Օրվա լրահոսը

Գևորգ Հայրապետյանը՝ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Գևորգ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը  Ծնվել է 1991թ. հունվարի 4-ին, Նաիրիի շրջանի Քասախ գյուղում: 2012թ.

Sony Classical-ի արտիստական խմբին միացած երիտասարդ դաշնակահարուհուն երկար ժամանակ կուղեկցի մեր ֆիլհարմոնիկի եւ հանդիսատեսի վարակիչ էներգիան

Աշխարհահռչակ Sony Classical-ը տոնում է իր հիմնադրման 100-ամյակը։ Այն իսկապես առանձնակի ներկայացման կարիք չունի, պարզ պատճառով՝ տարբեր ժամանակներում այս ընկերության արտիստ են հանդիսացել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Արթուր Ռուբինշտեյնը, Գլեն Գուլդը, Լեոնիդ Գերնշտայնը, Վլադիմիր Հորովիցը, Իգոր Լեվիտը, Միլոշ Կարադավիչը… Հասկանալի է, չէ՞, որ  հնարավոր չէ   թվարկել մեկդարյա պատմություն ունեցող ընկերության արտիստ հանդիսացող բոլոր երաժիշտներին։ Բայց

«Իմ առաջադրման մասին դեռ խոսք չկա, սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է». Բագրատ սրբազան

Նա ասաց, որ ժամը 15։30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ։

Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան

10 հունիսի, 2024. Երևան․ CaseKey ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։ Ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը: CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաև կսահմանի նոր նշաձող

Նախիջևանում ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել

«Ազատություն». «Դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ջեյհուն Հուսեյնովն «անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամներն էլ են մասնակցում ցույցերին, ասում են, որ իրենք գերի են այնտեղ»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ այդ նախագծով վարչապետի թեկնածու է առաջադրվելու շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

 Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն, խուլիգանություն և մարմնական վնասվածք պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի

«Բացի հանրային ճնշումից, որեւէ այլ գործողություն չի կարող Փաշինյանին ստիպել, որ ինքը հրաժարական տա»․ Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանն ասաց, որ այս գործողություններն իրենց նպատակին անպայման հասնելու են։

Վրաստանի հանդեպ սերը լավ երկրում ապրելու ցանկությունն է. ինչպե՞ս «Z» սերունդը հայտնվեց ցույցերի առաջնագծում. JAMnews

JAMnews. Մայիսի 28-ին, հաղթահարելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահական վետոն, «Վրացական երազանքը» վերջնական հաստատեց օրենքը, որը դարձել էր հազարավոր մարդկանց երկամսյա բողոքի ակցիաների, ԱՄՆ պատժամիջոցների և Եվրամիության կոշտ քննադատության պատճառ։ Ցուցարարների առաջին շարքերում շատ երիտասարդ քաղաքացիներ էին կամ ինչպես ասում են՝ Z սերունդը։ JAMnews-ը պատմում է, թե ինչպես «երեխաները» հայտնվեցին բողոքի ակցիաների կիզակետում:

«Եթե ըտենց պուպուշ տղա ես, հեծանիվ ես քշում, բա այս ոստիկաններին ինչո՞ւ ես բերել այստեղ»․ Մարգարիտ Եսայան

«Բա ասում էիք՝ շարժումը մարում է, իյա, իրո՞ք, բա ինչո՞ւ եք այդպես սարսափահար»։

«ԱԺ արտահերթ նիստը ժողովրդի արդարացի պահանջն է, ՔՊ-ն այդ պահանջի հետ պետք է հաշվի նստի»․ Արման Ղազարյան

«Սա ոստիկանական երկիր է, եւ առաջին անգամ չէ, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործունեություն են իրականացնում»։

Արմավիրում կասեցվել է չրանոցի գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել

«Որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում». Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»: Իրանագետ Ժաննա Վարդանյանի կողմից վարվող «Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

«Ինչի՞ համար են ոստիկանական այս վահանները, ո՞ւմ դեմ են, մեր կողմից որեւէ սադրանք չկա»․ Հրայր սարկավագ

Հրայր սարկավագն անդրադարձավ ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե շարժման անդամների գիշերային աղմուկը խախտում է մարդկանց անդորրը։

Հավաքի վայրից երկու ցուցարար էին տարվել ոստիկանություն

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գիշերը տեղեկացրել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի վայրից բերման են ենթարկվել երկու քաղաքացիները. «Գևորգ Ավետիսյանն ու Ալբերտ Մկրտչյանը գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Վարչականով (3 ժամ): ԼՐԱՑՈՒՄ. 4:50 ազատ արձակվեցին»:

«Սա ոստիկանության կապրիզն է». Վարազդատ Հարությունյանը՝ երթը խոչընդոտող ոստիկանության հրամանատար Ղազարյանին

