Օրվա լրահոսը
ԻՍԿ ԴԵՂՁԸ ԿԱՐԾԵՍ ԿՈՒԼ ՉԳՆԱՑ…
Գյումրիում հերթական ավերված դպրոցը վերակառուցվեց ու հանձնվեց երեխաներին եւ ուսուցիչներին։ Այդ առիթով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը շնորհավորում էր ներկաներին, մեկ էլ խլրտոցն ընկավ, բավականին ուշացումով (հավանաբար մարզպետական գործերն էին պատճառը) դահլիճ մտավ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ տեղ զբաղեցրեց պատվավոր հյուրերի կողքին՝ այդ ընթացքում սեղմելով հոգեւոր հայրերի աջերը։ Իր աջը կազմ ու պատրաստ էր պահել նաեւ
Լուծված է զինվորական հաշվառման հարցը
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ -Պրն Շիրխանյան, ըստ էության, դուք եք «Զինապարտության մասին» օրենքի գաղափարախոսը, որը հենց նոր հավանության արժանացավ խորհրդարանում։ Ի՞նչ մոտեցումներ են արձանագրված նրանում, որ թույլ են տալու բարելավել այդ բնագավառում կատարվելիք աշխատանքները։ -Ընդունված օրենքը հնարավորություն կտա առաջին հերթին կարգավորել զինվորական հաշվառման գործը։ Մինչեւ հիմա գործում էր նախկին օրենքը, որն ընդունվել
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Անցյալ տարի, 5-րդ նստաշրջանի ավարտին, հանպատրաստից օրակարգ մտավ եւ քննության առնվեց «Զինապարտության մասին» օրենքը։ Պատճառաբանվում էր, թե խնդիրը հրատապ է եւ պետք է ազդի հետեւելիք աշնանային զորակոչը հնարավորինս կազմակերպված անցկացնելու վրա։ Այն ժամանակ կրքերը շիկացան ծայր աստիճան։ Այնքան շիկացան, որ ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր վեճում պարտվելով հայտարարեց, թե
Իրենք գոհ էին
Երեկ Ռոբերտ Քոչարյանին այցելած Մինսկի խմբի եռանախագահները բավական երկար մնացին նախագահի մոտ, շուրջ 1.5 ժամ, ինչից դրսում հավաքված լրագրողները եզրակացրին, որ հավանաբար ծանր եւ դժվար խոսակցություն է ընթանում: Ի վերջո, ինչպես ամեն ինչ այս աշխարհում, այս հանդիպումն էլ ավարտվեց եւ համանախագահները դուրս եկան: Նրանք սահուն անցան լրագրողների մոտով, փորձելով չնկատել մեր գոյությունը, եւ երբ մեր
«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՆ»՝ ԻՐ ԵՎ «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՅՈԻՂԵՐԻ ՄԵՋ
Տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելելու է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, լրագրողներին մտահոգեց «իրենց խոդով» այնտեղ հասնելու հեռանկարով։ Սրան-նրան հարցուփորձը սկզբում արդյունք չտվեց. «Ինչի էդպիսի կենտրոն էլ կա՞» («նախագահը վաղն առավոտյան այցելելու է, չլինի էլ՝ մի գիշերվա մեջ կսարքեն»,- հավատացրինք կասկածողներին)։ Իսկ սեփական համոզվածության համար նշանակված ժամից՝ 11-ից քիչ ավելի շուտ եղանք «Նորք-Մարաշում»
Սկզբից իրար հետ պայմանավորվեք, հետո մամուլից դժգոհեք
ԼՂՀ ԱԳՆ-ը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով հերքում է վերջերս մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ԼՂՀ քաղաքացիներին տրվել են ՀՀ քաղաքացիների անձնագրեր: Այդ լուրերն, ըստ հայտարարության, հետեւանք էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտոնատար անձանց սխալ հայտարարությունների եւ միտումնավոր մեկնաբանությունների: «ԼՂՀ քաղաքացիները,-ասված է հայտարարության մեջ, – օգտվում են խորհրդային անձնագրերից, ինչը դժվարացնում է իրենց իրավունքների եւ
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ ՄԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԻՍՏԻՑ
Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախորդ նիստում որոշվել էր հաջորդ նիստին հրավիրել պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության ներկայացուցիչներին եւ նրանց հետ միասին քննարկել հանձնաժողովում առկա այն 14 դիմումները, որոնց հեղինակները համոզված էին, թե բանակում ինքնասպան եղած իրենց զավակներն իրականում խոշտանգված եւ սպանված են եղել։ Երեկ այդ քննարկումը կայացավ լրագրողների համար փակ դռների ետեւում։ Զորամասերում կատարված
«ՕՐԻՆԱՑԸ» ՍԴ ՉԻ ԴԻՄՈՒՄ
Նախագահի կողմից արտահերթ նիստ չհրավիրելու հարցով ՍԴ մտնելու համար ստորագրահավաքը ԱԺ-ում շարունակվում է։ Նախաձեռնող խմբի անդամները «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 16-ի, ժամը 18-ի դրությամբ, դիմումը ստորագրել էր 74 պատգամավոր։ Ստորագրողների մեջ կան պատգամավորներ բոլոր խմբերից եւ խմբակցություններից, ՍԴ դիմելու փաստաթուղթը չեն ստորագրել ԱԺ-ում միակ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամները եւ շատ շատերը։
ԿԱՆԱՉ ՇԱԼԸ ՄԵԽԱԿ ՉԻ ԴԱՌՆԱ
Մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստում Վարդան Հարությունյանը հայտնեց, որ փախստականների խնդիրների վերաբերյալ իրենց ուղարկված «կոլեկտիվ» դիմումի տակ փախստականներն իբրեւ հետգրություն խնդրել են, որ իրենց արծարծած հարցերով չզբաղվեն Մեխակ Գաբրիելյանի գլխավորած վարչությունը եւ Վլադիմիր Կարմիրշալյանը։ Վերջինս, ի դեպ, այս հանձնաժողովի անդամ է, բայց երեկվա նիստին ներկա չէր։ Հանձնաժողովի նիստի մասին կարդացեք 2-րդ էջում։ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆ
ԱՌԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Ռուսական ֆինանսական ճգնաժամի պահից աճեց հետաքրքրությունը մեր երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ։ Մամուլը սկսեց հրապարակել տարբեր կարծիքներ։ Որոշ հեղինակներ իրենց հրապարակումներին ավելի պատկառելի տեսք տալու համար ստորագրության տակ ավելացնում են «տնտեսագետ»։ Անկեղծ ասած, դրանով ամենեւին էլ հոդվածում բերված թվերն ավելի հավաստի չեն դառնում։ Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը իր բարձրակետին հասավ, երբ Կիրիենկոյի կառավարությունը որոշեց «սառեցնել» ներքին պարտքը։
ԹՈՔԱԽՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԻՐԱԿԱՆ Է
Որովհետեւ մենք շատ ենք աղքատ Մեկ անգամ էլ կրկնենք, որ հիվանդությունը թաքցնելով հնարավոր չէ այն բուժել, ցավոք, հիշեցումը այս անգամ վերաբերում է ոչ խոլերային։ Իսկ թաքցնելու ամենապարզ ապացույցը Հայաստանի 1997 եւ 1998 թթ. պետբյուջեի համապատասխան հոդվածների համեմատումն է։ 1998թ. թոքախտով հիվանդների բուժման համար հատկացվել է մոտ կրկնակի պակաս գումար, քան 1997թ.-ին։ Պատճառը կատարողականի բացակայությունն է,
Երբ «արհեստավարժներն» անկարող են, ունակ մարդիկ՝ օտարված
«Առավոտի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ առողջապահության նախարարությունը նախապատրաստել եւ կառավարությանն է ներկայացրել բարեփոխումների հերթական ծրագիրը, որը, դատելով ըստ ամենայնի, վերջինը պետք է լինի, քանզի դրանից հետո այլեւս ոչինչ չի մնա ո՛չ բարե-, ո՛չ վերա-, ո՛չ նենգա- փոխելու համար։ Այդ առաջարկությունների համաձայն, բուժհիմնարկները կկառավարվեն համայնքի, նախարարության ներկայացուցիչների, 5 տնօրեններից կազմված խորհրդի կողմից։ Ղեկավարման այդ մեծ,
ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 15 խորհրդարանական օրվա շուրջ կեսն անցավ փակ դռների ետեւում։ Ազգային ժողովը դռնփակ նիստով քննարկում էր համաներման հարցը, որի վերաբերյալ առաջարկություն էր ստացվել հանրապետության նախագահից։ Ի դեպ, մեկ շտրիխ եւս՝ պատգամավորներն առանձնակիորեն ակտիվ չէին այս հարցի քննարկումների ժամանակ եւ ինչպես սովորաբար, այս դեպքում եւս, նիստերի դահլիճը կիսադատարկ էր։ Ինչեւիցե, խնդիրը լուսաբանման կարոտ է, որովհետեւ բազմաթիվ
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Պարույր Հայրիկյանը խոսեց սեպտեմբերի 7-13-ը Մոսկվայում տեղի ունեցած միջխորհրդարանական 100-րդ վեհաժողովի մասին, որտեղ հայկական պատվիրակությունը երկու օր ղեկավարել է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, իսկ երկու անգամ ավելի շատ՝ չորս օր՝ Պարույր Հայրիկյանը։ Բայց Հայաստանին զեկուցման համար հատկացված 10 րոպեից խորհրդաժողովում 6,5 րոպե խոսել է պարոն Հարությունյանը, իսկ պարոն Հայրիկյանին ասել են, որ մնացել է
Իմպիչմենտային մեկնարկ
Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հայտարարությունների ժամն, ըստ էության, երբեք այնքան հետաքրքիր չի եղել քաղաքական հեռանկարների արծարծման առումով, որքան սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած նիստում։ Բավական է նշել, որ այս անգամ հայտարարողների շարքերը բավականին ստվար էին։ Հերթագրվել էր 16 մարդ, որոնցից միայն մեկը՝ Պարույր Հայրիկյանը, այնուհետեւ հրաժարվեց խոսք ասել։ Հետաքրքիր երկու իրողություն եւս. հատկապես ակտիվ էին «Հայրենիք»
ՓԱԿԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Ռուբեն Հակոբյանը համաձայնության իր ստորագրությունը չի դրել ընտրական օրենսգրքի այն տարբերակի տակ, որը հավանության է արժանացել ԱԺ բոլոր խմբերի ու խմբակցությունների կողմից՝ բացառությամբ «Երկրապահ»-ի։ Այդ առիթով էլ նա հարցազրույց տվեց «Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին։ – Ես մասնակցել եմ ընտրական օրենսգրքի մշակմանը նվիրված խորհրդակցությանը, ուր հանդես եկա առաջարկությամբ, որը, կարծես,
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿՆ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԲԱՑԵՐԸ ՀՄԱՅԻՉ ԺՊԻՏՈՎ ԷՐ ԼՐԱՑՆՈՒՄ
Կասյա Աբգարյանի ճեպազրույցին երեկ ներկա բազմաթիվ լրագրողների մեջ առանձնահատուկ էր արցախցի ճանապարհորդ Սերգեյ Մարտիրոսյանը, որ նստել էր առաջին շարքում։ Աշխարհե-աշխարհ ոտքով ման գալով՝ ուր ասես չես հայտնվի։ Իզուր չէ, որ ասում են՝ «Հարցնելով Բաղդադ կհասնես»։ Նախագահի այցելություններ Սովորականի պես նախագահի խոսնակը նախ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի այս շաբաթվա ընդունելությունները, այցելությունները։ Ասենք նշվեց, որ սեպտեմբերի 16-ին նախագահն
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԼԵԴԻ ՀԱԿՈԲԻ ՏԱՆԸ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, մի քանի օր առաջ խուզարկություն է անցկացվել թաղային հայտնի հեղինակություն «Լեդի Հակոբի» տանը։ Տեղյակ աղբյուրները պնդում են, թե դա առնչվել է վերջինիս աներձագին։ Այնուամենայնիվ, երբ համապատասխան իրավապահ կառույցների ներկայացուցիչները մտել են խուզարկության, տանտերը նրանց հարցրել է. «Իսկ դուք գիտե՞ք, թե ում տանն եք խուզարկություն անցկացնում»։ Ի պատասխան ասել են, թե. «Մենք
