Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյան. «Ասում եք՝ մենք ջրհեղեղ ենք կազմակերպել, մեզ Մովսեսի կամ Պոսեյդոնի տեղն եք դնում»

«Ձեր նորելուկ կիսագողական փիլոնով առաջնորդի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանաք, դուք էդքան չկա՛ք, հասկացա՞ք». Արթուր Հովհաննիսյան

Քարին տակ. Ադրբեջանը շարունակում է Արցախում ոչնչացնել ամբողջական բնակավայրեր

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչնչացնել ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Հրապարակում ենք Շուշիի շրջանի հերոսական Քարին տակ բնակավայրի հիմնահատակ ավերման տեսանյութը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

«Եթե դուք նորմալ աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, բայց դա էլ չեք կարողանում անեք, «Հայր մերն» էլ չգիտեն ձեզ մոտ». Կոնջորյան

Խորհրդի նիստերին ձեզ էնքան չէինք տեսնում, դեմքներդ մոռանում էինք: Գալիս նստում էիք, չգիտեինք՝ էս ովքեր են եկել, հետո որ մոտիկից նայում ենք, տեսնում ենք դուք եք:

Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից. «Հրապարակ»

Դատավճռի ամենակարեւոր կետը համայնքապետ աշխատելու սահմանափակումն է` 5 տարի ժամկետով:

«Մենք բոլորս էսօր գործի ենք, բայց չենք հասկանում՝ դո՞ւք ինչի եք եկել, ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել». Ռուբինյան

«Սրբազան շարժումը» հայտարարում էր, որ չպիտի թողեք մեզ գանք գործի: Ինչպես տեսնում եք, մենք բոլորս էսօր գործի ենք, բայց չենք հասկանում՝ դո՞ւք ինչի եք եկել, ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել: Կարո՞ղ է պարզվի, որ դուք էսօր եկել եք ԱԺ նիստին, որովհետեւ կարող է աշխատավարձ չստանայիք»:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը միահամուռ կերպով վայր դնի մանդատները, Սահմանադրության տեսանկյունից իրավական որեւէ ճգնաժամ չի ստեղծվի. «Հրապարակ»

«Ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստին ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելը գործընթացի առաջին քայլն է»,- նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր Բագրատ սրբազանը։ Ու թեպետ Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը, ընդդիմադիրները վստահ են` մանդատները վայր դնելով քաղաքական ճգնաժամ են ստեղծելու եւ արտահերթ ընտրությունների են գնալու, Նիկոլ Փաշինյանին էլ հանրային ճնշման

Գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են կասեցնել ընդդիմության հաղթարշավը․ Արշակ Կարապետյան

Երևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական վիճակի կտրուկ սրումը, ինչպես նաև «Սրբազան շարժման» և նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործողություններն իրական հնարավորություն են ստեղծել երկրում իշխանափոխություն իրականացնելու։ Կհաջողվի՞ ավարտին հասցնել այդ գործընթացը, Հայաստանն ազատել Փաշինյանի և նրա իշխանության ճիրաններից, չափազանց բարդ է ասել՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունները չեն խորշում ամենակեղտոտ քայլերից, ոստիկանական բռնություններով,

Անհնազանդության ցույց Ազատություն պողոտայում․ երթեւեկությունը կաթվածահար է եղել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր անհնազանդության ցույցեր է անելու

Կոնջորյանի կնոջ աշխատավարձը 6 անգամ գերազանցում է «Հայփոստ»-ի 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է. «Ժողովուրդ»

Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։

Չեմ ողջունում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չէ․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գտնում է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունն անհետեւանք մոտեցում է

Իշխան Զաքարյան. Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է. «Հրապարակ»

Մենք մի քանի հարց ուղղեցինք Իշխան Զաքարյանին։ – Կարծիք կա, որ գրասենյակը, վիլիջի կառուցմանը մասնակցությունը Ձեզ տրվել է շահագրգռելու համար, որ Դուք չմիանաք ընդդիմության իմպիչմենթին։ Ասում են՝ դրա համար է Իշխան Զաքարյանն անցել ՔՊ-ի կողմը։ – Իշխան Զաքարյանը երեխա չէ, մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ես գիտեմ, թե ովքեր են տարածում դա։ Ամոթ է

Տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարում բազմաթիվ ուղղություններով աղետալի իրավիճակներից դուրս չենք գալիս։ Նախ՝ թերևս բոլորի համար է տեսանելի, որ անվտանգային ոլորտը քարուքանդ վիճակում է։ Իշխանությունները խոստացել էին պրոֆեսիոնալ բանակ, սակայն ներկա պահին նույնիսկ դրա ստեղծման հիմքերը չեն դրվել, իսկ ընդամենը եռամսյա հավաքներով, որոնք շատ դեպքերում նույնիսկ ձևական բնույթ են կրում, հնարավոր չէ լուրջ անվտանգային խնդիրներ

