Օրվա լրահոսը

Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը  հայտնում է. «Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքները վերսկսվել են Օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։ Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության

Վարդան Ոսկանյան. Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից

Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ

Artbox Incubator ծրագիրը 100,000 եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել 10 ստեղծարար նախագծերի՝ խթանելու Հայաստանի ստեղծարար ոլորտը

20 նախագծեր հաջողությամբ ավարտեցին Artbox-ի 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, և 10 նախագծերից յուրաքանչյուրը ստացավ 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների վերածելու նպատակով։ Creative Armenia-ն նշում է Artbox Incubator ծրագրի երկրորդ թողարկման հաջող ավարտը, որի նպատակն է աջակցել առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին: Ընտրված 20 անհատներ և թիմեր, որոնք ներկայացնում են առաջադեմ նախագծեր վիզուալ

Գյումրիում ավտովթարի հետևանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 6-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998

Վտանգավոր իրավիճակ է, ծառը լիովին փտած է, դիմացը՝ խաղադաշտ. Սոնա Աղեկյան

Մինչ Երևանի քաղաքապետարանը տնկարան է ցրցամ տալիս, փտած ծառերը սպառնում են երևանցիներին

Տիգրան Աբրահամյան. «Այն, ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Մինչ հայաստանյան իշխանությունը ագրեսիվ կեցվածքով կամ լավագույն դեպքում` լռությամբ է արձագանքում արցախցիների` Արցախ վերադարձի հարցին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Խաղաղության փաստաթղթի» բանակցությունների համատեքստում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, իսկ որպես ճանապարհ մատնանշում է արցախցիների և ադրբեջանցիների ուղիղ բանակցությունները,

Fast Shift-ի օգտատերերը կվայելեն հավելվածի ավելի արագ և ինտերակտիվ աշխատանքը

Այսուհետ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի թարմացված տարբերակի օգտատերերն ավելի արագ և հեշտ կկատարեն իրենց վճարումներն ու ֆինանսական գործարքները։ Հավելվածն այժմ հասանելի է նոր և ժամանակակից դիզայնով, որի ինտերակտիվ գործառույթներն ավելի սահուն են դարձնում օգտատերերի փորձառությունը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակում ընդլայնվել է պրոդուկտների ցանկը, օգտատերերը հնարավորություն են ստացել օգտվելու 350+ ծառայություններից։ Fast Shift-ն ավելի է պարզեցրել

Ներքին անկախության մասին

«Նախկինները» հարստացել են 30 տարում, «ներկաներն» «իրենց դզեցին» 5 տարում՝ նույնքան ճոխ, բազմաթիվ բնակարաններով, մեքենաներով, բազմապիսի այլ նյութական հաճույքներով: Ինչի՞ մասին է դա խոսում: Եթե դու հարստացել ես մոտավորապես 6 անգամ արագ, ուրեմն՝ գործել ես 6 անգամ ավելի անզույշ եւ լկտի: Դա, իր հերթին, հետեւանք կունենա. հաջորդ իշխանափոխությունից հետո «այսօրվաններին» 6 անգամ ավելի հեշտ կլինի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը

Համաշխարհային այս կարևոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության անկյունաքարային հարցերից պետք է դառնա նաև Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հավաքական վերադարձի հարցը։

«Արևմտյան Ադրբեջանը» միջազգային քաղաքականություն է վարում, հանդիպում են տարբեր պաշտոնյաների հետ»․ Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը նաև ահազանգեց՝ ադրբեջանական քարոզչական դաշում քարտեզներ են տարածվում, որտեղ կտեսնեք, որ կուտակումները Սյունիքի մարզն է, հյուսիսում՝ Տավուշը, երրորդը՝ Վայոց ձորն ու մնացած ՀՀ տարածքը։

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ները. «G500»-ը կողաշրջվել է, կա 6 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes G500» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները

Էլինա Ավանեսյանը այլեւս պաշտոնապես ներկայացնում է Հայաստանը

Էլինան այս մրցաշրջանում հաջող է հանդես գալիս: 21-ամյա թենիսիստուհին Australian Open-ում հասավ երրորդ շրջան, կրկնեց Roland Garros-ի անցած տարվա արդյունքը, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մարզական կարիերայում առաջին անգամ եզրափակիչ հասավ արդեն  WTA մակարդակում՝ նաեւ հանգրվանելով 58-րդ հորիզոնականում: Ասենք նաեւ, որ մարզուհին Ռուսաստանի 10 լավագույն կին թենիսիստուհիներից մեկն էր: Aravot.am-ը վերջին շրջանում Էլինա Ավանեսյանի

