Օրվա լրահոսը
Տոնը կայացավ
Տոնը կայացավ Ջազի սիրահարները շաբաթ օրը հաճելի 1,5 ժամ անցկացրին՝ ունկնդրելով «Ջազի դեսպանների» համերգը։ Մեյհյու-Միլլեր-Ուոնգ եռյակը, որտեղ «լիդերը» սաքսոֆոնահարուհի Վիրջինիա Մեյհյուն էր, կատարեց Լուի Արմսթրոնգի, Մոնգի եւ սեփական ստեղծագործություններից։ Հանդիսատեսն, իհարկե, առավել բուռն ողջունում էր Լուի Արմսթրոնգի երգացանկի նմուշների կատարումը, որոնք եռյակը մատուցում էր հետաքրքիր մշակումներով։ Ճիշտ է, համերգի վայրն անհաջող էր ընտրված ինտերյերի առումով՝
ԿՐԿԻՆ ՄԵԾԱՐՎԵՑ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԿՐԿԻՆ ՄԵԾԱՐՎԵՑ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ Սպորտի աշխարհում հազվադեպ անուններ կան, որ հավասարապես սիրելի են բոլորի համար։ Այդպիսի մարդկանցից է Նիկիտա Սիմոնյանը, որն իր կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ է դարձել։ Նիկիտա Սիմոնյանը երջանիկ մարդ է։ Նրա աշխատանքը սպորտում, վաստակը հատկապես սպորտում գնահատվել է արժանվույն ու ամենուրեք։ Եվ եթե փորձելու լինենք թվարկել Նիկիտա Պավլովիչի միայն նվաճած բարձունքները
Դեմ են հնին
Դեմ են հնին «Եթե արտաքին թշնամուց չենք վախենում, ապա պետք է վախենանք ներքին թշնամուց՝ տգիտությունից»,- կարծում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը։ Ըստ «Հայկական գրադարանային միության» նախագահ Ներսես Ավագյանի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, իր օժանդակությամբ մինչեւ 2005թ. ազգային գրադարանի նոր շենք է կառուցվելու՝ 120-150 մլն $ արժողությամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ
«ԼԱՎՆ Ա, ՎԱՏՆ Ա՝ ԻՄՆ Ա…»
«ԼԱՎՆ Ա, ՎԱՏՆ Ա՝ ԻՄՆ Ա…» Ռեժիսոր Արսեն Ասլանյանի ֆիլմերը շարունակում են ցուցադրվել արտերկրում, մասնավորապես՝ Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում։ Հայտնի է, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-րդ տարում ռեժիսորը ձեռքերը ծալած չի նստել, եւ շուտով էկրան կբարձրանա նրա «Քրիստոնյա Հայաստան» առաջին մասշտաբային ֆիլմը։ – «Սա Հայաստանն է» եւ «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմերի վերնագրերից դատելով,
Լավ սնունդ՝ բարձր առաջադիմություն
Լավ սնունդ՝ բարձր առաջադիմություն Օրերս ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ղեկավար Էրիկա Յորգենսը «Դպրոցների սնուցման» ծրագրի շրջանակներում այցելեցին Գեղարքունիքի մարզ։ Առաջին հանդիպման վայրը սահմանամերձ Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցն էր, որտեղ հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Տրետուքը Գեղարքունիքի մարզի երբեմնի ադրբեջանաբնակ 28 գյուղերից մեկն է,
ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ…
ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ… Ովքե՞ր են ժողովրդավարության թշնամիները Օրերս «Համաշխարհային ուսուցում» միջազգային կազմակերպության Վանաձորի գրասենյակում կայացավ հանդիպում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ինստիտուցիոնալ վերլուծությունների եւ ծրագրերի խորհրդական Ջեյմս Թ. Թոմսոնի եւ մի քանի ԶԼՄ-ների միջեւ։ Հանդիպմանը մասնակցում էին «Առավոտ» օրաթերթի, Հանրային ռադիոյի Վանաձորի թղթակիցները, «Քաղաքացիական նախաձեռնություն» վանաձորյան նորաստեղծ թերթի եւ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի խմբագիրները, ինչպես
