Օրվա լրահոսը

«Տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանում նախագահի ինստիտուտը ամենակարևորը չէ»

Փեզեշքիանը չի կարող լիովին բարեփոխական կառավարություն ձևավորել, որովհետև այդ դեպքում, չի բացառվում, որ կարժանանա Հասան Ռոհանիի կառավարության վերջին տարիների ճակատագրին:

Վարդան Հարությունյան. Փաշինյանն ընդդիմությունից չի վախենում, ճիշտ խոսքից չի վախենում, բայց, չգիտես ինչու, վախենում է չափազանց բարձր հռնդյունով երթևեկող, չափազանց բարձր երաժշտություն միացրած, քաղաքի անդորրը խախտող մեքենաների տերերից

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանն ընդդիմությունից չի վախենում, իր քննադատներից չի վախենում, ճիշտ խոսքից չի վախենում, սուտ խոսքից չի վախենում (պետք լինի՝ ինքն այնպիսի սուտ կասի, որ կքարանան բոլորը), հակադարձում է բոլորին, սպառնում է բոլորին։ Խոստանում է ծեփել պատերին, փռել ասֆալտին։ Մի երկու փորձ էլ արել է։ Ճիշտ

Վահրամ Միրաքյան. Ահաբեկչությամբ բյուջեն լցնելը հաստա՞տ լավ գաղափար է, կարո՞ղ է բյուջեն լցնող բիզնեսներից էլ կարծիք հարցնեք, թե ինչ կարելի է անել

ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Վերջին շրջանում ՊԵԿ-ը ակտիվ կալանավորում է գործարարներին, խարդախության համար քննչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները և այլն: Պատճառը՝ բյուջետային մուտքերը նախատեսվածից թույլ են, քանի որ տնտեսությունն է նախատեսվածից թույլ զարգանում

Սյունիքով միջանցք ունենալու գաղափարի հեղինակն ու իրական շահառուն ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Թուրքիան. Ստեփան Հասան-Ջալալյան             

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԻՋԱՆՑՔԻ 300-ԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ Ինչպես հայտնի է, Հայաստանի ու օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված անվերջ պահանջներից մեկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելն է, որով վերջինիս տարածքի հիմնական մասը ցամաքային կապով կկապվի անիրավացիորեն Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող, սակայն պատմականորեն և իրավունքի ուժով Հայաստանին պատկանող Նախիջևանի

Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ արձանագրվել են շեղումներ հաստատված նախագծից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։ Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա էին Ալավերդու համայնքապետի տեղակալը, ԱՄՆ

Շմոլ գազից թունավորման հետևանքով 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ-ի փականագործին

Ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, վերջին անգամ՝ 2022

Որտեղի՞ց է «բուսնել» 29 743 կիլոմետրը

Հնարավո՞ր է արդյոք պետություն՝ առանց «պատմամշակութային խորության» Ենթադրենք, պետությունը փող է տպում եւ այդ թղթի կտորի վրա գրում է «10 հազար» կամ «100 հազար դրամ»: Բայց գրելը մի բան է, իսկ իրական արժեքը՝ մեկ այլ բան: Գործոնները նյութական են եւ ոչ նյութական՝ սկսած կառավարության հանդեպ վստահությունից: Ենթադրենք, ԱՄՆ դոլարի արժեքն ապահովվում է այդ երկրի տնտեսության

«Տոյվո Կլաարն ու մյուսները շատ լավ գիտեն՝ Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումները, բայց դա ապահովելու համար Արեւմուտքը ոչ մի միջոց չի ձեռնարկել». «Հրապարակ»

Ադրբեջանի կառավարությունն արդեն 17,7 մլրդ մանաթ կամ 10,4, մլրդ դոլար է հատկացրել «Լեռնային Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման ծրագրերին»։ Արդեն իսկ հայտարարվել է հայկական Շուշիում 105, իսկ Արցախի այլ շրջաններում  1727 ընտանիքի բնակեցման մասին։ «Հրապարակ»-ի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, կարծիք է հայտնում՝ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի, որ արցախցիների վերադարձի մասին որեւէ բառ անգամ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հատուկ առաջարկ է անում ուսանողներին և դպրոցականներին

