Օրվա լրահոսը

«Վայելեք ճակատամարտը»

«Վայելեք ճակատամարտը» Այս կոչով դիմեց լրագրողներին Սթիվ Քըրքչյանը («Բոստոն Գլոբ» թերթի լրագրող-խմբագիր, ամերիկյան ամենահայտնի պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր)՝ երեկ ԵՊՀ-ում անցկացվող սեմինարին, որ նվիրված էր լրագրության հետաքննական ժանրին։ Կոչն ուղղված էր անկախ մամուլին, որի գոյությունն այսօր Հայաստանում վտանգված է՝ իհարկե «Ա1+»-ի օրինակով։ Վերջինիս մրցույթի մասին, ի դեպ, մեր արտասահմանյան հյուրերն էին անգամ քմծիծաղով խոսում։ Հասարակությունը

ՎԿԱՆԵՐԻ «ԱՊԱՍՏԱՐԱՆԸ»՝ ԱՄԵՐԻԿԱ

ՎԿԱՆԵՐԻ «ԱՊԱՍՏԱՐԱՆԸ»՝ ԱՄԵՐԻԿԱ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը իր նոր շենքն ունեցավ։ Եվ սպասվում էր, որ Արթուր Պարսամյանի սպանության առթիվ հարուցված քրգործը կշարունակվի նոր դատարանի նոր դահլիճում։ Սակայն նախագահող դատավոր Իսկուհի Վարդանյանի բախտն ակնհայտորեն չի բերել. ճաղավանդակ նոր դատարանում չկա եւ ամբաստանյալներ Կարեն Զաքարյանի, Մանվել Ասատրյանի, Արմեն Բեջանյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի անվտանգությունն այդ

Գյուղապետն արդարանում է

Գյուղապետն արդարանում է Դատելով ՀՀ մարզերի տարբեր գյուղերի բնակիչների՝ «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, գյուղացին մեծ դժվարությամբ է հող մշակում, ջրում, հարկերն ու վարձերը վճարում։ Որոշ գյուղերում էլ արդար ձեւով չեն գանձվում վարձավճարները, տեղի ղեկավարության կողմից հողհատկացումներն ընթանում են օրինախախտումներով եւ այլն։ Գրեթե նման հիմնախնդիրներով լի մի դիմում էր օրերս Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մի խումբ

ՋՈՒՐԸ՝ ՃԻՇՏ ՀԱՐԳԱՆՔԻ ՉԱՓՈՎ

ՋՈՒՐԸ՝ ՃԻՇՏ ՀԱՐԳԱՆՔԻ ՉԱՓՈՎ Գյուղնախարարությունը պատվիրում է, բնապահպանությանը՝ թույլ տալիս, Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխում է, գյուղնախարարությունը երեւի ասում՝ շնորհակալություն։ Մոտավորապես այս մեխանիզմով է ոռոգման նպատակով ջուր բաց թողնվում Սեւանա լճից։ 2002-ին Արարատյան դաշտի մի շարք գյուղատնտեսական նշանակության հողերի ջրի պահանջի պակասը լրացնելու համար երեկ կառավարությունը թույլ տվեց Սեւանից բաց թողնել 150 մլն խմ ջուր։

ԴԵՍՊԱՆԸ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞ ՉԷ

ԴԵՍՊԱՆԸ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞ ՉԷ «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագծից առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անհետացել է այն դրույթը, ըստ որի մեր երկիրը ներկայացնող դեսպանների համար պարտադիր է ՀՀ քաղաքացի լինելը։ Այս իրողությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանին. «Մեր սկզբնական մոտեցումն այս էր՝ դեսպանը մասնագիտական պաշտոն է։ Համարում էինք, որ դեսպանը պիտի

Կապրե՞նք մինչեւ երկուշաբթի

Կապրե՞նք մինչեւ երկուշաբթի Խորհրդարանը եկող շաբաթ կսկսի կամ չի սկսի նախագահի պաշտոնանկության առաջարկը քննարկելու օրակարգային հարցից։ Եթե իրոք խախտվի ՀՀ օրենք-կանոնակարգը, ապա հերթական եւ ավելորդ անգամ ակնհայտ կդառնա, որ խորհրդարանն անվերապահորեն ծառայում է նախագահ Քոչարյանին։ Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ ընդդիմադիրները շատ են ուշացել, միաժամանակ չի կարելի պնդել, թե բոլոր հնարավորությունները սպառված են. «չնայած գտնում եմ, որ

