Օրվա լրահոսը
Կրակո՞ց, թե՞ սեր կլինի
Որքան մոտենում են կաթողիկոսական ընտրությունները, այնքան եկեղեցականների միջեւ, հատկապես թեկնածուների, հարաբերությունները սրվում են, մթնոլորտը լարվում է։ Բոլորն էլ ուզում են կաթողիկոս դառնալ։ Ու ամեն մեկն իր ձեւով է փորձում հասնել։ Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այս դեպքում էլ, ճիշտ է, ոչ բացահայտ, բայց միասնություններ ու դաշինքներ են ստեղծվում։ Վեց արքեպիսկոպոսների օրերս արված հայտարարությունը, թե «… Վերջին
ՀՀԿ-Ն ՀՀՇ ՉԷ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՄՈՏ Է
Քաղաքական հոկտեմբերի իրադարձությունների մի զգալի մասն էլ Հայաստանում պայմանավորելու են ամսվա երրորդ տասնօրյակում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս փուլում դեռեւս քաղաքական ուժերն ամբողջապես չեն բացել քարտերը, եւ այդ առումով իրադարձությունները չեն մտել թեժ շրջանակ։ Այդուհանդերձ, ինչ-որ դրսեւորումներ կան, որոնցից մեկն էլ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի՝ մամուլում հայտնած այն տեսակետն է, թե կուսակցությունը կոնկրետ թեկնածուների
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
Երեկվա «Առավոտում» անվանի արվեստաբան Լուիզա Սամվելյանի մահվան մեկ տարվա կապակցությամբ հրապարակված հոդվածում նշվում էր նաեւ, թե կարիքի մեջ ապրող արվեստագետն ինչպես է օգնության դիմել սոցապ նախկին նախարարուհուն եւ զավեշտական պատասխան ստացել։ Նախարարուհին որոշել էր որպես օգնություն հատկացնել… 2000 դրամ։ Ինչ խոսք, այսօր մեր արվեստագետները (հատկապես ավագ սերնդի) դժվարին կյանքով են ապրում, կարիքի մեջ։ Սակայն հայտնի
Արտագաղթ
Համահայկական համաժողովի փակման նիստի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Հայաստանից մեկնողների մասին։ Արտագաղթը մեր կյանքի ամենատխուր երեւույթն է։ Չեմ ուզում ասել, որ այն, ինչ թշնամիները ստիպում էին անել հրով եւ սրով, այսօր տեղի է ունենում թավշյա ճանապարհներով։ Հանրապետությունից մեկնողների կոնկրետ թիվը ոչ մի տեղ չի հրապարկվում, այս հարցի վիճակագրությունն
ՀԱՅԱՑՔ ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖԻՑ
ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը (Գերմանիա) հրապարակել է լրատվամիջոցներում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման բավական անաչառ եւ անկողմնակալ, իսկ տեղ-տեղ՝ նաեւ խիստ հետաքրքրական մոտ 80 էջանոց դիտարկումը, որից առանձին արժանահիշատակ դրվագներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Բացահայտումներ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանը ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի (այսուհետ՝ ԶԼՄԵԻ) դիտորդների հետ զրույցի ընթացքում հայտնել էր, որ «Արմենիայի» բաժնետերերի կազմում են
Վեց արքեպիսկոպոս
Քրիստոնեական սիրո, եղբայրության ու հանդուրժողականության վառ օրինակ են դրսեւորել Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ թեմերի առաջնորդները: Նրանք այնպիսի ավյունով հարձակվեցին մեկ այլ սրբազանի վրա, որի թեկնածությունը, իրենց կարծիքով, գալիք կաթողիկոսական ընտրություններում պաշտպանում է իշխանությունը, որ քիչ է մնում օգնության կանչեն ազնիվ քրիտոնյաներ Բուռնաշի եւ Պարույր Կարապետյանի հոգեւոր թիմերին: Նման մթնոլորտում ընտրված Հայոց հովվապետը, անշուշտ, նպաստելու է
