Օրվա լրահոսը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին: Ողջունելով Ավանեսյանի՝

«Օլիմպիական ոսկին ինձ հեշտությամբ չտրվեց, Արթուրը հզոր մարզիկ է». Սարավի

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութով ներկայացրել է օլիմպիական չեմպիոն Մոհամմադհադի Սարավիի խոստովանությունը: «Օլիմպիական ոսկին ինձ հեշտությամբ չտրվեց, Արթուրը հզոր մարզիկ է», – ասում է ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավին: Հիշեցնենք՝ Հայկական սպորտի ամենատիտղոսավոր մարզիկներից մեկը՝ օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր

Ալի Բաղերի Քանի. Երբ ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելի ագրեսիայի դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում, Իրանը չունի այլ տարբերակ, քան ինքնապաշտպանության իրավունքից օգտվելը

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին քննադատել է Իսրայելին պատասխանատվության ենթարկելու հարցում միջազգային անգործությունն ու կողմնապահությունը և հայտարարել. «Երբ ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելի ագրեսիայի և խախտումների դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում, Իրանը չունի այլ տարբերակ, քան ինքնապաշտպանության օրինական իրավունքից օգտվելը: Նման գործողությունն անհրաժեշտ է ԻԻՀ ինքնիշխանության,

Արսեն Հարությունյանը բացահայտ առավելությամբ հաղթեց մեքսիկացի ըմբիշին

Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Փարիզում օլիմպիադայի ըմբշամարտի մրցաշարի մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ պարտության մատնեց մեքսիկացի Ռոման Բրավո Յանգին, որը, մեղմ ասած, «կեղտոտ» գոտեմարտ էր վարում: Եվ պատահական չէ, որ գորգի մրցավարը նրան հարվածներ հասցնելու համար դիտողություն արեց, իսկ երկրորդ մրցափուլում ստիպված եղավ րոպեական ընդմիջում

«Փորձել են ամեն գնով հասնել նրան, որ եղբայրս գտնվի անազատության մեջ»․ Ռոման Երիցյան

Ռոման Երիցյանն ասաց․ «Դա կապում եմ անձամբ իմ փաստաբանական գործունեության հետ, պարեկային ծառայողների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ»։

Կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում

Օգոստոսի 7-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ։ Նախարարին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ, Անի, Աշոցք և Ախուրյան համայնքների ղեկավարները։ Նախարարը շրջել է կայանի տարածքում, ծանոթացել կլիմային հատուկ բարձր բերքատվություն ապահովող սերմնանյութերի պատրաստման գիտաարտադրական ընթացքին, ուսումնասիրել կայանում առկա խնդիրները

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն: Երևանի քաղաքապետարան

Վարելու իրավունք չունեցող ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին գումար է առաջարկել

ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության

«Պարոն Պապոյան, եթե ոչ մի բանով չեք կարող միջամտել, գերակա շահը հետ կանչեք, մարդիկ ունեզրկվում են»

Գյուղացիները դժգոհ են ներդրող «Ռիդ» ընկերության առաջարկած փոխհատուցման չափից եւ 1 քմ համար 2000 դրամ փոխհատուցում են պահանջում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին և 9-ին, 11-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հմտությունների լաբ»-ի մասնակիցների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը գործարկեց իր «Հմտությունների լաբ» նախաձեռնությունը, որի առաջին հյուրը Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր։ «Հմտությունների լաբը» մոտիվացնող հանդիպումների ու բաց զրույցների հարթակ է, որի նպատակն է հնարավորություն ստեղծել արցախցի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողության հասնելու բանաձևին՝ ապահովելով մասնակիցների համար անկաշկանդ միջավայր։ Օգոստոսի

Պատրաստվում ենք մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալը. Գևորգ Պապոյան

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների

«Մայր Հայաստան» հուշարձանը նոր գեղարվեստական լուսավորություն կունենա

«Մայր Հայաստան» հուշարձանը նոր գեղարվեստական լուսավորություն կունենա: Երևանի քաղաքապետարան

«Անձն ունեցել է վնասվածքներ, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»․ ՄԻՊ-ը՝ Արամ Երիցյանի ծեծի մասին

«Ծառայողական քննություններ անցկացվում են, բայց շատ կարեւոր է ունենալ քրեական պատասխանատվության մեխանիզմների գործարդրում»։

Արսեն Հարությունյանը սկսում է պայքարը օլիմպիական խաղերում

Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները: Հայաստանն այստեղ ունի երկու մասնակից՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: Նրանք երկուսն էլ հավակնում են առնվազն օլիմպիական մեդալի: Այսօր մրցագորգ մտնելու է միայն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1|8 եզրափակչից եւ գոտեմարտելու է Մեքսիկան ներկայացնող Ռոման

Նոր կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր․ ՀՀ քաղաքացիները սահմանը կհատեն առանց սահմանապահի հետ ֆիզիկական կոնտակտի

