Օրվա լրահոսը
Սպիտակ տնից հայտնում են, թե Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ այս շաբաթ
«Պետք է պատրաստ լինենք հնարավոր լուրջ հարձակումների»
«Կամրջից այս կողմ կյանք կար: Դժոխքին հաջորդեց հույսն ու հավատը, որ ամեն ինչ դեռ կորած չէ»․ արցախցի կին զինվորական. «Ա1+»
«Պայքարեցինք՝ հուսալով և սպասելով, որ մեզ կհասկանան, օգնության ձեռք կմեկնեն, մեր հարցը մի կերպ կլուծվի։ Բայց չէ, նորից չարաբաստիկ սեպտեմբեր, նորից նոր զոհեր, անդառնալի կորուստներ և որ ամենասարսափելին է բոլորիս համար՝ հայրենազրկում»
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ․ factor
Factor.am. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է
«8 տարվա ազատազրկում». Լուկաշենկոն առաջարկում է օրենքով պատժել գործող և նախկին նախագահների հասցեին սպառնալիքներ հնչեցնողներին
«Ազատություն». 30 տարի շարունակ Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։ Փոփոխություն թույլ կտա պատժել նրանց, ովքեր բռնության սպառնալիքներ կհնչեցնեն գործող և նախկին նախագահների հասցեին։ Առաջարկվող փոփոխության տեքստն արդեն պաշտոնական կայքէջում հրապարակված է և, ըստ այդմ, հոդվածը նախատեսում է ութ տարվա ազատազրկում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ուզում եմ, որ հայկական պատմությունները լսվեն աշխարհում. Կարլո Կոպպոլա
Նա նաեւ առաջարկում է Երեւան-Բարի չվերթ բացել
Ադրբեջանական ռեպորտաժում կեղծ հրապարակումներ են տարածում, թե իբր ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է ստեղծում. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ամերիկայի «արյունոտ ձեռքերը» Զանգեզուրում. Բայդենն այստեղի՞ց է նոր պատերազմ հայտարարում Ռուսաստանի դեմ»,-սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության գլխավոր թողարկման վերնագիրն է։ Ռեպորտաժում կեղծ հրապարակումներ են տարածվում այն մասին, թե իբր ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է ստեղծում։ Քարոզչական ամբողջ նյութը հենց ԱՄՆ-ին է դասում
«Իրավիճակը ծանր է: Պետք է խորհրդակցենք». Պաղեստինի առաջնորդն Անկարայից առաջ մեկնում է Մոսկվա
Ermenihaber. Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպման հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է: Դեսպանը նաև նշել է, որ կողմերը կխոսեն հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերի մասին: «Իրավիճակը ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ մոտ երկիր է։ Մենք պետք է
«Առկա են բոլոր հնարավորությունները, որ երիտասարդները գիտելիքով իրենց առջև բացեն բոլոր դռները»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը: Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ: Նախարարության ֆինանսավորմամբ
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը կհրապարակվի վաղը․ Սերգեյ Հարությունյան
Կալանքը երկարաձգելու համար քննիչի կողմից բերված բոլոր փաստարկներն անհիմն էին․ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր քննվեց Գերասիմ վարդանյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ 14․00-ին։ «Կալանքը երկարացնելու որեւէ հիմք ի սկզբանե համոզիչ չէր։
Պատրա՞ստ է Ադրբեջանի ՄԻՊ-ը խոստովանել, թե ադրբեջանական հասարակության քանի տոկոսն է վարակված պետականահեն ռասիզմով՝ պատրաստ բռնությունների հայության և հայկականության դեմ. «Գարդման Շիրվան Նախիջևան»
Ադրբեջանի պետական համակարգը տարբեր կառավարական և ապակառավարական խողովակներով շարունակում է զավեշտաբարո հայտարարություններ տարածել։ Նման համատեքստում երբեմն որոշ ինստիտուտների գոյությունն առհասարակ խնդրահարույց և ժամանակավրեպ է թվում։ Ասվածի վառ վկայությունն է Ադրբեջանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և մարդու իրավունքների պաշտպանի գոյությունն առհասարակ։ Այս ինստիտուտի և վերջինիս ղեկավարի գործունեությունը ուղիղ հակասության մեջ են այդ երկրում մարդու իրավունքների և
ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: ԱԺ
Խաղալիքների և մանկական հագուստի մեջ թաքցված արգելված իրեր՝ «Արթիկ» ՔԿՀ բերված հանձնուքում
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Ասֆալտապետության ֆենոմենը: Անցել է երկու ամիս, փոսերն ավելացել են». Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից Ամիսներ առաջ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հարց տվեցի՝ ե՞րբ են պատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներում առկա «խրամատները»՝ փոսերը, ասֆալտապատեն։ Պատասխանը եղավ ինչպես կանխատեսում էի՝ մի քանի օրից՝ անձրևները դադարելուն պես։ Անցել է երկու ամիս, փոսերը ավելացել ու շատացել են։ Երեկ անգործների
Հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12% հետվճարի ծրագրի վերաբերյալ
Հարց 1։ Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 12 % հետվճար։ Պատասխան։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։ Հարց 2։ Եթե օգոստոս ամսին կենսաթոշակը տնօրինել եմ անկանխիկ՝ կատարելով շուրջ 60,000 դրամ
Իրեն հարգող որեւէ երկրում, եթե պաշտոնյան փողերի տրցակներ շարեր սրի վրա, նրանով կզբաղվեին իրավապահները. Նարինե Դիլբարյանը՝ Վահե Ղազարյանի մասին
Սակայն կատարվածին ոչ մի իրավական արձագանք չկա, բացի բարոյական ու զգայական գնահատակններից