ՊԻՏԱԿ ԱԼ ՉՈՒՆԻՆՔ
Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ ամեն ուրբաթ նախկին իշխանությունները (մեծամասամբ) հավաքվում եւ սեմինար են անցկացնում։ Ճիշտ է, նրանք սեմինարների շարքի ամբողջ բեռը իրենց վրա չեն վերցնում եւ հաճախ սիրահոժար հրավիրում են այս կամ այն կազմակերպության ներկայացուցչին։ Ու ամեն անգամ Դավիթ Շահնազարյանը որոշակի աշխատակարգ է առաջարկում (կոնկրետ ժամանակահատվածում տեղավորվելու առումով) եւ պահպանելով ավանդույթը, երբեք այն
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱՄՆ մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում երեք վարչապետներ կային՝ Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանը եւ, բնականաբար, Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս վերաբերյալ մի հետաքրքրական տեղեկություն էր հայտնել «Ազատություն» ռ/կ-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը. «Վարչապետը ամերիկյան բոլոր պաշտոնյաների հետ հանդիպելիս կոչ է անում օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»։ ՎԱՏ ԼՈՒՐ «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
Նմանօրինակ դիտողությունների համար քաղաքական գործիչները մեղադրում են Հայաստանի մամուլին, թե ժողովրդի աչքում արժեզրկում են կուսակցություններին։ Բայց այս պնդումը արել է ոչ կառավարական, քաղաքական ուղղվածություն ունեցող անկախ հետազոտական ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը, որ 1992-ից սկսյալ դիտարկումներ է իրականացրել նախկին սոցիալիստական մի շարք երկրներում. «Նկատի առնելով Հայաստանի տնտեսական եւ սոցիալական ներկայիս բարդ իրավիճակը, բոլոր կուսակցությունները, անկախ իրենց գաղափարախոսություններից,
ԵՎ ՀԻՄԱ ՆՐԱՆՔ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ
ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի դիտորդների հետ զրույցում «Ձայն ժողովրդի» թերթի գլխավոր խմբագիր Նարեկ Մեսրոպյանը խոստովանել էր. «Ժողովրդական կուսակցության ղեկավարությունն ամեն օր իր դժգոհությունն է արտահայտում մեզնից, հատկապես՝ «Միասնության» կազմավորումից հետո։ Նրանք չեն ուզում, որ մենք քննադատենք նախագահին կամ կառավարությանը (Սարգսյանին)»։ «Հայքի» գլխավոր խմբագիր Արմեն Բաղդասարյանը վկայել էր, որ ՀՀՇ-ի հետ բախումներ է ունեցել որոշ լուսաբանումների առնչությամբ։
«ԱՆՀՐԱԺԵՇՏ» ՇՏԿՈՒՄՆԵՐ
Արցախում պետականության հռչակման 7-րդ տարեդարձի նախաշեմին խորհրդարանն ընդունեց օրենք «Հանրաքվեի մասին»։ Դրանից հետո անցել է եւս մեկ տարի, սակայն ցայսօր չի ստորագրվել հանրապետության նախագահի կողմից։ Երկար ուշացումից հետո վերջապես վերադարձվեց օրենքը այն պարզ առարկմամբ, ըստ որի մեր ընդունած տարբերակում «հանրապետության նախագահը հեռու է մնացել հանրաքվեից»։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ա. Գրիգորյանը հիշյալ ներածականից անցավ առարկման
Հանրակացարանում միայն գառնուկներ են
Խեղճ, անօգնական մարդկանց հանրակացարաններից դուրս շպրտելը եւ գերագույն արդարությունն իրականացնողի կեցվածք ընդունելը մայրաքաղաքի հանրակացարանների կառավարիչների «հին ու բարի» ավանդույթն է։ Օրեր առաջ էինք անդրադարձել Զեյթունի հանրակացարանի սանուհիներից մեկին, որին փողոց էին նետել (եւ հանրակացարանի կառավարիչից «արժանի հակահարված» ստացել), երբ երեկ խմբագրություն եկավ 4 երեխաների մայր եւ 2 թոռների տատ Անահիտ Ամոյանը։ Նա՝ վեց երեխաների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1999 ԹՎԱԿԱՆ