ՄԱՄՈՒԼԸ՝ ԳՈՐԾԻՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կասյա Աբգարյանին է պատկանում Կարեն Դեմիրճյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապելու նախընտրական հնարքի «հեղինակային իրավունքը»։ Այլ տվյալներով նախագահի մեկ այլ խորհրդական մտահղացել եւ դաշնակցական մամուլին էր փոխանցել մինչեւ ուղնուծուծը հակակոմունիստ Դավիթ Շահնազարյանի՝ կոմունիստների հետ դաշինքի մեջ մտնելու լուրը, որը երկու կողմերն էլ հերքեցին։ Վերջերս էլ «Առավոտին» փորձեցին վարկաբեկել, թե իբր Վանո
«Շարված են նրանք կողք-կողքի…»
«1998-99 ուստարում ՀՀ ԿԳ նախարարությունը գործածության է երաշխավորել 120 անուն դասագիրք, որից 24-ը կտրվի վարձակալական համակարգով, մնացածը կվաճառվի»,- տեղեկացրեց ծրագրամեթոդական վարչության պետ Վիկտոր Մարտիրոսյանը։ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Դեռ նախորդ ուստարում «վարձակալվել» է 10 անուն դասագիրք, որին այս տարի կավելանա 14-ը (հիմնականում՝ օտար լեզվի դասագրքեր)։ Դասագրքերի վարձավճարների 98%-ը արդեն հավաքվել է, բացի «Մայրենի-1»-ից («մի քիչ ծուլացան»)։ Ի դեպ,
ԽՈԼԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ՝ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻ՞ՆՉ
-…Այսինքն դուք կոնտակտավո՞ր եք,- հարցրի նախարարին։ -Ես էլ եմ որոշակի միջոցառումներ ձեռնարկել,- եղավ պատասխանը։ Խոլերայի մասին արդեն օրեր շարունակ խոսում ենք բարձրաձայն եւ շշուկով, վախեցած եւ անհանգիստ։ Իհարկե, պետք է անհանգստանանք, ու եթե քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուտելուց առաջ ձեռքերը երկու անգամ օճառել, իսկ միրգն ու բանջարեղենը հոսող ջրի տակ լավ լվանալ, անշուշտ, այս պարագայում
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՆԱԴԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ
Հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության գոյության փաստը վերջերս հաճախակի է հիշեցվում ԶԼՄ-ներում։ Ձեռնարկության պարտաճանաչ հարկատու լինելը, հայկական շուկան տեղական արտադրության եւ որակյալ ծխախոտով հագեցնելը, արտասահմանյան անորակ ծխախոտը հայկական շուկայից դուրս մղելը հատկապես հեռուստատեսությամբ՝ հիմնականում ներկայացնում է վերջերս Հայաստան եկած ձեռնարկության գլխավոր մենեջեր, սեւամորթ Մ822182218217Բայ Ամադու Բրունոն (վերջինս ընկալվում է որպես համատեղ ձեռնարկության կանադական կողմի ներկայացուցիչ)։
Եվս մի ինքնասպանություն
Կիրակի օրը, սեպտեմբերի 13-ին, Եզնիկ Կողբացու եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ոչ սովորական միջադեպ էր։ Գնալով ստվարացող մարդկանց խումբը, վա՜յ-վա՜յ անելուց ու զարմացական հառաչանքներից բացի, պատրաստակամության ռեալ փորձեր էր անում առաջին օգնություն ցույց տալու հենց նոր թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցի 4-րդ հարկից իրեն նետած կնոջը օգնություն ցույց տալու, որ վերեւից նայող բժիշկների կարծիքով դիակ էր, բայց
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽ
Լրագրողը փոխում է մասնագիտությունը Դեռ չէի հասցրել ետ վարժվել պետավտոտեսուչի կերպարից, արդեն ժամանակն է բժիշկ աշխատելու: Մի քիչ վերամբարձ հնչեց, իրականում ոչ թե աշխատելու, այլ բժիշկների աշխատանքին հետեւելու: Քաղաքային շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռ. Խառատյանի հետ պայմանավորվելով դուրս եմ գալիս գիշերային հերթապահության Արաբկիրի շտապօգնության կայան: ԵՐԵԿՈ, ԳԻՇԵՐ, ԱՌԱՎՈՏ Կայանի հետ ծանոթությունը սկսվում է դիսպետչերական կետից,
Արտաշատ. «Բինգոյի» տերը հաղթեց «Երկրապահին»
