Օրվա լրահոսը
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե ԼՂՀ-ն ամբողջովին երբեւէ չի եղել Ադրբեջանին պատկանող տարածքների մեջ՝ բոլոր այդ մարդիկ թիրախավորված են. Լարիսա Ալավերդյան
Այս իշխանությունը չի եկել անելու այլ բան, քան անում է: Որեւէ մի խոշոր քայլ, նպատակ, որ դրվել է, բոլորն իրականացել են: Մեր աչքի առաջ հազարավոր դարերի պատմություն ունեցող հայկական Արցախը այս խաբեբաների թեթեւ ձեռքով բռնակցվեց Ադրբեջանին
Քիթներս խոթում ենք այնտեղ, որտեղ անելիք չունենք. ինչո՞ւ են իշխանությունները դառնում ռուս-ուկրաինական հակամարտության կողմ. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը իշխանությունների նոր արկածախնդրության մասին Մեր խնդիրները չլուծած քիթներս խոթում ենք այնտեղ, որտեղ մենք անելիք չունենք: Ավելին՝ նոր խնդիրներ ենք առաջացնելու մեր ժողովրդի համար: Ինչո՞ւ են իշխանությունները դառնում ռուս-ուկրաինական հակամարտության կողմ և հերթական անգամ գնում արկածախնդրության:
ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք COP29-ի անցկացման հանգամանքը, ապահովելու համար Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված հայ պատանդների և գերիների ազատ արձակումը: Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել Ադրբեջանի
Իրականի եւ դետեկտիվի սահմաններում
Լույս է տեսել ՀՀ ժուռնալիստների միության անդամ, հրապարակախոս, արձակագիր, «Հատուկ գունդ», «Ազնիվը», «Դետեկտիվ պատմվածքներ», «Օրենքով գողը» գրքերի հեղինակ Մելանյա Պետրոսյանցի «Մեր ժամանակները. Սեր եւ հուսախաբություն» գիրքը: Այն դետեկտիվ ժանրի է: Մեր այս նոր ժամանակների համար գիրքն արթնացնում է բարի հիշողություններ անցյալ դարի 60-70 թվականներին խորհրդահայ արձակում դետեկտիվ ժանրի սկզբնավորողներից Վիկտոր Բալայանի մասին, որի անունը թնդում
Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ոստիկանություն
Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում
Ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին. Ռուբեն Մելիքյան
Փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։
Բայրամովն ու Կուլեբան Բեռլինում անդրադարձել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բեռլինում՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում, հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովն ու Կուլեբան քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ադրբեջանի արտգործնախարարն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է «ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների, ականների սպառնալիքի,
44-օրյա պատերազմից հետո ինչքան շարժում եղել է, մասնակցել եմ, բայց այս մի շարժմամբ, ինձ թվում է, հայ ազգը պիտի հասնի իր նպատակին. Միշա ղարաբաղցի
Նա համոզմունք ունի, որ Փաշինյանը նոր «Մարտի 1» սարքելու մտադրությունի ունի. «Վարչապետ կոչեցյալից ամեն ինչ սպասելի է, նա ուզում է նորից մի հատ «Մարտի 1» սարքի, ինքն այդ փորձն ունի: Խնդրում եմ ժողովրդին լինել շատ զգոն»:
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։ Նշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը
Գեղեցկությունը լույսն է. երաժշտության և գեղանկարչության հատույթում
Դիանա Ադամյանի ստեղծագործական դիմանկարը Սույն թվի հունիսի 6-ին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի (ջութակ անվանակարգ) բացման արարողության համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հայազգի երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանը, որը միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում և Եհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթի (2018 թ.) և Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի (2020թ.) դափնեկիր է: Նա
Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր
Ադրբեջանը ջանք չի խնայում Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու․ ՀԱԳՄ
Քննարկվեց հակամարտությունների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա Ի՞նչ ազդեցություն են ունենում հակամարտությունները տնտեսության զարգացման, գործարար ակտիվության, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման վրա, և որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։ Այս հարցերը քննարկվեցին Հայաստանում Եվրամիության առաքելության ծրագրի ղեկավար Յուրկի Կանկանպեի ու մարդու իրավունքների խորհրդական Ալեքսանդր Գրուշևսկու՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) հունիսի 11-ին կատարած այցի ընթացքում։ Ողջունելով հյուրերին՝
Ինքս եղել եմ շենքում, տեսել եմ, թե ինչպես էր հարբած, նարկոտիկ օգտագործած վայրագ խուժանը մագլցում իմ աշխատասենյակ. Նաիրա Զոհրաբյան
Այս իշխանությունները հզոր թիկունք ունեն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը. Զոհրաբյան
Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել
Ձայնակցե՞լ Բաքվի հերթական քմահաճ պահանջին
Մոսկվա-Փարիզ, Մոսկվա-Վաշինգտոն շփումներն ապագայում չի կարելի բացառել, հետեւաբար, ինչո՞ւ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ը… Որպեսզի, երբ մի գեղեցիկ օր նման շփումները վերականգնվեն, Ալիեւն անմիջապես հիշեցնի՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի հետ միասին պաշտոնապես «թոշակի են ուղարկել»: Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը, օրերս այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի եւ