«Ճիշտ կազմակերպած աշխատանքի դեպքում հնարավոր է խուսափել Նուբարաշենի աղբավայրի՝ մշտական դարձած հրդեհներից». Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից Քաղաքային իշխանության ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը։ Մինչդեռ ճիշտ կազմակերպած աշխատանքի դեպքում հնարավոր է խուսափել աղբավայրի մշտական դարձած հրդեհներից, տեղում մանրամասնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Գառնիկ Դանիելյան. «Ոչ ոք թող չկասկածի, որ Շարժումը հասնելու է իր նպատակին եւ իր առջեւ դրած խնդիրները կատարելու է»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվիստ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում, խոսելով ամռան ընթացքում Շարժման իրականացրած գործունեության մասին, ասաց. «Շարժման ընթացքը շարունակվում է: Ամառային սեզոնը մեզ համար բակային հանդիպումների եւ մարզային այցելությունների փուլ է: Պիտի խոստովանենք, որ հիմա գյուղատնտեսական սեզոն է, եւ մեր այցելած վարչական շրջաններում մարդիկ, մեր աջակիցներից շատերը, հատկապես՝ Արարատյան դաշտի, ներողություն
«Թրամփ-Փենս վարչակազմի անգործությունը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ընթացքում, ազդեցություն կունենան ամերիկահայ ընտրողների վրա». Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
Թրամփի վարչակազմը որևէ բովանդակալի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու»
ՔԿ-ում 2024թ. առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1032 քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական
«Զելենսկին խելահեղ քայլեր է անում». ԱՄՆ-ն մտադիր է նրան հայազգի Ավակովո՞վ փոխարինել
ԱՄՆ-ն տարբերակներ է քննարկում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն «ավելի կառավարելի և պակաս կոռումպացված» գործչով փոխարինելու համար, ըստ Ria.ru-ի, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): «ԱՀԾ-ին տվյալներով՝ ամերիկյան էլիտայի շրջանում աճում է դժգոհությունը Զելենսկու նկատմամբ: Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններում ավելի բարձրաձայն են հնչում նրանց ձայները, ովքեր կասկածներ են հայտնում «Կիևին տրվող միլիարդավոր դոլարների
Որքա՞ն վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը Արցախի բռնազավթման հետեւանքով. փոխնախարարը հաշվարկներ չներկայացրեց
«Այս պահին չեմ կարող հնչեցնել նման թիվ, բայց համենայնդեպս կան հաշվարկներ, որոնց հիման վրա մշակվում են աջակցության ծրագրեր»։
Հայաստանում չի մշակվում վարելահողերի 50,21 տոկոսը. ըստ փոխնախարարի՝ իրականացվում են աջակցության ծրագրեր
«Առավոտը» փոխնախարարից նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանք է տարվում Հայաստանում մշակվող գյուղմթերքի արտահանումը խթանելու ուղղությամբ։
100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ
13 օգոստոսի, 2024 թ․, Երևան․ Երկարացրու ամառը Team-ի հետ․ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձերք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։ Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ
Անկարայում ԱՄՆ դեսպանը նաև Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա
Ermenihaber. Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել։ Դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանի հետ հարաբերություններ ունեցող բոլոր մեր դաշնակիցներին խնդրում ենք ճնշում գործադրել լարվածությունը թուլացնելու համար ու դա նաև վերաբերում է Թուրքիային»։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան
Սպանության գործով ամբաստանյալը, որի համար ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն էին ներկայացրել, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Factor
Նշենք, որ, ըստ Ռոման Մովսիսյանի մեղադրանքի՝ նա սպանել է մանկության ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին
Շատերը շաքարը չարաշահում են՝ հաճախ առանց գիտակցելու
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում
Ցնծությունից թնդացող կեսգիշերային Գյումրին ու 5 օլիմպիականներին աստվածացնող փոքրիկները
Գյումրու մուտքի մոտ, ապա Վարդանանց հրապարակում դափնեպսակներով, աղուհացով, կենդանի երաժշտությամբ, պարային բեմադրությամբ դիմավորեցին Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի 5 մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Դավիթ Չալոյանին, Երվանդ Մկրտչյանին։ Գյումրի ոտք դնելուն պես, պարային համույթի անդամներից մեկը հանեց շապխեն (սա գյումրեցի տղամարդուն հատուկ գլխարկ է) ու ի նշան մեծարանքի, հարգանքի` խոնարհվելով բացականչեց․ «Եկա՜ն, եկա՜ն,
«Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել». Թուրքիայի արտգործնախարարը՝ Էնթոնի Բլինքենին
Ermenihaber. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին X- միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Օնջու Քեչելին՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի միջև բանակցային գործընթացը և տարածաշրջանում աճող լարվածությունը։ Ֆիդանը նշել է, որ «ՀԱՄԱՍ» խմբավորման
«Մենք ինքներս՝ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը։ Սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը». Փաշինյանը կրկին անդրադարձել է մայթերին մեքենա կայանելուն
«Ժողովրդավարությունը եւ տոտալիտարիզմը՝ մայթի վրա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութով կրկին անդրադառնալովմայթերին ավտոմեքենաներ կայանելու խնդրին և, մասնավորապես, քաղաքացիների մեկնաբանություններին, թե դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Ըստ Փաշինյանի՝ այդ խնդիրը պետք է քաղաքացին լուծի. «Քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը։ Սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը»,- նշում է Փաշինյանը։
Սաքունց. Տեղական մի քանի «հայրենասեր» ջահելներ փորձել են ոչ միայն արգելել, այլ նաև բռնություն գործադրել մայթին նվագող մարդկանց նկատմամբ, մարդկանց, որոնք ուղղակի ճամփորդում են Հայաստանով
Իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը ռասիստական այս տիպիկ դրսևորման հետ կապված. քար լռություն


















































