Օրվա լրահոսը
7-րդ ամբաստանյալն էլ ավարտեց իր ցուցմունքը
«27»-ի քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Ինչպես տեղեկացրել ենք, 6 ամբաստանյալներ ավարտել են իրենց դատաքննական ցուցմունքները։ Ավարտվել էին ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հարցաքննությունները եւ հերթը, փաստորեն, թվով 7-րդ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանինն էր։ Ամբաստանյալը ազատամարտիկ է, Մարտակերտի, Շահումյանի ինքնապաշտպանական կռիվների մասնակից եւ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակցի» կրծքանշանով։ Ի դեպ, 1998թ. լույս տեսած
«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ»՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ»՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Օրերս Ստամբուլում տեղի ունեցավ «Հաշմանդամ երեխաների վերականգնումը եւ ժամանակակից բժշկությունը» թեմայով միջազգային համագումար, որին մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ՝ բժիշկներ, ինչպես նաեւ Կոնստանդնուպոլսի սրբազան պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը եւ այլք։ Շնորհիվ պատրիարքարանի, բժիշկ Կարեն Քոլոյանի եւ Չիկագոյի հայ համայնքի՝ համագումարի բացմանը մասնակցեց Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական խումբը, որի դերասանները հաշմանդամ
ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ ՉՀԱՍԿԱՆԱՆ
ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ ՉՀԱՍԿԱՆԱՆ «Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա, ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում։ Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան
«Մեր քաղաքը մեր տունն է»
«Մեր քաղաքը մեր տունն է» Շատ սեփականատերերի նման, «Անուր» ՍՊԸ-ն եւս որդեգրել է այս կարգախոսը։ Եվ իր «օջախում», տանտիրոջ իրավունքով, ինչ ուզում՝ անում է։ Իսկ մինչ Մաշտոցի թիվ 20 շենքի բնակիչները 2001թ. սկսած դիմում են տարբեր ատյաններ՝ իրենց շենքի բակում ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու խնդրանքով, սեփականատերը նոր խախտումներով 2003-ին նախատեսում է ավարտել այն։ «Առավոտն» իր
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅՈՒՆ Մայիսի 2-ին Բաքվում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի մարզիկները նախապատրաստվել են շուրջ 8 ամիս։ Սակայն երեկ ուշ երեկոյան մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայից տեղեկացանք, որ մերոնց մասնակցությունը անհնարին է դարձել ադրբեջանական կողմի սադրիչ խարդավանքների պատճառով։ Տեղի է ունեցել հետեւյալը. դեռ մարտին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի մարզական ղեկավարները համաձայնության էին
Փրկություն՝ անտոմս համերգներով
Փրկություն՝ անտոմս համերգներով «Մենեջեր» ու «մենեջմենթ» հասկացությունները վերջերս շատ գործածական են դարձել։ Հայտագրերում էլ հաճախ հանդիպում ենք «երաժշտական մենեջեր» Աննա Տեր-Հովակիմյանի անվանը, որի նախաձեռնությամբ Երեւանում ավանդաբար անց է կացվում Hildegard-Pabelick- Ientsch- Preis- երաժիշտ կատարողների միջազգային մրցույթը։ Ա. Տեր-Հովակիմյանը ավարտել է կոնսերվատորիան՝ որպես կոմպոզիտոր եւ առաջինն է ստացել երաժշտական մենեջերի որակավորում։ – Ձեր մասնագիտության մեջ, կարծում
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամենադաժան եւ ամոթալի էջերից են ապարտեիդի տարբեր դրսեւորումները: «Ապարտ» (apart) թարգմանաբար անգլերենից նշանակում է բաժանել, տարանջատել եւ համապատասխանաբար «ապարտեիդ» նշանակում է մարդկանց տարանջատում, բաժանում որոշակի հատկանիշներից ելնելով, որի արդյունքում իշխանության լծակներին տիրապետող հասարակության մասը դիսկրիմինացիոն, սահմանափակող գործողություններ է կիրառում առանձնացված մասի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը խոսքով հռչակել է մարդու իրավունքների
«Որոնումը»՝ ճանապարհին