Ucom ընկերությունը հատուկ ակցիա է հայտարարում ուսանողների և դպրոցականների համար՝ ուսումնական տարվան ընդառաջ։ Ակցիայի շրջանակում օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից ինչպես նաև առցանց հնարավոր կլինի ձեռք բերել HONOR X6b սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած ընդամենը 1165 դրամից։ Ակցիայի շրջանակում HONOR X6b սմարթֆոն բոլոր գնողները կստանան բրենդային և որակյալ անլար HONOR Choice

Նաիրի Հունանյանի եղբայրը դիմել է ներում ստանալու խնդրանքով. «Հրապարակ»

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները պարբերաբար դիմում են վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով: Մի քանի տարի առաջ Նաիրի Հունանյանն էր դիմել, հետո նրա եղբայրը` Կարեն Հունանյանը: Անցած տարի հունիսին Կարեն Հունանյանը ներում ստանալու համար դիմել էր ՀՀ նախագահին, սակայն մերժում ստացել: «Հրապարակի» տեղեկություններով, որ նա կրկին դիմել է ներման խնդրանքով: Արդարադատության նախարարությունն այս անգամ, չգիտես ինչու,

Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ, որն էլ ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել. «Ժողովուրդ»

Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա տեւական ժամանակ է` գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար

«Կարմրուկի դեպքերը Եվրոպայում, այդ թվում` Հայաստանում, շարունակում են աճել»

Պատվաստման ենթակա են նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք

Իրանական տաղավարի հայախոս աղջիկը

Օգոստոսի 11-ին Գորիսում կայացած հայ-իրանական փառատոնի հետաքրքիր դրվագներից

Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն հյուրընկալել է վարչապետի պատվիրակությանը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին։ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170

ՄԻՊ աջակցությամբ կազմակերպվել է ազատությունից զրկված անձի՝ ընտանիքի հետ երկարատև տեսակցության ապահովումը

Ազատությունից զրկված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը ընտանիքի հետ երկարատև տեսակցություն կազմակերպելու հարցով: Ըստ դիմումի՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները մերժել են այն կազմակերպել՝ պնդելով, որ անձին ցուցված է ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և, այդ նպատակով, անձը պետք է տեղափոխվի վերոնշյալ հաստատություն: Սակայն ազատությունից զրկված անձը նշել է, որ ինքն իրեն լավ է

Կապանի և Գորիսի բարձրադիր գոտիներում, Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։  Կապանի և Գորիսի բարձրադիր գոտիներում, Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Օ՜ սպորտ, դու ի՞նչ ես

Մեծ սպորտի նկատմամբ իմ վերաբերմունքը կտրուկ փոխվել է այն պահից, երբ խաղադրույքները դարձան զանգվածային: Դա փչացնում է հաճույքը, զրկում է մրցամարտը կամ խաղը գեղագիտական բաղադրիչից: Նույնն է, որ մարդիկ գրազ գան՝ կկարողանա՞ արդյոք սոպրանոն համերգի ժամանակ վերցնել երկրորդ օկտավայի «ռե»-ն, եւ իրար ասեն՝ արի՛ մի 5 հազար դնենք, որ համերգը հետաքրքիր դառնա: Այս պարագայում ակնհայտ

Ովքեր են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թեկնածուները. մանրամասներ. «Ժողովուրդ»

Մարգարիտա Մինասյանը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենն է։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրն է, և արդեն պարզ է մրցույթի հետագա ընթացքը:

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահ

Ա. Հ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ․-ինը և Ա. Գ․-ինը՝ միջին ծանրության:

Կարեն Գիլոյան. «Եթե իրենք որոշում չկայացնեն, կդիմենք Լոզանի դատարան»

Ինչո՞ւ չիրականացան Գիլոյանի կանխատեսումները, թե տասը մեդալ են բերելու՝ լրագրողի այս հարցին ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Չեմ ասել՝ կնվաճեն, ասել եմ՝ մեդալ նվաճելու հնարավորություն ունեն»: Ապա սկսեց թվարկել հերթով անունները եւ բացատրել, թե ինչու չստացվեց: Արթուր Ալեքսանյանի մեդալի մասին ասաց, որ բողոքարկել են. «100%-ով կարող եմ ասել, որ սխալ էր, հուսով եմ՝ սխալվել են

Մալխաս Ամոյան. «Ճիշտ չկարողացա դասավորել գոտեմարտս, դա էլ բերեց պարտության»

«Արդեն կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, կփորձեմ փոխել մեդալիս գույնը: Այս պահին երեւի սրան էի արժանի, թեեւ նպատակս այլ էր, բայց, փառք Աստծու, մեդալով եմ վերադարձել»,-ասաց Փարիզի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Մալխաս Ամոյանին երկրպագուները նետեցին օդ: Մանրամասները՝ տեսանյութում.

