այլ այն մասին, որ «Կրեդիտ-Սերվիսի» նախկին գլխավոր հաշվապահ, այժմ այդ բանկում ՀՀ ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի անդամ Սվետա Քարամյանը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից «գործուղվել» է Ռուսաստանի Դաշնություն՝ բուժման: Հուրախություն այդ բանկի ավանդատուների, շտապեմ հայտնել, որ այդ բանկի նախկին գործադիր
Ամեն ինչ սարքված էր
Ամեն ինչ սարքված էր Մայիսի 19-ին թիվ 75 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորական ընտրություններ: ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը չհերքեց այն փաստը, որ այդ ընտրությունները անցկացվել են օրինախախտումներով: Տավուշի մարզում տեղական ընտրական հանձնաժողովները ձեւավորվել են սահմանված ժամանակացույցից բավական ուշ, սակայն սա չի խանգարում, որ Արմենուհի Զոհրաբյանն ընտրությունները, այնուամենայնիվ, համարի արդար. «Այո, հանձնաժողովները ձեւավորվել են «Ընտրությունների մասին» օրենքի
Դատավճիռները ոստիկանների գրպանում են
Դատավճիռները ոստիկանների գրպանում են Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում պետք է կայանար «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Ժորա Սափեյանի, այսպես կոչված, դատը: Իշխանությունները նրան մեղադրել են ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից օգտվելու եւ խաղաղ հանրահավաքներին ու երթերին մասնակցելու համար: Երկու օր առաջ Թալինի ՆԳ բաժնի աշխատակիցներն այցելել էին Ժ.Սափեյանին եւ առանց սանկցիա
Սաղաթելյանի գործը կմտնի Եվրոպական դատարան
Սաղաթելյանի գործը կմտնի Եվրոպական դատարան Խոստանում է Միքայել Դանիելյանը ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարության ավարտին սպասում են նաեւ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները: Ըստ «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Մ.Դանիելյանի, Մ.Սաղաթելյանի դատավճռի հրապարակումից հետո իրավապաշտպաններն ավելի ակտիվ գործունեություն կծավալեն, թեեւ «Ագոյի» խմբի հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարվել է, որ Կալանավայրերի վարչության նախկին պետին առաջադրված մեղադրանքները քաղաքական
«ԱՌ ՈՉԻՆՉ»
«ԱՌ ՈՉԻՆՉ» Հայ փաստաբանների միջազգային միության անդամ Լեւոն Բաղդասարյանը դատական ատյաններում «Ա1+»-ի շահերը ներկայացնող փաստաբանների խմբից է։ -Բողոքարկվելո՞ւ է դատարանի նոր վճիռը, որով մերժվեց «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀՑ-ի։ – Միանշանա՛կ բողոքարկվելու է, քանի որ, գտնում եմ, այս դատաքննության ընթացքում եւս դատարանը վճիռ կայացրեց նյութաիրավական նորմի խախտմամբ։ Չէի ցանկանա նորից նշել օրենքի որոշակի հոդվածների խախտումները՝ դրանք
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ»
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ» Ժողովրդավարական գործընթացներն այսօր էական նահանջ են ապրում: Oրենսդրությունն ավելի խստանում է. «Նայեք ձեր բնագավառի (նկատի ունի ԶԼՄ-ները- Մ. Ե.) օրենսդրությունը, նայեք կուսակցությունների մասին օրենքն ինչպես է ընդունվում, տեսեք ընտրությունների մասին օրենքն ինչպես է ընդունվում, եւ այլն»։ Գերագույն խորհրդի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը ՄԱԱ-ի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում երեկ հանդիպեց լրատվամիջոցների
ԽՐՃԻԹ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԽՐՃԻԹ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Այլ կերպ չես անվանի Երեւանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի ընթերցասրահը։ Այն կարող էր «պատիվ բերել» անցած դարի 20-ական թվականների Երեւանին, բայց ոչ միլիոնանոց քաղաքի։ Այստեղ, կարելի է ասել, տնակային պայմաններ են։ Դատեք ինքներդ. 30-40 քառակուսի մետր տարածքով մի սենյակ, որի կեսը զբաղեցնում են պահարանները, ձվաձեւ մի սեղան՝ ընդհանուր բոլոր ընթերցողների համար
