Օրվա լրահոսը

Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա. «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ. Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյննը պատմում է՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել ու փախել է, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները: Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման

Համաշխարհային աճը երեք տարվա ընթացքում առաջին անգամ կայունանում է

Սակայն աշխարհի բնակչության 80%-ի համար աճն ավելի դանդաղ կլինի, քան ՔՈՎԻԴ-ին նախորդող տասնամյակում ՎԱՇԻՆԳՏՈՆ, Հունիս 11, 2024— Ըստ Համաշխարհային բանկի վերջին «Գլոբալ տնտեսական զարգացումներ» զեկույցի, ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը կկայունանա 2024 թվականին՝ առաջին անգամ վերջին երեք տարում։ Սակայն համաձայն վերջին պատմական չափանիշների, կայունացումը թույլ մակարդակի վրա է։ Կանխատեսվում է, որ 2024 թվականին համաշխարհային աճը

Ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած` «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամսով

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծն էր: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամիս

«Մարմնավաճառ էին ձեզ ասում, մարդիկ, որ էդ ժամանակի ԲՀԿ-ում ծվարած էին, հիմա ուրիշ տեղ են ծվարած». Գառնիկ Դանիելյանի էմոցիոնալ ելույթը՝ ԱԺ-ում

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ մինչ օրս ինչ ասել է, սրտից է եղել. «Իմ համար մանդատն էլ, էս աթոռն էլ բացարձակ արժեք չունի, հարյուր անգամ իմ ընկերներին ասել եմ՝ էս մանդատը առհասարակ ինձ պետք չի, չեմ ուզում մի վայրկյան անգամ մնալ էս ԱԺ-ում, որովհետեւ մանդատն ինձ համար առոչինչ է»:

Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Հունիսի 11-ին, ժամը 15։01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին

«Կարելի էր զուսպ եւ դաստիարակված լինել»…«Մի հատ անջատե՛ք բարձրախոսը». ԱԺ-ում մթնոլորտը լարվեց

«Ձեր պլինտուսը հատակից վերցրեք ու գնացեք, դուք այլեւս չեք կարող ելույթ ունենալ»:

«Չկարողացանք անգամ մարդավարի հրաժեշտ տալ ամուսնուս: Զոհերն այնքան շատ էին, որ դագաղ գտնելն էլ մեծ խնդիր էր». «Ա1+»

Կարմիր խաչում հերթագրվել են՝ ամուսնու դին արտաշիրիմում անելու համար, բայց առայժմ ոչ մի նորություն չկա, ժամանակի հետ հույսերն էլ են մարում։

Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին կլինի փակ

Հարգելի՛  քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. – Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: Վարորդներին հորդորում ենք՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին

«Նիկոլ Վովաեւիչի վրա առանց էդ էլ ինչքան շուն ասես կախում են». Ով է Իգոր Կորոտչենկոն ու ինչ է գրել

Ձեր համար կարեւոր չի, թե նա ինչ է վայրահաչել Հայաստանի վրա, դուք իր վրա հղում եք անում, որովհետեւ ձեր շահերը համընկնում են:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ի մոտից հայտնաբերել էին արգելված իրեր

Համագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում

«Խելոք նստեցիր տեղդ ու էդ տոնով չխոսա՛ս իմ հետ, չխառնե՛ս հանկարծ, իյա՛, խելոք կնստես տեղդ ու կլսե՛ս, էլ մյուս անգամ ձենդ չբարձրացնե՛ս». Վեճ՝ ԱԺ-ում

Նրա ելույթի ժամանակ սկսեց վեճ ԱԺ-ում,, երբ հարցրեց. «Խի՞ եք կերել Իգոր Կորոտչենկոյի միլիոնները, մարդիկ փող են ուղարկել, որ դուք ստեղ հեղափոխություն անեք, հո դուք անկուշտ չեք»:

«Ծննդավայր Ավետարանոցն ու տարիների մեր ունեցվածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ» արցախցի ընտանիքը փորձում է հաստատվել Այգեզարդում. «Ա1+»