«Որոնումը»՝ ճանապարհին «Տիկին, ներեցեք, ես ձեզ պետք է հայհոյեմ» Դեռեւս 88-ի երկրաշարժի ժամանակ «Մանկական ֆոնդին» կից ստեղծվել էր որոնման ծառայություն, որը խնդիր ուներ գտնելու հատկապես այն կորած երեխաներին, որոնք այս կամ այն կերպ հայտնվել էին Հայաստանից դուրս։ Վիլեն Պատուրյանը, որ եղել է «Որոնում» ծրագրի աշխատակից, մտահղացել է ստեղծել նոր ծառայություն, որը կլինի նախկինի յուրօրինակ շարունակությունը։
ՀԱՈՒ-ն վաճառեց դրոշը
ՀԱՈՒ-ն վաճառեց դրոշը Սամալյոտի միսը կերան, ոսկորները վաճառեցին Պաշտոնական հիմնավորում ստացած եւ արդեն մոռացված 40 հազար աշխատատեղերի ու սպառնացող եւս 25 հազարի ֆոնի վրա ընդամենը առաջիկա ամսվա ընթացքում հայ գործազուրկների բանակը կհամալրվի եւս մի քանի հարյուր մարդով։ Դա տեղի կունենա հայկական ավիացիայի հերթական «մեծ ձեռքբերման» արդյունքում։ Ապրիլի 24-ին ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը «Հայկական ավիաուղիների» համար
ՏԵՍՈՒՉԸ ԳԻՏԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՆ
ՏԵՍՈՒՉԸ ԳԻՏԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՆ Կարիքավոր մարդու համար նախատեսվածից ավելի էլեկտրական հոսանք ծախսելու համար Գրանիա Ղազարյանին հրաժարվել են ընտանեկան նպաստ տրամադրելուց։ Որոշել են, որ կարիքավոր ընտանիքը (2 հոգուց բաղկացած) ամռան ամիսներին 208 կվտ-ից ավելի հոսանք չպետք է ծախսի։ Եթե կարողանում է ծախսել, ուրեմն ի վիճակի է վճարել։ Թեեւ՝ վճարման հանգամանքը, ըստ սոցապ նախարարության մասնագետներից
Կարճման ենթակա էլի մի դրվագ
Կարճման ենթակա էլի մի դրվագ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Ամբաստանյալին երեկ հարցաքննում էին պետական մեղադրող պարոն Փիլոյանն ու փաստաբան Ռ.Գրիգորյանը, բայց մենք դրան, ինչպես միշտ, կանդրադառնանք առաջիկա շաբաթ օրը: Այսօր հարկ ենք համարում շարունակել հրապարակել Մ.Սաղաթելյանի փաստաբան Ռ.Գրիգորյանի տեսակետները նրա պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքների
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԿՈՓՎՈՒՄ ՏԱՎԱՐԸ
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԿՈՓՎՈՒՄ ՏԱՎԱՐԸ Հայտնի է, որ դատարանները Հայաստանում անկախ են: Դրանք միշտ էլ այդպիսին էին, այդ թվում նաեւ՝ Խորհրդային Միության ժամանակ: Խորհրդային ժամանակաշրջանում նույնիսկ ավելի անկախ էին, քանի որ դատավորներն ընտրվում էին աշխատավորների կողմից, այսինքն՝ չափազանց ժողովրդավարական ճանապարհով: Եթե 37 թվականին ԽՍՀՄ-ը Եվրոպայի խորհրդի անդամ լիներ, ապա Ստալինը բաց ճակատով կարող էր ելույթ ունենալ
ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ՞ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ՞ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ Այն թիմը, որը 4 տարի առաջ իշխանության եկավ Ղարաբաղի հիմնահարցը պատրվակ դարձնելով, խոստանում էր կարգավորել այդ խնդիրը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այժմ պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակուղում է։ -Ղարաբաղի հարցը փակուղում է, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների՞ն։ Ձեր կարծիքով, դրանք չե՞ն
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՔԱՅԼԵՆ ՄԱՅԹԵՐՈՎ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՔԱՅԼԵՆ ՄԱՅԹԵՐՈՎ Ընկերների բախտը կարծես կրկին չբերեց՝ Երեւանի քաղաքապետարանը ՀԿԿ Կենտկոմին չի արգելել հանրահավաք եւ խաղաղ երթ անցկացնել, սակայն՝ պայմանով։ Կոմունիստները Օրբելու եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկից մայթերով, առանց երթեւեկությանը խանգարելու կարող են հասնել Հանրապետության հրապարակ, այստեղ հանրահավաք անցկացնել եւ ցրվել տները։ Մայիսի 1-ի տոնակատարությունները այսպիսով կսահմանափակվեն։ Ընդ որում, ընկերների մայիսմեկյան կոչերում չեն հնչի «Կեցցե
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՆՎՈՒՄ Է Դեպքեր, երեւույթներ կան, որ միայն Հայաստանում կարող ես տեսնել: Օրինակ, չլսված բան է, որ մի ամբողջ ժյուրիի կողմից բարձրագույն գնահատականներով հաղթող ճանաչված նկարիչ-մոդելյորի ձեռքից խլեն դրամական մրցանակը: Դա պատահել է նկարիչ-մոդելյոր Զառա Արսենյանի հետ, որի ներկայացրած հագուստի հավաքածուն հաղթող էր ճանաչվել 2001թ. «Հայկական ուրվագիծ-2» մրցույթի ժամանակ: Դրամական մրցանակից՝ 250.000 դրամից նրան
Սպիտակ հաց են երազում