«ԱՅԲ-ՖԵ»-Ի ՍԵՆՅԱԿԸ ԿԱՄ ԿՅԱՆՔ՝ ՄԻՆՈՒՍ «Ա1+»
«ԱՅԲ-ՖԵ»-Ի ՍԵՆՅԱԿԸ ԿԱՄ ԿՅԱՆՔ՝ ՄԻՆՈՒՍ «Ա1+» Մեր ծանոթներից մեկը վերջերս խոստովանեց, որ իր կենսառիթմը խախտվել է, որովհետեւ յուրաքանչյուր երեկո անխուսափելիորեն գալիս է վաղուց սպասելի դարձած 21:45-ը՝ «Այբ-Ֆե»-ի լրատվական ժամը, իսկ ինքը դեռ չի որոշել, թե ինչով է լրացնելու առաջիկա քսանհինգ րոպեները: Իսկապես որ, «Այբ-Ֆե» -ի սենյակն արդեն անհետացել է եթերից, բայց բնությունը, ինչպես ասում են,
Պետք է վճարես, եթե նույնիսկ ջուր չունես
Պետք է վճարես, եթե նույնիսկ ջուր չունես Հանրապետությունում սկսված է ջրաչափերի տեղադրման գործընթացը։ Անշուշտ, սրա նպատակներից է ջրի կորստի կանխումը եւ ջրի ծախսի դիմաց՝ համապատասխան վճարումը։ Բնակելի շենքերի համար ջրաչափերը տեղադրվելու են բնակիչների միջոցներով (7.000-10.000 դրամ), իսկ բնակիչներն այսօր ի վիճակի չեն վճարել ջրի վարձի նախկին պարտքերը։ Կառավարության որոշման համաձայն, 2 ամիս չվճարումների դեպքում իրավունք
ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Իշխանական կլանների ստվերային գործունեությունը դարձյալ մնալու է ստվերում «Վերեւից» ցուցմունք ստացած երկրի թիվ 1 մաքսավորն ու թիվ 1 հարկահավաքը հանդես եկան ստվերային տնտեսության դեմ պայքար սկսելու բարձրագոչ հայտարարություններով։ Խոշոր ներկրողների լոբբինգի արդյունքում կառավարությունը նույնիսկ հատուկ որոշում ընդունեց, որի շնորհիվ մաքսավորները այսուհետեւ հնարավորություն են ստանում տեր դառնալու մանր առեւտրականների ստվերային վերջին
«ԱՅԲ-ՖԵՆ» ՈՒ ԻՐ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է Վերջերս ԱԺ աշխատակիցներից մեկը հերթական անգամ «Ա1+»-ի լրագրողին հարցրեց. «Ի՞նչ է նշանակում «Այբ-Ֆե»: – Այբուբենի առաջին եւ վերջին տառերն են,- եղավ պատասխանը: – Հաաա՜ա,- ասաց տիկինն ու քիչ մտածելուց հետո հարցրեց,- իսկ ո՞ր այբուբենի: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ «ԱՅԲ-ՖԵ»-Ի ՀՈԲԵԼՅԱՆԸ Հարազատներս, ես այսօր երջանիկ եմ, եւ դուք գիտեք ինչու: Առիթները շատ են,
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին հարցեր էին տալիս իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասությունների շուրջ։ Ամբաստանյալը դատարանում հայտնել էր, որ 1999 թ. հոկտեմբերի 30-ին էին իրեն ձերբակալել, մինչդեռ, ըստ նախաքննության մարմնի տվյալների, բերման ենթարկելու արձանագրությունը կազմվել է 1999 թ. հոկտեմբերի 29-ին։ «29-ը ճիշտ էր, չեմ ժխտում, իմ մոտ տպավորվել
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Նախորդ ուրբաթ օրը, հանրահավաքի ժամանակ, Աշոտ Մանուչարյանը հայտարարություն է արել Ռ.Քոչարյանի՝ իբր ՀՀՇ անդամ լինելու մասին եւ խոստացել այդ պարզելու համար գրավոր հարցում անել ՀՀՇ վարչություն: Ստացած չլինելով որեւէ դիմում, այնուամենայնիվ, հարկ ենք համարում պատասխանել հրապարակավ արված հարցմանը: 1989-91թթ. ՀՀՇ անդամ են եղել ինչպես Ռ.Քոչարյանը, այնպես էլ Ա.Մանուչարյանը եւ այս օրերի հանրահավաքները կազմակերպող կուսակցությունների
ԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ Մեր թերթն անդրադարձել է ուրբաթ (ապրիլի 19) ԿԸՀ-ի կայացրած որոշմանը, որով մերժվել է ՀՀՇ վարչության դիմում-բողոքը այդ կուսակցության կողմից առաջադրված Վանո Սիրադեղյանին Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցված ճանաչելու մասին։ ՀՀՇ տվյալներով՝ Տավուշի ՄԸՀ-ն նիստը վարել է օրենքի բացահայտ խախտումներով, թեկնածու առաջադրվածների ներկայացրած ստորագրությունները թռուցիկ են ստուգվել
ԱՐՅՈՒՆՈՏ ՋԱԶ
ԱՐՅՈՒՆՈՏ ՋԱԶ «Պապլավոկի» հարակից տարածքում ապրիլի 22-ին բողոքի ակցիայի անցկացման մասին դեռ անցած ուրբաթ հայտարարվել էր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Երեկ էլ ժամը 19-ից քիչ անց բողոքի ցույցի մասնակիցները նախ հավաքվել էին «Ազատության» հրապարակում, որտեղից սեւ պաստառներով՝ «Ոչ ահաբեկչությանը», «Պահանջում ենք արդարադատություն», ուղղվեցին «Պապլավոկ», որտեղ նրանց արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները՝ սկսած Քաղաքային
ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԸ
ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԸ Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում հանդիսավորությամբ նշվել է Նիկոլ Աղբալյանի անվան (նախկին՝ Կրուպսկայայի) դպրոցի հիմնադրման 80-ամյա հոբելյանը։ Հանդիսությանը մասնակցել են բոլոր տարիների շրջանավարտներ։ Խոսքը տրամադրվել է հիմնականում անվանի շրջանավարտներին, որոնց շարքին է դասվել նաեւ Արմեն Խաչատրյանը (Սիլվա Կապուտիկյանի, Դավիթ Հովհաննեսի եւ այլոց կողքին)։ Դպրոցի 1959-60
ՋԱԶԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ
ՋԱԶԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած եռյակը (Վիրջինիա Մեյհյուն, Էլիսոն Միլլերը եւ Գերի Ուոնգը) «Ջազի դեսպաններ» ծրագրի շրջանակներում որոշել է մեզ՝ հայերիս նույնպես «ներկայացնել ամերիկյան մշակույթի ամենակարկառուն ոճը՝ ջազը»։ Ի դեպ, ծրագրի նպատակն է՝ հատկապես այցելությունները այն երկրներ, որոնք իրենց ջազասիրությամբ զիջում են ԱՄՆ-ին։ Նշենք, որ շրջագայությունների համար պատրաստված է ծրագիր՝ նվիրված հանրաճանաչ փողհար եւ երգիչ
ՀՈՒՇԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ
ՀՈՒՇԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ Իմ անձնական օրինակը՝ քեզ Ընթերցիր այս սիրտը եւ թախծիր լուսավոր թախծով, եւ մի՛ հուսահատվիր։ Ապագան հայելի է քո առջեւ, դու այնտեղ կտեսնես քեզ. երեկվանից առավել գեղեցիկ եւ զվարթ։ Հիշիր, որ իսկական ուրախությունը, երջանկությունը արտաքուստ ժպտացող-ծիծաղողի մեջ չէ, այլ իմաստալից տխրության։ Հրճվել-հիանալու եւ սիրելու տաղանդով օժտվածների պարգեւն է այն։ Երբեք մի կորցրու փայլդ, հիշիր,
Վենեսուելյան ձախողումը
Վենեսուելյան ձախողումը Բազմիցս խոսվել է, որ ամերիկյան անճկուն ուժային արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ բերելու է կոպիտ սխալների եւ ձախողումների։ Նման անհրապույր պատմություն տեղի ունեցավ Վենեսուելայում, որտեղ կատարվեց ռազմական հեղաշրջում։ Ավելի ճիշտ՝ հեղաշրջման փորձ։ Վենեսուելայի գվարդիականները Պեդրո Կարմոնեի գլխավորությամբ բռնագրավեցին երկրի իշխանությունը եւ հայտարարեցին օրինական ընտրված նախագահ Ուգո Չավեսի «հրաժարականի» մասին։ Բայց ընդամենը երկու օր
«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ»