Գլենդեյլի քաղաքապետը կայցելի Հայաստան

Գլենդեյլի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կայցելի Հայաստան: Այցելության նպատակներից մեկն է՝ մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին՝ Միացյալ Նահանգների այլ քաղաքների քաղաքապետերի և գործադիրների հետ։ Ուղևորության նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելյի միջև և ոչ միայն: Քաղաքապետի երթուղին ներառում է

Դարձյալ՝ արժանապատվության մասին

Օրերս ավարտված Եվրախորհրդարանի ընտրություններում «աջ» կուսակցությունները զգալի հաջողությունների են հասել: Հատկապես Ֆրանսիայում եւ Գերմանիայում «աջերը» գերազանցեցին իշխող ուժերին, ինչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար հիմք դարձավ՝ իր վարած քաղաքականության հանդեպ վստահության հարց դնելու: Նա ցրեց խորհրդարանը՝ ասելով, որ չի կարող ձեւ անել, թե ոչինչ չի պատահել: Այնպես չէ, որ Մակրոնը չի ուզում մնալ իշխանության. պարզապես

Պահպանողական կուսակցությունը հույս է հայտնում, որ կհարգեն եւ կայցելեն

Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով Հունիսի 14-ը որպես «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, կարևորելով հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում, հույս է հայտնում, որ նախընթաց 6 տարներին ոչ մի անգամ Հունիսի 14-ին հիշատակի խոսք չասած և ծաղիկ չխոնարհած իշխանությունները, անկախության և ժողովրդավարության ջատագով ներկայացող կազմակերպություններն ու գործիչները այս տարի

ՀՀ դատախազություն. բուհի ռեկտորը վերականգնել է պատճառված վնասը, նախաքննությունն ընթացքի մեջ է

Միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով:

Եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային. «Փաստ»

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. իմպիչմենթն առնվազն հունիսի 9-ի ելույթում չներկայացվեց որպես իշխանափոխության հասնելու միակ միջոց: Դա դրական քայլ եմ գնահատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խորհրդարանում ուժերի առկա դասավորվածություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը

Ու այդ մարդկանց մեջ տարեցներ էլ կային, երեխաներ էլ, հիվանդներ էլ. «ՉԻ»

2018-ի հեղափոխության օրերին իրենք ոչ թե կեսգիշերին, այլ ամբողջ գիշեր շերեփներով, կաստրուլյաներով, վուվուզելներով սաղ Երևանով այնպիսի աղմուկ էին բարձրացնում, որ դրանից մինչև հիմա մարդիկ անքնությամբ են տառապում:

«Երբեք չստանձնես որևէ պետական պաշտոն, լավ չաշխատես այդ պաշտոնում, միշտ լինես գորշ, որ տակդ չփորեն»

«Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի գրառումը. Ի՞նչ տարավ մեզանից Վահան Քերոբյանի ձերբակալությունը. ա/ այն, որ Հայաստանի չինովնիկին ևս մեկ անգամ հուշեցին՝ եթե չաշխատես, ապա չես վտանգվի, եթե աշխատող ես, ապա էլ գործ մի արա, եթե գլուխ պահող ես, ապա ապրես, բ/ որ քաղաքացին պետք է ունենա նաև այլ՝ հզոր երկրի քաղաքացիություն, որի դեսպանը կմտնի վարչապետի

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի

Բաղրամյան պողոտայում լուսաբացն ազդարարվեց աղոթքով

Բաղրամյան պողոտայում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Առավոտ վաղ ցուցարարներին այցելեց Բագրատ սրբազանը եւ օրը սկսեցին աղոթքով:

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել

«Բողոքելով իշխանութեան` Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ` հունիսի 10-ից հացադուլ եմ սկսում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՄ առաջնորդը։

Ադրբեջանի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է. Մարուքյան

Ինչու է Ալիեւն անդադար ուզում ԼՂ հակամարտության բոլոր հետքերը վերացնել. Մարուքյանի անդրադարձը

«Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է». Գեղամ Նազարյան

«Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձեւ էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ է, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»:

Արթուր և Արտակ Սարգսյանները 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են. Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։ Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա: Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված

«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։  

ՔՊ-ում հաստատել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության` խմբակցության անդամների կազմը

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության` խմբակցության անդամների կազմը:   «Քաղաքացիական պայմանագիր»

«Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում». Պապիկյանը` Հնդկաստանի Պնախարարին

Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում: Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031