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները պետք է հրաժարական տան. Գարեգին Խումարյանը 10 պատճառ է ներկայացնում

Հանրային ռադիոյի նախկին տնօերն Գարեգին Խումարյանը գրում է. Խորհուրդը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության կառավարման կոլեգիալ մարմին է, որի ներկայիս 6 անդամներից 4-ը կապված են ՔՊ խմբակցության, կուսակցության, հիմնադրամի և ՀԺ խմբագրության հետ։ Խորհրդի որոշումների ճնշող մեծամասնությունն ընդունվում է միաձայն (միայն մի դեպք եմ հիշում, որ այդպես եղած չլինի)։ Հայտնի է Խորհրդի կողմից գրաքննություն ներդնելու փաստաթղթավորված

«Այսօր վախեցողը վաղը տասնապատիկը, հարյուրապատիկն է վճարելու դրա համար, այս մարդիկ այդքան չկան, որ վախեցնեն ձեզ»․ Բագրատ սրբազանը՝ շարժման մասնակիցների նկատմամբ ճնշումների մասին

Բագրատ սրբազանը, խոսելով խաղաղության ստրկության գնի մասին, ասաց․ «Բերքաբերում ադրբեջանցիները գնացել են, մերոնց հացահատիկի դաշտերը հավաքել, տարել են։ Մենք կհրապարակենք, թե ում դաշտերից են տարել»։

Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել ջրահեղձված քաղաքացու դի

Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու,

Կառավարությունը շարունակում է օգտագործել քաղցկեղածին ազբեստը․ ՊՆ-ն և ԱԱԾ-ն ազբոհերձաքարի գնումներ են կատարել Արամ Սարգսյանի ընկերությունից. «Հետք»

Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել։ Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ: Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։ Ազբեստը մանրաթելային

«Վիվա Արմենիա», Ucom, Team Telecom Armenia տելեկոմ ընկերություններ այցերի հերթական կանգառը «OVIO»-ն է. Մխիթար Հայրապետյանն այցելել է «OVIO»-ի տվյալների մշակման կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ օգոստոսի 5-ին այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ այսուհետ հանդես գալով «OVIO» ապրանքանիշով: «OVIO»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։ Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով

«Բերքաբերի այցը թող ամբողջությամբ ցույց տան, թե քանի ավտոբուս կարմիր բերետավորներ են եղել»․ Բագրատ սրբազան

Լրագրողների հարցին՝ Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը մերժե՞լ է դահլիճ տրամադրել հավաքի համար, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Սեպտեմբերի 7-ի համար մեծ դահլիճը մերժել են տրամադրել, քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երևանում, ՀՀ-ում։ Որոշ իմաստով դահլիճի և օրվա առումով կոմպրոմիսի գնացինք, գոնե փոքր դահլիճում ամսի 4-ին կազմակերպենք»։

Ռուզաննան մեկ օրվա մեջ կորցրել է ամուսնուն, հարազատ եղբորը, քրոջ ամուսնուն ու հորեղբոր տղային. «Ա1+»

Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանն Արցախի փրկարար ծառայությունում էր աշխատում, իսկ ծառայությունից դուրս՝ ավտովերանորոգման աշխատանքներ իրականացնում։ Բարերար Լևոն Հայրապետյանի կազմակերպած հայկական մեծ հարսանիքի ժամանակ են ամուսնացել՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ամուսինս 18 տարվա ծառայության ընթացքում բազմաթիվ մեդալների, խրախուսական նվերների, շնորհակալագրերի ու պատվոգրերի է արժանացել։ Ես հիմնական աշխատանք չունեի։ Զբաղված էի տան աշխատանքներով, երեխաների դաստիարակությամբ։ Մեր երազանքը

«Ես իմ 2 տարի 7 ամսվա նստածը պիտի չգնահատեմ ու խոչընդոտե՞մ դատական քննությանը, ինչո՞ւ է դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրել». Մամիկոն Ասլանյան

«Դատախազության նմանատիպ ձեռագիրը տարակուսելի է, կարծես ավտոմատ ռեժիմով ամեն դեպքում բողոքարկում են՝ հաշվի չառնելով՝ արդար է, թե ոչ»։

Դավիթ Խաչատրյանը կմենամարտի Հայաստանում

Ռուսաստանաբնակ խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանն օգոստոսի 23-ին կմենամարտի Երևանում: Դավիթ Խաչատրյանը վերջին տարիներին չի մենամարտել Հայաստանում և սա մարզիկի համար խոշոր իրադարձություն  է: Մրցաշարը կազմակերպվել է ռուսական հայտնի Fights Nigh կազմակերպության և հայկական «Orion» մարզական ակումբի կողմից: Մրցաշարի ընթացքում նաև կմենամարտեն մի խումբ հանրահայտ հայ մարզիկներ, որոնց թվում են Տարոն Գրիգորյանը, Արմեն Թորոսյանը,