«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ» Ինչպես հայտնի է, մարտի 30172ին տեղի ունեցավ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության 3172րդ արտահերթ համագումարը, որը կուսակցության ինքնալուծարման եւ ՀՀՇ172ին միավորման որոշում կայացրեց։ Համագումարը նաեւ բանաձեւ ընդունեց, որը փոքր172ինչ ուշացումով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Անկախության առաջին տարիներին Հայոց Համազգային Շարժման հիմնարար գաղափարների իրականացման, ներքին կառուցվածքային բարեփոխումների եւ ժողովրդավարեցման, տարածաշրջանային համագործակցությանը նպատակաուղղված
«Կինոհեռանկար»
«Կինոհեռանկար» «Ֆոքալ» շվեյցարական հիմնադրամի կողմից Հարավային Կովկաս այցելած չորս մասնագետներ ապրիլի 11-14-ը գտնվում էին Երեւանում։ «Կինեմատոգրաֆիական եւ աուդիովիզուալ արվեստի ոլորտում շարունակական ուսուցմանն ուղղված» այս հիմնադրամը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության կողմից (գործակալությունն ունի իր գրասենյակը Երեւանում)։ Եռօրյա այցի ընթացքում Փիեռ Աքթեն, Ջոել Քոմը, Քրիստոֆ Գերմանը եւ Դենիս Ռաբալիան «Ավանթի» ծրագրի շրջանակներում հանդիպումներ ունեցան
ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «Առավոտում» տպագրված «Մաուզերովը Դարբինյանն էր» հոդվածից հետո խմբագրություն էր եկել Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական շարժումների պետական թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը: Նա զայրացած էր նույն թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Վրեժ Փիլոյանի այն արտահայտությունից, թե «թան գարանի բոլոր երեւանցի գիտաշխատողների գիտելիքները միասին ավելի պակաս արժեն, քան ընկեր Դարբինյանի արտասանած մեկ
ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ
ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ Այս տարվա բուհերի ընդունելության կանոնները ներկայացնող «Առավոտի» հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարում դիմորդների ծնողները՝ պարզաբանումներ ստանալու չներկայացված որոշ հարցերի առնչությամբ։ Մասնավորապես նշել էինք, որ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական հանձնելու դեպքում ընդունվում են անվճար համակարգ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Ծնողները հետաքրքրվում
Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին
Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Մեծարգո պարոն խմբագիր, երբեք հիվանդագին վերաբերմունք չեմ դրսեւորել իմ հասցեին արված քննադատությանը եւ այս անգամ եւս ցանկանում եմ հանգիստ տրամաբանությամբ վերլուծել «Առավոտի» ս/թ փետրվարի 16-ում հրապարակված «Նոյեմբերյանական օրինականություն» նյութը, որը ստորագրված էր Պուշկին Սերոբյանի կողմից։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ ճիշտ կլիներ, եթե խնդրո առարկա նյութի մասին ես
ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ
ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ «Առավոտում» տպագրվեց ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 8-ի թիվ 13 որոշումը, որով թույլատրվել էր պետական գույքի նախարարությանն «իր տնօրինության՝ Երեւանի Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող ակումբ- ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քմ տարածքը վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լեւոն Պարտակճյանին»։ Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ կառավարությունը սահմանել էր «գույքի» վաճառքի
Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը
Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը Մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը դադարեցրեց թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկությունը։ Հիմա էլ ուզում է քանդել տրամվայի գծերը «Նաիրի» եւ «Այրարատ» կինոթատրոնների միջեւ ընկած հատվածում։ Թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկության դադարեցման որոշումը Երեւանի քաղաքապետարանը հիմնավորեց դրանց թերբեռնվածությամբ, այսինքն՝ ուղեւորների մեծ մասը դադարել է օգտվել նշված համարների
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ Այսօր անպտուղ են դառնում բանավեճերը բանկային ճգնաժամի առկայության շուրջ, քանի որ չի հստակեցվում, թե ինչ է հասկանում յուրաքանչյուր բանավիճող՝ բանկային ճգնաժամ ասելով: Ընդամենը կարելի է արձանագրել հետեւյալ երկու հանգամանքը. նախ վերջին կես տարվա ընթացքում տեղի է ունեցել փողերի զգալի «փախուստ» բանկային համակարգից, որը բնութագրում է բանկային համակարգի վստահության եւ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ Հիշում եմ, մի ուրիշ անգամ էլ ընկերներից մեկն էր զանգահարել. Կարեն Սերոբիչը հարցնում էր՝ «Որտե՞ղ էիր, քեզ հնարավոր չի գտնել»։ Չգիտեմ, թե մյուս ծայրում ինչ պատասխանեցին, Կարեն Սերոբիչն ասաց. «Հա, այնտեղ ես եղել ու քեզ չեն տեսե՞լ։ Այդ միայն ես եմ, որ որտեղ լինեմ՝ երեւում եմ»։ Սկիզբը նախորդ համարում: Ի վերջո,
Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա
Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա Նախորդ համարում անդրադարձել էինք ՀԱՈՒ-ի փլուզման պատճառներից մի քանիսին։ Նաեւ այն փաստին, որ ՀԱՈՒ ղեկավարությունը նախաձեռնել էր տոմսերի վաճառքի գլխավոր գործակալի դերը հանձնել «Ավիատրանսին»։ Այս հարցն, իհարկե, այժմ դադարեցված է, սակայն փորձեցինք ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետների միջոցով պարզել, թե վերոհիշյալ իրականացումն ինչ հետեւանքներ կունենա։ Նշենք, որ կարծիք հայտնող որեւէ անձ չցանկացավ իր
«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ»
«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ» Հարցազրույց ՀՀ առաջին արտգործնախարար, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, նորաստեղծ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն» ի՞նչ խնդիրներ է դնում իր առջեւ: – «Նախաձեռնության» հիմնական խնդիրը Հայաստանի հանրությանը, քաղաքացիներին ինքնալիազորման հրավիրելն է: Մենք հավատացած ենք, որ ժողովրդավարական, քաղաքացիական, ազգային հանրությունը կարող է կայանալ միմիայն այնժամ,
Կարճման ենթակա գործեր
Կարճման ենթակա գործեր ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը տեսակետ էր հայտնել իր պաշտպանյալին մեղադրանքների առաջադրման եւ դրանք մեկ քրեական գործում ընդհանրացնելու՝ դատախազության որոշման օրինականության շուրջ: Ռ.Գրիգորյանը կրկնեց, որ 94-ին Երեւանից Գորիս տեղափոխվող դատապարտյալներին ծեծելու դեպքից անցել է մի քանի տարի, որ ժամանակին դատապարտյալ Ռ.Զորոյանի մահվան հանգամանքների առնչությամբ քննություն է ընթացել, եւ


















































