Օրվա լրահոսը

«Տենց կատեգորիկ ասում եք՝ չեք բացելու, մենք էլ կատեգորիկ ասում ենք՝ ճանապարհը պիտի բացվի»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՀՀ ԱԺ-ի առաջ ոստիկաններին

Լրագրողները ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ եթե երթի մասնակիցները փորձեն անցնել դեպի ԱԺ, հնարավո՞ր է, որ ուժ կիրառեն, նա պատասխանեց․ «Ոչ մի բան չենք բացառում»։

Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 15 400 մարդ․ ԻՔՄ

Այսօր՝ հունիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 15 400 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

«ՀՀ-ի՝ այսպես կոչված ներկայացուցիչները պատրաստ են Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարել, միայն թե իրենց աթոռը կարողանան պահել»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ այս պայմանագիր կոչվածը բացարձակ կապ չունի խաղաղության հետ, այն ուղղակի առնչվում է մեր գոյության և մեր՝ որպես հայություն ոչնչացման հետ։

«Մեր բոլոր գործողությունները միտված են այդ մարդու հրաժարականին»․ Բագրատ Սրբազան

Միևնույն ժամանակ Բագրատ սրբազանն ասաց՝ այս շարժումն ավելին է, քան սոսկ իշխանափոխությունը․ այն արժեքների, քաղաքակրթական վերափոխման մասին է․ «Ինձ անընդհատ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ նրան հրաժարեցնենք, ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է, կամ՝ ոչ, այլ անհրաժեշտ է կամ ոչ։ Մենք այդ պահանջն արդեն իսկ

Պարոն Մելիքյան, դո՞ւք էլ եք չէ երկրի վարչապետի հրաժարականը պահանջում, ինչպես այս ռեպորտաժի միջի մարդիկ՝ երկրի նախագահի․ Արսեն Թորոսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Մի փաստաբան խոսեց հարթակից, ով իրեն նաև իրավապաշտպան է համարում՝ Ռուբենը Մելիքյան։ Ինչ-որ բռնություններից ու բռնաճնշումներից էր խոսում։ Պարոն Մելիքյան, դո՞ւք էլ եք չէ երկրի վարչապետի հրաժարականը պահանջում, ինչպես այս ռեպորտաժի միջի մարդիկ՝ երկրի նախագահի՝ մի տարբերությամբ, որ դուք պահանջում եք ազատ ու արդար ընտրություններով ընտրված ղեկավարի, իսկ

4 օր, 96 ժամ․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց գործողությունների ծրագիրը

Բագրատ Սրբազանն ասաց՝ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ և պահանջով պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները և խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով կամ օրակարգով։ Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։

«Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ 4 օր 96 ժամ մնալու են փողոցներում և հրապարակներում։

Սկսվել է Մայր Տաճարի հյուսիսային և հարավային խորանների և Սուրբ Սեղանների վերականգնումը

Հարավային խորանը կոչվում է Հոհաննես Մկրտչի անունով։ Հյուսիսային խորանը քրիստոնեական հավատքի համար նահատակված անդրանիկ նախասարկավագի՝ Սուրբ Ստեփանոսի անունն է կրում: Երկուսն էլ կառուցվել են 17-18-րդ դարերում։ 1950-ականներին՝ Տաճարի վերականգնամ ժամանակ, սուրբ սեղանները վնասվել են: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայարպետի որոշմամբ կկառուցվի նորը՝ ավելի համահունչ Տաճարին: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՊԵԿ պաշտոնյայի ընտանիքը խոշոր ունեցվածք ունի՝ 16 միավոր անշարժ գույք, գազալցակայանի բիզնես․ «Հետք»

Բաբկեն Կարախանյանը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ. հունվարից: Մինչ այդ աշխատել է նույն բաժնի Շիրակի տարածաշրջանային բաժնի, իսկ դրանից առաջ՝ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի տարածաշրջանային պետ: Բաբկեն Կարախանյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Ըստ այդ

Հուլիսի 8-ին ընդդիմության ճնշումների ներքո Հայոց Համազգային Շարժումը ընդունում է ընդդիմության նախագիծը․ Պատմությունը այլևս չի կրկնվի․ Մարիա Կարապետյան

1992 թվականի մարտի 22-ին Գերագույն Խորհրդի մեծամասնության՝ Հայոց Համազգային Շարժման կուսակցական համագումարում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ ինչպես 1918 թվականին Ռուսական կայսրությունը իր ներքին խնդիրների բերումով հեռացավ Հարավային Կովկասից և այնուհետև «հրով ու սրով» վերադարձավ, այդպես էլ այժմ ձգտում է երկարաձգել իր ներկայությունը տարածաշրջանում, մինչև կարողանա լուծել իր ներքին խնդիրները և «հատուկ քաղաքականություն» վարել

«Այո, այդ տնազուրկ մարդը ես եմ, առավել, այդ մարդը խորհրդանշում է այսօրվա ՀՀ-ն»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը՝ Հանրապետության հրապարակում անդրադարձավ նրան, որ այս օրերին մի տնազուրկ, անտուն մարդու տեսանյութ են տարածել՝ ծաղրելով, նվաստացնելով մարդուն, այդ մարդուն ներկայացնելով՝ որպես Բագրատ սրբազան։

