Օրվա լրահոսը
12 000 տուժող, 31 մեղադրյալ, ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ,. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը
Երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում։
Lուկաշենկո. Բելառուսը սիրով կմասնակցի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին
Region monitor. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Լուկաշոնկոն հանդիպման ժամանակ ասել է, որ «ջերմությամբ է հիշում ազատագրված տարածքներ իր այցելությունը և ավելացրել, որ Բելառուսը սիրով կմասնակցի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին»: «Ուղղություններն արդեն հստակեցվել են, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է նա:
«Լեմկինի ինստիտուտը օգտակար գործունեություն էր ծավալում միջազգային իմաստով, բայց վերջին շրջանում մեր ընդդիմությունը որոշել է գործիքայնացնել նաեւ դա, որոշակի կապեր կան»
Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, որ Ալիեւը առաջ է քաշում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Գարեգին Երկրորդը և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմը կարևորեցին համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հայրենիքի զորացման
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունիին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակին։ Կարևորվեց աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունը՝ ուղղված ժողովրդի
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում
Ermenihaber. Հունիսի 10-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության համաձայն՝ կողմերը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչպես նաև այժմ ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը վերաբերող հարցեր: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետևում է
«Այս մարդը, բացի հայ մարդու հարկերը մսխելուց, ուրիշ այլ գործառույթով չի զբաղվում․ դաշնամուր էլ լավ չի նվագում»․ շարժման երթը մոտեցավ ՀՀ նախագահի նստավայրին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի առաջնորդող Գառնիկ Դանիելյանը նախագահի նստավայրի մոտ հայտարարեց՝ ՀՀ նախագահը չի սպասարկում Հայաստանի շահերը
Հավատացած եմ՝ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, լիովին աջակցում և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարական երկրները կարող են արդյունքի հասնել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով. «Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն, հարգելի՛ գործընկերներ, Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։ Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության
«Հայ-թուրքական սահմանին ենթակառուցվածքային աշխատանքները ավարտել ենք, անցակետը պատրաստ է շահագործման, բայց թուրքական կողմից չենք տեսել քայլեր». Ռուբինյան
«Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ հանդիպում տեղի կունենա Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ»։
«Բայազետ» ՀԿ-ի նախագահը դիմել է ոստիկանություն. գողացել են մեքենայի համարանիշները. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Վահրամ Հ․-ն և հայտնել, որ մայիսի 28-ի ժամը 20։00-ից մինչև մայիսի 29-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վարդաշեն 6 փողոցի 47 հասցեի մոտ կայանված «Բայազետ» ՀԿ-ին պատկանող «Nissan»
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները
Երեկ երեկոյան հայտնի դարձան այն ջութակահարների անունները‚ որոնք հաղթահարել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը և եզրափակիչ փուլում կպայքարեն դափնեկրի կոչման համար։ Մրցույթի երրորդ փուլ են անցել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան)‚ Ռիո Արաին (Ճապոնիա)‚ Տոմոտակա Սեկին (Ճապոնիա)‚ Զոֆիա Աննա Օլեսիկը (Լեհաստան)։ Այսօր մեկնարկում է երրորդ՝ եզրափակիչ փուլը‚ որի ընթացքում մասնակիցները ելույթ կունենան մրցույթի պաշտոնական
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։ Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։ Ընդ որում, մինչև օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին
ԵՄ պատվիրակությունից պահանջում ենք հստակ գնահատական տալ ՀՀ-ում տեղի ունեցած բռնություններին, հալածանքներին, քաղաքական հետապնդումներին․ Գառնիկ Դանիելյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը կանգ առավ ԵՄ պատվիրակության գրասենյակի առջեւ, Գառնիկ Դանիելյանը պահանջ հնչեցրեց
Անցյալ տարի տեղի ունեցավ մեր առաջին զորավարժությունը, սպասում ենք ավելիին. ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայեն
Ակնկալում ենք աշխատել անվտանգության, կիբերանվտանգության, էներգետիկ, պարենային անվտանգության ասպարեզներում
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ: Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը: «Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի
Ալիև. Այսօր էլ Եվրամիությունում շարունակվում է գաղութացման քաղաքականությունը
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Նախորդիվ գրել էի, որ առաջիկայում կներկայացնեմ նաև հունիսի 6-ին Բաքվում Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևի խոսքն ուղղված Հունգարիայի ԱԺ փոխնախագահին։ Այսպես, հանդիպման ժամանակ Ալիևն ասել է․ «Ես գիտեմ, որ ԵՄ-ում Հունգարիան ենթարկվել
«Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը». Ռուբեն Ռուբինյան
«Եթե հնարավոր լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք»։
Հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի դին
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ` հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին, տեղեկանում ենք «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիքից: Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայող «Ջեյհուն Հուսեյնովն անհետացել էր հունիսի 9-ին՝ Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»:
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
«Արդեն մի ամիս է՝ հոգեւորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը եւ դրան էլ հաջորդելու է ձեր ողորմաթասը». Կոնջորյան
Հայկ Կոնջորյանն իր խոսքում «սրբազան» անվանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Ասում եք՝ կվախենան, չեն գա: Երեկ էլ Գառնիկ սրբազանն էր ասում: Չնայած Գառնիկ Դանիելյանն ավելի սրբազան է իմ համար, համենայնդեպս, գոնե ազնիվ մարդ է»:
Վահագն Ալեքսանյանը տեխնիկական է որակում խնդիրը. ՔՊ-ի անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել
Հանձնաժողովում դեռ քննում են նաև ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը, որը այս նույն կազմակերպությունը բացասական էր գնահատել։
«Առաջիկայում նորից զիջումներ են անելու»․ շարժումը իրազեկման երթ է իրականացնում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իրազեկման երթ է իրականացնում, Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ պետք է կասեցնել իշխանության՝ հայրենիքի տարածքների զիջման գործընթացը
Իրանում նախընտրական իրավիճակը
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. 🔸Իրանում նախընտրական քննարկումների առանցքում այն է, որ հիմնական պայքարը լինելու է Փեզեշքիանի, Ղալիբաֆի և Ջալիլիի միջև: 📍Փեզեշքիանի դեպքում ամեն ինչ պարզ է: Բարեփոխական է, ստանալու է այդ ճամբարի աջակցությունը: Իր թյուրքախոս լինելու հաշվին՝ նաև թյուրքախոսների ձայները: Հաղթանակի հասնելու նրա շանսերը, սակայն, մեծ չեն. Իրանում նրան ավելի
«Հանգիստ նստեք տեղնե՛րդ, ուրեմն չմեկնաբանե՛ս էլ իմ խոսակցությունը, իյա՛, ֆուտբոլային մեկնաբանը ստեղ նստել է, խոսում է». Արթուր Խաչատրյանը՝ Քոչարյանին
«Ձեր ղեկավարի հայտարարությունը լսեք 27.07.2018թ: ԱԱԾ-ն բրնձի մասի՞ն է հրապարակել, հա, երեւի վընամանի մասին էլ է հրապարակել»:
«Շահագրգիռ ենք ՀՀ պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա ուսումնասիրությամբ». ԱԳ նախարար Միրզոյանը՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայենին
Արդյունավետ համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ներքո
«Տիկի՛ն Գալստյան, զսպե՛ք ձեզ, զսպե՛ք ձեզ, սա փողոց չի, սա ԱԺ դահլիճն է». Ալեն Սիմոնյան
Ամբիոնին մոտեցած Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց. «Անկասկած, սա փողոց չի, դրա համար փողոցային դրսեւորումները պետք է կանխել, զզվանք է առաջացնում»:
Բաքուն որքան էլ փորձի ի ցույց դնել իր «հանդուրժողականությունը», քանդված հարյուրավոր հայկական հուշարձանները խոսում են Ադրբեջանի անհանդուրժող և ագրեսիվ բնույթի մասին. Monument watch
Լրատվական տիրույթում բարձրացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցը. իբր դրանք փոքրաթիվ են, քանի որ հայերը անհանդուրժող են
Գառնիկ Դանիելյան․ «Ամեն ծառի տակ հատուկ ծառայության աշխատողներ են։ Ամենքին՝ 15-20 աշխատող։ Ինձ ամբողջ օրը հետեւում են»
Գառնիկ Դանիելյանն ասում է՝ ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովված չէ, մինչդեռ շարժմանը հսկելու համար հազարավոր ոստիկաններ, հատուկ ծառայության աշխատակիցներ են կցել, որպեսզի հետեւեն
Առաջարկվում է Գլենդելի փոստային գրասենյակն անվանել Փոլ Իգնատոսյանի անվամբ. Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը ընդունվել է
Նա 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը բավարարվեց մասնակի
Տեղադրել հայտարարություն պատասխանող ԻՔՄ-ի կայքում «հասանելի եւ տեսանելի եղանակով», առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, վերնագիրը շարադրել այսպես. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
Ազգային բարոյական նկարագրի աղճատումը. «Փաստ»
Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի. «Փաստ»


















































