Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն պարզաբանում է․ հրամանը ստորագրվել է օրենքի և վարչապետի որոշման պահանջներին համապատասխան

Ստացվում է՝ ոստիկանությունը 30 օր մտածելուց հետո խուսափել է պատասխանելուց, թե ինչ տեսակի ու որքան հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների նկատմամբ, և փոխարենը այդ ընթացքում որոշել է լրացում կատարել այս տարվա մայիսին ընդունված հրամանում ու հայցվող տեղեկությունը գաղտնագրել, այսինքն՝ դարձրել գաղտնի:

«Ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին». Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն: «Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – X-ի միկրոբլոգում գրել է նա:

Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակության դեպքով նրա նախկին ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան

Կարևորվել է ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը. դեսպանն այցելել է ՀԱԷԿ

Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական Ֆրամատոմ ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները: ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ կատարվեց ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվեցին այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ

«Քաղաքական թիրախ այս գործերով չկա»․ Ավինյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և մյուսների ձերբակալության մասին

«Ընթացիկ գործերը չէի ուզի մեկնաբանել․ որևէ նման հարց քաղաքական որևէ ենթատեքստ չունի ու չի կարող ունենալ։ Քաղաքական թիրախ այս գործերով չկա ու չի կարող լինել։ Կոռուպցիայի դեմ պայքար Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում», – լրագրողների հարցին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, տեղակալների և աշխատակազմի հետ կատարվածը, մի՞թե չի նշանակում, որ այդպես ցանկանում են «հասնել» իրեն, և

Քոքոբելյանների տան մոտից, նույնիսկ ոչխար առեւանգելու դեպքում, կհայտնվեն բազմաթիվ ականատեսներ, ինչպե՞ս առեւանգվեց Գրիշա Քոքոբելյանն, ու չգտնվեց գոնե մեկ ականատես. Մանուկյան

Գիտակցաբար կատարում եք քրեորեն պատժելի արարք: Քանի որ օրենքի համաձայն՝ քրեական վարույթ չի կարելի նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկությունները ստացվել են անհայտ կամ չբացահայտված աղբյուրից. ԱԺ նախկին պատգամավոր

«Իշխանություն ունենալ-չունենալու հետ կապված որևէ վայրկյան չեմ անհանգստանում»․ Ավինյանը՝ իր իմպիչմենտի վերաբերյալ հարցի մասին

Երևանի քաղաքապետը վստահեցրեց՝ քաղաքապետարանի և կառավարության միջև խզում չկա։

Հայաստանում ուրախացել էին Եվրամիության մի քանի ուղերձի և հայտարարության վրա․ կարծում էին այս ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն. Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի հուշերից

Սա մի սկզբունքային թյուրիմացություն է․ չեն զգում, որ մեծ ուժերի այս խաղերում նման հովանավորությունը եվրոպացիների համար ճնշման լծակ է ընդդեմ ախոյանների։ Այդ ախոյանները պարագայաբար կարող են լինել Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը․ Արևմուտքի խաղերը Վրաստանին ու Հայաստանին օգուտ չբերեցին և գործնական հովանավորություն չապահովեցին։ Եվրոպացիներն իր տեղին և ժամանակին իրենց ներքին առևտրում օգտագործում են այս լծակները և Վրաստանի ու Հայաստանի կենսական շահերն էլ չեն ապահովում։

Արայիկ Հարությունյանը և Ժերոմ Լեյրոն քննարկել են ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ հարցեր  

Քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի

«Օդի աղտոտվածության ազդեցությունը կենդանիների վրա կործանարար է»

Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունն ազդում կենդանիների վրա. 6 մահացու ազդեցություն Մենք բոլորս գիտենք, որ սմոգը հսկայական ազդեցություն ունի մարդկանց, հատկապես տարեցների և երեխաների վրա: Բայց երբևէ մտածե՞լ եք կենդանիների վրա օդի աղտոտվածության ազդեցության մասին: Սմոգի մասին մտածելիս մեզանից քչերն են մտածում այն մասին, թե ինչպես է օդի աղտոտվածությունը ազդում կենդանիների վրա: Հետաքրքիր է, որ կենդանիները

Դատարանը քննարկում է նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոցի երկարաձգման մասին միջնորդությունը

Օգոստոսի 11-ին լրանում է ուղիղ 2 տարին, ինչ Սուրեն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ. փաստաբան

«Պաշտոնից զրկվելուց հետո միշտ պաշտոնյաներին թվում է, որ իրենք արդարության առաջամարտիկ էին, իսկ մնացածը՝ վատը»․ Ավինյանը՝ Քերոբյանի մասին

Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ սուտ է այն պնդումը, որ իրենից հաշվետվություն են պահանջել, ինքը չի տվել և միայն իր հեռանալուց հետո է հաշվետվություն տրվել։

«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։ Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13

Արցախի վտանգված մշակութային ժառանգություն. Վանքասար

«Ապառաժ». Վանքասար լեռան գագաթին, մինչև 1980-ական թվականների սկզբները, կիսավեր դրությամբ պահպանվում էր մի եկեղեցի, որը, շնորհիվ իր պատկառելի հնության (6-7 դարեր) և հորինվածքային առանձնահատկությունների (խաչաձև-գմբեթավոր, եռախորան), արժանացել է պատմաբան-ճարտարապետների ուշադրությանը: Այս եկեղեցու մասին գրավոր առաջին խիստ թռուցիկ հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»:

