Օրվա լրահոսը

«2018-ի՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո իմ հայրենիքի ճակատագիրը մտահոգեց ինձ․ չէի կարող անտարբեր լինել»․ Սփյուռքից ՀՀ վերադարձած երիտասարդ

Արիանա Հովսեփյանը վստահեցրեց․ «Սրբազան պայքարը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում համախմբվելու և պաշտպանելու մեր ազգի ինքնությունը»։

Սոցցանցերում աշխատանք առաջարկելով՝ թալանի են ենթարկել գյումրեցի կնոջը

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին է դիմել պետական կառույցներից մեկի 37-ամյա աշխատակցուհի Վ․Պ․-ն՝ հաղորդում ներկայացնելով իրեն խարդախությամբ դրամաշորթության ենթարկելու մասին։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նկատել է աշխատանքի առաջարկ, որով սկսել է հետաքրքրվել։ «Վոցապ», «Տելեգրամ» հավելվածների միջոցով  նրան ներկայացրել են աշխատանքային պայմանները, առաջարկել մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիս 31-ից մինչև

«Այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ Աջակցությունն այս ժողովուրդն է՝ ինքն իրեն աջակցող։

«Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության»

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը

«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «Հունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝  4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ ( ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից», տեղեկանում ենք փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:   Մանրամասները` շուտով

Հովհաննես Իշխանյան. «Նիկոլ Փաշինյանը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի»

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում նոր սահմանադրություն ունենալու Ալիեւի պահանջի եւ դրան Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին՝ ասաց. «Սահմանադրության հարցը շատ բազմավեկտոր հարց է քննարկման համար, բայց սկսենք այնտեղից, որ Նիկոլը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի: Մի կողմից այս սահմանադրությունը փոփոխելը, բայց միայն այն դրույթները, որ

Ահաբեկչություն Թուրքիայի Շըրնաք նահանգում

Թուրքիայի Շըրնաք նահանգում ավտոբուս է պայթել, ինչի հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 12-ը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչություն։ Որոշ լրատվականներ հստակեցնում են, որ ոչ թե ավտոբուս, այլ` միկրոավտոբուս է պայթեցվել։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել: Հաղորդվում է նաև, որ հարձակվել են քաղաքացիական մեքենաների վրա։

«Այս իշխանությունների կարգախոսը` մահ Հայաստանինն է»․ Էդգար Էլբակյան

Ըստ քաղաքագետի՝ այս իշխանությունները, երբ խոսում են ինքնիշխանության մասին, զուտ նկատի ունեն ՀՀ-ն ավանդական դաշնակցային հարաբերությունների ծիրից հանել և մտցնել թուրքական գերիշխանության տակ։

40-ամյա տղամարդը սկանդալ է սարքել Շիրակի դատախազության շենքի դիմաց՝ հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 22․00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 40-ամյա բնակիչ Ս․Բ․ն սկանդալ է սարքել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, նա ձեռքերով հարածել է դատախազության շենքի դռներին, պահանջել բացել, որ ներս մտնի, հայհոյանքներ է հնչեցրել։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Նրանց տեսնելով՝ 40-ամյա տղամարդն ավելի է ոգևորվել, սկսել

«Եթե շարժումը չհաջողի, մեր պետականության գոյությունը կասկածի տակ կհայտնվի». Քոլեջի ուսանող

Նայեք ինչքան երիտասարդություն է հավաքվել՝ տարբեր կուսակցություններից, տարբեր խմբավորումներից

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության

Աթենքի մերձակայքում մոլեգնում է արագընթաց անտառային հրդեհը

Մարդիկ են տարհանվել, այրվել են տներ և մեքենաներ

Դատարանը քննում է «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը

Գործի հիմքում դրված են հիմնականում օբյեկտիվ ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով․ վարույթով ներգրավված է 22 վկա եւ 11 տուժող, որոնք բոլորն էլ ոստիկանության ծառայողներ են

Ծառուկյան. Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերին ներկայացավ արժանապավտորեն

Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։

Էլինա Ավանեսյանի երկրորդ մրցակիցը Ցինցինատիում Մեծ Բրիտանիայից է

ԱՄՆ Ցինցինատի քաղաքում հայոց եռագույն դրոշի ներքո տոնած առաջին հաղթանակից հետո թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հեղինակավոր այդ մրցաշարի որակավորման փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հերրիեթ Դարթի հետ: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Էլինան 6:3, 6:1 հաշվով վստահորեն պարտության էր մատնել ամերիկուհի Լորեն Դեւիսին: Նրանց դիմակայությունը տեւել էր 1 ժամ 23 րոպե: Աշոտ

