Օրվա լրահոսը
Բռնության, չարության, խաբեության պատճառը սրտի խնդիր է, օրենքի խնդիր չի. Աշոտ Աշոտ
Նկարչի դերը մարդու կարծր սիրտը փափկեցնելն է
Ամեն ծաղկի հետ կարոտ ու հիշողություններ ենք փնջում. արցախցիները Երևանում ծաղկի խանութ են բացել. «Ա1+»
«Երբ արդեն սկսել էինք քաղել մեր տքնաջան աշխատանքի պտուղները, վրա հասավ չարաբաստիկ պատերազմը և բռնի տեղահանումը»
Անել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը. Վահե Հովհաննիսյան
Հարցերը կարելի է որակապես այլ նշաձողի բարձրացնել՝ արցախցիների վերադարձն ամրագրելով որպես հայության օրակարգ, հեծանվորդին դնելով որակապես նոր մեկուսացման մեջ
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թ.-ին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»
Դպրոցական սեղաններին կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը, որը հիմք է դրել ապագա անկախ Հայաստանի համար, ներկայացված է որպես օկուպացիա Ռուսական կայսրության կողմից
Գրիգոր Մինասյան. Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում
7 ամիս առաջ գործարկվեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը
Դիլիջանում սպանության վարույթով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից մեկը կալանավորվել է
2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է նաև տուժողին հիվանդանոց տեղափոխած անձի
Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը վերանշանակվել է նույն պաշտոնում
ԱԺ նախագահի նախկին խորհրդական Հովհաննես Նալբանդյանը վերանշանակվել է նույն պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի
Փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը կրկին ձերբակալել են
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշեցնենք` Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ, դաժանաբար ծեծելով, տարել են ոստիկանական բաժանմունք։ ՆԳՆ-ն պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ Երիցյանը ծեծի չի ենթարկվել: Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ Արամ Երիցյանին
Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 116 հատ խեցգետնաորսիչ և 26 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Միջոցառումների արդյունքում Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 116 հատ խեցգետնաորսիչ և 26 հատ ձկնորսական ցանց: ✅ Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող
Ազատամուտում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Ցավալին էլ այն է, որ Հայաստանը որպես պետություն ոչ մի կերպ չի օգտվել ու չի օգտվելու Ադրբեջանի ձախողումներից. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական մամուլում հեգնանքով ու անվստահությամբ են վերաբերվում Շոյգուի այցի և Իրանի հարցում նրա ստանձնած դերին Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը, որը իրենց պետական քաղաքականությունը ներկայացնող կարևոր աղբյուրներից է, գրում է․ «Սերգեյ Շոյգու՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, լավ է հնչում։ Բայց իրականում նա պաշտպանության այն
Թուրք լրագրող. Երբ Երևանի հրապարակներում, փողոցներում թուրքերեն էինք խոսում շատ մարդիկ հետաքրքրություն էին ցուցաբերում, որոշ մարդիկ թուրքերեն էին խոսում և նույնիսկ մեզ գրկում. Ermenihaber
«Չեմ հավատում, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր կլինի միայն 2 երկրների հանդիպումների միջոցով»
Երբ ամեն ինչ «հարաբերական» է
Քանի որ օլիմպիական խաղերի բացման հետ կապված աղմուկը շատ էր, ես որոշեցի ուշացումով նայել «խնդրահարույց» դրվագը: Մեծ հարգանք ունեմ այդ ներկայացման մեջ վիրավորանք նկատած քրիստոնյաների եւ մահմեդականների հանդեպ: Բայց ես կապույտ Դիոնիսի կերպարի եւ նրան նվիրված տոնակատարության մեջ Լեոնարդոյի «Վերջին ընթրիքի» ակնարկ չտեսա: Կոմպոզիցիոն կառուցվածքը, ինչպես նաեւ գործող անձանց շարժումները իմ ընկալամբ ամենեւին չէին հիշեցնում
Արցախցի կանայք հավաքվել են «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում. «Ա1+»
Շուրջ տաս ամիս է, ինչ Երևանում գործում է ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը բռնի տեղահանված կանանց և երեխաներին սոցիալական և հոգեբանական աջակցություն առաջարկելուց զատ նաև օգնություն, օժանդակություն է ցուցաբերում համայնքի ձեռներեց կանանց նոր միջավայրում ինտեգրվելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու գործում «2023 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպությունը Հայաստանում վերագրանցել ենք և ձեռնամուխ եղել «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում գործարար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը՝ ընդդեմ «168 ժամի», մերժվել է ՀՀ դատական բոլոր ատյաններում
2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «168 ժամի»՝ մեզ մեղադրելով քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է քվեարկության օրը «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցազրույցին, որը 168.am-ում ու համանուն յութուբյան ալիքում հեռարձակվել