«Էմոցիաները տեսաք… Մեդալի իմ ուզած գույնն էր պետք ինձ». Արթուր Ալեքսանյան

Փարիզի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոցում», պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր համար մեդալի գույնը կարեւոր էր, եւ հույս ունի, որ բողոքարկումը արդյունք կտա: «Նման պրակտիկա եղել է, բայց Օլիմպիական խաղերում՝ չէ, աշխարհի առաջնությունում է եղել»,-ասաց նա: Նա ասաց, որ Հայաստանի հանդեպ լարվածություն կար Օլիմպիադայում, ոչ մի բողոքարկում չեն բավարարել: Սակայն

Ասվում է, թե Էրդողանն աստվածային հատկանիշներ ունի. «Բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես»

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com   Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է

Հայ օլիմպիականներին երկրպագուները զուռնա-դհոլով դիմավորեցին «Զվարթնոցում»

Փարիզից վերադարձող մեր օլիմպիականներին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում: Հավաքվել էին երկրպագուներ, մարզասերներ, համաքաղաքացիներ եւ համագյուղացիներ: Օլիմպիականների հայտնվելուն պես հնչեց զուռնա-դհոլը, բարձրացրեցին տղաների լուսանկարով մեծադիր  պաստառները, նրանց պարանոցներին դափնեպսակներ կախեցին: Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրիում այսօր արթուն կմնան․ կեսգիշերին դիմավորելու են չեմպիոններին

Այսօր Գյումրու մուտքի մոտ աղուհացով, Գյումրվա տարազներ կրող պարային համույթներից մեկի կատարումներով, դափնեպսակներով  կդիմավորեն ՓԱՐԻԶ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին։ Այնուհետ Գյումրվա ֆայտոններով նրանց կուղեկցեն կենտրոնական Վարդանանց հրապարակ, որտեղ մարզիկների պատվին կարմիր գորգ են փռել։ Նրանք կարմիր գորգի վրայով  կբարձրանան բեմ, որտեղից կհնչեն քաղաքային իշխանության ելույթ- շնորհավորանքները, շամպայնով ու տորթով կնշեն մարզիկների հաղթանակը։ Այս ամենը

Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին։ Դրանցից մեկով Սերժ Ռուշանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Երկրորդ հրամանագրով  Մակար Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Տղաներն այսօր բոլորն ազատվել են․ ՀՀ-ում դեռևս կան դատարաններ, որոնք չեն ենթարկվում քաղաքական ճնշումներին»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց՝ չորեքշաբթի՝ ժամը 19։30-ին բակային հանդիպում է տեղի ունենալու Երազ թաղամասում։

Դեպի Հայաստան նոր ճանապարհ. Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում` Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի հրամանում նշվում են Մառնեուլի շրջանի երեք սեփականատիրոջ անուն, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերն անհրաժեշտ են ճանապարհի կառուցման համար՝ Վանո Գոմիաշվիլի, Ռենատ Քերիմով և Նաիբ Ամիրովը

Դատավոր Արամայիս Ասատրյանը կալանքից ազատեց «Հունիսի 12-ի» գործով չորս մեղադրյալների, մյուս 12-ի խափանման միջոցները նույնպես մեղմացվեցին

Կարմեն Մնացականյանի, Արմենակ Խաչատրյանի, Լեւոն Սաֆարյանի, Ավետիք Ջիլավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել, խափանման միջոց սահմանել հանրապետությունից չբացակայելու արգելքը եւ վարչական հսկողությունը՝ առանց դատարանի որոշման բնակության վայր փոխելու եւ շաբաթը մեկ անգամ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում գրանցվելու պարտավորությամբ, նրանց ազատ արձակել դատարանի դահլիճից. դատավոր Արամայիս Ասատրյանն այսօր նման որոշում կայացրեց «Հունիսի 12»-ի գործով չորս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031