«Բարեփոխման» հերթական խարդավանքը

«Բարեփոխման» հերթական խարդավանքը Ոստիկանության բարեփոխումը ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ հասարակական խնդիր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախակի բախվում է այդ գերատեսչության տարբեր ստորաբաժանումների հետ: Մյուս կողմից՝ այդ բարեփոխման մեխանիզմներով պետք է զբաղվեն մասնագետները, եւ ընդհանուր կարգի քաղաքական դատողությունները ի վիճակի չեն բացահայտել հարցի յուրահատկությունը: Տեսությունից եւ քաղաքակիրթ երկրների փորձից հայտնի է, որ իշխանության օղակների

ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ «Ես չգիտեմ, թե ով է Ալեքսանդր Մատրոսովի դերը կատարելու այս անգամ»,- ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ՝ պաշտոնանկության նախաձեռնության շուրջ 13 կուսակցությունների ասուլիսում։ Թեեւ նա վստահ էր, որ անպայման փորձելու են փակել հրակնատը։ Ինչո՞վ, օրինակ, Մատրոսով չեն ԱԺ նախագահն ու նրա տեղակալները, որոնք պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի պաշտոնապես ներկայացված նախագիծը մինչեւ այժմ ուղղակի

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ «ԿԱԽՎԵԼ» ԷՐ

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ «ԿԱԽՎԵԼ» ԷՐ Երեւի չէր դիմացել հակաօրինական դատավճիռներ տպելու տեմպին Հետեւելով վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, ընթացող քրեական կամ քաղաքացիական գործերով դատավարություններին՝ տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն ամեն ջանք գործադրում են միջազգային բացառապես բոլոր կազմակերպություններում՝ նույնիսկ Եվրոպական դատարանում, Հայաստանի ներկայությունն ապահովելու համար: Ու եթե վարչախումբը շարունակի այսպես տքնաջան աշխատել այդ ուղղությամբ,

Նպատակը գլխատումն էր, ոչ թե գրավումը

Երեկ մինչեւ ժամը 19։15-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Դատակոչվել էր երկու տուժող. ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը։ Գրիգորի Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է վեց անգամ, եւ որ մեկ անգամ էլ տեղի է ունեցել առերեսում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ։

Անվճարից օգուտ չունեին

Անվճարից օգուտ չունեին «Եթե մեկը ցանկանում է անվճար որեւէ բան անել, խենթ են համարում։ Չեն կարողանում նորմալ ընկալել կամ էլ մտածում են՝ հետին շահ ունի»,- մի առիթով «Առավոտին» ասաց Տիգրան Հեքեքյանը, որը կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանի հետ փորձում էր մի հետաքրքիր մտահղացում իրականացնել՝ Հայաստանի տարբեր շրջաններում սկսելով յուրօրինակ երգարշավ։ Նրա կարծիքով, «հայ ժողովուրդը ծանր-անդուր

Մութ հարցեր

Մութ հարցեր Օրերս Հայաստանի ժողովրդական կուսակցության ձեռնարկած քննարկման չկայանալը պայմանավորված էր նրանով, որ դրա նախորդ օրը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը։ Չնայած օրենքի ընդունմանը, նաեւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ մտցնելուն, որոնք միտված էին Էրնեկյանի բիզնեսին նպաստելուն, ՀԺԿ-ի համար մի շարք հարցեր բաց են մնացել։ «Միայն հարցեր Էրնեկյան պայմանագրի հանդեպ» վերնագրով 21

ՖԻՖԱ-ՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՆ

ՖԻՖԱ-ՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՆ Այսօր ՀՖՖ համաժողովում հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլային տնտեսության նոր ղեկավարի անունը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին նախորդած ՖԻՖԱ-ի սկանդալային համաժողովի անմիջական ականատեսն ու մասնակիցն է եղել նաեւ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը, որն արդեն վերադարձել է Երեւան։ Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց նրան։ Ստորեւ նեկայացնում ենք նրանց զրույցը։ – Պարոն Աբրահամյան,