«Շատ ցավալի է, բայց Հայաստանում, մենք կարծես արցախցիների պաշտպանության խնդիրներ պետք է դնենք»․ Նժդեհ Իսկանդարյան

«Եթե գլխավոր բանակցողը չի խոսում արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին, մեր խոսելն անիմաստ է դառնում։ Որպեսզի այդ հարցը կրկին իմաստ ստանա, բանակցողը պետք է փոխվի։ Հարցը միջազգային հարթակներում թեժ պահելուց հետո, միգուցե հնարավոր լինի՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո եւ անվտանգային շատ հստակ երաշխիքների ներքո՝ կազմակերպել վերադարձն Արցախ։ Բայց, որպեսզի այս ամենը հնարավոր դառնա, պարզապես սկզբունքային

Անդրանիկ Լալայանը հավատում էր, որ կհաղթեն. «Ապառաժ»

«Ապառաժ». 2020 թվականի սեպտեմբերի 18-ին մայոր Անդրանիկ Լալայանը վերջին անգամ եղավ հայրական տանը։ Մարտունու շրջանի Թաղավարդում էր նա անցկացրել մանկությունն ու պատանեկությունը, այնտեղից էր մեկնել զինվորական ծառայության։ Ու սեպտեմբերյան այդ օրը բակում նստած սուրճ էր խմում, գլուխը թեքել էր ու առանց աչքը թարթելու նայում էր հայրական տան շեմին, ինչ-որ բան էր զգում։ Սա 44-օրյա պատերազմի

«Ձեր պնդումը սուտ է»․ Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին չսատարելու հարցի մասին

Տիգրան Ավինյան․ «Ես վստահաբար գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ ու վարչապետի գաղափարախոսությունն ինձ համար բացահայտ է՝ ում ենք ծառայում, ինչի համար ենք աշխատում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, բայց ինձ համար հասկանալի չեն բեմում գտնվող այդ մարդկանց արժեքները»։

Երևանում և Տավուշում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ             և «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնի անցկացման մանրամասներն ու ծրագիրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ  միջազգային կինոփառատոնի

Օլիմպիական խաղերի մեդալը պակասում է. Մալխաս Ամոյան

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Մալխաս Ամոյան. երազանքը՝ չեմպիոնություն Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: –Մալխա՛ս, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը: -Շատ լավ:

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է  պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ»  մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում  առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: 

«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով սահմանված տարիքային խտրականությունը բարձրացնում է պացիենտների դժգոհության ալիքը․ գինեկոլոգ

Վերոնշյալ տարիքային խտրականությունը բարձրացնում է պացիենտների դժգոհության ալիք, և որոշ դեպքերում նաև առաջ է բերում բժիշկների անհամաձայնություն, որովհետև 20-35 տարեկան կանանց թեորիապես ավելի իրատեսական է հղիություն ստանալ ներարգանդային սերմնավորման միջոցով` ի տարբերություն 36-42 տարեկան կանանց, ովքեր ավելի շատ ունեն արտամարմնային բեղմնավորման կարիք, սակայն ԱՄԲ ծրագրի շահառու, ցավոք, չեն հանդիսանում։ 

Երվանդ Մկրտչյան. Հայաստանի նոր ռեկորդի առումով սպասելիքները բարձր են, բայց մտածում եմ ռեկորդից ավելի լավ արդյունք արձանագրելու մասին

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Միջին ու երկար տարածությունների վազորդ, Հայաստանի ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանն իր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերին է մասնակցելու: – Երվա՛նդ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

Գեներալ-մայոր Սևան Քոչարյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տաջիկստանի ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը մոտ է ԱՄՆ չեմպիոնի կոչմանը

Առաջնության ավարտից երկու տուր առաջ Վլադիմիր Հակոբյանը 1,5 միավոր գերազանցում է իր մոտակա մրցակիցներին եւ առաջնության միակ մասնակիցն է, որը պարտություն չի կրել։

Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված, մինչդեռ քաղաքային իշխանությունը ներկայացնում է, որ ավելի քան 28 միլիոն դրամ է ծախսել հուշարձանների լվացման, պահպանման նպատակով

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից Ահազանգ. Ավետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված Ավանում, մինչդեռ քաղաքային իշխանությունը ներկայացնում է, որ 28 միլիոն և ավելի ՀՀ դրամ է ծախսել Երևան քաղաքում հուշարձանների լվացման, խնամքի ու պահպանման նպատակով։ Իրականությունը սա՛ է, այստեղ դուք տեսնո՞ւմ եք 28 միլիոնանոց խնամված, լվացված, պահպանված հուշարձան։

Տեղի է ունեցել «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։ ՀՀ պաշտպանության նախարարություն

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք

Գյումրի են հասել Եվրամիության նվիրած էլեկտրաավտոբուսները

5 ավտոբուսների գործարկման հետ միաժամանակ կներդրվի միասնական տոմսային քարտային համակարգ։

Տրանսպորտը կթանկանա՞․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Տիգրան Ավինյանը նշեց, որ տրանսպորտի նոր տոմսային համակարգին անցումը տեղի է ունենալու հունվարի մեկից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031