«Ա1+». Ավետարանոց, Հովսեփավան, ապա՝ Այգեզարդ… 32 ամյա Թաթուլ Դանիելյանի ընտանիքի գաղթի ճանապարհն է՝ սկիզբ առած 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ինչպես արցախյան ընտանիքներից շատերը, Դանիելյանների ընտանիքը նույնպես զբաղվում էր անասնապահությամբ և հողագործությամբ։ Բավականին մեծ տնտեսություն ունեին՝ 90 գլուխ խոշոր և 200 գլուխ մանր եղջրավոր անասուն, 40 խոզ և 250 թռչուն։ «44-օրյա պատերազմի օրերին որպես կամավորական մասնակցել

«Սատանան փախչում է խաչից, ինչպես դուք՝ ճշմարտությունից». Արծվիկ Մինասյան

Նա ՔՊ-ականներին ասաց. «Տարբերակ չունեք, պետք է այդ ճշմարտության հետ առերեսվեք»:

Նորոգվում է Եղեգիսի Զորաց եկեղեցին

Պետության–մասնավոր համագործակցության շրջանակում և բարերարների միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության: Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին

«Ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել». «Ֆեստիվառ» փառատոնը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը

«Ֆեստիվառ» երաժշտական–զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային

Շեֆ-խոհարարներ Մերի Սյուն և Լենորան ԼՂ-ից տեղահանված կանանց հետ պատրաստեցին ժենգյալով հաց՝ ջերմ զրույցների ներքո

Շեֆ-խոհարարներ Մերի Սյուն և Լենորան ԼՂ-ից տեղահանված կանանց հետ պատրաստեցին ժենգյալով հաց՝ ջերմ զրույցների ներքո: Ժենգյալով հացի պատրաստումն անցավ Winnet Գորիս զարգացման հիմնադրամի հետ համատեղ, որը աջակցում է տեղահանված կանանց և տարեցների: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն  

Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն աստիճանաբար ձևակերպում է իր դիրքորոշումը արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: Ամփոփելով հնչեցվածը կնշեմ հիմնական կետերը: 1.Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է ընթանան երաշխավորի մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Երևան-Բաքու բանակցությունների երկկողմ ձևաչափով վերջինս, անհավասարակշռության պահպանման պատճառով, իր կամքը պարտադրում է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Հաշվի առնելով, որ այդ

«Ձեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում, սիրտը նրա շշնջում էր՝ անիծիր…». Հովիկ Աղազարյանը խեղաթյուրեց Տերյանի բանաստեղծությունը

Հովիկ Աղազարյանը անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ իրեն ներկայացնելով որպես գուշակ, որը կանխատեսել էր, որ Բագրատ սրբազանը հավաք է անելու ամսի 12-ին, ժամը 15-ին:

Առնակ Ավետիսյան. Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլրդ դրամ, համայնքների բյուջեներ փոխանցվել 1,1 մլրդ դրամ

Խորհրդարանը քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2023 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը

«Իմ հեռախոսահամարը տարածել են տելեգրամում, ստանում եմ զանգեր եւ հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք, անեծք է». Էմմա Պալյան

Նա եզրակացության է եկել, որ փողոցում բողոքող մարդիկ չունեն որեւէ սրբություն եւ հորդորեց ոստիկանությանը, որ սա ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:

«Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր». Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ

Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը:  Տղաներին պարզաբանվել է

Արմեն Աշոտյանը Փաշինյանին խիզախություն է մաղթում

Նիկոլը ԼՂ հարցը վստահել է ղեկավարների, որոնց չի վստահում նույնիսկ իրենց ժողովուրդը. Արմեն Աշոտյան

Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։ Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության

«Կոնկրետ գործիչների լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է սեփական շեֆերին անսահման քծնելու մասին՝ Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից». Տիգրան Աբրահամյան

Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:

Ջեյմս Օ՛Բրայեն. ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին: Վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցեց Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։ Ժողովի

Խորհրդարանը քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրը

Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` հունիսի 11-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031