«Այս պահին այդ համակարգը չի կարող գործել, որովհետեւ մենք ուղղակի բիոմետրիկ համակարգ չունենք»,- ասաց Արփինե Սարգսյանը։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

Նախօրեին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողությամբ պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու ԱՀ/ԱԶ սահմանին հումանիտար և անվտանգության իրավիճակը, տեղեկանում ենք առաքելության X-ի միկրոբլոկից։ «Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին քաղաքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը մեզ ջերմորեն ընդունեց գյուղում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թուրք դիվանագետն Էրդողանին մեղադրել է Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու մեջ

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, դիվանագետ, Մեջլիսի նախկին պատգամավոր Օզթյուրք Յըլմազը X հարթակում կատարած գրառման մեջ մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Նա Էրդողանին մասնավորապես մեղադրել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելու մեջ։ «Էրդողա՛ն, գիտեմ, որ գրածս դուրդ չի գալու։ Բայց թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հետ կապված քեզ զգուշացնում եմ։ Քո էգոն և հռետորաբանությունը լուրջ վնաս

ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանն ու «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։ Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ,

Ժողովրդագրության բարելավմամբ պետությունը կարող է հավակնել այլ տարածքներում բնակչություն ունենալուն և քաղաքական գործընթացներին մասնակցելուն․ քաղաքագետ

«Էրդողանը վերջերս Բաքու կատարած այցերից մեկի ժամանակ Ալիևին հորդորում էր ադրբեջանցիների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ամեն ընտանիքում հինգ երեխա ծնվի և սա ճիշտ մոտեցում է աշխարհի բոլոր պետությունների համար»,-ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ու ընդգծում, որ միայն ժողովրդագրության բարելավմամբ պետությունը կարող է այնքան զարգանալ, որ կարողանա հավակնել այլ տարածքներում բնակչություն ունենալուն և բնակչության միջոցով

ԱՄՆ հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Մարիա Զախարովա

Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ

Ի գիտություն հասարակության

«Վեոլիա ջուր»-ը մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գումարային սակագներն անփոփոխ թողնելու հայտով

2024 թ.-ին արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է 8, տուժել՝ 27 քաղաքացի. փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։ Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։ «Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն:

Առանցքային խնդիրներից է սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը ակտիվ աշխատանք է տարել կա՛մ ՀՀ-ից ագրեսիայի, կա՛մ շանտաժի գնով տարածքներ խլելով. Տիգրան Աբրահամյան

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:

Մեր սկզբունքներն ու արժեքները եղան ու մնացին աննահանջ՝ «Հայրենիքն ու պետականությունն ամեն բանից վեր». ՀՅԴ ԳՄ

Անցնող երեք տասնամյակներին Դաշնակցությունը Հայաստանի և Արցախի անկախության կերտման քաղաքական կարևոր դերակատարներից էր՝ ճակատում, երկրի ներքին կյանքում և Սփյուռքում՝ այդ ճանապարհին արձանագրելով թե՛ անուրանալի ձեռքբերումներ, ցավոք, նաև բացթողումներ

Պատմությունը չի կարելի «րոպեն մեկ» փոխել

1978 թվականին Երեւանը զարդարված էր «Հավերժ միասին» («Навеки вместе») բովանդակության պաստառներով: Նշվում էր Արեւելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու 150-ամյակը: Միջոցառումների շարքը, ֆիլմերը, կտավները, հաղորդումները, թեեւ վերեւից՝ Մոսկվայից, հրահանգավորված էին, բայց ներքին մեծ դիմադրություն չէին առաջացնում: Լսել եմ, իհարկե, նաեւ կարծիքներ, որ 1828 թվականին Ռուսական կայսրությունը գաղութացրեց Հայաստանը, բայց այդ կարծիքները գերակշռող չէին: Այսօր,

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ կոպտորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. ETHNOS

Լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը նաև կանխել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ փաստագրելու և հետագա ոչնչացումը կանխելու նպատակով առաքելությունների մուտքը տարածաշրջան», -նշում է հոդվածագիրը:

«Նրանք համաձայնել են հրաժարվել շատ արժեքավոր ակտիվի 85%-ից: Մարդիկ կարող են իրենք որոշել՝ արդյո՞ք հաջողված լուծում էր Խաչատրյանների համար»

Մի փոքր կվիճարկեի այն միտքը, թե նրանք որոշում են կայացրել: Որոշումները մե՛նք ենք կայացնում։ Մե՛նք ենք որոշում գործը քննել քրեական կամ քաղաքացիական բռնագրավման տեսանկյունից: Յուրաքանչյուր որոշում մե՛նք ենք կայացրել՝ առանձին-առանձին։ Արդարադատության նախարարության որոշումներ են։ Ուստի, այն միտքը, որ նրանք կարողացել են ապահովել որոշում, մի փոքր ագրեսիվ է հնչում, կարծում եմ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031