Քահանաները դատապարտել են Սարդարապատում ոստիկանության գործողությունը՝ դա հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ ամոթալի արարք համարելով

Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցել են Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական: Նրանք դատապարտել են մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող ոստիկանական ուժերի գործողությունը։ Քահանաները հայտարարել են, որ դա

«Չի կարող անվտանգ լինել Հյուսիսային պողոտայում, եթե Հյուսիսային Հայաստանում՝ Տավուշում, 7-ամյա Արմանը դպրոց է գնալու ադրբեջանական յաշմայի թիրախի տակ»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահեցրեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը անհանգիստ են, որ ՀՀ-ում չլինի իշխանության փոփոխություն։

Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Նախկին էլեկտրասյուներն ամբողջությամբ ջրի տակ էին հայտնվել։ Տեղադրվել են նորերը, անցկացվել սնուցող նոր գծեր։ Տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին։ Վերականգնողական միջոցառումները շարունակվում են։

«5 իրավապաշտպաններով կարմիր բերետ ենք նվիրում Մարդու իրավունքների պաշտպանին»․ Ռուբեն Մելիքյանը՝ հանրահավաքի ժամանակ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ելույթում ասաց՝ քանի դեռ մի ոստիկան չի կանչվել պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն՝ այդ թվում ձերբակալումն ու կալանավորումը, ապօրինի է։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնվի Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին

Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին: Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրաատլանտյան ուղի․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերնագված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզ», ուր միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել են նաև Հարավային Կովկասին։ Այս տաածաշրջանին վերաբերող հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը՝ կանգնելու վրացի ժողովրդի կողքին՝

5 տոննա վառելիքով բեռնված ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Հունիսի 9-ին, ժամը 13:26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ.

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը․ Տիգրան Տեր-Մարգարյան

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին հայկական պատվիրակության՝ Բուչա այցից հետո․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուի

«Իրանն այսօր» – Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուի, նրանք են՝ -Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, -Սաիդ Ջալիլին, -Ալիռեզա Զաքանին, -Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, -Մոստաֆա Փուրմոհամադին («Պայքարող հոգևորականներ» միության գլխավոր քարտուղար) -Մասուդ Փեզեշքիանը։ Թեկնածուներից 5-ը պահպանողական են, 1-ը՝ բարեփոխական (Փեզեշքիանը)։ Ալի Լարիջանիի ու Էսհաղ Ջահանգիրիի թեկնածությունների չհաստատումը անսպասելի չէր, քանի որ Իրանում անցկացված վերջին երեք ընտրություններում

Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Հունիսի 9-ին, ժամը 07:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի

Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը. «Տավուշը հանուն հայրենիքի»

Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։ Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ։ Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը և վերջինիս՝ Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող քարոզչական արշավում օգտագործելը։ Կից նկարներում անտուն կարգավիճակում հայտնված անձն է։ «Տավուշը հանուն

Դեղահաբերը պատկանել են գյումրեցի ընդդիմադիր գործչի մայրիկին․ պաշտպանները՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ հաղորդագրությանն ի պատասխան

Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․ Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն

Ամենացավալին որդուս հարցական հայացքն էր՝ ուղղված տատիկին. «Տատիկ, հիմա որ գյուղ գնանք, հայրիկին չենք տանելո՞ւ»․ «Ա1+»

Լիանայի եւ Մխիթարի սերը սկսվեց դպրոցական նստարանից ու հարատեւեց։ Մասնագիտությամբ ուսուցչուհի Լիանան, ամուսնանալով զինվորական Մխիթարի հետ, մի կարճ շրջան աշխատեց, ապա մոռացավ իր կարիերայի մասին։ Միշտ ամուսնու կողքին էր, այնտեղ, ուր նրան ուղարկում էին ծառայության։ Պատերազմը, սակայն, բաժանեց անբաժան ամուսիններին․․․ «Փոխադարձ սեր, երեխաներ ու այս ամենը՝ դրախտավայր Արցախում։ Էլ ի՞նչ էր պետք՝ երջանիկ լինելու համար։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է

Հայաստանի Հանրապետության լուծարման Էրդողան-Ալիև ծրագիրը

Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2024թ. հունիսի 6-ին Բաքվում թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ-երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է. «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մեր կարծիքով, մի քանի հարցեր դեռ բաց են մնում։ Դրանցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ …անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի և Թուրքիայի

Անահիտ Մանասյանը ծանոթացել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի երեխաների կենցաղային պայմաններին, նրանց հետ ներկայացում դիտել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել  Շիրակի մարզ: Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ  խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ

«Մեզ հետ խոսում են ուլտիմատումի լեզվով». ի՞նչ էր ժամանակին զգուշացնում Արշակ Կարապետյանը

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 19-ին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասել էր, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։

Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այն ոստիկանները, որոնք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևոր դասին թույլ չեն տվել մուտք գործել Սարդարապատի հուշահամալիրի տարածք․ Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը 2024 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի խումբ միաբանների ուղեկցությամբ Գայանյանց տոնիառիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ Առաջին Հանրապետության մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031