«GEO» ամսագրի համարներից մեկում լայնածավալ մի հոդվածում Եվրոպան էր պատկերված՝ ինչպես որ կար առաջին հազարամյակի մայրամուտին: Արեւելքի համեմատ անհրապույր, աղքատ, վայրենաբարո մի տարածաշրջան: Պետություն ունենալու հայերիս դարավոր ձգտումներն ու եվրոպակենտրոն մտածելակերպը լավագույնս Ղարաբաղում /Ղարաբաղով/ արտացոլվեց: «Ստեփանակերտ-Գորիս» մայրուղին՝ ընդամենը 7 տարի առաջ գաղթի ճանապարհ, ասիական մեր ժառանգության խորհրդանիշ, այսօր եւրոպական ստանդարտներին չզիջող, ժամանակակից կառույց է: Ռազմական
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր տարեցների միջազգային օրն է Այս առիթով պետական մասշտաբի միակ միջոցառումը հավանաբար կլինի սոցապ նախարարությունում պատերազմի եւ աշխատանքի վետերանների համար հյուրասիրության կազմակերպումը։ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի նախագահը լավագույն դեպքում շնորհավորական հեռագիր կհրապարակեն այս առիթով։ Ու տարեցներն իրենց օրը կանցկացնեն առանց հավելավճար թոշակի, առանց դրամական կամ այլ նվիրատվության։ Նյութեղեն վերաբերմունքը դեռ ոչինչ, բարոյական աջակցությունը նույնպես կբացակայի։
Երկու վճիռ. երկուսն էլ մի բոյի, մի օրի
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում է ժամանակավորապես տեղավորվել ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը։ Սեպտեմբերի 27-ին էլ այդ դատարանում (նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան, դատավորներ՝ Լ. Սոսյան, Ե. Սողոմոնյան) «գրանցվեց» դատական հերթական սենսացիան։ Մինչ «բուն սենսացիային անցնելը»՝ տեղեկացնեմ, որ դատարանը քննության էր առել «Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը «Հայ գործարարների ընկերություն» ԲԲԸ-ի
ԳՐԵԹԵ ՈՐՊԵՍ ԶԵԿՈՒՅՑ
Հավաքվել էին կովկասյան դեմքով մարդիկ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանը Նալչիկ կատարած ուղեւորությունից հետո հավաքեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նալչիկում տեղի էր ունեցել Կովկասի ժողովուրդների առաջին համագումարը։ Հայաստանից այդ համագումարին մասնակցում էին կոմունիստները, իսկ ընդհանրապես՝ կովկասյան երկրների ձախ ուժերը։ Ընկեր Բադալյանը գոհունակությամբ շեշտեց, որ Նալչիկի համագումարի մասնակիցներն ընդունեցին, որ միայն ձախ այլընտրանքային կողմնորոշման դեպքում
18 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ 8 ՄԼՆ 250 ՀԱԶԱՐ
Բայց, այնուամենայնիվ, կառավարությունը շահեց գոնե OTE-ի մասով։ Առայժմ։ Առաջիկա 21 օրվա ընթացքում Հայաստանի ճեղքված բյուջեն կհամալրվի 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլարով, իսկ հետագայում՝ եւս 5 մլն-ով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի երեկ կայացրած վճռից հետո OTE-ն պարտավորվել է այդ գումարը վճարել Հայաստանի կառավարությանը։ Հիշեցնենք, որ TWT-ն «ԱրմենՏել» ընկերության իր 49% բաժնեմասը OTE-ին
Հայրիկյանն էլի չի նեղանա նախագահից