Օգոստոսի 30-ին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, ինչպես եւ կարելի էր կռահել, անվավեր ճանաչվեցին։ Նոր ընտրությունների օր նշանակվեց սեպտեմբերի 13-ը, թեեւ բոլորն էլ հասկանում էին, որ Սուրբ Խաչի օրը մեծ ակտիվություն ակնկալելը միամտություն է։ Մինչ այդ թեկնածուներից 3-ը, որոնց թվում եւ քաղաքապետի պաշտոնակատար Սուրիկ Մկրտչյանը, հանեցին իրենց թեկնածությունը։ Մրցասպարեզում մնացին երեքը՝ Վարդգես Հովակիմյանը, Հարություն Մնացականյանը եւ Արտաշես
ԼԱՐՎՈՂ ՍԿԻԶԲ
Անկախ Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ չէր եղել այսպիսի դեպք, որ մեծ օրակարգը ձեւավորվի այսչափ դժվարությամբ եւ դրա համար պահանջվի արտահերթ ընդմիջում։ Իսկ այդպես պատահեց սեպտեմբերի 14-ին սկսված ԱԺ 8-րդ նստաշրջանի 59-րդ րոպեին, երբ «Հայրենիք» պատգամավորական խմբի պահանջով ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը համաձայնեց, որ, իրոք, ընդմիջման կարիք կա։ Մինչ բովանդակային շտրիխներ ներկայացնելն ասենք, որ ԱԺ այս
«Հայաստանում դեռեւս դեղին մամուլ չկա, բայց լավ կլիներ, եթե լիներ»
Սա է իրազեկ մարդու կարծիքը Քաղաքական գործիչները ողջ մամուլին են մեղադրում, որ դեղնավուն է դարձել, իսկ մրցակցային տենդով տարված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ միմյանց։ Էլ ուրիշ ինչպես պիտի որոշ թերթեր իրենց կուսակցություններին պարզաբանեն, թե ինչու են իրենց տպաքանակի եւ վերադարձի տոկոսները իրարից շատ քիչ տարբերվում՝ միայն այսօրինակ արդարացումներով, որ իրենք, իբր ծանրակշիռ ու լուրջ են, իսկ այդպիսի
«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԿԻՐԹ ԵՒ ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ
Միջազգային լրագրային մասնագիտական սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ ինչ-որ մեկի հասցեին ամբաստանության կամ մեղադրանք հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նրան անպայման պատասխան խոսքի հնարավորություն ընձեռել։ Փորձելով պահպանել հավասարակշիռ մոտեցումը՝ «Առավոտը» միշտ այդպես էլ վարվում է։ Այլ հարց է, որ երբեմն գործիչները (ասենք, ինչպես վերջերս Վահան Հովհաննիսյանը) իրենք են հրաժարվում մեկնաբանություններից՝ գուցե պատասխաններ չունենալու պատճառով։ Սակայն այդպես
ԵՎԳԵՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց աշխարհ» անկախ օրաթերթի շաբաթ օրվա լրատվությունն իր բովանդակությամբ այնքան անհեթեթ էր, որ դրան անդրադառնալն անիմաստ է (Վանո Սիրադեղյանին չեմ տեսել չորս ամիս, իսկ նրա տանը եղել եմ մեկ անգամ՝ 1996 թվականին, իր 50-ամյակի առթիվ)։ Նշված կեղծ ՊՏվՏր-ի մասին արժե խոսել միայն մեկ պատճառով. նրա հետեւում ակնհայտորեն երեւում են լրատվամիջոցներով չափից դուրս շատ հետաքրքրվող բարձրաստիճան
ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ
Սեպտեմբերի 14-ին, մինչ Ազգային ժողովի նստաշրջանի հանդիսավոր բացումը, խորհրդակցություններ անցկացրին «Երկրապահ» եւ «Հանրապետություն» պատգամավորական խմբերը։ «Երկրապահի» խորհրդակցությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նա, ի մասնավորի, անդրադարձել է այսօր հրատապ հնչերանգներ բովանդակող մի շարք հարցերի։ Իրոք, Վազգեն Սարգսյանը երկրապահներին ասել է, թե Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալով, որեւէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ նորմալ


















