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանը, կարծես, տվել է համաձայնություն՝ Բաքվում ստորագրելու ինչ-որ պայմանագրի նախափաստաթուղթ, որտեղ ֆիքսված են լինելու Հայաստանի կապիտուլյացիայի հերթական կետերը»

Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության՝ օրերս արած հայտարարությանը, թե ի պատասխան հայտնի սպանությանը, չի բացառվում ամենամոտ ժամանակներին Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը, որը, կարծես, «խոստանում է» վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Տիկին Զոհրաբյանը նշեց. «Մենք առաջնայնորեն պետք է քննարկենք դրա հնարավոր հետեւանքը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի ուղղակի սահմանը, նաեւ նկատի առնելով,

Զուգարաններից զուրկ Գյումրին ու Թաթայի համերգի համար այս քաղաք այցելած մոտ 50 հազար հյուրերը․ քննարկում՝ զբոսաշրջության զարգացման շուրջ

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Զբոսաշրջությունը Գյումրիում զարգանո՞ւմ, թե՞ անկում է ապրում» թեմայով քննարկման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ Գյումրիում զբոսաշրջության զարգացումը աղերսվում է մշակույթի հետ, զբոսաշրջությունն այս քաղաքում նախևառաջ մշակութային է, քանի որ այն ամենը, ինչ գրավում է զբոսաշրջիկին, մշակութային է։ Ըստ նրա, Գյումրիում կազմակերպված «Ֆեստիվառը»

Հովհաննես Խզմալյանը մասնակցել է 2024թ․ Սպորտային մենթորինգի համաշխարհային ծրագրին

Անցյալ շաբաթ ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Նեյթըն Օսթինը հանդիպեց ԱՄՆ ծրագրերի շրջանավարտ, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանին և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մխիթարյանին։ Հովհաննես Խզմալյանը մասնակցել է 2024թ․ Սպորտային մենթորինգի համաշխարհային ծրագրին։ Սա պարալիմպիկ մարզաձևերի միջազգային առաջնորդների համար նախատեսված փորձի փոխանակման հինգ-շաբաթյա ծրագիր է, որտեղ նրանք հնարավորություն ունեն աշխատել ոլորտի

«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի». Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

«Կառավարելի քաոսի» մեղավորը երիտասարդ նկարչուհին է

Նրան օգնում են ստեղծագործել հույզերն ու զգացմունքները, նաև անհայտի բացահայտումները: Երբ խորասուզվում է թելերով և գույներով հյուսված սարդոստայնի մեջ, ակամայից դառնում է նրա մի մասնիկը,  փորձում քանդել քարկապված այդ կծիկը՝ ընթացքում ստեղծելով նոր արվեստի գործեր: Ինքն է բնորոշում իր գեղարվեստական ոճը՝ «Կառավարելի քաոս»: Նա երիտասարդ նկարչուհի է, ով չի դադարում երազել: Մարինե Բալոյան. ծնվել է

Էդգար Ղազարյան. «Սրանց ղեկավարած երկրում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է զգոնություն ունենա ու հասկանա, թե իրեն ինչ է սպասվում ամեն գիշեր եւ ամեն լուսաբացին»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, «Հայելի» ակումբում խոսելով տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի անվտանգային սպառնալիքների ֆոնին իշխանության վարած անհոգ կյանքի մասին, ասաց. «Հետաքրքիրն այն է, որ իրենք «Լեքսուսներով» են ման գալիս: Օրինակ, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների շարասյունը կազմված է յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ու զրահապատ մոտ 25 մեքենաներից, բայց ասում են

«Միայն սիրո լարը մնաց…». Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նրա 150-ամյակին ընդառաջ նոր նախագծեր է պատրաստում 

Ստացվում է, որ Իսահակյանը եղել է նաև յոգուրտի արտադրության մեկնարկի հիմքում:

«Նեթանյահուի իշխանությունը դուրս է եկել վերահսկողությունից». ըստ թուրքական մամուլի` ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի հանդիպում է եղել

ԱՄՆ պատվիրակությունը, որպես բարի կամքի ժեստ, Իրանին է տրամադրել Իրան ներթափանցած Մոսադի (իսրայելական հատուկ ծառայություն) 10 գործակալների ցուցակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031