Եւ չի այրի կամուրջները Մամուլում հրապարակվեց, որ ԱԻՄ-ի փոքր վեհաժողովը որոշել է նամակով Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել իր այն խոստումների մասին, թե ընտրվելուց մեկ տարի անց խորհրդարան պիտի ներկայացվեին եւ քննարկվեին Սահմանադրության բարեփոխումների որոշ դրույթներ, իսկ բարեփոխումների գործընթացը պիտի կազմակերպվեր ԱԻՄ-ի գլխավորությամբ («Հայոց աշխարհ», 29-ը սեպտեմբերի)։ Պարույր Հայրիկյանը վեհաժողովում հայտարարել էր, թե նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ
«ՃԱԿԱՏԱԳՐՈՎ՝ ՍՐԻ ՔԱՇՎԱԾ»
Ցավոք, «Առավոտի» այս համարում չենք կարող ներկայացնել նախապես հայտարարված բացառիկ հարցազրույցը ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի հետ, քանի որ վերջինս, չնայած նախնական պայմանավորվածություններին, առժամանակ հետաձգեց այն։ Այնուամենայնիվ, կարճ զրույցի ընթացքում պրն Սիրադեղյանը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դատավարության ձգձգման առնչությամբ այլ ամբաստանյալների բողոքներին։ Նրա տեսակետն էր, թե այդ զինվորականներին թերեւս վստահեցրել
«ՃԿՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տեսնելով մեր թերթում 96-ի սեպտեմբերի 26-ին ծեծված Սեյրան Ավագյանի /ԱԺՄ/ եւ ծեծող Դավիթ Զադոյանի /«Երկրապահ»/ լուսանկարը, որում նրանք այսօր, 99-ի սեպտեմբերին ղունղունում են աղունիկների պես, ծանոթներիցս մեկն ասաց. «Չկան հավերժական ծեծողներ եւ ծեծվողներ, կան հավերժական անձնական շահեր»: Իհարկե, ոչ ոք չի էլ պնդում, թե բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները փչացած են, ծախված եւ անսկզբունքային: Բերեմ
Я ОЗАБОЧЕН
Ասուլիսացավ Ինչ ուզում եք՝ ասեք, լավ էին, էլի՛, Խորհրդային Միության տարիները։ Առավոտ վաղ մարդիկ արթնանում ու շտապում էին աշխատանքի, ո՞վ ժամանակ ուներ, որ դեռ մի հատ էլ մտահոգվեր ազգի ինքնությանը սպառնացող երեւույթներով։ Իսկ հիմա ինչն է շատ՝ ազատ ժամանակը։ Առավոտյան մարդիկ արթնանում են ու մտածում՝ ինչ անել։ Մտածում են, մտածում ու հոպ՝ գտնում։ Հավաքվում են
ԼԱՎ ԼՈՒՐ
«European Institute for the Media» կազմակերպությունը հրապարակել է 1999-ին Հայաստանի ԱԺ ընտրությունների ԶԼՄ-ներում լուսաբանման մոնիտորինգը։ Դիտարկման մեջ այսպիսի պնդում է պարունակվում. «Անկախ թերթերից ամենաազդեցիկներն են հայալեզու «Առավոտը» եւ «Իրավունքը» (երկուսն էլ քաղաքական բնույթով ավելի մոտ են Հայոց Համազգային շարժմանը)»։ «Առավոտը» դեռ ոչինչ, սովոր է, որ, չնայած իր էջերում տեղ է հատկացնում քաղաքական բոլոր ուժերի դիրքորոշումներին,
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
«Վ.Սիրադեղյան, Վ.Հարությունյան եւ ուրիշներ» գործի դատաքննությունը դեռ հունի մեջ չի մտել։ Գործը այնքան ծավալուն է, որ մեղադրյալ Վ.Սիրադեղյանը եւս մեկ փաստաբանի կարիք ունեցավ։ Ի հակադրություն, դեռ բուն գործի քննությանը չանցած, ինքնաբացարկ հայտնեց մեղադրող Աշրաֆյանը, եւ դատարանը առանց հապաղելու ընդունեց ինքնաբացարկը։ Ասում են՝ սույն փաստը շարժել է գլխավոր դատախազի զայրույթը։ Կարծես սա բավական չէր, օրերս վիրահատվել
ԱՐԺԵ՞Ր ՀԱՍՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԾԵՐԸ…
«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը երեկ դարձյալ հեռախոսազրույց է ունեցել Վաշինգթոնում գտնվող կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանի հետ։ Ի շարս այլ հարցերի, թղթակիցը հետաքրքրվել է՝ Վազգեն Սարգսյանը դեռ տարեսկզբին հրապարակավ հայտարարել էր, որ այս տարի ամուսնանալու է, հնարավո՞ր է, որ առաջին հեռավոր ճամփորդության արդյունքում վարչապետն Արեւմուտքից հարսնացու բերի։ «Այս պատվիրակության անդամներով եւս