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ ՀՀ
Ասկերանի համայնքապետը համայնքին պատկանող մեքենան օտարել է պապին. իրավապահները Ստեփանակերտի ու Ասկերանի ղեկավարների վերաբերյալ օպերատիվ նոր տվյալներ են ստացել
Իրավապահները համայնքապետի գործողություններին իրավական գնահատական են պատրաստվում տալ
Հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում
Հունիսի 12-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։11-ին։ Այրվել են պահեստային
Մեկ հենակետից չհեռացողը հարյուրավոր հեկտարներից կհեռանա՞. Բերքաբեր-Կըզըլ Հաջիլի սահմանը գծված է, բայց ադրբեջանական դիրքը դեռ տեղում է՝ հայկական հողում. «Ազատություն»
Ըստ քաղաքագետի՝ սա արագ քաղաքական լուծում գտնելու հետևանք է՝ ռազմական, տեխնիկական խնդիրները հաշվի չեն առնվել, ու ադրբեջանական դիրքը մնացել է հայկական հողում, ընդ որում՝ սահմանից բավականին ներս։
Ադրբեջանցիները մեր տներից մի քիչ հեռու են, բայց որ առաջ գան` կամուրջը վերցնելու համար, չգիտենք, թե ինչ է լինելու. «Հրապարակ»
Վստահ եմ, որ այդ տարածքի տներն էլ մարդիկ կքանդեն, ու այն չի մնա Ադրբեջանին
Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները
Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները: Պարեկային ծառայությունը նույնիսկ չի զգուշացրել քաղաքացիներին, որ իրենց մեքենաները տեղափոխվելու են այլ վայր: Բաղրամյանում կայանված մեքենաների մի մասը պատկանում է ցուցարարներին, որոնք այս պահին էլ գտնվում են իրենց մեքենաների մոտ: Թե ինչու է ոստիկանությունը որոշել նման գործողություն իրականացնել, դեռևս հայտնի չէ: Կա վարկած, որ ժամը
Ֆինանսների նախարարը դժգոհեց․ «Բյուջեի կատարողականի քննարկումը քաղաքական ինտրիգներից այն կողմ չի ծավալվում»
«Մեծ հաշվով բյուջեի կատարման հաշվետվությունը հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում կամ չի կարեւորվում այնչափ, որչափ պիտի արժանանար ուշադրության»։
Առաջին անգամն է, որ Թեհրանը դէմ կ՛արտայայտուի ժողովրդագրական փոփոխութեան փորձերուն. «Ազդակ»
Իրանի նախագահական ընտրութիւններու նախօրեակին Իրանի արտաքին գործոց նախարարի գործակատարին յայտարարութիւնը Հայաստանի հետ իր երկրի սահմանամերձ շրջաններուն մասին քանի մը հետեւութիւն արձանագրել կու տայ: «Մենք (Իրանը) կ՛աջակցինք որեւէ նախաձեռնութեան, որ կ՛օգնէ տարածաշրջանի զարգացման, բայց չենք ընդունիր որեւէ նախաձեռնութիւն, որ կը փոխէ տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ տարածաշրջանի սահմանները»: Պէտք է արձանագրել, որ նախարարի գործակատարը կը պատասխանէ «Սի. Էն.
Ինչպես են օտարներն ընկալում Թումանյանին, որի ստեղծագործությունները լինելով ազգային, նաև համամարդկային են. զրույց թարգմանչուհիների հետ
Ինքն էլ ժամանակին շատ գործեր է թարգմանել, և ասել է․ «Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։ Ինչքա՜ն շնորհք է հարկավոր…»։
Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում եւ կարծես մինչեւ 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։ Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն
«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան
Մինասյանը հիշեցրեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը։
Եթե տանը չեն սովորեցրել` կիսատ գիտելիքներով գլխիցդ մեծ վերլուծություններ մի արա, մի քննադատիր այն, ինչից ոչինչ չես հասկանում, անիմաստ է հասուն տարիքում բան հասկացնելը. «Հրապարակ»
Երբ մարդու կրթության եւ դաստիարակության մեջ խոշոր բացեր կան, եւ որոշ տարրական գիտելիքներ ու հմտություններ, որ նա պետք է յուրացներ 4-5 կամ գոնե 10 տարեկանում, պարզվում է` չի յուրացրել անգամ 30-ում, այլեւս բարդ է այդ մարդու հետ համակեցության եզրեր գտնելը: Եթե մարդուն չեն սովորեցրել, որ քո չճանաչած մարդուն, ով ճանապարհ է անցել, վաստակ ունի, ինչ-որ
Հեղափոխություն է, որ արվում է՝ 21-րդ դարին հարիր: Բուժկենտրոններին հրահանգ է իջեցվել, որով բժշկուհիներին արգելվում է մանիկյուր քսել, մատանի կրել. «ՉԻ»
Առողջապահության նախարարությունը հեղափոխություն է, որ անում է: 21-րդ դարին հարիր: Վերցրել և պոլիկլինիկաներին, բուժկենտրոններին հրահանգ է իջեցրել, որով բժշկուհիներին այսուհետ արգելվում է. 1. մատանի կրել, 2. եղունգներ պահել, դրանք պետք է կտրած լինեն, 3. եղունգներին մանիկյուր քսել, 4. երկար ականջօղեր կրել, 5. ժամացույց կրել: Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:
Այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու. «Ժողովուրդ»
Այսինքն՝ ոստիկանները, իսկ ավելի կոնկրետ՝ միայն գվարդիան էլ սահման չի գնա նույնիսկ պատերազմի օրերին:
«Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար»
Իշխանությունը դարձյալ, ինչպես 2018 թվականի գարնանը՝ «նախկինները», բողոքող ցուցարարներից պաշտպանվում է փշալարերով: Երբ «թավշյա հեղափոխությունը» հաղթեց, նոր իշխանավորները խրոխտ ձայնով հայտարարում էին, որ այլեւս Հայաստանի փողոցներում փշալարեր չեն լինելու: Իբր՝ ամբողջ հասարակության մեջ այնպիսի մի ներդաշնակություն եւ փոխըմբռնում կա (եթե հանենք մի քանի «հակահեղափոխականի»), որ իշխանությունը փշալարերով պաշտպանվելու կարիք չի ունենա: Կամ, ինչպես Թաթան էր


















