Պարոն Ղազարյան կամ այլ հրամանատարներ, այս պահից սկսած՝ մի ասեք՝ օրենքն է, իրավունքն է, ենթաօրենսդրական ակտերն են: Ասեք՝ ոստիկանության կապրիզն է, որովհետեւ մենք օրենքից խոսեցինք, ձեր հարցերի պատասխանները տրվեցին, հարցերի պատասխանները տալուց հետո, դուք մեկ է՝ խոչընդոտում եք: Ասեք՝ կապրիզն է, ինչի՞ եք ձեւականությունների հետեւից ընկել:

Երեւանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն. ՌԴ ԱԳՆ

«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»: 

«Չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի Հայաստանը պակասելու է»․ Իշխան Գեւորգյան

Նրա խոսքով՝ ով էլ լինի Հայաստանում իշխանության, պետք է հասկանա, որ թշնամու պահանջները չեն դադարելու։

Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին Լեհաստանում արժանացել է մրցանակի

Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ Վարշավայում և Բելիստոկում, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Ազատավան գյուղի կամրջի վրա մեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. կան զոհեր

Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին:

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում վրաններ են տեղադրվել. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները լուսադեմը դիմավորել են փողոցում

Բագրատ Սրբազանը հայտարարել է. «Մենք մնալու ենք այստեղ (Բաղրամյան պողոտայում) վրանների և մեքենաների մեջ։ Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել՝ մենք Բաղրամյան պողոտան»:

ԱԺ-ի եւ կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ցույցը շարունակվում է. ՈԻՂԻՂ

Ոստիկան Գ. Ազիզյանը պատգամավորներին ասաց, թե չի կարող վկայակոչել որևէ օրենք, որով արգելվում է պատգամավորների մուտքը ԱԺ:

Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների դեմ

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել Գառնիկ Դանիելյանի հետ Դեմիրճյան փողոցում մնացած ցուցարարների դեմ։ «Հղի կանանց, աղջիկներին հորդորում ենք դուրս գալ շարքերից։ Կիրառելու ենք հատուկ միջոցներ», – հայտարարում է ոստիկանությունը։

Իրավիճակը լարվում է նաև Դեմիրճյան փողոցում

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ իրավիճակը Դեմիրճյան-Պռոշյան փողոցներում ծայրահեղ լարված է: Ոստիկանները շարունակում են խոչընդոտել պատգամավորների մուտքը ԱԺ: Իրավիճակը լարվում է նաև Դեմիրճյան փողոցում, որտեղ Գառնիկ Դանիելյանն ու բազում ցուցարարներ շարունակում են պահանջել ոստիկանական խոչընդոտի վերացմանը։ Ոստիկանությունը շարունակում է բախումներ սադրել քաղաքացիների հետ։ Դեմիրճյան-Պռոշյան փողոցում հավաքված ցուցարարները պահանջում են ոստիկաններից բացել Դեմիրճյան փողոցը։ ՏԱՎՈՒՇԸ

Ոստիկանները խոչընդոտում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի և Տիգրան Աբրահամյանի ճանապարհը դեպի խորհրդարան

ԱԺ բնականոն աշխատանքն ապահովելու պատրվակով Դեմիրճյան բերված հազարավոր ոստիկաններն այս պահին խոչընդոտում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի և Տիգրան Աբրահամյանի ճանապարհը դեպի խորհրդարան։ Իրավիճակը կառավարական ամառանոցների մոտ լարվում է։ ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ոստիկանները չեն թույլատրում երթի մասնակիցներին հատել Դեմիրճյան փողոցը դեպի ԱԺ

Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկաններն այս պահին 2 կողմից` Բաղրամյան և Պռոշյան փողոցների հատվածներում, շրջափակված են Սրբազան պայքարի մասնակիցների կողմից։ Ոստիկանները չեն թույլատրում երթի մասնակիցներին հատել Դեմիրճյան փողոցը դեպի ԱԺ։ Հավաքը պետք է  ԱԺ–ից այնպիսի հեռավորության վրա իրականացվի, որպեսզի դրա բնականոն աշխատանքը չխանգարի, ասաց ոստիկաններից մեկը՝ Ղազարյան ազգանունով, որ բացատրում էր ցուցարարներին, թե ինչու նրանց չեն

Ֆրանսիայի նախագահը լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում․ «Ազատություն»

«Ազատություն» – Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ է նախաձեռնում։ Պատճառը, ըստ նախնական արդյունքների, Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցության ծանր պարտությունն է ծայրահեղ աջական «Ազգային հանրահավաքին»։ Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախագահ Մակրոնի որոշումը։ «Մենք

«Մի խումբը կմնա Գառնիկ Դանիելյանի հետ, մենք կդառնանք Պռոշյան և կիջնենք՝ մյուս կողմից մեր երթը կիրականացնենք»․ Բագրատ Սրբազան

Այս պահին երթի մասնակիցները քայլում են Բաղրամյան պողոտայով և կթեքվեն դեպի Պռոշյան փողոց։

«Մի 10-15 րոպե ժամանակ տվեք՝ ես կասեմ՝ ինչ ենք անելու, ինչպես ենք վարվելու»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը նշեց՝ ժողովրդի որոշումն էլ է կարևոր։

«Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, արձագանքելով, ասաց․ «Բանի տեղ չեմ դնում»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031