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱ Է
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱ Է Քանզի հանրապետության նախագահը հրավիրված չէր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպիչների միության կազմակերպած «Ուսուցումը Հայաստանում» առաջին միջազգային ցուցահանդեսին, իսկ վարչապետը 15 րոպե ուշացումից հետո տեղեկացրել էր, որ «ընթացքում կգա», ստիպված ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարմիր ժապավենը կտրեց։ Ապա, շնորհավորելով մասնակիցներին, կարեւորեց միջոցառումը՝ ընդգծելով, որ Հայաստանում հանրակրթությունը «թեւակոխել
ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅՈՎ
ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅՈՎ «Երեւանի գարեջուր» գործարանի հիսնամյակի առիթով կազմակերպված տոնակատարություններում ամենահաճելին այն էր, որ դրանք չէին վերածվել անձի (սեփականատիրոջ կամ տնօրենի) մեծարման երեկոյի: Այն նույնիսկ էժան գովազդ չէր կամ էլ փտած սցենարով կազմակերպված շոու, ինչն արդեն ավանդույթ է դարձել: Գլխավոր «դերում» կոլեկտիվն էր, որի անդամներին հանրապետության նախագահը, վարչապետը, Երեւանի քաղաքապետը, արդյունաբերության եւ տնտեսության զարգացման, գյուղատնտեսության
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է 10 օր
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է 10 օր Հաշված օրեր են մնացել ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկին, որն առաջին անգամ միաժամանակ անցկացվելու է երկու երկրներում՝ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում։ Մայիսի 31-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայանալիք Ֆրանսիա-Սենեգալ հանդիպումով կսկսվի մեկամսյա մարզական տոնը, որին անհամբերությամբ սպասում են հողագնդի բոլոր ծագերում։ Բաղձալի ուղեգիր նվաճած 32 ֆուտբոլային գերտերությունների
Աշխարհիկները՝ հոգեւոր խորհրդում
Աշխարհիկները՝ հոգեւոր խորհրդում Սուրբ աթոռ Էջմիածնի հոգեւոր խորհուրդը միշտ էլ եղել է եւ գործել։ Խորհրդային տարիներին հաճախ չէին կազմակերպվում նիստերը։ Հոգեւոր խորհուրդը միշտ էլ ունեցել է նաեւ աշխարհիկ անդամներ, թվով 4-5 հոգի։ Աշխարհիկ անդամներ են մեծամասամբ ընտրվում մեր գիտության եւ մշակույթի շատ թե քիչ ճանաչված գործիչներից։ Գարեգին 2-րդը նոր աշխարհիկ անդամներով համալրեց եւ թարմացրեց հոգեւոր
«ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՊՃԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
«ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՊՃԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» «Մամուլի ազգային ակումբը որեւէ քաղաքական հոսանքի եւ ուժի ազդեցության տակ երբեք չի եղել։ Անկախության պահպանումը մեր մեծագույն ձեռքբերումն է, ինչի համար վճարում ենք մեր ֆինանսական բարդ իրավիճակով»,- ՄԱԱ-ի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ ոչ մի միջազգային կազմակերպությունից «որեւէ դրամաշնորհ, նույնիսկ ցենտ չստացած»
Կոմկուսը դեռ ցույց կտա, թե ովքեր են իրենք
Կոմկուսը դեռ ցույց կտա, թե ովքեր են իրենք Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում կազմակերպված հերթական ասուլիսը առանձնահատուկ էր նրանով, որ ասուլիսին հանդես եկան ոչ միայն 1-ին եւ 3-րդ քարտուղարները, այլեւ՝ քաղկոմի բյուրոյի անդամները։ Ըստ երեւույթին, քաղաքային իշխանությունների կողմից մարդու իրավունքների պարբերական ոտնահարումն արդեն լցրել էր կոմունիստների համբերության բաժակը եւ նրանք որոշել էին զգացնել տալ իրենց ձայնի զորությունը։
ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԺ-ՈՒՄ
ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԺ-ՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին 2 դատական նիստերին ներկայացան տուժողներ, կառավարության նախկին անդամ Պավել Ղալթախչյանն ու ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը։ Երեկ դատարան էր հրավիրվել տուժող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Նա հետաքրքիր դիտարկումներ արեց՝ կապված ոճրագործության իրականացման հնարավոր 4 տարբերակների հետ։ Ուշագրավ մի
HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է
HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է Բանկային համակարգի խոցելիության թեման այլեւս ակտուալ է ոչ միայն Հայաստանում։ Օրեր առաջ Արգենտինայում բանկրոտի է ենթարկվել HSBC բրիտանական հեղինակավոր բանկի մասնաճյուղը։ CNN-ի տարածած հաղորդագրության համաձայն, բանկի սնանկացումը մի քանի միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, միայն ավանդատուների՝ բանկին վստահած գումարը կազմում է 22 միլիարդ դոլար։ Վերջիններս
ԻՆՉՊԵՍ Է «ԿՈՓՎՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉՊԵՍ Է «ԿՈՓՎՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ասենք՝ փաստաթուղթ չկա. բա աչքո՞վ էլ չի երեւում, որ մարդիկ էստեղ արյուն-քրտինք են թափել»,- ասում են «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Իսկ աչքով, այն էլ անզեն, երեւում է, որ ՓԲԸ-ի դիմացի կանաչ տարածությունը այդպիսին դարձնելու համար նախ քար, հետո նաեւ հող է բերվել, լցվել ձորը, տեղանքը հավասարեցվել է ճանապարհին։ Այնուհետեւ տնկվել են ծառերը,
ԿԱԶԻՆՈՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈՒՆ ՉԻ
ԿԱԶԻՆՈՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈՒՆ ՉԻ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ընթացքում կոմունիստ պատգամավորները կրքոտ բողոքում էին կազինոներից, այլասերումից, անբարոյականությունից։ Նորիկ Պետրոսյանը խիստ վրդովված էր, որ «մուսուլմանական երկրները կարողանում են գլխի ընկնել, որ խաղատներ չպետք է կառուցել, մենք հանկարծ գլխի ենք ընկել, որ պետք է դրանցից առաջ անցնել»։
Հերթական ապօրինությունը
Հերթական ապօրինությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նոր մրցույթ հայտարարեց: Միայն մեկ՝ 21-րդ հաճախության համար: Հիշեցնենք, որ այդ հաճախությանը հավակնում է արդեն հեռարձակվող «Հայրենիք» հեռուստաընկերությունը, սակայն նախորդ անգամ մրցույթը չկայացավ: Ինչո՞ւ հունիսին անց է կացվելու միայն այդ մրցույթը, ի՛նչ է՝ այլ ազատ հաճախություններ չկա՞ն, մնացած հեռուստաընկերությունների արտոնագրի ժամկետը չի՞ անցել, առանց արտոնագրի աշխատող հեռուստաընկերություններ չկա՞ն:
Որտե՞ղ են ստեղծվում «միասնական» թեկնածուները
Որտե՞ղ են ստեղծվում «միասնական» թեկնածուները «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց նաեւ երրորդ ընթերցմամբ եւ ընդմիշտ։ Կառավարությունն այս եւ մի շարք այլ օրենքներ, ինչպես, օրինակ՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամին մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին», նաեւ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը խիստ էր կարեւորել, եւ արտահերթ նիստով
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ Օրեր առաջ Հայաստան ժամանած «Ագոյի» խմբի հետ հայ իրավապաշտպանների հանդիպման մասին «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանի առաջին արձագանքը գոհունակությունն էր: Հանդիպմանը հայ իրավապաշտպանները փաստել էին, որ Հայաստանը ոչ միայն չի կատարում ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները, այլեւ՝ ակնհայտ ճնշումներ է գործադրում խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ, ոտնահարում մարդու իրավունքները,
ԱՐԺԱՆԻ՞ ԳՈՐԾ Է ՍԱ