Սպիտակ հաց են երազում «Մեր հանդիսատեսը քիչ է՝ լավագույն դեպքում 10 հոգի»,- ասում է երիտասարդ կինոգործիչների ասոցիացիայի նախագահ Արամ Եղիազարյանը։ Վերջերս Երեւանի Կինոյի տանը անցկացվեց «Եկա» նոր հայկական կինոփառատոնը, որին մասնակցում էին 30 հայ երիտասարդ կինոգործիչների ֆիլմեր։ Մասնակիցները հիմնականում Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի, Մանկավարժական համալսարանի ուսանողներն էին, բայց ներկայացված էին նաեւ բոլորովին այլ
ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ
«Պարը թանկ հաճույք է»
«Պարը թանկ հաճույք է» Օրերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արայի դանս շոու» ժամանակակից պարերի համույթի տասնամյակին նվիրված «Աշխարհի ռիթմերը» խորագրով համերգային ծրագիրը։ Զրուցում եմ «Արայի դանս շոու» դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանի հետ։ – Ինչպե՞ս ծնունդ առավ «Արայի դանս շոուն»։ – Ես խմբի հիմնադրի հետնորդն եմ, քանի որ «Արայի դանս»-ի ստեղծման
«ՀԱՃԵԼԻ» ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՃԵԼԻ» ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Արդեն քանիցս ռադիոյով հաղորդվում է, թե Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում կառուցվում է եկեղեցի՝ Զվարթնոցի տաճարի նմանակը։ Նույնիսկ ասվում է, որ նախագծի հեղինակն է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Եվ քանի որ Զվարթնոցի տաճարը ժողովրդի մեջ պատկերվում է ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանի հիանալի վերակազմության նախագծի ձեւով, լուրը հաճույքով ընդունվում եւ բերնեբերան տարածվում է բնակչության շրջանում՝ որպես հաճելի նորություն։
20 տարի հատուկ ռեժիմի բանտում
20 տարի հատուկ ռեժիմի բանտում ԱՄՆ քաղաքացի, «Հայ դատի» նվիրյալ զինվոր Համբիկ Սասունյանը քաղաքական պատճառներով ցմահ բանտարկության է դատապարտված։ Հունվարի 1-ին լրացավ նրա 40 տարին, որի 20 տարին անց է կացրել Ամերիկայի հատուկ ռեժիմի բանտում։ Համբիկը երազում է ազատ կյանք եւ միայն հայրենիքում է ուզում ապրել։ Վերջերս նրա անազատ կյանքն իմաստավորվեց մեկ իրողությամբ. Համբիկը եւ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎԻԶԱՆ՝ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑԻՉ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎԻԶԱՆ՝ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑԻՉ Ապրիլի 22-ին Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն ինձ մերժեց տրամադրել Ամերիկա մուտք գործելու վիզա։ Ես հրավիրված էի Գլենդելում կենտրոնակայան ունեցող Հայաստանի եւ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի միջոցառումներին, որոնցից մեկը նվիրված էր մեր երկրում խոսքի ազատության տագնապալի վիճակին, մասնավորապես՝ «Ա1+» հեռուստաընկերության փակմանը։ Հրավիրողները հույս ունեին, որ հեռուստաընկերության թղթակիցը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի եւ
Քաղցում է միայն իր երկրում
Քաղցում է միայն իր երկրում Հոդվածը արտերկրի կյանքը գովազդելու միտում չունի, պարզապես մի կոնկրետ օրինակով ներկայացվում է իրական փաստը։ Իսկ իրականությունն այն է, որ հայը քաղցում է միայն իր հարազատ երկրում ու… ստիպված բռնում արտագաղթի ճամփան։ Արդյունքում՝ մեր վաղվա օրը կերտող լուսե մանուկները հայտնվում են օտարի հողում, սովորում օտարալեզու դպրոցներում, ուսումնասիրում նրանց պատմությունն ու մշակույթը…
ՈՎ Է ՄՇԱԿԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՈՎ Է ՄՇԱԿԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Տնտեսության երկարատեւ կայուն զարգացման ապահովումը ամենակարեւոր ներքաղաքական խնդիրն է, որից կախված է ցանկացած պետության եւ հասարակության ապագան: Տնտեսական կայուն զարգացման միակ նախապայմանը տնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումն է: Ցավոք, Հայաստանի անկախ պետականության տասնամյա պատմության ընթացքում երբեք չի մշակվել եւ, բնականաբար, չի իրագործվել այն, ինչ կոչվում է տնտեսական քաղաքականություն: Նշենք, որ
Ստվերներն անհետանում են Եգիպտոսում
