Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս  կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը,  «You Are Not Alone»-ը և Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են

Դարձյալ՝ անձնական էմոցիաներ

1997 – 2015 թվականներին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր Արմեն Ամիրյանը, որն այդ ընթացքում որեւէ քաղաքական ուժի հանդեպ համակրանք ունենալու մեջ, ինչպես ասում են, «չէր կասկածվում»: Երբ 2000-ականների սկզբին «մոլեգնում էր» քոչարյանական «Հայլուրը», Հանրային ռադիոն, ընդհանուր առմամբ, պահպանում էր իր չեզոքությունը: 2017-18 թվականներին նույն պաշտոնը զբաղեցնում էր Մարկ Գրիգորյանը, որը նույնպես «ապաքաղաքական պրոֆեսիոնալ» է: Այժմ

Աշոտ Ավագյան. «Հեծանիվ է քշում, պեռաշկի է ուտում, հետո ի՞նչ: Բայց ամբողջ ընդդիմադիր մեդիան սկսում է դա քննարկել, ինչո՞ւ». «Փաստ»

Օրինակներ կան դեռ համաշխարհային պատմությունից եկող, թե ինչից պիտի սկսես դեգրադացնելը, երկիրը թուլացնելը, ժողովրդին ստրուկ դարձնելը: Մենք առաջինը չենք ու վերջինն էլ չենք լինելու: Եկեղեցին չկարողացան քանդել, քանի որ այն նախ ինստիտուցիոնալ, գաղափարական հիմք ունեցող կառույց է, արդեն որպես ավանդույթ է մեր մեջ, անգամ մեզանից անկախ: Բայց եկեղեցին էլ մի փոքր ուշ «արթնացավ», այն ժամանակ, երբ անկախացանք, ինչ-որ բան պետք է աներ, բայց չարեց, դա էլ իր մեղքն է

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք. «168 ժամ»

Անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։

20-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենան շրջվել է. կա զոհ. 3 տուժած երիտասարդների վիճակն էլ ծանր է

Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մոսկվան ակնկալում է, որ «Հայաստանը չի գնա Կիևի ճանապարհով»

«Ազատություն». Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»,- մեկնաբանելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո

10-րդ նահանգ. Ֆիլմաշար. Մաս 1

Շուրջ 8 հազար տարվա վավերագրված պատմություն, 8000 տարվա հաստատված ներկայություն: Արցախում հայկական գենի կենսագրությունը բնութագրող այս թվերը հաստատում, ասվածի տակ ստորագրում են ոչ միայն հայ գիտնականները, այլեւ միջազգային ճանաչված գիտական կենտրոնների ներկայացուցիչները: «10-րդ նահանգ»-ն Արցախի տեղն ու դերն է ներկայացնելու՝ Հայոց պատմության տարբեր էտապներում:   «Արցախի Հեռուստատեսություն»

Կիրանցում գյուղացիներից մեկը թեթև վնասվածք է ստացել հակատանկային ականի պայթյունից

Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով։ 

6 ժամով ձերբակալվել է Միհրան Մախսուդյանը, 24 ժամով եղբայրը՝ Եղիշե Մախսուդյանը

Իրավապահները խուզարկել են  պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը եւ ձերբակալել Մախսուդյան եղբայրներին, հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին:

«Փաստորեն, Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է. «Փաստորեն, Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար: Սահմանապահ փոխգնդապետը պարզաբանում է՝ կա սահմանային գոտի եւ շերտ: Ինչի մասին, ի դեպ, օրերս ինքս էի հարցրել ԱԱԾ փոխտնօրենին ու գրավոր հարցում եմ ուղարկել: Այլ մանրամասներ Կիրանցից ու Աճարկուտից՝ տեսանյութում…»:

Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23–ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթելյանը շնորհակալություն

«Մեծ լավություն կլինի Գյումրիի հյուրանոցների ու ռեստորանների տերերին, եթե միջոցառումներ կազմակերպվեն նաև ձմռանը»․ Վարդան Սրտաշյան