«Երեխաները սովորել էին հաց չուտել…». Վերապրում. Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը ծնվել է Արցախի Շուշի քաղաքում։ 1988 թվականի գարնանը ադրբեջանցիները սկսեցին հարձակումները Շուշիի հայկական թաղամասի վրա։ Պարբերաբար քարկոծում էին հայերի տները, ծաղրում, նվաստացնում ծերերին, երեխաներին, կանանց, հետապնդում տղամարդկանց։ Շուշիի հայերը հարկադրաբար թողեցին իրենց տները։ Անահիտի ընտանիքը Ստեփանակերտ տեղափոխվեց։ 35 տարի անց, 2023 թվականին Անահիտն իր երկու անչափահաս երեխաների հետ բռնի տեղահանվեց Ստեփանակերտից… Արցախի
Հետախուզում է հայտարարվել Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմ, Վեդիի ավագանու անդամի նկատմամբ, որը կասկածվում է հրազենով սպանության փորձ կատարելու մեջ. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող
Թուրքիան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Երկու ամիս առաջ ես վերլուծական էի գրել՝ «Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը» վերնագրով։ Դրա հիմքում Աբդուլլահ Բոզքուրտի՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» հոդվածն էր, որը հրապարակվել էր Nordic Monitor կայքում։ Անցյալ շաբաթ Բոզքուրտը հրապարակեց հաջորդ հոդվածը՝ «Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել իր միջամտությունը այլ
Գյումրին՝ ցնծության մեջ․ Վարդանանց հրապարակում տոնում էին Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
Այս օրերին, երբ Փարիզում ընթանում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, Գյումրու քաղաքային իշխանությունը մեր ըմբշամարտիկների մրցելույթները դիտելու հնարավորություն ստեղծել է հենց Գյումրու Վարդանանց հրապարակում։ Աթոռներ ու մեծ էկրան տեղադրելով՝ նրանք դեռ երեկվանից հորդորում էին բնակիչներին դուրս գալ տներից, իջնել հրապարակ, միասին դիտել մրցելույթներն ու երկրպագել մարզիկներին։ Գյումրեցիները, հատկապես երիտասարդները, անսալով քաղաքային իշխանության հորդորին, եկել էին հրապարակ։
Սևանի թերակղզու խաչմերուկում «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Օգոստոսի 6-ին, ժամը 18։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․
Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի իր օլիմպիական երկրորդ ոսկու, իսկ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալի համար
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5:3 հաշվով պարտության մատնեց կուբացի Գաբրիել Կինդելանին ու վաղը կգոտեմարտի իր երկրորդ օլիմպիական ոսկու համար: Արթուրը ռևանշ վերցրեց կուբացուց աշխարհի վերջին առաջնության եզրափակչում կրած պարտության դիմաց: Ավաղ, նույնը չկարողացավ անել մեր Մալխաս Ամոյանը, որը համառ պայքարում
Ինչո՞ւ Տոյվո Կլաարը սկսեց խոսել արցախցիների շահերից. Դավիթ Գալստյան
ԵՄ-ն տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունը չեզոքացնելու մտադրությո՞ւն ունի
Զովունի գյուղի 9-րդ փողոցում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 6-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
«Իմ նկատմամբ կարված շինծու քրեական գործերը քաղաքական նպատակ ունեն, ուզում են մեզ լռեցնել ու հնազանդեցնել»․ Գերասիմ Վարդանյան
«Այն, ինչ ասաց վկան այսօրվա դատական նիստում, հաստատում էր այն փաստերը, որ ոչ Գերասիմ Վարդանյանը, ոչ մյուս մեղադրյալները որեւէ ապօրինի գործողություն չեն արել»։
Կայացել է աշխատանքային քննարկում՝ անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների և խոցելի այլ խմբերի վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը,
«Դռները կողպած էին, ճանապարհները խոտի մեջ թաղված»․ Շիրակի մարզի սպանդանոցները՝ ըստ ԱԺ պատգամավորի
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, ով իր արձակուրդն անցկացնում է մարզի համայնքները շրջելով ու բնակիչների խնդիրները լսելով, օրերս այցելել է սպանդանոցներ։ Դրանցից մեկը գտնվում է Աշոցքում, մյուսը՝ Հայկաձորում, երրորդն էլ, որը շահագործման էր հանձնվել 3 տարի առաջ, Անի խոշորացված համայնքի Ձորակապ բնակավայրում։ Պատգամավորը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ծրագիրը սահուն իրականացնելու վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են սպորտային համալիրի կառուցման ընթացքի վերաբերյալ հարցեր, որոնք վերաբերել են արտաքին և բակային ինժեներական ցանցերին, մարզադաշտի խոտածածկույթին, լողավազանին, նախագծային լուծումներին ու հաշվարկներին։ Ընթացիկ յուրաքանչյուր
Ինչու են ընդհատվել Թումանյան թանգարանի հիմնանորոգման աշխատանքները
ԿԳՄՍ նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել
Բորել. Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին
Առաջ գնալու ճանապարհը կոնսենսուսային է՝ հրադադար Գազայում՝ հիմա


















































