Օրվա լրահոսը

Սպանության փորձ Փոքր Վեդիում․ 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և

ԱԱԾ. Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում միջադեպեր չեն եղել

«Կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով». ԱԱԾ

Իսրայել Կաց. Իրական գերիները, Էրդողա՛ն, Թուրքիայի քաղաքացիներն են

«Առաջնորդը, որն ընդունում է ՀԱՄԱՍ-ը և ճնշում է իր ժողովրդին, բռնապետ է»:

Դավիթ Սահակյանց. «Ամուսինները ցույց են տալիս, որ իրենց միսիան ավարտված է, իսկ ժողովուրդը թող իր գլխի ճարը տեսնի»

Ռեժիսոր եւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը «Հայելի» ակումբում, անդրադառնալով իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության հետեւանքով Վերին Լարսի հաճախակի բացվել-փակվելուն, որն, ըստ էության, արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային կապի միակ ճանապարհն է, եւ այս ֆոնի վրա քաղաքացիների հոգեբանության մեջ արմատավորված այն մտածողությանը, թե ստեղծված իրավիճակը փոխելու գործում իրենցից ոչինչ կախված չէ, նկատեց. «Հասարակությունը դեռ 2018 թվականից մի շատ

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից

​Օլիմպիական խաղերը հնարավորություն են տալիս բարձրացնել իրազեկվածությունը ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ

Օլիմպիական խաղերը հնարավորություն են տալիս բարձրացնել իրազեկվածությունը ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ

«Քննիչները հարկադրված չեն լինելի հեռավոր մարզերից մեկնել Երևան». քննչական կոմիտեն փորձաքրեագիտական կենտրոն ունի, որն սկսել է գործել ՊՈԱԿ-ի կարգավիճակով

ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, որը հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ

Գողության փորձ՝ «Հայփոստի» բաժանմունքից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության

«91 օրենքի նախագիծ է ընդունվել». Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները

Վլադիմիր Վարդանյանն առանձնացրել է մի քանի օրինագիծ, որոնք հասարակության համար սպասված էին:

Առողջական խնդիրները մանրամասն չէին դիտարկվել. ՄԻՊ աջակցությամբ զորակոչիկին տարկետում է տրամադրվել

Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, ինչի

«Թուրքիան կանգնած է Պաղեստինի կողքին». Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կմիջամտի ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ դատական գործին

Էրդողանի ձևակերպման՝ Թուրքիան այն երկիրն է, որն Իսրայելի ցեղասպանական քաղաքականությանը տվել է ամենահստակ և ամենաուժեղ պատասխանը

Կլաարի հարցազրույցից արձանագրվում է՝ Արցախի հարցը դեռևս լուծված չէ․ Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում. այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա նշել է՝ Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ. «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը անցան օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Հայաստանի օլիմպիական եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի անդամներ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան ու այսօր երեկոյան պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում: Եթե Ամոյանի հաղթանակը իրանցի Ամին Յավուր Կավիյանինեժադի նկատմամբ հեշտ չէր բայց համոզիչ էր, Արթուրը Ուզբեկստանի ներկայացուցիչ, 40-ամյա Ռուստամ Ասսակալովից հաղթանակը

Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում

Արևորդի հասարակական կազմակերպության և Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։ Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ողջ ծախսը, ինչպես նաև կթեթևացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։ Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարևորություն

Ոտքերի անդամահատումից երեք տարի անց է անձը հաշմանդամ ճանաչվել

անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն. ավելի քան 3 տարվա պայքարից հետո քաղաքացու իրավունքները վերականգնվեցին։ 

«Ավինյանը ՔՊ-ի 4-րդ քաղաքապետն է, բայց այս կարգի վատ չի եղել ոչ մեկի օրոք»․ Արթուր Չախոյան

Ըստ Արամ Նավասարդյանի՝ քաղաքապետարանն առնվազն պետք է գոնե լսի ու արձագանքի Արթուր Չախոյանի քննադատություններին․ «Կամ գան, ասեն՝ էս որ նկարել ես, սխալ է, կամ ինչո՞ւ ես մեր ասֆալտը մատով քանդում, արձագանք է ամեն դեպքում»։

Շոյգու. Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Բաքվում նա ընդգծել է, թե կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական առաջընթացի համար: Շոյգուն նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր

Մալխաս Ամոյանը կրկնեց Արթուր Ալեքսանյանի սցենարը

Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում կրկնեց Արթուր Ալեքսանյանի սցենարը: Ամոյանը եւս առաջին մրցափուլում «չոր» հաշվով պարտության մատնեց ֆինն Կուննարի Սարկկինենին ու շարունակում է առաջ ընթանալ իր առաջին օլիմպիական խաղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 6-7-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի ամպրոպ։ Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ին և 7-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ

Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ հաղթանակով մեկնարկեց օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկը՝ օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերում ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նավասարդ» հայ-իրանական փառատոնը մեծ եւ կարեւոր մշակութային իրադարձություն է. ԻԻՀ մշակույթի կցորդ

 Իրանի եւ ՀՀ ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, իսկ փառատոնը կնպաստի, որ միմյանց էլ ավելի լավ ճանաչենք

«Ռուսական կողմից հոսքը շատ մեծ է, վրացական կողմը ֆիզիկապես չի հասցնում սպասարկել, չեզոք գոտում քաոս է». մաքսային կցորդը ներկայացնում է իրավիճակը Վերին Լարսում

«Աշխարհագրական ու քաղաքական խնդիրներ կան, որոնց պատճառով չի լինում Լարսի թողունակությունն ավելի մեծացնել։ Չեմ կարծում, որ հայկական կողմն ինչ-որ ձեւով կարող է նպաստել, որ թողունակությունն ավելի մեծանա»։

Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է

Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել

«Հարցվածների գրեթե հիսուն տոկոսը կարծում է, որ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա»․ հարցում

Հարցման մասնակիցները՝ ըստ վարչական շրջանների՝ պատասխանել են, որ ամենամաքուր օդը Ավան վարչական շրջանինն է, այնուհետև Դավթաշեն, Քանաքեռ Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջաններինը։

Աղբն ամենուր է. Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից Աղբն ամենուր է։ Մայրաքաղաքի օդի մեջ սավառնում են պոլիէթիլենային տոպրակներ, դե իսկ շինարարական աղբի մասին էլ չպատմեմ, բոլորդ էլ ամեն քայլափոխի տեսնում եք։ Պատասխանատուները մեկնել են հանգստանալու, ո՞նց կարելի է հանդուրժել այս իրավիճակը, ի՞նչ խղճով են աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, երբ չեն կատարում ի պաշտոնե իրենց պարտականությունները։ Երևան,

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը օլիմպիական խաղերում, իսկ Սլավիկ Գալստյանը նրանց կմիանա վաղը

Փարիզի օլիմպիական խաղերում այսօր պայքարն են սկսում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Երեկ կայացած վիճակահանությունը  որոշել է ոսկե մեդալի հավակնորդ մեր երկու տիտղոսակիր մարզիկների մեկնարկային մրցակիցներին: Մեր ըմբիշները առաջին գոտեմարտերը կանցկացնեն 1|8 եզրափակչում: Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն «Ճերմակ արջի»

Արդյո՞ք մարդկությունն առաջընթաց է ապրում

Ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ վեջին երեք տասնամյակների Հայաստանը դրա հաստատումը չեն տալիս 20-րդ դարի լեհ փիլիսոփա, աստվածաբան, դոմինիկյան միաբանության անդամ Յոզեֆ Բոհենսկին ունի մի շատ հետաքրքիր գիրք, որի վերնագիրն է՝ «100 սնահավատություն. Նախապաշարումների հակիրճ փիլիսոփայական բառարան»: Գրքում այբբենական կարգով ներկայացված են այն երեւույթները, որոնք, Բոհենսկու կարծիքով, ավանդաբար, սխալ են մեկնաբանվում: Այպիսի երեւույթներից մեկն է «առաջընթացը»:

Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել. Արթուր Դավթյան

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի

«Ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, մեքենաները 7-10 օր մնում են կանգնած»․ մեծ հերթեր Վերին Լարսում

«Մենք մաքսային կցորդ ունենք այնտեղ, որը ժամանակին պետք է միջոցներ ձեռնարկի։ Բայց տեսնում ենք, որ անգործություն են դրսեւորում»,- ասաց Եղիշե Հովհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031