Ոչ միայն Չուգունիւ կեցցե զցոյց, այլ նաեւ այծիւ
ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը մի առիթով վկայեց, թե Դաշինքի ղեկավարները պայմանավորվածություն ունեին հարթակի վրա անպայման լուրջ դեմքերով երեւալ, որ ժողովուրդն իրենց այդպես տեսնի։ Մի քանի տասնյակ լրագրողները, որ այս էլ երրորդ համր ցույցն են անում նախագահի նստավայրի դիմաց՝ խնդիր չունեն երեւալու ոչ այնպիսին, ինչպիսին կան։ Եվ ինչքան էլ մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի հետ կատարվածը եւ լուրջ
«ԽԵԼՈՔԻՆ՝ ՄԵԿ, ԱՆԽԵԼՔԻՆ՝ ՀԱԶԱՐՈՒՄԵԿ»
Հայաստանի Հանրապետության եւ «Անդրե գրուպի» միջեւ համագործակցելու ցանկությունը դարձյալ բորբոքվել է։ Դեռեւս 90-ականների սկզբին դրվեց համագործակցության հիմքը, սակայն, եթե հիշում եք, առաջին հանդիպումը երջանիկ ավարտ չունեցավ։ Այն ժամանակ ՀՀ արտաքին տնտեսական հարցերով նախարար Եսայի Տեր-Ստեփանյանը երեք միլիոն դոլարի չափ գումար փոխանցեց Շվեյցարիա։ Հրանտ Բագրատյանի տվյալներով, որն 91 թվականին մի կարճ ժամանակ հանրապետության վարչապետի պաշտոնակատար էր,
«Գնացի մարդի, ունեցա որդի…»
Էջմիածնից ԱԺ պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, առիթը բաց չի թողնում հայտարարել, թե ինքն էնքա՜ն մարդու է լավություն արել։ Որպես հերթական լավ գործ, առաջարկել ենք, որ պրն Ճոյտը (նույն ինքը՝ ԱԺ երեք Հակոբ Հակոբյաններից մեկը) սրտանց օգնի Զվարթնոցի փախստականներին եւ դեպի քոթեջներ ջրագիծ անցկացնի։ «Կիկոսի մահը» մանկությանս ամենավախենալու հեքիաթն էր։ Հենց որ սկսում
«ԱՆԽՌՈՎ ՉԻ ԵՂԵԼ, ՉԻ ԵՂԵԼ ԿՅԱՆՔԸ ՔՈ»
Ծնունդդ շնորհավոր 45 տարի առաջ վարպետ Սեդրակին աչքալուսանք տվողներից ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ թե սովորական արու զավակ, այլ թագավոր-տղա է ծնվել։ Երեւի նույնիսկ ինքը՝ վարպետ Սեդրակն էլ չէր պատկերացնում, թե որդին մեծանա՝ նախագահ է դառնալու։ Մտքներում այդ երազանքը փայփայվել է թե ոչ, չգիտենք, փաստը մնում է փաստ, որ վարպետ Սեդրակի որդի Ռոբերտ Քոչարյանը բավականին
ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
Եթե Երեւանի քաղաքապետի որոշումը փողոցային առեւտուրը արգելելու մասին անցավ միայն փոքրիկ հանրահավաքներով, ապա Լոռու մարզում նույնացվող որոշումը ավելի հետաքրքիր արձագանքներ ունեցավ։ Մարզպետ Հենրիկ Քոչինյանը իր այս որոշումը պատճառաբանել էր հետեւյալ կերպ. փողոցում առեւտուր անող կանայք իրենց բնական կարիքները հոգալու համար զուգարան չգտնելով՝ գնալու են շենքերի մուտքերը, ապա ձեռքերը իրենց շրջազգեստներով մաքրելով, շարունակելու են առեւտուրը։ Փողոցային
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՂԹԵՐ
Հատկապես հայ պաշտոնյաների համար աշխարհի ամենակարեւորը թղթի գյուտն է. թղթի վրա հնարավոր է շարադրել մտքեր եւ դրանք ընթերցել «լայն» հասարակայնության առջեւ։ Առանց հեգելու ընթերցելու համար պետք է գոնե փոքր-ինչ գրագետ լինել կամ տիրապետել մայրենի լեզվին։ Ընթերցանությանն անկեղծություն եւ բանավոր խոսքի իմիտացիա տալու համար ձայնը տեղ-տեղ պետք է կերկերուն դարձնել։ Դա նպատակահարմար է անել անակնկալ տողադարձերի


















