Ստվերներն անհետանում են Եգիպտոսում Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ յուրաքանչյուր ամիս մայրաքաղաքի Սպանդարյան շրջանի խաղատներից ընդամենը 50 միլիոն դրամի հարկեր է հավաքվում: Այս թիվը, սակայն, հեռու է խաղատների եկամուտների իրական պատկերը ներկայացնելուց, քանի որ ազարտային խաղերի սիրահարները նմանատիպ «խաղեր» են տալիս նաեւ պետությանը հարկեր վճարելու պարտավորության ժամանակ: Մեր ճարպիկ խաղամոլները եկամուտների ելակետային տվյալները՝ մի թիվ
ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ «ՆՍՏԱԾ» ԵՆ
ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ «ՆՍՏԱԾ» ԵՆ Հայկական ավիաուղիների օդանավերի ներկա վիճակի մասին, թերեւս, ամենալավատեղյակը նաեւ հայ օդաչուներն են։ Մեր տվյալներով, այսօր ունենք մոտ 300 օդաչու, որոնց 90 տոկոսը, իրենց իսկ բառերով՝ «նստած» են, այսինքն՝ անգործ են, չեն թռչում։ Օդաչուի համար «չթռչելը» ոչ միայն գործազրկություն է, այլեւ, առաջին հերթին՝ մասնագիտական որակավորման կորուստ։ «Էյրբասի» ետ վերադարձնելու փաստը օդաչուների համար
Ո՞ՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՅԱՍԵՐ ԱՐԱՖԱԹԸ
Ո՞ՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՅԱՍԵՐ ԱՐԱՖԱԹԸ Անկասկած, հրեաները վերջին շրջանում բազում հնարավորություններ են ունեցել սպանելու, բանտարկելու կամ արտաքսելու պաղեստինցիների առաջնորդ Արաֆաթին, սակայն իրականում խուսափում էին վճռական քայլ անել այդ հարցում։ Ինչո՞ւ։ Ժամանակին Ռուսաստանը հսկայական ջանքեր գործադրեց չեչեն անջատողականների առաջնորդ գեներալ Դուդաեւին հետախուզելու եւ ոչնչացնելու համար։ Բայց դրանից հետո չեչենների շարժումը դարձավ միայն ավելի ծայրահեղական եւ անկանխատեսելի,
Ինչու է ուզում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել նախագահի պաշտոնում
Ինչու է ուզում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել նախագահի պաշտոնում Շատ տարօրինակ երազ տեսա, իբր հարցազրույց եմ անցկացնում հանրապետության նախագահի հետ եւ իմ բոլոր հարցերին հնչում են անկեղծ պատասխաններ: 172Պրն նախագահ, նախ թույլ տվեք վերադառնալ 97-ի վերջը, 98-ի սկիզբը, ինչպե՞ս եկաք այն մտքին, որ առաջադրվեք նախագահի թեկնածու: 172 Այդ միտքը առաջին անգամ ծագել է այն ժամանակ, երբ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՏՏՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՈ՞ՒՐՋ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՏՏՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՈ՞ՒՐՋ Վերջերս խմբագրությունում Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետության հավակնելու մասին նյութ էր մուտքագրվում եւ համընդհանուր «Օ-լա-լա՜», “ծց Ռ ՊՈ” բացականչությունների մեջ, մեկը («Առավոտի» ղեկավարներից է), տարակուսած հարցրեց. «Չհասկացանք, Սերժն էլ անվերջ նախարա՞ր է մնալու»: Իրոք, Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակումը այս երկրում թվում է, չասենք՝ անխուսափելի, համենայնդեպս՝ անհրաժեշտություն: Ընդսմին՝ որքան էլ պարադոքսալ թվա,
ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով ընթացող դատավարության առանձին մասնակիցներ կարծիք են հայտնում, որ վատ բեմադրված շոուն արդեն մայիսին, թերեւս, կավարտվի: Գրեթե միանշանակ է, որ դատարանը Մ.Սաղաթելյանին մեղավոր կճանաչի նրան առաջադրված բոլոր հոդվածներով. հակառակ դեպքում անիմաստ կլիներ Քրդատօրի մի քանի հոդվածների խախտումների գնով մեղադրանքներ առաջադրել ու հետո հրաժարվել դրանցից, տապալել «թխած» գործը:
Օրինախախտումներ՝ առանց սահմանների
Օրինախախտումներ՝ առանց սահմանների «Ա1+»-ը փակելու իշխանությունների ցանկությունն իրականացնելու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային անձնաժողովը դիմել է զանազան օրինախախտումների։ Ավելին՝ շատ անգամ լիովին է դուրս եկել օրենքի շրջանակներից։ Օրինակ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ սահմանված են այն 4 չափորոշիչները, ըստ որոնց պիտի որոշվեր 37 կապուղու արտոնագրատերը։ Սակայն Ազգային հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները, որոնք փորձել են


















