ԱՐԺԱՆԻ՞ ԳՈՐԾ Է ՍԱ «Միջազգային իրավական խորհրդատվություն» (ILS) ընկերությունը եւ դրա տնօրեն Էդիթ Խաչատրյանը սեփական նախաձեռնությամբ են ստանձնել Ազգային հանձնաժողովի շահերի պաշտպանությունը։ – «Ազատություն» ռ/կ-ին ասել էիք, թե ելել եք ամերիկյան պրակտիկայում հայտնի «բարոյական գործ» սկզբունքից, երբ գործերի 1%-ը պաշտպանում են անվճար։ – Ես այդպիսի բան չէի ասել։ Մեր ծառայությունները ձրի ենք առաջարկել հանձնաժողովին, քանի
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԹԻ ՏԱԿ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԹԻ ՏԱԿ «Տեսեք, թերթերում ինչպիսի փաստեր եւ նյութեր են հրապարակվում, բայց ոչ ոք չի մտածում դրանք հերքելու կամ հրաժարական տալու մասին։ Այսինքն, Սեյրան Ավագյանի դիպուկ բնութագրմամբ, գործում է «ուժս պատում է՝ լավ եմ անում» սկզբունքը։ Հասարակական կարծիքը մեզանում բացակայում է եւ նվազում են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները»։ Վերոնշյալ միտքն արտահայտել էր 1995թ. դեկտեմբերին
ՀԻՄԱ ԷԼ՝ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ
ՀԻՄԱ ԷԼ՝ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ Գյուղացու առօրյա խնդիրներին այս տարի անսպասելիորեն գումարվեց եւս մեկը, որը սկիզբ կարող է դառնալ բազում անցանկալի հետեւանքների։ Շաբաթներով շարունակվող տեղումները անբարենպաստ պայմաններ են ստեղծել հողի աշխատավորի համար։ Եթե ոչ վաղ անցյալում երաշտն էր ոչնչացնում դաշտի բերքը կամ էլ ցանքը ուշանում էր պետության ուղարկած սերմացուի՝ հասցեատիրոջը ոչ ժամանակին հասնելու պատճառով, ապա այս տարի
Ահաբեկչական ակտիվության ալեցայտը
Ահաբեկչական ակտիվության ալեցայտը Իսրայելի հանգստյան փոքր քաղաքներից մեկում, բիլիարդի սրահում արաբ կամիկաձեի կողմից իրականացվեց պայթյուն: Պակիստանում կատարված ահաբեկչական ակտը, որի զոհ դարձան 11 ֆրանսիացի զինվորներ, եւ վերջապես, իր մասշտաբներով ու դաժանությամբ նախադեպը չունեցող սպանդը Կասպիյսկում, որի հետեւանքով զոհվեց 43 եւ վիրավորվեց 177 մարդ։ Ըստ որում, սպանվածներից 11-ը երեխաներ էին։ Ավելի ուշ պարզվեց, որ Ռուսաստանի Հատուկ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ Ինչ է իրականում թաքնված «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլման ետեւում «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլման առեղծվածը դեռ երկար ժամանակ հուզելու է թե՛ մասնագետներին, թե՛ բանկի հաճախորդներին: Շատերն են այսօր հարց տալիս, թե ինչ տեղի ունեցավ իրականում, ինչ է թաքնված պաշտոնական հայտարարության տողերի ետեւում: Չունենալով լիարժեք տեղեկատվություն, կարելի է ընդամենը առկա փաստերի հիման վրա
«Իմ Երեւանը»
«Իմ Երեւանը» դարձավ հին ու նոր երեւանցիների սեփականությունը։ Լուսանկարների այս առաջին ու առայժմ միակ ալբոմի շնորհանդեսն էր հինգշաբթի երեկոյան «Արթ Բրիջում»։ Գրքի մասին զրույցը Ազգային ֆիլմադարանի աշխատակից Նինա Ռոստոմյանի հետ է, որովհետեւ պրն Գարեգին Զաքոյանը շրջապատված էր հյուրերով, որոնք սիրով ու գինիով շնորհավորում էին նրան։ – Ազգային ֆիլմադարանի փոխտնօրեն Գարեգին Զաքոյանի գաղափարն էր, որն առաջարկվեց
ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ «ԲՈՄԺԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ «ԲՈՄԺԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ «Մեկուկես տարի է՝ Ազգային ռադիոյի կոլեկտիվները գտնվում են «բոմժի» կարգավիճակում, մի կերպ գլուխները պահելով, յոլա գնալով ապրում են»,- հայտարարում է Տիգրան Հեքեքյանը։ Նա նաեւ համոզված է, որ «հանրապետությունում այս մոդելի վրա կարելի է հասկանալ, որ նման վիճակը շատ բնագավառների է բնորոշ»։ Մաեստրոն այս ամենից անկարողության եւ անտարբերության տպավորություն է ստանում, սակայն, նրա


















































