Օրվա լրահոսը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախագծի ընդունումը
Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել ուսումնամարզական ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին: «Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Վասիլիս Մարագոսը։
Փաստաբան․ «Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի համար չկան մշտական յուրայիններ եւ լինի պատգամավոր, քննիչ, դատավոր, թե դատախազ, թող իմանա, որ կարող է հայտնվել Աննա Դանիբեկյանի կարգավիճակում»
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցնելուն՝ ասաց․ «Բազմիցս նշել եմ․այն դատավորները, որոնք փորձում են ինչ-ինչ ձեւերով հաճոյանալ եւ դուր գալ իշխանություններին, միեւնույն է, վտանգված են, որովհետեւ իշխանությունների համար կարեւոր չէ՝ դատավորը ծառայե՞ց, ի՞նչ աստիճանի ծառայեց։ Նրանք խոցելի են եւ յուրաքանչյուր պահի,
«Պետությունը ձեր կողքին է». ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն
Վերաբաշխել է ապօրինի ճանապարհով ՔԿՀ ներկրած տարբեր արգելված միջոցների, բջջային հեռախոսների, հանձնունքների տրամադրումը, կազմակերպել և վերահսկել է «օբշակի»՝ ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունը
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել hակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Պապիկյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: ՀՀ
«Ավերված կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված են 12-ը: Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի». fip
Ընդամենը 6 ամսվա ընթացքում ավերված մշակութային կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված կոթողները 12-ն են, իսկ վտանգի տակ գտնվող հուշարձանների թիվը հասնում է 31-ի։
«Միջազգային կոնգրեսը նոր հեռանկարներ է բացում հայագիտական միասնական օրակարգերի մշակման համար»
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր–ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Արտերկրում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն՝ բուհերի ուսանողների համար
«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։
«Ունենք հաճախորդներ, որոնք Երևանի տարբեր թաղամասերից հասնում են մեզ մոտ՝ շաբաթվա գնումները կատարելու». արցախցի. «Ա1+»
«Ա1+». «Արցախում անհոգ էինք, ապահովված անհրաժեշտ ամեն ինչով։ Միակ մտահոգությունը կորսված հայրենիքն էր։ Ամուսինս՝ Արսեն Գարաքյանը, Ստեփանակերտի շուկայում էր աշխատում, ես երեխաների խնամքով զբաղվում։ Իմ պարտականությունները միայն երեխաների առօրյան կազմակերպելն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Նանար Հովսեփյանը։ Տանջալից երկու օր գաղթի ճանապարհին՝ երեք մանկահասակ երեխաների հետ, երբ ուտելիքի սակավ պաշարներն ամբողջությամբ սպառվել էին՝ դաժան
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը
Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որը պետք է դրվի հանրային քննարկման: Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ընդգծել է, որ նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Ողջունելով
«Զեկույցը հիմնավորում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած «մշակութային ջարդը»». Le Figaro
Region monitor. Le Figaro օրաթերթը գրել է. «Հինգշաբթի «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցում արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն ներկայացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը անհետանում է և ոչնչանում։ Նշված զեկույցը հիմնավորում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված «մշակութային ջարդը»։ Հավաքագրված արբանյակային պատկերների
Դեսպան Մարագոսը հույս հայտնեց, որ «կանաչ տրանսպորտի» արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի,
«TeamViewer-ը հարձակման է ենթարկվել. Կրեմլի կողմից աջակցություն ստացող խմբավորումը չի կարողացել հասանելիություն ստանալ հաճախորդների տվյալներին, սակայն որոշակի տվյալների արտահոսք կա»
ԹիմՎյուերի հայաստանյան օգտատերերին խորհուրդ է տրվում փոխել իրենց գաղտնաբառերը, միացնել երկգործոն նույնականացումը, և առհասարակ՝ խուսափել ԹիմՎյուերը միշտ միացված պահելու պրակտիկայից։
Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափին հյուրանոցը 18 անգամ ցածր գնով ձեռքբերելու քրգործը կարճվել է. «Հետք»
Գործարար Փայլակ Հայրապետյանը կարճման որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին
Պետությունը պատշաճ կերպով չի իրականացնում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների երաշխավորման ուղղությամբ պարտավորությունները. դժգոհում են անհայտ կորած զինծառայողների հարազատները. ՀՔԱՎ
Պաշտոնական տվյալների համաձայն 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 195 անձ, որոնցից 175-ը՝ զինվորական, 20-ը՝ քաղաքացիական անձ:
««Հանրապետություն» կուսակցությունը կողմ է, որ ընդունվի նոր Սահմանադրություն, բայց ոչ հիմա, երբ կա թշնամական երկրի պահանջը». Գրիգոր Առաքելյան
Դանիել Իոաննիսյանն էլ ասել էր, որ նոր Սահմանադրության ընդունման համար 2.5-3 տարի ժամկետի մասին է խոսքը:
ՍԱՏՄ. Գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակն արագ կարգավորելու համար
Ռոսսելխոզնադզոր կայացրել է ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
6 անձ ձերբակալվել է Կոտայքի մարզում բազմաթիվ անձանց մասնակցությամբ խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքով
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։ Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել
«Անհրաժեշտ են հավելյալ ջանքեր գործերի կուտակումների կրճատման ուղղությամբ». ԵՄ-ն եւ ՀՀ-ն արդարադատության բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական երկխոսություն են անցկացրել
Հուլիսի 16-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական երկխոսությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից երկխոսությունը վարում էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եւ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։ Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացին՝ քաղաքացիական գործերի ուղղությամբ գործողությունների թվայնացում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ բողոքարկման մեխանիզմների ներդրում
Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունն է ավարտվել
Ավարտվել է անձին սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ քննված հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում
Մխիթար Հայրապետյանն այցելել է Siemens Industry Software՝ քննարկելու տեխնոլոգիական առաջընթացը և գործընկերության հնարավորությունները
Այցի ընթացքում քննարկվել են նաև Siemens Industry Software-ի ՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, այդ թվում ՝ արտադրական ձեռնարկության հնարավոր ստեղծումը:
ՄՕԿ-ը հայտարարել է օլիմպիական հրադադարի մեկնարկի մասին
ՄՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Դեննիս Ֆրենսիսը դիմել է զինված հակամարտության մեջ գտնվող բոլոր մասնակիցներին՝ կոչ անելով նշված ժամանակահատվածում դադարեցնել փոխադարձ հրաձգությունը:
Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի
Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը
«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`
Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է, աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը. դեսպան Սոբհանի
«3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կլինի Թուրքիայում
Ռեպորտաժում «Baku TV»-ն թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու ԳԱԱ-ին՝ ադրբեջանական կեղծարարությունները բացահայտելու համար
Ադրբեջանական կողմը նշում է, թե «տարածքները, որտեղ հայեր են ապրում, պատկանում են ադրբեջանցիներին, իսկ Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել․․․»
Իրանից Հայաստան գազամատակարարման ծավալները կկրկնապատկվեն
«Ազատություն». Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարման ծավալները կրկնապատկվելու են։ 2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