«Չխանգարելն էլ աջակցություն է»

«Չխանգարելն էլ աջակցություն է» Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Իսկ ինչպիսի՞ն է մեր օրերում հայ դասական երգարվեստի վիճակը։ Իր պարզաբանումներն է տալիս սբ. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Շարբաթյանը։ -Այն կարծիքը, թե դասական երաժշտությունը սպառել է իրեն եւ այլեւս ոչինչ չունի տալու այսօրվա 18-20 տարեկանին, ճիշտ չէ։ Բոլոր ժամանակներում էլ, այսօր նույնպես,

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՐԱՔՆՆՈՒՄ

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՐԱՔՆՆՈՒՄ Կամ սրտհովանք՝ հայ լրագրողներին «Մամուլի ազատությունը երբեք չի ընծայվում, նրա համար պիտի անընդհատ պայքարել, այնպես՝ ինչպես պայքարում են հայ լրագրողները՝ ցույց տալով աշխարհի ժողովուրդներին, թե ինչպես պետք է դա անել»,- երեկ այսպես արտահայտվեց Միդդլսեքս համայնքային քոլեջի դասախոս, լրագրող Ռոբերտ Մատորին հայաստանյան ժուռնալիստիկայի արդի խնդիներին նվիրված գիտաժողովում։ Զուգահեռներ անցկացնելով հայաստանյան եւ ամերիկյան

Մեդալի հավակնորդը 2 է ստացել

Մեդալի հավակնորդը 2 է ստացել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, պահպանելով Քոչարյանի զավակների ավանդույթը, հավակնում է մեդալի։ Եվ ոչ ոք չի էլ կասկածում, որ նա կստանա այն ու մեկ քննությամբ բուհ ընդունվելու արտոնությունից կօգտվի։ Հայոց լեզվի եւ մաթեմատիկայի մեդալի քննություններից նա 20-ական միավոր է ստացել։ Մեդալի մյուս հավակնորդներից քանիսը կստանան մեդալ՝ առայժմ դժվար է

Մեծամորի ԱԷԿ. միայն թվե՞ր

Մեծամորի ԱԷԿ. միայն թվե՞ր Վերջերս շրջանառության մեջ է դրվել էներգետիկ համակարգի կողմից 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք էլհոսանքի արտահանման հնարավորության իրողությունը։ Հարց է ծագում՝ համակարգի ո՞ր հզորություններում են նախատեսվում արտադրել այդ գումարին համարժեք շուրջ 4 մլրդ կվտ/ժամ կազմող էլեկտրաէներգիայի ծավալները, երբ ըստ մասնագետների, գործող ջերմակայանները սպառել են իրենց արդյունավետ շահագործման ռեսուրսները (Որոտանի հիդրոհամալիրը 1,3 մլրդ

ՏԱՐԲԵՐ ՀՈԳՍԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՎԵՐՈՎ

ՏԱՐԲԵՐ ՀՈԳՍԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՎԵՐՈՎ «Երբ բժիշկը սխալ է թույլ տալիս, նրա «սխալին» թաղում են։ Փաստաբանի «սխալին» բանտարկում են։ Երբ քաղաքական գործիչն է սխալ թույլ տալիս, նրա պաշտոնը բարձրացնում են։ Իսկ երբ լրագրողն է սխալ թույլ տալիս, ապա նա ոչ միայն պետք է ներողություն խնդրի, այլ նաեւ նրան կարող են դատել դրա համար»։ Պրոֆեսիոնալ կյանքի այս

ԽՏՐԱԿԱՆ «ՖԵՄԻԴԱՆ»