ՔԿ-ում 2024թ․ առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով 338 քրեական  վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը

Սա ոչ թե Զանգեզուրի, այլ՝ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը. Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։ Ինչու՞ է այն տեղի ունենում ։ Ո՞րն է ՀՀ շահը։ Ու՞մ շահերն է սպասարկում ՀՀ իշխանությունը։ Դեռեւս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚ Բրայենի ելույթը, որի համաձայն, ԱՄՆ-ն ձգտում է, շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի

«Հավատարիմ մնալ նախնյաց արժեքներին». Գարեգին Երկրորդն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի նպատակն է ուխտագնացությունների, ճանաչողական

«Որոշեցի մոռացված նախշերին տալ ժամանակակից էլեմենտներ և բոլորին ցույց տալ հայկական մշակույթի նրբությունները, զարդանախշերի յուրատիպությունը». «Ապառաժ»

«Ապառաժ». Անի Հովհաննիսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։ Տեղահանվելուց հետո ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Անին մեկն է այն արցախցի երիտասարդներից, որ փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ներսում խեղդել հոգու ճիչը և ժպիտով նայել շրջապատին։ Ասեղնագործությամբ զբաղվում է 2021 թվականից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա ցանկանում էր ինչ-որ բանով

Հիմնական պասիվությունը կապված է ֆինանսական հոսքերի բացակայության հետ․ «Վերադարձ ղեպի Քաշաթաղ» ՀԿ ղեկավար. «Ա1+»

«Ա1+». «Վերադարձ ղեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ Երևանում: Ժամանակի ու ստեղծված պայմանների թելադրանքով ձևավորված կազմակերպության առաջնահերթ նպատակներից էր բռնի տեղահանված 39 հազար արցախցիների պահանջատիրության բարձրաձայնման, արդարության վերականգնման, մահվան սպառնալիքի տակ սեփական տները լքած քաշաթաղցիների իրենց օրրանը վերադառնալու իրավունքի իրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել։ «Մեր նպատակն էր ագրեսիայի և հայ ազգաբնակչության բնաջնջման հետևանքով

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ավարտին են մոտենում շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը սկսվել է 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները հանդիպել են նաև կապալառուի և տեխնիկական հսկողությունն իրականացնող

Վրաստանի հետ սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում, ավելի քան 1400 ավտոմեքենա է կուտակվել

Վրաստանի հետ սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում, ավելի քան 1400 միավոր տրանսպորտ է կուտակվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Հանրապետության տարածքում 1450 միավոր ավտոտրանսպորտ է կուտակվել ճանապարհներին, որոնցից 980-ը գտնվում է հատուկ կայանատեղերում: Էլեկտրոնային հերթում գրանցված է 4870 միավոր տրանսպորտ», – հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևն աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։ Ընդհանուր առմամբ, անցած

«Ասֆալտի վրա բետոն են անում, մայթերն օգտագործում որպես ավտոկանգառ». Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հոգատարություն դրսևորել վերանորոգված փողոցների և մայթերի նկատմամբ

«Եկեք մայթն ու փողոցը չխլենք ինքներս մեզնից». ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով տեսանյութով, որում նա դժգոհել է, որ քաղաքացիները մայթերն օգտագործում են որպես ավտոկանգառ: Լուսանկարն՝ արխիվային:

«Ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ՝ սպորտը, Հայաստանում  համակարգային կոլափսի մեջ է». Հովհաննես Գալստյան

«Ծաղկող», «կոռուպցիայից զերծ» Հայաստանում գրանցել ենք 24 աստիճանով հետընթաց սպորտում

Վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր. Սուրեն Պապիկյան

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։ Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ

Կբարեկարգվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական կառույցներ. ավելի քան 707 մլն 338 հազար դրամի վերաբաշխում

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով: Մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը: Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև

Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի արվեստի բացառիկ ցուցադրությունը

Ս․թ․ օգոստոսի 1-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել անվանի արվեստագետ Ռաֆայել Մեգալի «Primal Murmurs» հավաքածուի ցուցադրությունը: Նկարչի և AKNEYE-ի գործակցությունը ներկայացվել է չորս անզուգական քանդակներով: «Nurture», «Symbiosis», «Savage» և «Harmony» վերնագրված քանդակները ոգեշնչված են բնությունից՝ արտացոլելով մարդկանց և բնության միջև խորը, բնազդային կապը: Մեգալի վառ, համարձակ գույների և հայկական նուրբ զարդանախշերի համադրումն աշխատանքներում

Պարզվել են Վահրամաբերդ բնակավայրում կատարված սպանության հանգամանքները

2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը. Ալեն Սիմոնյան

Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով եւ պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031