Վերջերս Գյումրիում բավականաչափ շատ են մշակութային միջոցառումները, դրանք հատկապես կազմակերպվում են շաբաթ-կիրակի օրերին։ Օրինակ՝  երկու շաբաթ առաջ «Սև Բերդ» ամրոցում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ էր, անցած շաբաթ Գյումրու Աբովյան ճեմափողոցում՝ պանրխաշի փառատոն, որը տնից դուրս են հանել  շատ գյումրեցիների, այս քաղաք բերել զբոսաշրջիկների։ Իսկ այս շաբաթ՝ հունիսի 27-ին, Վարդանաց հրապարակում տեղի է ունենալու Ֆեստիվառ՝

Հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz»-ի շարժիչի հատվածում

Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել

Շիրակի մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոն

Ոչ պաշտոնական այցով այսօր Շիրակի մարզ էին այցելել Գերմանիայի Սաքսոնիա Անհալթի երկրամասի խորհրդարանի նախագահ Գունար Շելենբերգերը և Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոն, շրջել և ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, զրուցել մարզիչների և սաների հետ։ Խոսելով Շիրակի մարզում կենտրոնի կարևորության

Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի

Դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել

Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն իրականացվեցին ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով: Մասնավորապես` ԲԴԽ կազմի ոչ պատշաճ անդամները դադարեցրեցին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Ա. Ստեփանյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր

Խորապես տպավորված եմ ցուցադրության գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը: ԱԺ փոխնախագահն ու դեսպանը դիտել են ցուցադրությունում ներկայացված 14-20-րդ դարեր թվագրվող գեղանկարչական կտավներ, գծանկարներ

«Երեւանին բարդ ընտրությունների եւ ծանր փոխզիջումների մասին ակնարկ անելու փոխարեն պաշտոնական Վաշինգտոնը պետք է հետեւի իր հանձնառությունների եւ հայտարարությունների կատարմանը»․ Ստեփան Հասան-Ջալալյան

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերջին շրջանի հայտարարություններին, օկուպացված Արցախի Հանրապետության եւ մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերի սպասարկմանը։ «Հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ մասնավորաբար հայտարարել է․ «Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը

Նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում

Դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։ Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և

Ինֆոքոմի գործը նոր քննության կենթարկվի. ՀՔԱՎ

2024թ-ի փետրվարի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը  ՀՀ գլխավոր դատախազություն էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ Ինֆոքոմի հայտնի հետաքննական հոդվածի հիման վրա։ Մարտի 26-ին Կազմակերպությունը գրություն է ստանում, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում իրականացված ուսումնասիրությամբ հանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան մինչդատական

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը: Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ

«Սամալյոտի մարշրուտկա չէր»․ Տիգրան Ավինյանը՝ «Ֆլայ առնայի» մասին

Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին հարցի առիթով Տիգրան Ավինյանն ասաց․ «Իմ տպավորությունն այն չէր, որ այդ ցույցը խաղաղ էր»։

Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ

Դատական դեպարտամենտը հարկ է համարում տեղեկացնել, որ. Սույն թվականի ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը և Դատալեքս համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել: Դատական դեպարտամենտը և համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց

«Արմեն Փամբուխչյանին ինքս իմ չափ վստահում եմ»․ Տիգրան Ավինյանն՝ իր դեմ ներթիմային պայքարի առիթով

Տիգրան Ավինյանն ասաց՝ եթե իր դեմ ներթիմային գործընթաց կա, կարող է ասել, որ ցավակցում է այդ մարդկանց, քանի որ իրենք «չեն հաջողելու ինտրիգների և մուտիտների՝ իրենց դաշտում»։

Առանց ըմբշամարտի ինձ այլևս չեմ պատկերացնում. Սլավիկ Գալստյան

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Սլավիկ Գալստյան. ինչպես՝ աշխատել ես, այդպես էլ կպարգևատրվես  Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: –Սլավի՛կ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

Երևանում և Արմավիրի մարզում դադարեցվել է դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող շարժական տրանսպորտային միջոցի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել  նաև Արմավիրի մարզի  Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում «Ford Transit 2.5D»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031