ԽՏՐԱԿԱՆ «ՖԵՄԻԴԱՆ» Հայաստանում ընդունված է բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների մասին փաստերը կամ վկայությունները քննության առնել միայն այն ժամանակ, երբ նրանք զրկվում են իշխանությունից։ Ահա պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության անդամ եւ սառեցված դաշնակցական Արթուր Աղաբեկյանին էլ են ժամանակ առ ժամանակ մեղադրում երկու հոգու սպանության կազմակերպման մեջ, բայց այդ պնդումները որեւէ կերպ չեն արժանանում իրավապահ մարմինների ուշադրությանը։ Առաջին

Հայրիկյանն ընդդիմադի՞ր…

Հայրիկյանն ընդդիմադի՞ր… ԱԻՄ համագումարը խնդիր է դրել, որ ի սկզբանե կուսակցությունը չի ունենալու նախապես անընդունելի որեւէ նախագահի թեկնածու եւ նախագահական ընտրություններին ԱԻՄ-ը գնալու է ոչ թե նվազագույն վատին ընտրելու սկզբունքով, այլ՝ առավելագույն լավին։ Հայրիկյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները պետք է լինեն ոչ թե չարյաց փոքրագույնի ընտրություններ, այլ՝ բարյաց առավելագույնի։ ԱԻՄ-ի համար Ռոբերտ Քոչարյանը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ» Իշխանության խոսնակները վրդովվում են, երբ ընտրովի պատժված Սաղաթելյանին քաղբանտարկյալ են անվանում, բայց ծպտուն իսկ չհանեցին, երբ «Էմնիսթի ինթերնեյշնըլը» ճանաչեց քաղբանտարկյալ… Նաիրի Հունանյանին։ Նրանք աչք են փակում, որ «Պապլավոկում» մարդ սպանած նախագահի թիկնապահն ազատորեն շրջում է Երեւանում՝ իր նոր գնած «Մերսեդեսով», բայց ողջունում են մարդ ծեծելու համար Մուշեղ Սաղաթելյանին 7 տարով ազատազրկելը։ Թերեւս հարկ

ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՆ

ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանող, այսօր արդեն՝ միակ փաստաբան Օլեգ Յունոշեւը երեկ ասուլիս էր հրավիրել: Նա դարձյալ անդրադարձավ ԱԺ դահլիճում 99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը պատկերող տեսաերիզներին: Փաստաբանն իր նախորդ ասուլիսում տեղեկացրել էր, որ ժամանակին հեռուստակայանում ահաբեկչական ակտը տեսագրվել է երկու պրոֆեսիոնալ տեսաերիզների վրա, որոնցից մեկը,

Թվայնացված ներշնչանք

Թվայնացված ներշնչանք «Եթե այսօրվա համերգին ժողովրդի կեսը դուրս գա դահլիճից, այլեւս Հայաստան չենք գա»,- երեկ մինչ համերգը կայացած ասուլիսում «սպառնաց» Էնդրյու Ջոնսը։ Ո՞վ է նա։ Էնդրյու Ջոնսը Բրիտանիայի Միացյալ Թագավորության բրիտանական խորհրդի լոնդոնյան գրասենյակի դրամայի եւ պարերի ծրագրի ղեկավարն է։ Հայաստան է եկել բալետային նորարարական խմբի հետ։ Մեր մշակութային կյանքում եզակի այս ներկայացումը կազմակերպել է

ՋՐՄՈՒՂԻՑ «ՆԵՂՎԱԾՆԵՐԸ»

ՋՐՄՈՒՂԻՑ «ՆԵՂՎԱԾՆԵՐԸ» ՀՀ կառավարության՝ մայրաքաղաքը մինչեւ 2004 թվականը 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու ծրագրի շրջանակներում, Նորքի 3-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի 7, 8, 9 եւ ավելի հարկերի բնակիչները արդեն 16-րդ օրն է զրկված են բնության այդ բարիքն օգտագործելու հնարավորությունից։ 34-րդ շենքի բնակչուհի Գայանե Աբաջյանը մի քանի օր ջրմուղ զանգահարելուց եւ տարբեր պատճառաբանություններին ի հավելումն հայհոյանքների «ծաղկեփունջ» ստանալուց հետո,

ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է

ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է «Սիսիանի տպարան» ԲԲԸ-ն այսօր կանգնած է փակման վտանգի առջեւ… 30-ականներից Սիսիանում գործող տպարանը այսօր աշխատում է իր հզորության միայն 40-50%-ով։ Սա պատճառաբանվում է նրանով, որ Սիսիանում գործող խոշոր ձեռնարկությունները գերադասում են իրենց փաստաթղթերի բլանկների գերակշիռ մասը ստանալ իրենց վերադասից, ասել է թե՝ դրսից։ Եթե համեմատենք 1 էջի պատճենահանման արժեքի հետ, ապա

ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ

ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ Հունիսի 3-ին Ուլսենում կայացած Բրազիլիա-Թուրքիա հանդիպումում («C» խումբ) աշխարհի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ տարավ։ Պարտվելով 0։1 հաշվով՝ բրազիլացիների գործողությունները խաղադաշտում գնալով ավելի վճռական ու նպատակային էին դառնում։ Մրցակիցն ամբողջ ուժերը կենտրոնացրել էր պաշտպանության վրա եւ առաջին իսկ հարմար առիթով սուր հակագրոհների էր դիմում։ Այդուհանդերձ, հարավամերիկացիների ջանքերը շուտով պսակվեցին հաջողությամբ։ Բրազիլիայի հարձակման

Թատրոնը դաժան «սիրուհի» է

Թատրոնը դաժան «սիրուհի» է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այս տարի նշում է իր հիմնադրման 60-ամյակը՝ հոբելյանական 60-րդ թատերաշրջանը նշանավորելով ոչ միայն հայաստանյան հարուստ խաղացանկով, այլեւ արտերկրյա միջազգային թատերական փառատոներում շահած գլխավոր մրցանակներով։ Հուրախություն թատերասերների, «Հ. Պարոնյան» թատերախումբը Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողարտիստ Կարպ Խաչվանքյանի, գլխավոր դերակատար՝ ՀՀ ժողարտիստուհի Սվետլանա

ԲՈՒՀԸ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ ԶՐԿԵԼ Է ՏԱՐԱԾՔԻՑ

ԲՈՒՀԸ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ ԶՐԿԵԼ Է ՏԱՐԱԾՔԻՑ Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի երբեմնի լենինյան կոմերիտմիության դափնեկիր Ն. Թեյմուրազյանի անվան փողային նվագախումբը այսօր խղճուկ փորձատեղի ունի։ 100 քմ ընդարձակ սրահը եւ երկու փորձասենյակները վաղուց չկան։ Տարածքի մի մասը, կարելի է ասել՝ առյուծի բաժինը 90-ականների սկզբին հատկացվել է «Հրաչյա Աճառյան» համալսարանին, իսկ խմբի ղեկավար Հայկ Մկրտչյանը իր ձեռքերով ինքնաշեն

Մի բողոքիր, որ չդատվես

Մի բողոքիր, որ չդատվես 11.05.2002թ. «Առավոտում» նշել էինք, թե ինչ հանգամանքներում էր կալանքի ենթարկվել Վանաձորի բնակչուհի Աիդա Ասատրյանը (ծնվ. 1945թ., այրի), որը սկսած 1998թ. մի քանի անգամ բողոքի ցույց, նստացույց եւ հացադուլ էր հայտարարել՝ ընդդեմ տեղական իշխանությունների։ Իսկ ինչպես ծնվեց նրա նկատմամբ 1/64 քրգործը։ Ս. թ. հունվարի 8-ին, Ա. Ասատրյանը տեսնելով, որ իր բնակության վայրի

ԿԱՄԱՎՈՐ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

ԿԱՄԱՎՈՐ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ Ուստարվա վերջին զուգընթաց՝ ավելացել են ծնողների անհանգստությունները։ Վերջին զանգի, ավարտական քննությունների համար կատարվող դրամահավաքները շատ ծնողների դժգոհությունն են առաջացրել։ Օրերս էլ «Առավոտն» ահազանգ էր ստացել այն մասին, որ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում գումար են հավաքում՝ ծնողական համայնքի օժանդակությամբ դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Ըստ տեղեկությունների, յուրաքանչյուր աշակերտից ակնկալվում է 5000

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930